Воскресенье, 22.09.2024, 16:21
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 21
    Гостей: 21
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    06.02.2011, 10:17
    Ընդդեմ գլոբալ մարտահրավերների
    06.02.2011

    Սերժ Սարգսյանը մասնակցում է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովին

    Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ մեկնարկել է անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովը։
    Մանրամասն...

    Սերժ Սարգսյանը այսօր կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ

    Գերմանիայի Մյունխեն քաղաքում երեկ մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի շրջանակներում այսօր ևս շարունակվել են քննարկումները։ Թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն մեր տեղեկություններով, այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 21-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Մանրամասն...

    Սերժ Սարգսյանը ջերմ առանձնազրույց է ունեցել Պան Գի Մունի հետ

    05.02.2011


    Գերմանիայի Մյունխեն քաղաքում իր աշխատանքներն է շարունակում երեկ մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովը։
    Մանրամասն...

    Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հանվել է շվեդական կառավարության կայքից Անկարայի ճնշման տակ

    Անկարայի ճնշման տակ Շվեդիայի կառավարությունը, կարծես, զիջումների է գնացել` իր պաշտոնական կայքից հեռացնելով երկրի ինտեգրացիայի նախարար Էրիկ Ուլլենհագի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, գրում է «Nouvelles dArmenie»-ն: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է թուրքական «Hürriyet» թերթում, որը ողջունել է Շվեդիայի որոշումը: Հունվարի 27-ին, հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը շվեդ նախարարը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին, ինչը դիվանագիտական լարվածություն է առաջացրել Անկարայի հետ: Ստոկհոլմը միանգամից հանգստացրել է Անկարային` նկատելով, որ Էրիկ Ուլլենհագի հայտարարությունն արվել է մասնավոր կարգով, եւ Շվեդիայի կառավարությունը պատասխանատվություն չի կրում դրա համար: Նշենք, որ Ուլլենհագը հունվարի 27-ին իր խոսքում հիշեցրել էր Ադոլֆ Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի մասին»:
    Աղբյուր...


    ՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԱՅՆ ԷԼ ՎՏԱՐԱՆԴԻ՞...

    Երկպալատ խորհրդարանի գաղափարը մեծ արագությամբ շրջապտույտ սկսեց, ու եթե հենց դրա համար էլ նետվել էր հրապարակ` ուրեմն փառք ու պատիվ այդ հաշվարկն անողներին, նվազագույնը մի քանի ամիս կզբաղեցնի մարդկանց միտքը: Բայց որ այսքան անսպասելի արձագանքներ կլինեին, դա չէինք կանխատեսում անգամ մենք: Երեկ Փարիզից ահա այսպիսի մի հռչակագիր ստացանք `«Արեւմտյան Հայաստանի կառավարություն» տիտղոսաթերթի վրա, «Հռչակագիր արեւմտյան Հայաստանի հայերու ազգային խորհրդի» վերնագրով. թե` այսպես ու այսպես, «Արեւմտյան Հայաստանի հայերու Ազգային Խորհուրդը, արտահայտելով Արեւմտյան Հայաստանի հայոց կամքը եւ գիտակցելով իր պատասխանատվության խիստ կարեւորությունը իր ժողովրդի հանդեպ» եւ հենվելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների, միջազգային իրավունքի հանրածանոթ չափանիշների, «Արեւմտյան Հայաստանի հայերու ինքնորոշման իրավունքի կիրառման անհրաժեշտության, որ պահանջված է Ազգային խորհրդի կողմե 2004 թ. դեկտեմբերի 17-ին», հռչակում է աշխարհասփյուռ հայության լիիրավ պետական կառույցի ստեղծումը, այսինքնՙ Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կազմության սկիզբը:
    Մանրամասն...


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 310 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024