Воскресенье, 22.09.2024, 16:30
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 29
    Гостей: 29
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.02.2011, 13:48

    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դժգոհություն են հայտնել ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման առնչությամբ

    PanARMENIAN.Net - ԵԽԽՎ բյուրոյի որոշումը ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ շարունակում է մնալ հակասական, հատկապես, որ այդ որոշումը հակասում է միջնորդ պետությունների բազմաթիվ կոչերին՝ հեռու մնալ այլ կազմակերպությունների այնպիսի գործողություններից, որոնք կարող են պոտենցիալ կերպով վնաս հասցնել բանակցային գործընթացին: Այդ կապակցությամբ վերջին անգամ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 13-ին իր ասուլիսում` բանակցային գործընթացին չվնասելու վերաբերյալ:

    Ինչպես մեզ տեղեկացրեցին դիվանագիտական աղբյուրները Եվրոպայի Խորհրդում ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են հայտնել ԵԽԽՎ բյուրոյի կողմից ընդունած որոշման վերաբերյալ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, նրանք մասնավորապես դժգոհել են ԵԽԽՎ Բյուրոյի ղարաբաղյան բանակցային գործընթացին ակնհայտորեն վնասող որոշման ընդունման կապակցությամբ` նշելով, որ այդ որոշման բացասական հետեւանքների պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է ԵԽԽՎ բյուրոյի վրա:

    Նրանք կոչ են արել ԵԽԽՎ ղեկավար մարմնին հարգանքով վերաբերվել բանակցային գործընթացի բնույթին ու ձեւաչափին եւ դրան մոտենալ հասունության զգացումով: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մանրամասներին չտիրապետող քաղաքական գործիչների կողմից հանրային քննարկումները, չեն կարող որեւէ իմաստալից աջակցություն լինել գործընթացի համար:

    ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Լոս Անջելեսում կատարած հայտարարությունըՙ «Սփյուռքյան սենատի» ստեղծման մասին

    «Les 4 Vérités». Անգամ եթե հայերի 70 տոկոսը հետեւեն Ազնավուրի կոչին, դա կարող է ճակատագրական լինել Սարկոզիի համար

    Փետրվար 04, 2011

    Հայազգի ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջերս հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի նախագահը չկատարի իր խոստումն ու չընդունվի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը, ինքը կօգտագործի իր ազդեցությունը եւ կոչ կանի հայերին չքվեարկել նրա օգտին հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:

    Այդ կապակցությամբ ֆրանսիական «Les 4 Vérités» շաբաթաթերթում հետաքրքիր մեկնաբանություն է հայտնվել: Իր «Շառլ Ազնավուրը, հայերն ու նախագահական ընտրությունները» հոդվածում Բոդուեն Պիեռը գրել է.   Մանրամասն...

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 279 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024