Понедельник, 23.09.2024, 04:32
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 32
    Гостей: 32
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    28.12.2010, 11:21

    Փուլերով իրականացվող հայ-թուրքական գործընթացը սառեցված վիճակում է, Ղարաբաղի հարցում որեւէ դրական տեղաշարժ չկա:

    -Քաղբանտարկյալներից մի քանիսին վերջերս ազատ արձակեցին: Իշխանությունները դա կարող են ներկայացնել որպես դրական գործընթաց:
    -Ինչ անենք: Առաջարկում եք բավարարվե՞լ այդ մի քանիսով: Մի քանիսին ազատ արձակելը լուծում չէ: Մարտի 1-ի էջը դեռ փակված չէ, մարտի 1-ի հանցագործները դեռ պատժված չեն, մարտի 1-ի խաղաղ ցուցարարներից մինչեւ հիմա անազատության մեջ են: Այս սա է իրավիճակը, եւ պետք է պայքարել:

    -Իսկ ընդդիմության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Բավարա՞ր են արդյոք ընդդիմության իրականացրած քայլերը:
    -Ոչ, բավարար չեն: Ընդդիմությունն այս մեկ տարվա ընթացքում ձեւական քայլեր էր անում, իրական պայքար չի եղել:

    -Իսկ ինչո՞ւ:
    -Չգիտեմ, իրենց հարցրեք:

    -Սերժ Սարգսյանի ելույթից ու վերջին կադրային փոփոխություններից հետո փորձ է արվում ներկայացնելու, որ իշխանությունները գնում են բարեփոխումների ճանապարհով: Ինքներդ տեսնո՞ւմ եք բարեփոխումներ:
    -Առայժմ որեւէ բարեփոխման նշույլ անգամ չեմ տեսնում: Քաղաքապետը ինչ-որ անախորժության կամ հանցագործության արդյունքում ազատվեց պաշտոնից: Իսկ կառավարության մեջ ուղղակի տեղաշարժեր եղան` ոչինչ չփոխող: Այստեղ ուզում եմ հիշել Կռիլովի հայտնի առակը. А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь.

    -Իշխանությունները Սերժ Սարգսյանի վերջին ելույթը փորձում են ներկայացնել որպես աննախադեպ իրադարձություն, երբ երկրի ղեկավարը ոչ միայն բացահայտ խոսեց իշխանության ներսում առկա պրոբլեմների, կոռուպցիայի մասին, այլեւ` հստակ ցույց տվեց այդ խնդիրները լուծելու դեղատոմսեր: Ի՞նչ կարծիք ունեք այդ ելույթի մասին:
    -Ես հակված չեմ հավատալ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ կոռուպցիոներին:

    -Այդ դեպքում ինչո՞ւ էր նման հայտարարություններ անում:
    -Դե, նա պետք է ելույթ ունենար իրենց կուսակցության 20-ամյակին: Ինչ-որ մարդիկ ինչ-որ ելույթ էին գրել` հիմնականում ցինիկ խոսքեր, որոշ դեպքերում` պարզապես տխմարություններ: Նա էլ կարդաց այդ ելույթը: Այդ տխմարություններից մեկն էլ այն էր, որ երկրի թիվ մեկ կոռուպցիոները կոռուպցիայի դեմ պայքարի հերթական կոչն է անում:

    Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

    Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի. Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

    28.12.2010


    Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
    Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` նախագահը, մասնավորապես, ասել է.
    «Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,
    Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար:
    Մանրամասն...

    Հարցազրույց քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի համակարգող, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հետ

    ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ՀԱՎԱՏԱԼ


    -Ինչպես կգնահատեք անցնող 2010 թվականը, ինչ տվեց այն:
    -2010 թվականը բացարձակապես ոչ մի բան չտվեց. քաղաքական ոչ մի զարգացում չեղավ, այլ` միայն նահանջ ու միայն կորուստներ: Չհաջողվեց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին. չնայած մի քանի օր ժամանակ կա, սակայն հստակ է, որ իշխանություններն իրենց ստոր խաղը պատրաստվում են շարունակել նաեւ 2011 թվականին: Փուլերով իրականացվող հայ-թուրքական գործընթացը սառեցված վիճակում է, Ղարաբաղի հարցում որեւէ դրական տեղաշարժ չկա:

    -Քաղբանտարկյալներից մի քանիսին վերջերս ազատ արձակեցին: Իշխանությունները դա կարող են ներկայացնել որպես դրական գործընթաց:
    -Ինչ անենք: Առաջարկում եք բավարարվե՞լ այդ մի քանիսով: Մի քանիսին ազատ արձակելը լուծում չէ: Մարտի 1-ի էջը դեռ փակված չէ, մարտի 1-ի հանցագործները դեռ պատժված չեն, մարտի 1-ի խաղաղ ցուցարարներից մինչեւ հիմա անազատության մեջ են: Այս սա է իրավիճակը, եւ պետք է պայքարել:

    -Իսկ ընդդիմության աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Բավարա՞ր են արդյոք ընդդիմության իրականացրած քայլերը:
    -Ոչ, բավարար չեն: Ընդդիմությունն այս մեկ տարվա ընթացքում ձեւական քայլեր էր անում, իրական պայքար չի եղել:

    -Իսկ ինչո՞ւ:
    -Չգիտեմ, իրենց հարցրեք:

    -Սերժ Սարգսյանի ելույթից ու վերջին կադրային փոփոխություններից հետո փորձ է արվում ներկայացնելու, որ իշխանությունները գնում են բարեփոխումների ճանապարհով: Ինքներդ տեսնո՞ւմ եք բարեփոխումներ:
    -Առայժմ որեւէ բարեփոխման նշույլ անգամ չեմ տեսնում: Քաղաքապետը ինչ-որ անախորժության կամ հանցագործության արդյունքում ազատվեց պաշտոնից: Իսկ կառավարության մեջ ուղղակի տեղաշարժեր եղան` ոչինչ չփոխող: Այստեղ ուզում եմ հիշել Կռիլովի հայտնի առակը. А вы, друзья, как ни садитесь, Всё в музыканты не годитесь.

    -Իշխանությունները Սերժ Սարգսյանի վերջին ելույթը փորձում են ներկայացնել որպես աննախադեպ իրադարձություն, երբ երկրի ղեկավարը ոչ միայն բացահայտ խոսեց իշխանության ներսում առկա պրոբլեմների, կոռուպցիայի մասին, այլեւ` հստակ ցույց տվեց այդ խնդիրները լուծելու դեղատոմսեր: Ի՞նչ կարծիք ունեք այդ ելույթի մասին:
    -Ես հակված չեմ հավատալ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ կոռուպցիոներին:

    -Այդ դեպքում ինչո՞ւ էր նման հայտարարություններ անում:
    -Դե, նա պետք է ելույթ ունենար իրենց կուսակցության 20-ամյակին: Ինչ-որ մարդիկ ինչ-որ ելույթ էին գրել` հիմնականում ցինիկ խոսքեր, որոշ դեպքերում` պարզապես տխմարություններ: Նա էլ կարդաց այդ ելույթը: Այդ տխմարություններից մեկն էլ այն էր, որ երկրի թիվ մեկ կոռուպցիոները կոռուպցիայի դեմ պայքարի հերթական կոչն է անում:

    Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

    Շարունակել...


    Տեսանյութ

    Օրվա տեսաշար, 27 դեկտեմբերի, 2010 Վիդեո

    Օրվա տեսաշար, 27 դեկտեմբերի, 2010


    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

    «Առավոտը» մաղթում է, ցանկանում ու պահանջում է...

    Ամանորը ոչ միայն տոն է, այլեւ հոգեվիճակ եւ սպասելիքներ՝ Նոր տարվանից: Ու երբ պայթում է շամպայնը, եւ իրար են զարկվում բաժակները, յուրաքանչյուրը մտածում է իր թաքուն երազի ու նվիրական ցանկության իրականացման մասին: «Առավոտի» աշխատակազմն էլ լիքը ակնկալիքներ ունի 2011 թվականից ու փամփլիկ Նապաստակից, նաեւ մաղթանք, որ գալիք տարին բոլորի  համար բարեբեր ու երջանկաբեր լինի: «Կյանքի մեծագույն երջանկությունն է լինել վստահ, որ մեզ սիրում են, սիրում են այնպիսին, ինչպիսին մենք կանք, կամ հաշվի չառնելով, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք». համաձայնելով Հյուգոյի խոսքերին՝  մաղթում եմ, որ 2011 թվականին բոլորն առանց վախենալու գտնեն սպասված երջանկությունը:

    Արամ Զաքարյան. Ձմեռ պապ ջան, քեզանից միայն մեկ բան եմ ուզում: Որ վերջապես իր արդիականությունը կորցնի այս բանաստեղծությունը:

    «Երնէկ, թէ այս նոր տարին

    Վերջ տար հայի ցաւերին,

    Չարը կորչէր ու բարին

    Բուն դնէր մեր սրտերին:

    Երնէկ, թէ այս նոր տարին

    Ազատ շնչէր Հայաստան,

    Եւ շուրջ Մասիս մեր սարին Փայլէին վարդ-անդաստան...:»: Հեղինակը վստահ է՝ սրա համար հարկ է, որ «իսպառ մենք հանենք Փոքրոգութիւն մեր սրտէն»: Եթե շատ մռայլ է, կներես, Ձմեռ պապ, բայց հույսս դու ես, տես ինչ ես անում: 

    Մանրամասն...


    Վարդան Դեւրիկյան. Արտագաղթն ամայացնում է երկիրը

    News.am. 27-12-2010- 2010-ին շրջադարձային էին ծեծուջարդերի հետ կապված դեպքերը, որոնց բարձրակետը դարձավ ՀՀ նախագահի ելույթը. ադ ելույթն, ամեն դեպքում, հույս է ներշնչում, որ անպատժելիության մթնոլորտն այսուհետ կնվազի։ Դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հույս հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը։
    «Ամենամտահոգիչն այս ամենում, սակայն, արտագաղթն է, որի պատճառով երկրից գնում է երիտասարդ, ինտելեկտուալ միտքը։ Արտագաղթը ամայացնում է Հայաստանը։ Սա ողբերգականության աստիճանի լուրջ հարց է»,- նշեց Դեւրիկյանը։
    Որպես Հայաստանի համար 2011-ին ներկայանալիք գլխավոր երկու դժվարություններ՝ նա առանձնացրեց պատերազմական իրավիճակը եւ կրկին՝ արտագաղթը:
    Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց, որ 2010-ին վատն ավելի շատ էր, քան՝ լավը։ «Ճիշտ է, կադրային փոփոխություններ եղան,սակայն լավ կլիներ, եթե այդ մարդիկ հեռացվեին իրենց աշխատանքը վատ կատարելու կամ կաշառակերության, եւ ոչ թե ծեծուջարդի համար»,- նկատեց նա։
    Շարունակել...



    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 350 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024