Понедельник, 23.09.2024, 06:23
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 46
    Гостей: 46
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    17.12.2010, 13:36
    Հայ ժողովուրդը բարեկամասեր է

    ՀՀ ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդը նշում է գործունեության 10—ամյակը

    Աշխարհասփյուռ հայություն ունեցող հայ ժողովուրդը, լավ հասկանալով հայրենիքից հեռու ապրելու դժվարությունը, միշտ էլ առանձնահատուկ հանդուրժողականությամբ եւ ջերմությամբ է ընդունել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Վերջիններս կազմում են Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 3 տոկոսը. ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից՝ ռուսական, ուկրաինական, բելառուսական, գերմանական, լեհական, եզդիական, քրդական, ասորական, հունական, հրեական, վրացական, ամենամեծը եզդիականն է՝ ավելի քան 40 հազար մարդ։ 
    ամբողջը >> 


    Ճանաչումը պիտի նպաստի նման ողբերգությունների կանխարգելմանը

    Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է
    միջազգային գիտաժողովի մասնակիցներին

    Երեկ Երեւանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին ու եղեւնի տնկել Հիշողության պուրակում։ Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցեղասպանագիտության բնագավառում ճանաչված շուրջ 20 գիտնականների՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի,   ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։ 
    ամբողջը >>
     

    Լոնդոնում քաղաքապետարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ամեն ինչ ունի սկիզբ, եւ սա էլ այդ սկիզբն էր։ Մենք կարծում ենք, որ շուտով այս շղթան կշարունակվի».Կիրո Մանոյան
    Картинка 303 из 4204

    Լոնդոնում առաջին անգամ ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, նախօրեին, ձայների մեծամասնությամբ, Լոնդոնի թաղամասերից մեկի՝ Իլինգի քաղաքապետարանն է ճանաչել այն։
    «Հայկական ծիրանի հուշածառը տեղադրվել է՝ ի հարգանս Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին»   ամբողջը >>

    Նախիջեւանի առնվազն 3 բնակավայրերում հայկական եկեղեցիները ոչնչացված են
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ Փիթեր Բալակյանին և Արմեն Մարսուբյանին

    Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ նշանավոր գրող, դասախոս, ցեղասպանագետ Փիթեր Բալակյանին, ամերիկահայ փիլիսոփա, ցեղասպանագետ Արմեն Մարսուբյանին: ավելին...



    Օրվա տեսաշար, 15 դեկտեմբերի, 2010
    (azatutyun.am)

    Օրվա տեսաշար, 15 դեկտեմբերի, 2010 Վիդեո

    «Արի տուն».
    Ընդունելություն 2010թ ՙԱրի տուն՚ ծրագրին Գերմանիայից մասնակցած հայ երիտասարդների համար
    Ս.թ. դեկտեմբերի 11-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր : Միջոցառմանը հրավիրված էր մասնակցելու նաև Գերմանիայում ԼՂ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
    Միջոցառման սկզբում ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը ողջունեց հայ երիտասարդներին` մասնավորապես նշելով, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գերակա խնդիրներից է երիտասարդության շրջանում կապերի ձևավորումն ու ամրապնդումը, ինչին էլ ուղղված է ՀՀ կառավարության ՙԱրի տուն՚ ծրագիրը: Դեսպանն ընդգծեց, որ Սփյուռքի տարբեր օջախներից երիտասարդների այցելությունը Մայր Հայաստան հնարավորություն է տալիս, Հայաստանի մասին տեսական գիտելիքներ և պատկերացումներ ունենալուց բացի, գործնական շփումների մեջ լինել իրենց հասակակիցների հետ, տեղում ծանոթանալ հայ պատմամշակութային ժառանգությանն ու պատմությանը: Այդ ամենն իր հերթին թույլ կտա Հայաստանի երիտասարդությանը մոտիկից ծանոթանալ Սփյուռքի պատմությանը և սպյուռքահայ երիտասարդության հայացքներին:
    Դեսպանության հյուրերը, իրենց հերթին, բարձր գնահատեցին ՙԱրի տուն՚ ծրագիրը, այն կարևորելով իրենց համար Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու, հայ ընտանիքի սովորույթներին և ավանդույթներին անմիջապես ծանոթանալու, ինչպես նաև ազգային ինքնության ամրապնդման տեսանկյունից: Երիտասարդները շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանն, ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության, ծրագիրը գերազանց կազմակերպելու համար: ՀՀ այցելության ընթացքում նրանք ծանոթացան նաև Սփյուռքի այլ օջախներից ՀՀ ժամանած երիտասարդների հետ, և այդ կապերը, ըստ մասնակիցների, օգտակար կլինեն հետագայում:
    Միևնույն ժամանակ, դեսպանության հյուրերը նշեցին Գերմանիայում ծրագրի մասին տեղեկատվական աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում, և մշակվեցին առաջարկներ Գերմանիայում ՙԱրի տուն՚ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունն առավել լայն շրջանակներում տարածելու և իրազեկման ուղղությամբ: Երեկոյի վերջում ՀՀ դեսպանությունը հուշանվերներ հանձնեց հայ երիտասարդներին:
    mindiaspora.am

    Օրվա տեսաշար, 14 դեկտեմբերի, 2010
    (azatutyun.am)
    Օրվա տեսաշար, 14 դեկտեմբերի, 2010 Վիդեո
    ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ «Լեզու, դպրոց, մաքուր օդ...»; Ցեղասպանության մասին միջազգային գիտաժողով; Թեղուտը բնապահպանների ուշադրության

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 329 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024