Воскресенье, 22.09.2024, 10:32
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 13
    Гостей: 13
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    28.02.2011, 12:41
    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունում անցկացվեց Սումգայիթյան եղեռնագործության հիշատակի միջոցառում
    (անչափահաս երեխաներին խնդրում ենք չնայել)

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունում փետրվարի 27-ին անցկացվեց Սումգայիթյան եղեռնագործության (1988, 27-29.02) հիշատակի միջոցառում, որն ավարտվեց «Փետրվար՝ 1988. Սովորական ցեղասպանություն (February 1988. An ordinary Genocide part 1-6)» դոկումենտալ ֆիլմի դիտմամբ (անչափահաս երեխաներին խնդրում ենք չնայել) եւ շախմատի տղամարդկանց բաց մրցաշարով:



     

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    28.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Լրանում է Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցը

    Այս օրերին լրանում է Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցը:
    1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում սկսվեց ադրբեջանական իշխանությունների` հայերի դեմ կազմակերպած ջարդը։
    Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը մինչ օրս հստակեցված չէ: Թեև նշվում է, որ ջարդերին զոհ գնացածների թիվը մի քանի տասնյակ է եղել, սակայն որոշ տվյալներով` այդ թիվը հասնել է 100-ի, վիրավորներինը` մոտ 200-ի: «Սումգայիթ… Ցեղասպանություն… Հրապարակայնություն…» գրքում հրապարակված են զոհերից 32-ի տվյալներն ու ներկայացված են մահվան փաստաթղթերը:
    Այդ ջարդերից հետո քաղաքի 18-հազարանոց հայ ազգաբնակչությունն ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։
    Սումգայիթի ջարդերը կազմակերպված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ըստ ականատեսների` ջարդերի կազմակերպիչները նախօրոք ճշտել են հայերի հասցները, շրջել հայաշատ թաղամասերում` վանկարկելով. «Մահ հայերին»:
    Նրանք ներխուժել են հայերի բնակարաններ, թալանել նրանց և սպանել հիմնականում տղամարդկանց: Տեղի իրավապահներին դիմած հայ բնակչությանը ոչ ոք օգնության չի հասել: Խորհրդային բանակը Սումգայիթ է մտել փետրվարի 29-ի երեկոյան միայն, երբ արդեն ուշ էր:
    Փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերը մինչ օրս միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական չեն ստացել:
    Սումգայիթի դեպքերից հետո հայերի ջարդեր իրականացվեցին նաև Ադրբեջանի այլ բնակավայրերում, մայրաքաղաք Բաքվում: Արդյունքում` այդ երկրից տեղահանվեց 0,5 մլն հայ:
    tert.am

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 28 փետրվարի, 2011 Վիդեո

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 327 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024