Понедельник, 23.09.2024, 00:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 3
    Гостей: 3
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 461-470
    Страницы: « 1 2 ... 45 46 47 48 49 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Мои файлы | Просмотров: 282 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.12.2010 | Комментарии (0)

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին աջակցության համար եւ շնորհավորում բոլրին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ


    Գրիգոր Հայրապետյան,Ավետիք Հայրապետյան

    Մայրաքաղաքի PRIVAT ռեստորանում Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի ղեկավարությունն ամփոփեց
    2010 տարվա արդյունքները եւ հաստատեց 2011 թվականի գործունեության նախագիծը: Ակումբի ելույթները Էստոնիայի ֆուտբոլի եւ ֆուտզալի առաջնություններում գնահատվեց՝ լավ, իսկ Ազգերի գավաթի խաղարկությունում եւ Aastalõputurniir մրցաշարում՝ գերազանց:

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում բոլորին աջակցության համար եւ շնորհավորում բոլրին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ:

    Արդեն հունվարի 15-ին հարկավոր է հայտ ներկայացնել
    ԷՖՄ Էստոնիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար եւ մուծել 1000 euro ամդամավճար: Մինչեւ առաջնության սկիզբը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար հարկավոր է մուծել լիզենզիայ իհամար 15 euro за годовую лицензию (ընդհանուրը՝ 300 euro) եւ "Դվիգատել" խաղադաշտի տերերիհետ հետ պայմանագիր կնքել տնային խաղերի եւ մարզումների համար:Վարձի տարեկան՝ 3000 euro.
    Հարկավոր է գնել նաեւ 10 նոր խաղագնդակ(1000 euro) եւ 20 կոմպլեկտ նոր մարզահագուստ Tallinnа FC YEREVAN գրվածքով (2000 euro).

    Ակումբի տարեկան բյուջեն կազմում է 7300 euro,չհաշված տրանսպորտային ծախսերը: "Երեւան" ֆուտազալի ակումբի բյուջեն մոտ 2 անգամ քիչ է հաստատվելու է աշնանը՝ 2011-2012 առաջնության նախաշեմին:

    Լրաբեր Էստոնիայից թերթի առաջարկությամբ ղեկավարությունը որոշեց բացել Տալլիննի "Երեւան" ֆուտբոլայինի ակումբի աջակցության բարերարական ֆոնդ Էստոնիայի ֆուտբոլի առաջնություններում մասնակցելու համար եւ դիմել մեր համախոհներին խնդրանքով՝ աջակցել ակումբին: Մեծ հույսեր ենք կապում համագործակցել եւ ստանալ աջակցություն Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մեր Սփյուռքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կապեր հաստատել Հայաստանի ակումբների հետ:   
    Ինչպես նշեց Ալիքսանդր Գուժովը.Անցյալ տարի Ազգերի գավաթը նվաճեց Էստոնիայի հրեական "Մակկաբի" ակումբը եւ անմիջապես ստացան աջակցություններ Անգլիայից  ազգությամբ հրեա բարերարներից (գնդակներ, մարզական համազգեստ) 
    Ինչպես նշեց Ալիքսանդր Գուժովը."Անցյալ տարի Էստոնիայի Ազգերի գավաթը նվաճեց Էստոնիայի հրեական "Մակկաբի" ակումբը եւ անմիջապես ստացան աջակցություններ Անգլիայից  ազգությամբ հրեա բարերարներից (գնդակներ,մարզական համազգեստ):
    Համագործակցության համար մեր կոնտակտները.
    372 53991414, grigorairapetjan@mail.ru, բանկահաշիվը: AKSA 221034494241

    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթի արդյունքներով տարվա լավագույն խաղացող ճանաչվեց՝ Դմիտրի Գրիգորեվ:
    Ֆուտզալի տարվա լավագույն խաղացող՝ Վալերա Նահապետյանը:

    PRIVAT

    Restoran - Cafe - Hotel

    Parnamäe tee 4,

    Tallinn

    http://privat.ee/  




    Շնորհակալություն PRIVAT ռեստորանին եւ հատկապես՝ Արմեն Նիկողոսյանին արտակարգ համեղ հայկական խորովածի համար:

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...


    (Գրիգոր եւ Ավետիք Հայրապետյաններ)

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.

    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - "Ehituse Inkasso OÜ"
    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    31.12.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 418 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.12.2010 | Комментарии (0)

    Էդվարդ Նալբանդյան. ԼՂ հարցում միջազգային հանրության մոտեցումները համահունչ էին Հայաստանի դիրքորոշմանը

    Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

    Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

    31.12.2010
    Դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ելույթ ունենալով Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ամփոփել է տարվա ձեռքբերումները արտաքին քաղաքականության ասպարեզում։
    Մանրամասն...   

     ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Արաքս Մանսուրյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով    

    Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունեց աշխարհահռչակ սոպրանո Արաքս Մանսուրյանին: Նրան ուղեկցում էր ամուսինը` հայտնի դիզայներ-փորագրող Հակոբ Գույուճյանը:  ավելին...

     


    «Ուխտ Արարատի» ... 

    Հին ժողովուրդները հնարաւորութիւնը կունենան վերակազմաւորուելու եւ ամրացնելու իրենց գոյութիւնը

    ՄԱԿ-ի մէջ Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի պատուիրակութեան նախագահ

    ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ ՆԱՄԱԿԸ
    Եւրոպական Խորհրդարանի պատգամաւորներուն դեկտեմբեր 9-ի՝ Մարդու իրաւունքներու եւ ցեղասպանութեան կանխարգելման միջազգային օրուան նախօրեակին
    Որքան կանայք եւ այր մարդիկ կը գիտակցեն գոյութեան նուիրական կողմը, այնքան անոնք կը հասնին բոլորի ընդհանուր աղբիւիրին՝ մեր թրթռումներու աննիւթական գոյացութեան:
    Մանրամասն...

    Հայկական հարցն այսօր
    Դեկտեմբեր 25, 2010թ.
    II. Միջազգային իրավական մակարդակ
    Հայկական պետության ռազմավարական խնդիրները
    Նախքան Հայկական հարցի միջազգային իրավական մակարդակի վերլուծությանն անցնելն անհրաժեշտ է համառոտաբար ամփոփել ներկա ուսումնասիրության նախորդ գլխում ասվածը (I. Ռազմավարական մակարդակ):
    Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական հարցի բովանդակությունը՝ Հայաստանի տարածքային-քաղաքական ազատագրության անհրաժեշտությունը, նույնը մնալով, ընդունեց նոր ձևեր, որոնք արտահայտվեցին նախևառաջ վերածնված հայկական պետության հետևյալ ռազմավարական խնդիրներում.
    Մանրամասն - 1 ...
    Մանրամասն - 2 ...

    Թուրքիան փորձում է սքողել իր ցեղասպան դեմքը
    Վերջերս Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի այլ տարածքներում հայ հոգևոր-պատմամշակութային հուշարձանների նկատմամբ կիրառովող թուրքական քաղաքականության հարցը քննության առարկա էր դարձել ՀՀ Հանրային Խորհրդի Կրոնի, սփյուռքի միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում:
    Մանրամասն...


    «Ուխտ Արարատի» ...
     
    Мои файлы | Просмотров: 345 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.12.2010 | Комментарии (0)

    2010 թվականի արդյունքները. Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունները

    2010 թվականի արդյունքները. Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունները

    PanARMENIAN.Net - 2010 թվականը բավականին հագեցած էր Հայաստանի համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում: 2010-ին ԶԼՄ-ների և հայ հանրության ուշադրության կենտրոնում էին մնում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները, ինչպես նաև կադրային փոփոխությունները երկրի կառավարությունում: PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2010 թվականի ամենավառ քաղաքական իրադարձությունները:  Մանրամասն...


    Հրանուշ Հակոբյանը մաղթում է հայ ժողովրդին մեծ ձեռքբերումներ, խաղաղություն և բարեկեցություն

    Հրանուշ Հակոբյանը մաղթում է հայ ժողովրդին մեծ ձեռքբերումներ, խաղաղություն և բարեկեցություն

    PanARMENIAN.Net - «Ամանորն ընտանեկան տոն է, և ես այն նշելու եմ ծնողներիս ու հարազատներիս հետ` հայկական ավանդական սեղանի շուրջ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին պատմել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով, 2010-ը նախարարության հաստատման տարին էր, և ամենամեծ ձեռքբերումը Սփյուռքի վստահության աճն էր նախարարության նկատմամբ...  Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 278 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.12.2010 | Комментарии (0)

    Արա Աբրահանյանը հարցազրոյցը Հայկական հեռուստատեսությանը
    Картинка 52 из 361


    Տեսանյութ...
    Мои файлы | Просмотров: 346 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.12.2010 | Комментарии (0)

    Երեւանի քաղաքապետը նոր աշխատակարգ է ներմուծել. Ձեւեր չթափել, թուղթ խնայել, լինել «պրադվինուտի»


    Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով ընդամենը մի քանի օր առաջ է ստանձնել իր պաշտոնը, նոր աշխատակարգ է ներմուծել քաղաքապետարան: Նա հայտարարել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները ձեւականությունների հետեւից չընկնեն եւ աշխատանքային օրվա ավարտից՝ ժամը 18:00-ից հետո լքեն աշխատավայրը՝ «իզուր ձեւեր չթափեն, թե գործի տեղը երկար են մնում»:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 277 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.12.2010 | Комментарии (0)

    Հայ նկարիչ Արսեն Կլյանի ցուցահանդեսը Տալլիննում...




    Մանրամասն...

    Արա Հարությունյան. ԼՂՀ-ն անկախ քաղաքական միավոր է

    Արա Հարությունյան. ԼՂՀ-ն անկախ քաղաքական միավոր է

    PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանն ուղղված հանձնաժողովի ստեղծումը վերջնական նպատակին մեզ մոտեցնող հերթական քայլը կլինի: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը` 2010թ. արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:  Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 324 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.12.2010 | Комментарии (0)

    Երևանի Պանթեոնում տեղի է ունեցել մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի կիսանդրու բացման արարողությունը
    Фрунзик Мкртчян

    ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի մահվան 17-րդ տարելիցի նախօրեին Երևանի Պանթեոնում բացվել է դերասանի կիսանդրին:   Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 254 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.12.2010 | Комментарии (0)


    Ռուբեն Հայրապետյանը՝ տարվա լավագույն "երեւանցի" ...

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության եւ "Լրաբեր Էստոնիայից" թերթի հարցումներով, Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության 2010 թվականի լավագույն ներայացուցչ ընտրվեց պատանի շախմատիստ, Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի սան՝ Ռուբեն Հայրապետյանը:

    Շնորհավորում ենք մեր պատանի մարզիկին եւ զանկանում նոր հաջողություններ:
    Картинка 58 из 24011

     

    29.12.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 437 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.12.2010 | Комментарии (0)



    Ռուբեն Հայրապետյանը նվաճեց բրոնզե մեդալ Էստոնիայի տարվա ավարտական պատանեկան մրցաշարում
     
    28.12.2010
    (Ռուբեն Հայրապետյան)

    Դեկտեմբերի 28-ին Տալլիննում կայացած Էստոնիայի
    տարվա շախմատի ավարտական պատանեկան մրցաշարում, "Երեւան" մշակութային հանրության եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի սան՝ 15-ամյա Ռուբեն Հայրապետյանը ավագ խմբում(մինչեւ 19 տարեկան) գրավեց 3-րդ տեղը, զիջելով 1 միավոր իր ակումբակից՝ Վալենտին Դրագունին:
    2-րդ պարգեւին տերդարցավ Տաավի Կալվկը:
    Աղջիկների մեջ լավագույն արդյունքը ցույցտվեց Էէլիկա Էսվալդը:
    Էստոնիայի շախմատի տարվա ավարտական պատանեկան մրցաշարն ավանդաբար անցենկացնում "Երեւան" մշակութային հանրությունն ու Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան:
    28.12.2010
    (Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա) 

    Միջին տարիքային խմբում իրեն հավասարը չունեցավ ակադեմիայի 10-ամյա սան Մարտին Կիվիմաան:
    Ամենափոքրիկ շախմատիստների տղաների խմբում 1 տեղերը գրավեցին՝ Գեորգ Ալեքսանդր Պեդոսննն ու Կարլ Էրիկ Օլդեն, իսկ աղջիկների մեջակադեմիայիսանուհիներ՝ Տայա Գրիշինան եւ Էլիզաբեթ Պոլստյանովան:
    Մրցաշարում մասնակցեցին 5-19 տարեկան 48 պատանի շախմատիստներ Էստոնիայից, Փինլանդիայից եւ Նորվեգիայից:


     
    28.12.2010
    (Ավարտական պատանեկան մրցաշարի ավագ հաղթողները...)

     
    28.12.2010
    (Ավարտական պատանեկան մրցաշարի միջնեկ հաղթողները...)

     
    28.12.2010
    (Ավարտական պատանեկան մրցաշարի փոքր եւ փոքրիկ հաղթողները...) 


    28.12.2010
    (Ռուբեն Հայրապետյան)  

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի: 

    29.12.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
     
    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.12.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024