Воскресенье, 22.09.2024, 10:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 17
    Гостей: 17
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    02.03.2011, 01:16
    ՀԱԿ–ը ներկայացրեց իր պահանջները

    Իշխանությունների հետ երկխոսությունը պայմանավորելով դրանց կատարմամբ

    Երեկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հրավիրել էր հերթական հանրահավաքը։ Ելույթներ ունեցան ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ–ի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ուրիշներ։ Գլխավոր ելույթ ունեցողը ՀԱԿ—ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանն էր, որն այս անգամ ելույթի փոխարեն հանդես եկավ 15 կետանոց հայտարարությամբ։
    Մանրամասն...

    Սումգայիթը մշտապես չսպիացող վերք է մնալու

    Ստեփանակերտում եւս խնկարկվել է անմեղ զոհերի հիշատակը

    Երեկ 1988—ի փետրվարի 26—ից 29—ը սումգայիթյան ոճրագործությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը խնկարկվել է եւ Արցախում։ Վաղ առավոտից դեպի Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող մարդկային հոսքը չէր դադարում։ Եղեռնագործության զոհերի հիշատակը հարգելու էին շտապում մայրաքաղաքի հիմնարկ ձեռնարկությունների, հանրակրթական դպրոցների եւ բուհերի կոլեկտիվները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտպանության բանակի սպայակույտը, Մեծ հայրենականի եւ արցախյան ազատամարտի վետերաններ։ Ցույցի մասնակիցներն իրենց ձեռքերին կրում էին ցեղասպանությունը դատապարտող ցուցապաստառներ եւ կոչեր։ Մանրամասն...

    Հայ ազգային կոնգրեսի՝ մարտյան իրադարձությունների երրորդ տարելիցին նվիված բազմահազարանոց հանրահավաքն է անցկացվում «Մատենադարանի» հարևանությամբ։

    Բողոքի ցույց Բրյուսելում Ադրբեջանի դեսպանության դիմաց

    Փետրվարի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Բելգիայի հայկական համայնքի կողմից բողոքի ակցիա կազմակերպվեց Ադրբեջանի դեսպանության առջև` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

    Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջև պարզեցին Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող պաստառներ, վանկարկեցին սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր: Ցուցարարները Ադրբեջանից պահանջում էին դատապարտել Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների ու գյուղերի ոճիրները:  aysor.am/am/
     
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 359 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024