Понедельник, 23.09.2024, 02:31
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 29
    Гостей: 29
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 471-480
    Страницы: « 1 2 ... 46 47 48 49 50 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի. Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

    28.12.2010


    Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
    Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` նախագահը, մասնավորապես, ասել է.
    «Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
    Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար:
    Մանրամասն...

    Հարցազրույց քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի համակարգող, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ

    ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ՀԱՎԱՏԱԼ


    -Ինչպես կգնահատեք անցնող 2010 թվականը, ինչ տվեց այն:
    -2010 թվականը բացարձակապես ոչ մի բան չտվեց. քաղաքական ոչ մի զարգացում չեղավ, այլ` միայն նահանջ ու միայն կորուստներ: Չհաջողվեց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին. չնայած մի քանի օր ժամանակ կա, սակայն հստակ է, որ իշխանություններն իրենց ստոր խաղը պատրաստվում են շարունակել նաեւ 2011 թվականին: Փուլերով իրականացվող հայ-թուրքական գործընթացը սառեցված վիճակում է, Ղարաբաղի հարցում որեւէ դրական տեղաշարժ չկա:

    -Քաղբանտարկյալներից մի քանիսին վերջերս ազատ արձակեցին: Իշխանությունները դա կարող են ներկայացնել որպես դրական գործընթաց:
    -Ինչ անենք: Առաջարկում եք բավարարվե՞լ այդ մի քանիսով: Մի քանիսին ազատ արձակելը լուծում չէ: Մարտի 1-ի էջը դեռ փակված չէ, մարտի 1-ի հանցագործները դեռ պատժված չեն, մարտի 1-ի խաղաղ ցուցարարներից մինչեւ հիմա անազատության մեջ են: Այս սա է իրավիճակը, եւ պետք է պայքարել:

    -Իսկ ընդդիմության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Բավարա՞ր են արդյոք ընդդիմության իրականացրած քայլերը:
    -Ոչ, բավարար չեն: Ընդդիմությունն այս մեկ տարվա ընթացքում ձեւական քայլեր էր անում, իրական պայքար չի եղել:

    -Իսկ ինչո՞ւ:
    -Չգիտեմ, իրենց հարցրեք:

    -Սերժ Սարգսյանի ելույթից ու վերջին կադրային փոփոխություններից հետո փորձ է արվում ներկայացնելու, որ իշխանությունները գնում են բարեփոխումների ճանապարհով: Ինքներդ տեսնո՞ւմ եք բարեփոխումներ:
    -Առայժմ որեւէ բարեփոխման նշույլ անգամ չեմ տեսնում: Քաղաքապետը ինչ-որ անախորժության կամ հանցագործության արդյունքում ազատվեց պաշտոնից: Իսկ կառավարության մեջ ուղղակի տեղաշարժեր եղան` ոչինչ չփոխող: Այստեղ ուզում եմ հիշել Կռիլովի հայտնի առակը. А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь.

    -Իշխանությունները Սերժ Սարգսյանի վերջին ելույթը փորձում են ներկայացնել որպես աննախադեպ իրադարձություն, երբ երկրի ղեկավարը ոչ միայն բացահայտ խոսեց իշխանության ներսում առկա պրոբլեմների, կոռուպցիայի մասին, այլեւ` հստակ ցույց տվեց այդ խնդիրները լուծելու դեղատոմսեր: Ի՞նչ կարծիք ունեք այդ ելույթի մասին:
    -Ես հակված չեմ հավատալ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ կոռուպցիոներին:

    -Այդ դեպքում ինչո՞ւ էր նման հայտարարություններ անում:
    -Դե, նա պետք է ելույթ ունենար իրենց կուսակցության 20-ամյակին: Ինչ-որ մարդիկ ինչ-որ ելույթ էին գրել` հիմնականում ցինիկ խոսքեր, որոշ դեպքերում` պարզապես տխմարություններ: Նա էլ կարդաց այդ ելույթը: Այդ տխմարություններից մեկն էլ այն էր, որ երկրի թիվ մեկ կոռուպցիոները կոռուպցիայի դեմ պայքարի հերթական կոչն է անում:

    Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

    Շարունակել...



    Տեսանյութ

    Օրվա տեսաշար, 27 դեկտեմբերի, 2010 Վիդեո

    Օրվա տեսաշար, 27 դեկտեմբերի, 2010



    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

    «Առավոտը» մաղթում է, ցանկանում ու պահանջում է...

    Ամանորը ոչ միայն տոն է, այլեւ հոգեվիճակ եւ սպասելիքներ՝ Նոր տարվանից: Ու երբ պայթում է շամպայնը, եւ իրար են զարկվում բաժակները, յուրաքանչյուրը մտածում է իր թաքուն երազի ու նվիրական ցանկության իրականացման մասին: «Առավոտի» աշխատակազմն էլ լիքը ակնկալիքներ ունի 2011 թվականից ու փամփլիկ Նապաստակից, նաեւ մաղթանք, որ գալիք տարին բոլորի  համար բարեբեր ու երջանկաբեր լինի: «Կյանքի մեծագույն երջանկությունն է լինել վստահ, որ մեզ սիրում են, սիրում են այնպիսին, ինչպիսին մենք կանք, կամ հաշվի չառնելով, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք». համաձայնելով Հյուգոյի խոսքերին՝  մաղթում եմ, որ 2011 թվականին բոլորն առանց վախենալու գտնեն սպասված երջանկությունը:

    Արամ Զաքարյան. Ձմեռ պապ ջան, քեզանից միայն մեկ բան եմ ուզում: Որ վերջապես իր արդիականությունը կորցնի այս բանաստեղծությունը:

    «Երնէկ, թէ այս նոր տարին

    Վերջ տար հայի ցաւերին,

    Չարը կորչէր ու բարին

    Բուն դնէր մեր սրտերին:

    Երնէկ, թէ այս նոր տարին

    Ազատ շնչէր Հայաստան,

    Եւ շուրջ Մասիս մեր սարին Փայլէին վարդ-անդաստան...:»: Հեղինակը վստահ է՝ սրա համար հարկ է, որ «իսպառ մենք հանենք Փոքրոգութիւն մեր սրտէն»: Եթե շատ մռայլ է, կներես, Ձմեռ պապ, բայց հույսս դու ես, տես ինչ ես անում: 

    Մանրամասն...


    Վարդան Դեւրիկյան. Արտագաղթն ամայացնում է երկիրը

    News.am. 27-12-2010- 2010-ին շրջադարձային էին ծեծուջարդերի հետ կապված դեպքերը, որոնց բարձրակետը դարձավ ՀՀ նախագահի ելույթը. ադ ելույթն, ամեն դեպքում, հույս է ներշնչում, որ անպատժելիության մթնոլորտն այսուհետ կնվազի։ Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հույս հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը։
    «Ամենամտահոգիչն այս ամենում, սակայն, արտագաղթն է, որի պատճառով երկրից գնում է երիտասարդ, ինտելեկտուալ միտքը։ Արտագաղթը ամայացնում է Հայաստանը։ Սա ողբերգականության աստիճանի լուրջ հարց է»,- նշեց Դեւրիկյանը։
    Որպես Հայաստանի համար 2011-ին ներկայանալիք գլխավոր երկու դժվարություններ՝ նա առանձնացրեց պատերազմական իրավիճակը եւ կրկին՝ արտագաղթը:
    Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց, որ 2010-ին վատն ավելի շատ էր, քան՝ լավը։ «Ճիշտ է, կադրային փոփոխություններ եղան,սակայն լավ կլիներ, եթե այդ մարդիկ հեռացվեին իրենց աշխատանքը վատ կատարելու կամ կաշառակերության, եւ ոչ թե ծեծուջարդի համար»,- նկատեց նա։
    Շարունակել...
    Мои файлы | Просмотров: 349 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.12.2010 | Комментарии (0)

    Հայկ Դեմոյան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողեց Թուրքիան

    Мои файлы | Просмотров: 305 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.12.2010 | Комментарии (0)

    Ամանորյա գիշերը կկատարվի գոհաբանական մաղթանք
    Картинка 36 из 12867

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երևանի եկեղեցիներում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, Ամանորյա գիշերը` ժամը 24:00-ին, կկատարվի գոհաբանական մաղթանք: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
    Մանրամասն...

    Լեռնային Ղարաբաղը ԼՂՀ-ի ճանաչման հանձնաժողով է ստեղծում

    Diplomat.am. 25-12-2010- «ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար, իմ կարծիքով, շատ ժամանակ կպահանջվի, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: ԼՂՀ-ի ճանաչման մասին հատուկ հանձնաժողովի ստեղծումը հանդիսանում է հերթական քայլը, որը կմտերմացնի մեզ վերջնական նպատակին»:
    Այդ մասին հայտարարել է ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանը անցյալ տարվա արդյունքներին նվիրված մամլո-կոնֆերանսի ժամանակ: Ընդ որում, նա հանձնաժողովի ստեղծման ճշգրիտ օրը չի նշել, ասելով, որ ամեն ինչ պարզ կդառնա 2011թ. հարցի քննարկումից հետո:
    «Ադրբեջանը, օգտագործելով իր ֆինանսական հնարավորությունները, գրեթե բոլոր երկրներում քարոզչական աշխատանք է կատարում, իրեն որպես զոհ ներկայացնելով: Մենք պետք է հետևողական լինենք, ամեն տարի հարկավոր է մեծացնել աշխատանքի ծավալը, միջազգային հանրությանն ավելի շատ ներկայացնել ղարաբաղյան խնդիրը, քանի որ աշխարհում շատ քչերը գիտեն նրա էությունը», -ասել է ԼՂՀ վարչապետը:
    Ընդ որում ղարաբաղյան կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած նրան, որ ԼՂՀ-ն ճանաչված չէ, այն հանդիսանում է անկախ քաղաքական միավոր:

    Շարունակել...


    Мои файлы | Просмотров: 451 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.12.2010 | Комментарии (0)

    Նոր նվաճումների ակնկալիքով

    Հայկական շախմատին այսուհետ եւս պատշաճ ուշադրություն կդարձվի

    ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25–ին ներկա է գտնվել Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 50—ամյակին նվիրված մրցաշարի փակման արարողությանը, որի ժամանակ մրցաշարի հաղթողները պարգեւատրվել են գավաթներով, պատվոգրերով եւ հուշամեդալներով։
    Այնուհետեւ տեղի է ունեցել ֆեդերացիայի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։ Օրակարգի շրջանակներում քննարկվել եւ հաստատվել է 2011թ. պաշտոնական մրցումների կանոնադրությունը։ Այն ներառում է Հայաստանի 71—րդ եւ 72—րդ առաջնությունները, կանանց 66—րդ, 67—րդ առաջնությունները, պատանիների առաջնությունը, աղջիկների առաջնությունը, ինչպես նաեւ Հայաստանի ակումբային եւ կանանց ակումբային առաջնություններն ու Հայաստանի արագ շախմատի առաջնությունը։
    Նիստում խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսի հրավիրման մասին եւս, որից հետո իրենց հաղորդումներն են ներկայացրել վետերանների, կոմպոզիցիայի, մրցավարական հանձնաժողովները։
    Շախմատային ֆեդերացիայի խորհուրդն այնուհետեւ հաստատել է Ռաֆայել Վահանյանի 60—ամյակին նվիրված միջոցառումները, լսել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ համաշխարհային օլիմպիադայում աչքի ընկած պատանի շախմատիստների պարգեւատրման մասին հարցը։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    28-12-2010

    Мои файлы | Просмотров: 271 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.12.2010 | Комментарии (0)


    Պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան

    Panorama.am. 27-12-2010- Չնայած Ադրբեջանի պատրաստվածության մակարդակը ի տարբերություն նախկին տարիների ավելացել է, սակայն դա ամենևին էլ չի նշանակում որ Հայաստանի զինված ուժերի կարողությունը թուլացել է, և պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը Հայաստանին երբեք միայնակ չի թողնի:
    Այդ մասին իրանական «իռդիփլոմասի.իռ» կայքին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:
    «Ադրբեջանի կողմից ներկայում ավելի շատ է լսվում ռազմատենչ հայտարություններ, քան նախկինում էր: Պատերազմի վերսկսմամբ`որոշ ծայրահեղական տաքարյուն գործիչներ, որոնք չեն ցանկանում բանակցությունների միջոցով լուծել ԼՂ խնդիրը, ներքին քաղաքական դաշտում կարող են որոշակի դեր ստանձնել:

    Պատերազմի վերսկսման դեպքում նախ էներգետիկ անվագությանը վտանգ կսպառնա և Ադրբեջանի դերը խիստ կնվազի տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում»,-նկատել է Ֆ. Քոլեյնին:

    Իրանական կայքը, հղում կատարելով ռուսական օրաթերթերից մեկին, գրում է. «ԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում են, որ վերջինս իր տարածքը տրամադրի իրենց, որպեսզի այնտեղից ԱՄՆ կարողանան Իրանի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել և Իրանի վրա հնարավոր հարձակման պարագայում այդ տեղեկատվությունից օգտվել»:
    Շարունակել...


    Мои файлы | Просмотров: 555 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.12.2010 | Комментарии (0)

    Ընտրում ենք Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստին

    "Լրաբեր Էստոնիայից" թերթն ընտրում է Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստին

    Հարգելի ընթերցող.
    Սպասում ենք քո առաջարկին եւ ընտրությանը:
    grigorairapetjan@mail.ru

    Դեկտեմբերի 26-ի դրությամբ.
    Դմիտրի Գրիգորեվ - 107 միավոր
    Ավետիք Հայրապետյան - 107
    Վալերա Նահապետյան - 103
    Ռոման Կռիլով - 102
    Անդրեյ Բրըտկին - 80
    Եվգենի Պոդտոպելնի
    - 42
    Ալեքսեյ Կոռոլենկո - 36
    Էդիկ Օֆլյան - 29
    Մերաբ Խվիչիա - 28
    Մկրտիչ Չոփիկյան - 18


    Դմիտրի Գրիգորեվ

    Картинка 4 из 28

    Ավետիք Հայրապետյան
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.12.2010 | Комментарии (0)


    Ավետիք Հայրապետյանը նվաճեց Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության Նարդիի բարերարական մրցաշարի գլխավոր պարգեւը

    Դեկտեմբերի 17-22-ը Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունն առաջին անգամ անցկացրեց կարճ Նարդիի բարերարական մրցաշար՝ ի աջակցություն Տալլիննի "Երեւան" ֆուտբոլային ակումբին:

    Մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկած 6 մասակիցներիմեջ հաղթող դարձավ Ավետիք Հայրապետյանը
    (պարգեւ՝ 2500 еек).
    2-րդ տեը գրավեց Մկրտիչ Մկրտչյանը (1500 еек):
    3-րդ պին առժանացավ Արտավազդ Չոփիկյանը (1000 еек):

    Պարգեւների մի մասը հաղթողները հաձնեցին Տալլիննի "Երեւան" ֆուտբոլային ակումբի բարերարական ֆոնդին:


    Ավետիք Հայրապետյան 

     
    Մկրտիչ Մկրտչյան


    Արտավազդ Չոփիկյան

    Խորին շնորհակալություններ Էստոնիայի մշակույթի նախարարությանը մրցաշարին նյութական աջակցություն ցույց տալու համար:
    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության Նարդիի բարերարական հաջորդ մրցաշարը՝ ի աջակցություն Տալլիննի "Երեւան" ֆուտբոլային ակումբին տեղի կունենա հունվարի վերջին:


    Գրիգոր Հայրապետյան

    գլխավոր մրցավար 

    26.12.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 
     
    Мои файлы | Просмотров: 294 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.12.2010 | Комментарии (0)

    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԼԻՆՆ՝ ԱՅՍՕՐ...



     


     

     






        

     

     









    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի: 

    25.12.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 257 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.12.2010 | Комментарии (0)


    Դեկտեմբերի 19-ից 25-ը ԼՂՀ-ԱՀ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ
    Դեկտեմբերի 19-ից 25-ը ԼՂՀ-ԱՀ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո նախահարձակ հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր ուղղություններում ճնշվել է


    «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
    «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Խմբակցությունը նախագահին կոչ է անում չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները և դրանք առարկությամբ վերադարձնել Ազգային ժողով
    Мои файлы | Просмотров: 279 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.12.2010 | Комментарии (0)


    ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց 2010-ը
    «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՒՄ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»
    ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ, ամփոփելով 2010 թվականը՝ ասաց, որ այն սփյուռքի հիմնախնդիրներին անդրադարձի եւ վստահության ավելացման տարի էր: Ըստ նախարարի, 2010-ին 10 հազար սփյուռքահայ է այցելել Հայաստան, Սփյուռքի նախարարն էլ ամսական 3-4 օր եղել է սփյուռքում: Եթե նախկինում մասնագիտական՝ ուսուցիչների, գրողների եւ այլն, հավաքներին մասնակցում էր 30-40 մարդ, ապա հիմա՝ ավելի քան 200, եթե նախկինում Հայաստանը մենակ էր զբաղվում հետազոտություններով՝ համայնքների պատմություն, դասագրքեր եւ այլն, ապա հիմա սփյուռքն էլ է ընդգրկված այս ծրագրերում, եթե նախկինում սփյուռքին տարեկան 15 հազար գիրք էր տրամադրվում, ապա այս տարի 52 հազար է ուղարկվել: Սփյուռքի նախարարության ...
    Մանրամասն...

    Բացասական սպասումների և ներհասարակական ճգնաժամի տարի էր. Լիլիթ Գալստյան

    «Խոր հետընթաց ենք արձանագրում ազգային պետականության կարևորագույն արժեքից՝ մայրենի լեզվից»։

    Ընդդիմությանը եթեր տրամադրող «Գալա» հեռուստաընկերությունը հեռարձակման լիցենզիա չստացավ Աուդիո

    ՀՌԱՀ-ը 14 միավոր գնահատեց Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայտը: >>>>>

    Мои файлы | Просмотров: 333 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.12.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024