Բալեարյան
կղզիների շրջանային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս
մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները։Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝
խորհրդարանի բոլոր կուսակցությունները
միաձայն «կողմ» են քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի
ընդունմանը։«1915-1921թթ. հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը
համապատասխանում են
1948թ. ՄԱԿ–ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի
«Ցեղասպանություն» բնորոշմանը»,– ասվում է հռչակագրում։Բալեարյան կղզիների
շրջանային խորհրդարանն իր ընդունած որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է
Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։Բալեարյան կղզիները փոքր կղզեխումբ է,
որը գտնվում է Միջերկրական
ծովում։ Կղզիները մտնում են Իսպանիայի կազմի մեջ և ինքնավար մարզերի վիճակ
ունեն: Կենտրոնը և ամենամեծ քաղաքը Պալմա դե Մայորկան է:
Tert.am
Աղբյուր...
«Իլինգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ամբողջ հայ համայնքի ձեռքբերումն է»
Կարեւոր է, որ Լոնդոնի Իլինգ թաղամասի ավագանու խորհրդի կողմից Հայոց
ցեղասպանության ճանաչումը համարվի ձեռքբերում ամբողջ հայ համայնքի համար,
«Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդի հայազգի անդամ Արա Իսկանդերյանը:
Մանրամասն...
Սփիլբերգը Հայերի ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի
Դեկտեմբեր 17, 2010
Հայաստանի Ազգային կինոկենտրոնը Հայերի ցեղասպանության մասին ֆիլմ
նկրահանելու նպատակով բանակցում է Սթիվեն Սփիլբերգի, Ալեքսանդր Պենի եւ
Սթիվեն Զեյլիանի հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել
է կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
«Գեղարվեստական ֆիլմի նկարահանումները նախատեսվում է ավարտել Հայերի
ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015-ին: Նկարահանումները կսկսվեն
2012-ին եւ կարծում եմ, որ երեք տարին նախագիծն ավարտելու համար բավական
կլինի », - ասել է Գեւորգյանը:
Նրա խոսքով, ֆիլմի բյուջեն առայժմ հստակեցված չէ: Բոլոր հարցերը
պատասխան կունենան, երբ լուծվեն ռեժիսորի, սցենարիստի եւ սցենարի
խնդիրները:
Աղբյուր...