Четверг, 14.11.2024, 14:43
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 311-320
    Страницы: « 1 2 ... 30 31 32 33 34 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Ավստրիայի նախագահը

    Երեկ մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրիա:
    Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանին Վիեննայի իր նստավայրում ընդունեց Ավստրիական Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:
    Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Ֆիշերը նշեց, որ Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մեջ:
    Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտգործնախարարը Ավստրիայի Նախագահին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Նախագահ Ֆիշերը խնդրեց իր ողջույներն ու բարեմաղթանքները հայտնել ՀՀ Նախագահին և շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ ասաց, որ սիրով կայցելի Հայաստան:
    Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ԵՄ ծրագրերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարևոր ձեռքբերում է, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:
    Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:(Aysor.am)

    Мои файлы | Просмотров: 262 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.03.2011 | Комментарии (0)

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության "Ախթամար" սիրողական ֆուտբոլի ակումբը (Tallinna FC Akhtamar) Էստոնիայի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանում ծրագրել է դուրս գալ 3-րդ խումբ, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ 2-րդ...

     
    Լույս է տեսել Էստոնիայի "Jalka" ֆուտբոլային ամսագրի փետրվար ամսվա համարը,որտեղ առաջին անգամ հրատարակվել է մեծ հոդված մեր՝ "Երեւան" մշակութային հանրության "Ախթամար" սիրողական ֆուտբոլի ակումբը (Tallinna FC Akhtamar) մասին: Ակումբի ղեկավարները (Գրիգոր Հայրապետյան, Ավետիք Հայրապետյան, Դմիտրի Գրիգորեւ) ծրագրել են կազմակերպել սուպեր-ակումբ եւ 2 տարի հետո 4-րդ խմբից դուրս գալ 2-րդ...
    Մանրամասնությունները "Jalka"(Ֆուտբոլ) ամսագրում...






     


    Մարտի 1-ից, Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության "Ախթամար" սիրողական ֆուտբոլի ակումբը (Tallinna FC Akhtamar) սկսում է իր բացօդյա մարզումները մայրաքաղաքի "Այաքս" ակումբի ֆուտբոլային դաշտում:

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    Картинка 54 из 3765

    Տեղեկություն.
    Info +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    (ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ)
    ...

    Ֆուտբոլի ընկերական հանդիպում.
    ՖԱ "Ախթամար" (Տալլինն) - FC Igiliikur (Վիմսի)


    5.03.2011
    (16:00)


    Տալլիննի "Կալեւ" մարզադաշտ (Staadioni 8, Tallinn )

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 302 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.03.2011 | Комментарии (0)

    ՀԱԿ–ը ներկայացրեց իր պահանջները

    Իշխանությունների հետ երկխոսությունը պայմանավորելով դրանց կատարմամբ

    Երեկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հրավիրել էր հերթական հանրահավաքը։ Ելույթներ ունեցան ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ–ի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ուրիշներ։ Գլխավոր ելույթ ունեցողը ՀԱԿ—ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանն էր, որն այս անգամ ելույթի փոխարեն հանդես եկավ 15 կետանոց հայտարարությամբ։
    Մանրամասն...

    Սումգայիթը մշտապես չսպիացող վերք է մնալու

    Ստեփանակերտում եւս խնկարկվել է անմեղ զոհերի հիշատակը

    Երեկ 1988—ի փետրվարի 26—ից 29—ը սումգայիթյան ոճրագործությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը խնկարկվել է եւ Արցախում։ Վաղ առավոտից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող մարդկային հոսքը չէր դադարում։ Եղեռնագործության զոհերի հիշատակը հարգելու էին շտապում մայրաքաղաքի հիմնարկ ձեռնարկությունների, հանրակրթական դպրոցների եւ բուհերի կոլեկտիվները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտպանության բանակի սպայակույտը, Մեծ հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերաններ։ Ցույցի մասնակիցներն իրենց ձեռքերին կրում էին ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներ եւ կոչեր։ Մանրամասն...


    Բողոքի ցույց Բրյուսելում Ադրբեջանի դեսպանության դիմաց

    Փետրվարի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Բելգիայի հայկական համայնքի կողմից բողոքի ակցիա կազմակերպվեց Ադրբեջանի դեսպանության առջև` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

    Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջև պարզեցին Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող պաստառներ, վանկարկեցին սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր: Ցուցարարները Ադրբեջանից պահանջում էին դատապարտել Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների ու գյուղերի ոճիրները: aysor.am/am/
    Мои файлы | Просмотров: 362 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.03.2011 | Комментарии (0)

    Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի Խաչքարին
    Возложение венков к Памятному Хачкару у Церкви Сурб Арутюн в Москве
    ԵՐԵՎԱՆ, 1 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի Սուբ Հարություն խաչքարին, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
    Մանրամասն...

    ր 1880 թվականի փետրվարի 28-ին ծնվել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Մարտիրոս Սարյանը

    Мои файлы | Просмотров: 322 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.02.2011 | Комментарии (0)

    Ավստրիայի հայ համայնքը պահանջում է դատապարտել Սումգայիթի ջարդերը

    Мои файлы | Просмотров: 307 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.02.2011 | Комментарии (0)

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունում անցկացվեց Սումգայիթյան եղեռնագործության հիշատակի միջոցառում
    (անչափահաս երեխաներին խնդրում ենք չնայել)

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունում փետրվարի 27-ին անցկացվեց Սումգայիթյան եղեռնագործության (1988, 27-29.02) հիշատակի միջոցառում, որն ավարտվեց «Փետրվար՝ 1988. Սովորական ցեղասպանություն (February 1988. An ordinary Genocide part 1-6)» դոկումենտալ ֆիլմի դիտմամբ (անչափահաս երեխաներին խնդրում ենք չնայել) եւ շախմատի տղամարդկանց բաց մրցաշարով:



     

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    28.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Լրանում է Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցը

    Այս օրերին լրանում է Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցը:
    1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվեց ադրբեջանական իշխանությունների` հայերի դեմ կազմակերպած ջարդը։
    Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը մինչ օրս հստակեցված չէ: Թեև նշվում է, որ ջարդերին զոհ գնացածների թիվը մի քանի տասնյակ է եղել, սակայն որոշ տվյալներով` այդ թիվը հասնել է 100-ի, վիրավորներինը` մոտ 200-ի: «Սումգայիթ… Ցեղասպանություն… Հրապարակայնություն…» գրքում հրապարակված են զոհերից 32-ի տվյալներն ու ներկայացված են մահվան փաստաթղթերը:
    Այդ ջարդերից հետո քաղաքի 18-հազարանոց հայ ազգաբնակչությունն ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։
    Սումգայիթի ջարդերը կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ըստ ականատեսների` ջարդերի կազմակերպիչները նախօրոք ճշտել են հայերի հասցները, շրջել հայաշատ թաղամասերում` վանկարկելով. «Մահ հայերին»:
    Նրանք ներխուժել են հայերի բնակարաններ, թալանել նրանց և սպանել հիմնականում տղամարդկանց: Տեղի իրավապահներին դիմած հայ բնակչությանը ոչ ոք օգնության չի հասել: Խորհրդային բանակը Սումգայիթ է մտել փետրվարի 29-ի երեկոյան միայն, երբ արդեն ուշ էր:
    Փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերը մինչ օրս միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական չեն ստացել:
    Սումգայիթի դեպքերից հետո հայերի ջարդեր իրականացվեցին նաև Ադրբեջանի այլ բնակավայրերում, մայրաքաղաք Բաքվում: Արդյունքում` այդ երկրից տեղահանվեց 0,5 մլն հայ:
    tert.am

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 28 փետրվարի, 2011 Վիդեո

    Мои файлы | Просмотров: 330 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.02.2011 | Комментарии (0)

    Փետրվար 26-ին Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ բարերարական բաց մրցաշար՝ հրդեհից տուժված Հաափսալու քաղաքի մանկատան վերականգնման աջակցությանը:


    Մրցաշարի գլխվոր խմբի հաղթող դարձավ՝ Ավետիք Հայրապետյանը:



    Լուսաշարան...

    27.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    Мои файлы | Просмотров: 313 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.02.2011 | Комментарии (0)

    "ԵՐԵՎԱՆ"
    "YEREVAN"
    "ЕРЕВАН"

    http://www.irma-l.ru/pictures/h2-nardi_srednie250x500_der_fishki.jpg
    Փետրվարի 26-ին Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրության "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում տեղի ունեցավ նարդիի բարերարական բաց մրցաշար՝ հրդեհից տուժված Հաափսալու քաղաքի մանկատան վերականգնման աջակցությանը:
    Մրցաշարի հաղթող դարձավ՝ Գրիգոր Հայրապետյանը:  
    26.02.2010

    26.02.2010

    Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ 
    Յուրաքամչյուր Շաբաթ օր (13.00 - 17.00 ), Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ, երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
    Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
    Բարի՜ գալուստ:

    Ո՞Վ, ԵԹԵ՜ Ո՛Չ ՄԵ՛ՆՔ...

    Տեղեկություն.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
     
    Մարտիի 5-ին Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունոմ տեղի կունենա կարճ եւ երկար նարդիների բարերարական բաց մրցաշարներ հրդեհից տուժված Հաափսալու քաղաքի մանկատան վերականգնման աջակցությանը

    27.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.

    Ժամանակակից ճանաչված  հայեր...


    Շարունակելի...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 326 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.02.2011 | Комментарии (0)


    ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ը ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ 146-ԱՄՅԱԿԻ ՕՐՆ Է
    Картинка 36 из 4098



    Ինչպես կայացավ հերոսի աճյունի տեղափոխության կառավարական որոշումը

    1990 թվականի փետրվարի 2-ին ՀԿԿ կենտկոմի բյուրոն քննարկելու էր հերոսի աճյունը մայր հայրենիք տեղափոխելու «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության առաջարկը:

    Մինչ այդ միության նախագահության անդամների մասնակցությամբ պատրաստվել էր աճյունի տեղափոխության արարողակարգի մանրամասն ծրագիրը եւ դիմումների հետ ներկայացվել ՀԿԿ կենտկոմ եւ ԽՍՍՀ կառավարություն 1989 թ. օգոստոսին:

    Վեց ամսվա հետեւողական պայքարից հետոՙ փետրվարի 2-ին երեկոյան ժամը 5-ին միության փոխնախագահներ, ակադեմիկոսներ Պարիս Հերունու եւ Գեւորգ Ղարիբջանյանի հետ մտնում ենք կենտկոմի քարտուղար Գալուստ Գալոյանի աշխատասենյակ: Ընդարձակ աշխատասենյակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկարՙ գրողներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, խոշոր տրամաչափի պաշտոնյաներ: Մանրամասն...

    Էլինա Դանիելյանի «հերթական զոհը» դարձավ չին շախմատիստուհին

    Կատարում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարում հայ գրոսմայստերը մեկը մյուսի հետևից պարտության է մատնում մրցակիցներին:

    FIDE Women's Grand Prix 2011
    Doha - Qatar

    http://qatar2011.fide.com/tourview/show-10.html
    Мои файлы | Просмотров: 404 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.02.2011 | Комментарии (0)


    ԵԱԴ քարտուղարության հերթական ժողովին Ատոմը ներկաների համար անցկացրեց թրեյնինգ` նվիրված ծրագիր գրելու հմտություններին:

    Ծրագիր գրելու հմտությունների հետ կապված` Ատոմը շեշտեց, որ ինչպես ամեն գործում այստեղ կարեւորը գաղափարն է, դրա նպատակը, ապա նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են նպատակին հասնելու համար:
    Ժողովին ներկա էր նաեւ ԵԱԴ քարտուղրության նոր անդամը` ազգությամբ գերմանացի, Հայաստանում կամավորություն անցնողը: Վերջինս որպես կարճ ծրագիր առաջարկեց իրականացնել "Մաքրել Երեւանը” էկոլոգիական ծրագրիրը, իսկ քարտուղարության անդամներից ոմանք ցանկություն հայտնեցին իրականացնել այդ ծրագիրը` գործնականում կիրառելով այն հմտությունները, որ փոխանցեց Ատոմը թրեյնինգի ժամանակ:
    Առաջիկայում մեր կայքում կտեղադրենք նաեւ ծրագրեր գրելու հմտությունների վերաբերյալ նյութ, ինչը զգալիորեն կօգնի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծրագրեր գրել, սակայն չեն կողմնորոշվում ինչպես կարելի է դա անել:
    Երիատասարդական ակումբների դաշնության համար կարեւոր է յուրաքանչյուրի կարծիքը, գաղափարը, ուստի կարող եք դիմել մեզ` ծրագրեր գրելու հարցում աջակցություն ստանալու համար: Աղբյուր...  

    Դեմքով դեպի աղքատություն
    "Աղքատությունը կամավորների աչքերով”
    Ինչպիսի՞ն է աղքատությունը Հայաստանում օտարերկրացիների աչքերով: Սա հասկանալու եւ ներկայացնելու համար Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է "Աղքատությունը կամավորների աչքերով’ խորագիրը կրող ցուցահանդես, որի լուսանկարներն արվել են Հայաստանում կամավորական ծառայություն անցնող օտարերկրացի կամավորների կողմից:
    Մանրամասն...


    Мои файлы | Просмотров: 320 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.02.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024