Пятница, 15.11.2024, 16:45
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 431-440
    Страницы: « 1 2 ... 42 43 44 45 46 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն


    Սերժ Սարգսյանը պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն

    PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն:

    Այսօր նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դեմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում:
    Մանրամասն...

    «Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում»
    «Մեծ դժվարությունների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն խնդիրներից», - ելույթ ունենալով Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում` ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
    Մանրամասն...

    ՀՀ-Ն՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՅԱՑԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
    Վերջերս լույս տեսավ «Ֆորին Փոլիսի Մեգեզին»/Foreign Policy Magazine ամսագրի և «Ֆանդ ֆոր Փիս»/The Fund for Peace կազմակերպության նախաձեռնած «Ձախողված երկրների ինդեքսը»/Failed States Index վարկանիշային հետազոտության վերջին՝ 2010թ. զեկույցը։ Նշենք, որ «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային հետազոտություններում երկրները, ըստ ձախողվածության աստիճանավորման, դասակարգվում են 4 հիմնական խմբի.
    Մանրամասն...

    ՍՓՅՈՒՌՔԸ և ԱՐՑԱԽԸ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԴԵՄ ՀԱՆԴԻՄԱՆ

    ՈՒժի համաշխարհային կենտրոնների անհամաչափ զարգացումն էական փոփոխություններ է ձևավորել աշխարհաքաղաքական փոխհարաբերակցության մեջ։ Ընդհանրապես աշխարհում և տարածաշրջանում նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շահերի համար, այդ թվում` ղարաբաղյան հիմնախնդրում, բայց դա չի նշանակում, թե արտաքին լուրջ մարտահրավերներ չկան, ուստի և անհրաժեշտ է պատրաստ լինել աննպաստ զարգացումների։ Թուրք-հայկական հարաբերությունները կարգավորելու փորձերը, որոնք, անտարակույս, ընկալվում են որպես դրական նախաձեռնություն, առայժմ հանգեցրել են միայն տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։

    Մանրամասն...


    Ես ուզում եմ, որ հայ լրագրողները չվարակվեն ցինիզմի, անվստահության և հոռետեսության վարակով

    ԵԳԻՊՏՈՍԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
     
    Միջին Արևելքի առանցքային պետություններից մեկի՝ Եգիպտոսի հայ համայնքի կազմում ուրույն տեղ ունեն հայ ավետարանականները։ Չնայած փոքրաթվությանը՝ Եգիպտոսի հայ ավետարանական համայնքն ապրում է բավական աշխույժ կյանքով, ինչը հրավիրում է թե՛ փորձագիտական հանրության, թե՛ գիտական շրջանակների ուշադրությունը։


    «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ»՝ Youtube–ՈՒՄ

    Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/ armeduchannel):
    Այստեղ կտեղադրվեն կրթության եւ գիտության նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ էլեկտրոնային ԶԼՄ–ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր եւ դասընթացներ, որոնք կհարստացնեն էլեկտրոնային կրթության բովանդակությունը:
    Մանրամասն...

    Առաջատարը փոխվեց

    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնության երրորդ տուրը ոչ միայն փոխեց առաջատարին, այլեւ ընդհանուր պայքարին լրացուցիչ լարվածություն հաղորդեց:
    Միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը կարեւոր մեկ միավոր կորզեց Մարիա Գեւորգյանից եւ շրջանցելով Շուշաննա Սարգսյանին՝ ինքը գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
    Մանրամասն...

    Օրվա տեսաշար, 17 հունվարի, 2011 Վիդեո տեսաշար,  Վիդեո


    Мои файлы | Просмотров: 309 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 16.01.2011 | Комментарии (0)

    Տեսակետների խաչմերուկ, 15 հունվարի, 2011 Վիդեո

    Տեսակետների խաչմերուկ, 15 հունվարի, 2011

    Երեւանի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների մասին են խոսում Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը եւ նախկին փոխքաղաքապետ Կարինե Դանիելյանը։ Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը։

    Мои файлы | Просмотров: 307 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.01.2011 | Комментарии (0)


    ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Կիպրոս եւ Հունաստան

    Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17—ին պետական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն։ Հունվարի 18—ին կմեկնարկի նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն:
    Մանրամասն...


    Վիդեո
    Օրվա տեսաշար, 14 հունվարի, 2011
    Վիդեո

    Տեսանյութ

    Հիլարի Քլինթոնը վայր է ընկել...
    Կիրկորովի «ողբը»...
    Պուտինը երգել և նվագել է...

    Ամոթ է 21-րդ դարում այս ոճով երկիր կառավարել

    Լիբերալ կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ .
    «Հայաստանում կոալիցիոն կառավարությունն ու նախարարների ինստիտուտը ձևավորվում է խայտառակ սկզբունքով. ամոթ է 21-րդ դարում այս ոճով երկիր կառավարել»։


    Мои файлы | Просмотров: 286 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.01.2011 | Комментарии (0)


    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 2011թ.-ի օրացույցներ է լույս ընծայել
    Լարիսա Ալավերդյան. «Հայկական հասարակությունը չպետք է լռի»
    ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի պետական միգրացիոն ծառայության տվյալներով, Բաքվի ջարդերի պատճառով 1988-1992թթ Հայաստան են ժամանել 360 հազար փախստական հայեր Ադրբեջանի տարբեր քաղաքներից. եւս 140 հազար էթնիկ հայեր գաղթել են ԱՊՀ երկրներ: Այս մասին հունվարի 14-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության քարտուղար, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը:   >>>

    Мои файлы | Просмотров: 284 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.01.2011 | Комментарии (0)


    Էդվարդ Նալբանդյան. Աշխարհը սպասում է, որ Թուրքիան հարգի պայմանավորվածությունը

    «Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը փոփոխության կարիք չունի։ Հայաստանը միշտ ասել է այն, ինչ արել է և արել է այն, ինչ ասել է։ Եթե փոփոխության կարիք ունի, դա Թուրքիայի դիրքորոշումն է»,– հայտարարեց Նալբանդյանը՝ ավելացնելով, որ Թուրքիան այսօր վերադարձել է այն քաղաքականությանը, որը վարում էր մինչ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը։


    Քլինթոնը Թուրքիայում կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը  



    Հայաստանը պետք է իրավական բնութագիր տա Ադրբեջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը. ՀՀ ԱԺ պատգամավոր 
     

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 13 հունվարի, 13 հունվարի, 2011 Վիդեո  Վիդեո

    Իրանցի երգչուհի Գուգուշը մերժել է ադրբեջանցիներին եւ երգել հայերեն (վիդեո)

    Հունվար 13, 2011

    Ադրբեջանական լրատվամիջոցները խիստ քննադատության են ենթարկել իրանցի երգչուհի Գուգուշին (Ֆաիգա Աթեշ), ով պատրաստվում է այցելել Հայաստան:

    «Գուգուշին հրավիրել են հյուրախաղերով հանդես գալ Ադրբեջանում, սակայն, այդ հյուրախաղերի կազմակերիչները տեղեկացրել են, որ երգչուհին հրաժարվել է ելույթ ունենալ Ադրբեջանում, պարզաբանելով, որ այդ ընթացքում մտադիր է համերգով հանդես գալ Հայաստանում: Մանրամասն...



     

    Мои файлы | Просмотров: 287 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.01.2011 | Комментарии (0)

    Սարգսյանը չճանաչված երկրների հետ պայմանագրեր կնքել թույլ տվող օրենք է ստորագրել
    Серж Саргсян

    ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ Մանրամասն...


    Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով Հայաստանը ձեռք է բերում հզոր հաղթաթուղթ. Մարկարով

    Քաղաքագետը նշեց, որ Հյուսիսային Սուդանն այս հանրաքվեով շահեց միայն կայունություն: Նման քայլի համար, փորձագետի խոսքով, հարկավոր է քաղաքական կամք, որը ցուցաբերեց Հյուսիսային Սուդանի ղեկավարությունը և որով էլ վերջինս տարբերվում է Ադրբեջանի իշխանություններից:

    ԼՂՀ ԱԳՆ. Լեհաստանի իշխանությունների դիրքորոշումը տարօրինակ է


    Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված` Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, որի առիթը 2010 թվականի դեկտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Թոմաշ Պորեբայի այցն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրամասն...

    Բաքու: Արյունոտ հանցագործությունների արձագանքը
    Погромы

    ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սարսափելի ողբերգությունից՝ Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի զանգվածային ջարդերից ավելի քան երկու տասնամյակ է անցել, սակայն ծրագրված և որոշակի նպատակներ հետապնդող արյունոտ հանցագործությունների արձագանքը հասնում է մինչև մեր օրեր և թույլ չի տալիս, որ վերքեր սպիանան և հիշողության մեջ է պահում գազանացած ամբոխի հրեշավոր արարքները:Մանրամասն...

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. մամուլի ասուլիս՝ «Բաքու, 1990թ.-ի հունվար՝ ցեղասպանություն, վանդալիզմ, տեղահանություն» թեմայով

    Տեսել եմ՝ ինչպես են հայերին պատշգամբներից նետում. ադրբեջանահայը հիշում է Բաքվի ջարդերի սարսափը

    13.01.2011


    «Տեսել եմ՝ ոնց են հայերին գցում բալկոնից, ճանապարհով անցնող աղջիկներին գցում էին մեքենաների տակ, մենք բալկոնից էինք նայում»,- սա ամենասարսափելի տեսարանն է, որը տպավորվել է ադրբեջանահայ Սոնյա Կասպարովի մոտ: Այսօր՝ Բաքվի հայերի ջարդերի 21-րդ տարելիցի օրը, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Սոնյան պատմեց այն սարսափելի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Բաքվում և որոնց ականատեսն է եղել ինքը:
    Մանրամասն...


    ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների` Նիդեռլանդներ մեկնած մի խումբ երիտասարդներ

    Հունվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավերով ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների` Նիդեռլանդներում իրենց մեկշաբաթյա հանգիստն անցկացրած մի խումբ երիտասարդներ:  ավելին...

     
    Мои файлы | Просмотров: 288 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.01.2011 | Комментарии (0)

    Էստոնիայի ֆուտզալի առաջնության երկրորդ շրջանում FC Yerevan-ը մեկնարկեց հաղթանակով

    Էստոնիայի ֆուտզալի առաջնության երկրորդ շրջանում FC Yerevan-ը մեկնարկեց հաղթանակով

    PanARMENIAN.Net - Մեկամսյա ընդմիջումից հետո Էստոնիայում մեկնարկեց երկրի ֆուտզալի առաջնության երկրորդ շրջանը, որտեղ առաջին անգամ հանդես է գալիս Տալլինի «Երևան» մշակութային ընկերության FC Yerevan ֆուտբոլային ակումբը:

    Երկրորդ շրջանի առաջին խաղում հայկական ակումբը դաշտ է դուրս եկել լրիվ կազմով և վստահ հաղթանակ է տարել «Լոո»-ի հանդեպ՝ 15:3 ջախջախիչ հաշվով:

    Կրկին աչքի է ընկել թիմի հարձակվող Ռուսլան Յագուդինը, որն այդ խաղում 9 գոլ է խփել, հաղորդում է esthaylraber.ucoz.ru-ն:

    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 318 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.01.2011 | Комментарии (0)

    Հայկական խաչը՝ Հորն հրվանդանում

    «Արմենիան» չերկնչեց հանդիպակաց քամուց ու ալիքներից

    Երեկ խմբագրությունն ստացավ Զորի Բալայանի զեկույց–հաշվետվությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին։
    «Արմենիա» առագաստանավը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու դրոշների ներքո կատարելով շուրջերկրյա նավարկություն Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ծովարշավի շրջանակներում, այսօր՝ 2011 թվականի հունվարի 9—ին, ժամը 13։30—ին շրջանցեց լեգենդար Հորն հրվանդանը, որը համարվում է յուրօրինակ «Էվերեստ» ողջ աշխարհի ծովագնացների ճանապարհին։ «Մեսրոպ Մաշտոց» ծովարշավի երթուղու առանձնահատկությունից ելնելով, մենք ստիպված էինք լողալ ոչ ավանդական ուղղությամբ՝ արեւելքից արեւմուտք, ընդդեմ ծովային բնական հոսանքի եւ մշտական արեւմտյան քամիների։
    Գոհունակությամբ հայտնում ենք նաեւ, որ անձնակազմը դժվարին պայմաններում հայկական խաչ է տեղադրել Հորն հրվանդանի վրա, Երկիր մոլորակի բոլոր անմեղ զոհերի հիշատակին։
    Մենք երջանիկ ենք զգում մեզ այն գիտակցումից, որ Հայաստանն արդեն այն սակավաթիվ երկրների ցանկում է, որոնց ներկայացուցիչները նվաճել են Հորն հրվանդանը։
    Կատարելով պատմական եւ սպորտային խնդիրներով հագեցած ծովարշավային ծրագիրը, մենք միշտ հիշում ենք, որ «Արմենիա»—ի տախտակամածի վրա փողփողում են մեր հայրենիքի եւ մեր եկեղեցու դրոշները։
    Աստված պահապան Հայաստանին եւ մեր ժողովրդին։
    «Մեսրոպ Մաշտոց» ծովարշավի մասնակիցների անունից՝
    Զորի ԲԱԼԱՅԱՆ
    Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսներ

    12-01-2011



    «ԱՄՆ-ը անտարբեր է Ղարաբաղյան կարգավորման նկատմամբ, ինչը խարխլում է նրա դիրքերը»

    Զորավարժություններ Լեռնային ՂարաբաղումՄիացյալ Նահանգները անտարբերությամբ է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչը խարխլում է Վաշինգտոնի դիրքերը եւ կարող է նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը, - ամերիկյան հեղինակավոր National Review ամսագրում գրել է Փենսլիվանիայում գտնվող հետազոտական կենտրոններից մեկի փորձագետ Ստեֆան Բլանկը:
    Մանրամասն...


    Հարավային Սուդանում անցկացվող հանրաքվեն պատմական է
    Ինչպես հայտնի է, այս օրերին Հարավային Սուդանում հանրաքվեի գործընթաց է ընթանում, ինչի արդյունքում Հարավային Սուդանը, ամենայն հավանականությամբ, կգնա Կոսովոյի ճանապարհով եւ կանկախանա։ Համենայն դեպս, միջազգային հանրությունը շտապել է իր աջակցությունը ցուցաբերել Հարավային Սուդանին, մասնավորապես, հարցին մեծ օժանդակություն է ցուցաբերում ԱՄՆ—ն։
    Սուդանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ կընդունեն Հարավային Սուդանում կայացող հանրաքվեի ցանկացած արդյունք։ Այս եւ մի շարք հարցերի շուրջ «Panorama.am»—ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։
    ամբողջը >>

    Բա ի՞նչ կասեն մարդիկ
    Սովորույթները հատկապես հայերիս առօրյայում շատ մեծ ուժ եւ տարածում ունեն։ «Լուն ուղտ ենք շինում», ապա մի «թեթեւ» իրադարձությունը կամ առիթը դառնում է շարունակական երեւույթ, սովորույթ։ Չհաշված դարեդար փոխանցված գեղեցիկ սովորույթները, առաջ են գալիս կենցաղային նոր սովորույթներ, որոնք ավելի շատ քաղքենիության կամ ցուցամոլության արտահայտություն են։
    ամբողջը >>

    Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում
    5500—ամյա կաշվե կոշիկի հայտնագործությունը բավական չէր, այժմ էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում։ Ոտաբոբիկ գինեգործները, հավանաբար, աշխատել են քարայրում, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնամյա կաշվե կոշիկը։ Այս մասին գրում է հեղինակավոր «National Geographic»—ը՝ անդրադառնալով Արենի գյուղում հնագետների կողմից խաղողի ճզմման համար անհրաժեշտ տարայի, գինու պահպանման անոթների, ամանեղենի, գավաթների հայտնագործությանը։
    ամբողջը >>

    Շուշան Սարդարյանը՝ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար
    Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար է նշանակվել Շուշան Սարդարյանը, ով նախկինում «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատուն էր։

    Мои файлы | Просмотров: 405 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.01.2011 | Комментарии (0)


    Սփյուռքի յուրաքանչյուր հատված պետք է իրազեկ լինի մյուսի հոգսերին. Վարդան Ասատրյան

    12.01.2011


    Նախօրեին «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ի նախագծերից մեկը՝ Թերթ.am տեղեկատվական կայքը, գործարկեց իր արևմտահայերեն տարբերակը: Ընկերության տնօրեն Վարդան Ասատրյանը «Կապիտալի» հետ զրույցում ասում է, որ իրենք դրանով ոչ այնքան բիզնես, որքան համազգային նպատակ են հետապնդում՝ միավորել հայության ներուժը:
    Մանրամասն...



    Սփիւռքի Իւրաքանչիւր Հատուած պէտք Է Իրազեկ Լինի Միւսի Հոգսերին՚. Վարդան Ասատրեան
    Մենք յուսով ենք, որ մեր այս նախաձեռնութիւնը փոքր, բայց կարեւոր աւանդ կը լինի արեւմտահայերէնը կենդանի պահելու գործում:



    azatutyun.am

    Мои файлы | Просмотров: 349 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.01.2011 | Комментарии (0)


    Այդ ժամանակ մենք խորը շունչ կքաշենք և կասենք՝ այո մենք հայ ենք. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան

    Картинка 124 из 128

    «Ես մեր ժողովրդին ուզում եմ մաղթել, որպեսզի 2011 թվականը իրենց համար լինի շատ լուսավոր, կարևոր և խաղաղ տարի»,- Tert.am-ի միջոցով իր բարեմաղթանքները հայ ժողովդրին հղեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նա ցանկանում է, որպեսզի հայերի համար կյանքում ժպիտ պարգևող օրեր շատ լինեն։

    «Թող լինեն իրադարձություններ, որոնք հպարտություն կբերեն մեր ժողովրդին։ Այդ ժամանակ մենք խորը շունչ կքաշենք և կասենք՝ այո մենք հայ ենք։ Թող այդպիսի պահերը մեզ համար շատ լինեն»,- ընդգծեց նախարարը։

    Мои файлы | Просмотров: 295 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.01.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024