Суббота, 16.11.2024, 17:43
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 371-380
    Страницы: « 1 2 ... 36 37 38 39 40 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Ընդդեմ գլոբալ մարտահրավերների
    06.02.2011

    Սերժ Սարգսյանը մասնակցում է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին

    Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը։
    Մանրամասն...

    Սերժ Սարգսյանը այսօր կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ

    Գերմանիայի Մյունխեն քաղաքում երեկ մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի շրջանակներում այսօր ևս շարունակվել են քննարկումները։ Թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն մեր տեղեկություններով, այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 21-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Մանրամասն...

    Սերժ Սարգսյանը ջերմ առանձնազրույց է ունեցել Պան Գի Մունի հետ

    05.02.2011


    Գերմանիայի Մյունխեն քաղաքում իր աշխատանքներն է շարունակում երեկ մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովը։
    Մանրամասն...

    Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հանվել է շվեդական կառավարության կայքից Անկարայի ճնշման տակ

    Անկարայի ճնշման տակ Շվեդիայի կառավարությունը, կարծես, զիջումների է գնացել` իր պաշտոնական կայքից հեռացնելով երկրի ինտեգրացիայի նախարար Էրիկ Ուլլենհագի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, գրում է «Nouvelles dArmenie»-ն: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է թուրքական «Hürriyet» թերթում, որը ողջունել է Շվեդիայի որոշումը: Հունվարի 27-ին, հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը շվեդ նախարարը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին, ինչը դիվանագիտական լարվածություն է առաջացրել Անկարայի հետ: Ստոկհոլմը միանգամից հանգստացրել է Անկարային` նկատելով, որ Էրիկ Ուլլենհագի հայտարարությունն արվել է մասնավոր կարգով, եւ Շվեդիայի կառավարությունը պատասխանատվություն չի կրում դրա համար: Նշենք, որ Ուլլենհագը հունվարի 27-ին իր խոսքում հիշեցրել էր Ադոլֆ Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին»:
    Աղբյուր...

     

    ՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԱՅՆ ԷԼ ՎՏԱՐԱՆԴԻ՞...

    Երկպալատ խորհրդարանի գաղափարը մեծ արագությամբ շրջապտույտ սկսեց, ու եթե հենց դրա համար էլ նետվել էր հրապարակ` ուրեմն փառք ու պատիվ այդ հաշվարկն անողներին, նվազագույնը մի քանի ամիս կզբաղեցնի մարդկանց միտքը: Բայց որ այսքան անսպասելի արձագանքներ կլինեին, դա չէինք կանխատեսում անգամ մենք: Երեկ Փարիզից ահա այսպիսի մի հռչակագիր ստացանք `«Արեւմտյան Հայաստանի կառավարություն» տիտղոսաթերթի վրա, «Հռչակագիր արեւմտյան Հայաստանի հայերու ազգային խորհրդի» վերնագրով. թե` այսպես ու այսպես, «Արեւմտյան Հայաստանի հայերու Ազգային Խորհուրդը, արտահայտելով Արեւմտյան Հայաստանի հայոց կամքը եւ գիտակցելով իր պատասխանատվության խիստ կարեւորությունը իր ժողովրդի հանդեպ» եւ հենվելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների, միջազգային իրավունքի հանրածանոթ չափանիշների, «Արեւմտյան Հայաստանի հայերու ինքնորոշման իրավունքի կիրառման անհրաժեշտության, որ պահանջված է Ազգային խորհրդի կողմե 2004 թ. դեկտեմբերի 17-ին», հռչակում է աշխարհասփյուռ հայության լիիրավ պետական կառույցի ստեղծումը, այսինքնՙ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմության սկիզբը:
    Մանրամասն...

     
    Мои файлы | Просмотров: 314 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

    ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈԷԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՐԴԻԻ ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՆԵՐԻՆ

    Картинка 24 из 48


    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)

    "YEREVAN"
    KULTUURISELTS (TALLINN, ESTONIA)
    "ЕРЕВАН"
    КУЛЬТУРНОЕ ОБЩЕСТВО (ТАЛЛИНН, ЭСТОНИЯ)


    Կարճ Նարդիի 1-ին փուլում անակնկալ հաղթանակ տոնեց Ալեքսեյ Սիդորովը...


    Փետրվարի 5-ին Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունոմ տեղի ունեցավ Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան նվիրված կարճ նարդիի բաց մրցաշարի 1-ին փուլը:

    Եզրափակիչում հանդիպեցին Գրիգոր Հայրապետյանն ու Ալեքսեյ Սիդորովը: 0:5... (no comment...)

    05.02.2011
    Եզրափակիչ. Գրիգոր Հայրապետյան-Ալեքսեյ Սիդորով

    "Հայերիս կողմից շատ սիրված եւ համազգային դարձած հնադարյան Նարդի խաղը ինձ համար հետաքրքիր է հատկապես նրանով, որ շատ բան կախված է ոչ միայն խաղացողի խելքից ու վարպետությունից, այլ նաեւ՝ բախտից, այսինքն՝ զառերից: Այս անգամ, եզրափակիչ խաղում հակառակորդիս բախտը տվել ամեն մարդկային նորմալ հասկացողություններից անցել էր" :) - Գրիգոր Հայրապետյան:

    Մրցաշարի 2-րդ փուլը տեղի կունենա փետվարի 12-ին:

    05.02.2011
    Հակառակորդիս բախտը տվել ամեն մարդկային նորմալ հասկացողություններից անցել էր, բայց միեւնույն է՝ մյուս փուլում ես եմ հաղթելու. Գրիգոր Հայրապետյան :)

    05.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 305 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.02.2011 | Комментарии (0)

    ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈԷԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՆԵՐԻՆ

    Картинка 24 из 48


    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)

    "YEREVAN"
    KULTUURISELTS (TALLINN, ESTONIA)
    "ЕРЕВАН"
    КУЛЬТУРНОЕ ОБЩЕСТВО (ТАЛЛИНН, ЭСТОНИЯ)


    Յանա Հայրապետյանը դարձավ 1-ին փուլի հաղթող


    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը Էստոնիայի մայրաքաղաքում անց է կացնում շախմատի մի շարք անհատական եւ թիմային բաց մրցաշարներ նվիրված Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան:

    4.02.2011

    Փետվարի 4-ին տեղի ունեցավ արագ շախմատի 1-ին փուլը, որտեղ մեծահասակների խմբում 1-ին տեղը գրավեց «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչ՝ Յանա Հայրապետյանը: 2-րդ փուլը տեղի կունենա փետվարի 11-ին:


    4.02.2011
    Յանա Հայրապետյան

    4.02.2011

    Արդյունքներ...

    05.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 289 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.02.2011 | Комментарии (0)

    Ռուբեն Հայրապետյանին զայրացրել են լրագրողները
    Նա հերքեց այն տեղեկությունները, ըստ որոնց` Հայաստան-Ռուսաստան խաղը «ծախված» է:
    Այդ մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին զայրացրել էր «Ժամանակ» օրաթերթում տպագրված նյութը, որը, նրա պնդմամբ, վարկաբեկում է ֆեդերացիային:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.02.2011 | Комментарии (0)

    Սփյուռքը չպետք է հոգնած ու հնացած կուսակցական վեճերը բերի Հայաստանի խորհրդարան. սփյուռքահայ գործարարներ

    04.02.2011


    Սփյուռքահայ գործարարներ Վահագն Հովնանյանը և Վահան Չանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեցին Հայաստանի խորհրդարանը երկպալատ դարձնելու ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը, ըստ որի՝ խորհրդարանում ներկայացված կլինեն նաև սփյուռքահայերը։  Մանրամասն...

    Օրվա տեսաշար, 4 փետրվարի, 2011 Վիդեո

    Мои файлы | Просмотров: 273 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.02.2011 | Комментарии (0)

    ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է ԳԴՀ
    Картинка 5 из 71

    Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով մեկնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին մասնակցելու նպատակով։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    04-02-201

    Եվրոպայի «թույլ օղակը» կճանաչի՞ Ղարաբաղի անկախությունը

     04.02.2011


    «Մենք փորձում ենք Եվրոպայում գտնվող թույլ օղակի միջոցով անցկացնել Ղարաբաղի անկախության առաջին բանաձևը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը։ Նա, սակայն, չմանրամասնեց, թե որ երկրների մասին է խոսքը՝ նշելով, որ մի շարք երկրներում այդ ուղղությամբ բարեհաջող բանակցություններ են տարվում։ «Օրինակ՝ Սլովակիայի մեր լոբբինգն է շատ լավ աշխատում»,- նշեց բանախոսը։ (Tert.am)

    «ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ ԿՆՊԱՍՏԻ ՈՉ ԹԵ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ»

    Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից

    Համոզված է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

    Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գտնում է, որ մեր ազգի նկարագիրը պահելու, հայրենիքին տեր կանգնելու գործում շատ կարեւոր նշանակություն ունի այն ճանաչելը։ Այս մասին նա հայտարարեց երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ «Հայրենաճանաչության կոնկրետ քայլեր» ծրագրով ներկայացնելով «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» եւ «Արցախի հրաշալիքները» նոր գրքերը։ 
    Մանրամասն...

    Ազգային պատկերասրահ՝ Արցախում

    Նախաձեռնողը մոսկվաբնակ բարերար Գրիգոր Գաբրիելյանցն է

    «Պատկերասրահը քաղաքի դեմքն է. Լուվրով Փարիզն է հայտնի, Էրմիտաժով՝ Սանկտ–Պետերբուրգը, ու այսպես կարելի է թվարկել, ասելով, որ Արցախն էլ կունենա իր դեմք–պատկերասրահը»,–երեկ «Հենարան» մամուլի սրահում հայտարարեց մոսկվաբնակ ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցը, որը նախաձեռնել է ստեղծել այդ մշակութային կենտրոնը։ 
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 317 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.02.2011 | Комментарии (0)


    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դժգոհություն են հայտնել ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման առնչությամբ

    PanARMENIAN.Net - ԵԽԽՎ բյուրոյի որոշումը ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ շարունակում է մնալ հակասական, հատկապես, որ այդ որոշումը հակասում է միջնորդ պետությունների բազմաթիվ կոչերին՝ հեռու մնալ այլ կազմակերպությունների այնպիսի գործողություններից, որոնք կարող են պոտենցիալ կերպով վնաս հասցնել բանակցային գործընթացին: Այդ կապակցությամբ վերջին անգամ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 13-ին իր ասուլիսում` բանակցային գործընթացին չվնասելու վերաբերյալ:

    Ինչպես մեզ տեղեկացրեցին դիվանագիտական աղբյուրները Եվրոպայի Խորհրդում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ բյուրոյի կողմից ընդունած որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նրանք մասնավորապես դժգոհել են ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման ընդունման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշման բացասական հետեւանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ բյուրոյի վրա:

    Նրանք կոչ են արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձեւաչափին եւ դրան մոտենալ հասունության զգացումով: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների կողմից հանրային քննարկումները, չեն կարող որեւէ իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար:

    ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Լոս Անջելեսում կատարած հայտարարությունըՙ «Սփյուռքյան սենատի» ստեղծման մասին

    «Les 4 Vérités». Անգամ եթե հայերի 70 տոկոսը հետեւեն Ազնավուրի կոչին, դա կարող է ճակատագրական լինել Սարկոզիի համար

    Փետրվար 04, 2011

    Հայազգի ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջերս հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի նախագահը չկատարի իր խոստումն ու չընդունվի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը, ինքը կօգտագործի իր ազդեցությունը եւ կոչ կանի հայերին չքվեարկել նրա օգտին հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:

    Այդ կապակցությամբ ֆրանսիական «Les 4 Vérités» շաբաթաթերթում հետաքրքիր մեկնաբանություն է հայտնվել: Իր «Շառլ Ազնավուրը, հայերն ու նախագահական ընտրությունները» հոդվածում Բոդուեն Պիեռը գրել է.   Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 282 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.02.2011 | Комментарии (0)


    Կիրիլ պատրիարքը դրական է գնահատում Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների զարգացումը
    Гарегин Второй, Патриарх Московский и всея Руси Кирилл

    ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը Հովվապետական Ժողովում ներկայացրած զեկույցում դրական է գնահատել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունների զարգացումը Հայ Առաքելական Եկեղեցու հետ, տեղեկացնում է patriarchia.ru կայքը՝ հղում անելով Հովվապետական Ժողովի տեղեկատվական ծառայությանը։

    «2010 թվականի մարտին տեղի է ունեցել իմ առաջին այցը Հայաստան Ռուս Եեկեղեցու Առաջնորդի պաշտոնում,- պատմել է Պատրիարքը։ Հայ Առաքելական Եկեղեցու Բարձրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ զրույցներն անցկացվեցին փոխըմբռնման, քրիստոնեական սիրո և կառուցողական երկխոսության մթնոլորտում։ Ես կատարեցի Երևանում ուղղափառ տաճարի հիմնարկեքի արարողությունը, որին առընթեր Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցչություն կստեղծվի ։ Այցի ավարտին ստորագրվեց համատեղ հռչակագիր, որում շարադրվել է առաջիկա տարիների երկկողմ համագործակցության ծրագիրը»։

    Անվճար բուժօգնություն՝ մանուկներին

    Պետական հավաստագրի ներդրմամբ անվճար բուժօգնության իրական երաշխիքներ են ստեղծվում

    2011 թ. Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում առանձնակի կարեւորություն ունի երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրման ծրագիրը։
    Այս ծրագրի իրականացման շնորհիվ կապահովվի երեխաների հիվանդանոցային սպասարկման ծառայությունների իրական մատչելիությունը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը։ Բացի այդ, կավելանա բժշկական անձնակազմի աշախատավարձը, որի շնորհիվ կմեծանա նաեւ նրա պատասխանատվությունը։ Այսինքն՝ սա երեխաներին անվճար բուժօգնություն ցուցաբերելով սոցիալական արդարություն ապահովելուն ուղղված իրական միջոց է։ Այս ծառայության բարերար ազդեցությունը հատկապես զգալի կլինի սոցիալապես անապահով ընտանիքների վրա, ինչը լիովին բխում է պետության կողմից հռչակված սոցիալական քաղաքականության տրամաբանությունից։

    03-02-2011
    hhpress.am


    Քննարկվել է օրենքի նախագիծը

    Երեկ կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։
    Մանրամասն...

    ԵԽ ԽՎ—ի «խայտառակությունը»

    Հայաստանը չի մասնակցի բանակցությունները վտանգող գործընթացներին
    Մանրամասն...

    Հարձակումը կդիտվի որպես ագրեսիա
    «ԱՄՆ—ը երկու անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ պատերազմի դեպքում կճանաչի ԼՂՀ—ն»

    Սեւծովյան—Կասպյան տարածաշրջանի Քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ միջազգային հանրության տեսակետին՝ նշեց, որ այս հարցում շատ մարդիկ, ովքեր հարցի լուծումից շահ են ակնկալում, փորձում են իրենց հարմար տեսանկյունից մոտենալ հարցին, եւ այս ամենըհամապատասխան արտացոլում է ստանում միջազգային մամուլում։
    Մանրամասն...

    
    02-02-2011
    Չելյաբինսկի փոխնահանգապետ է նշանակվել հայազգի Ալեքսեյ Հովակիմյանը
    Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի փոխնահանգապետ է ...
    

    55 տարի անց, նույն տեղում

    Հանդիպում լեգենդի հետ

    55 տարի առաջ Շառլ Ազնավուրն իր նորամուտի համերգով հանդես եկավ Փարիզի հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում։ Բազմաթիվ համերգներից հետո աշխարհահռչակ երգիչը այս տարի կրկին նույն տեղում իր երկրպագուներին կնվիրի իր կատարումները։ Մանրամասն...

    Առանց կորուստների ձեռքբերումներ չեն լինում

    Լավ օր է։ Կապույտ երկնքում ամպի կաթնագույն ծվեններ են լողում։ Չորս կողմից երկնքին միաձուլված հորիզոնի հազիվ նշմարելի գիծն է։ Հեռվում, նավաքթից դեպի աջ մոխրագույն կետ է երեւում։
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 331 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

    Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

    Հունվարի 29—ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին։
    Մանրամասն...

    Թե ովքեր են կաշառք վերցնում եւ ինչպես պայքարել նրանց դեմ
    Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ ամենադժվարը հիերարխիկ բնույթ կրող կաշառակերության դեպքերի բացահայտումն է։ Այդ մասին լրագրողների, քննիչների ու դատախազների մասնակցությամբ Ծաղկաձորում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը։
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 279 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.02.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024