Четверг, 14.11.2024, 23:10
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 291-300
    Страницы: « 1 2 ... 28 29 30 31 32 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Վիճելի հարցերը՝ խաղաղ միջոցներով

    Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը

    Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։
    Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մարտի 5–ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ։
    Եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաեւ աշխատանքային ճաշի ժամանակ։ Նախագահներն այնուհետեւ այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը։
    Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն։
    Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ։
    Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    08-03-2011

    08-03-2011
    Ի՞նչ տվեց Սոչիում կայացած հանդիպումը
    Բանակցային գործընթացի շարունակությունը շատ ավելի լավ է,քան բացակայությունը:
    Արդեն իսկ ներքաղաքական դաշտում քննարկումներ են ծավալվում այն իմաստով, թե ի՞նչ տվեց կամ կտա նախագահների եռակողմ հանդիպումը ու որքանո՞վ էր այն բեկումնային։ 
    ամբողջը >> 

    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ «ՀԱՎԵՍԸ ՉՈՒՆԻ»

    Նա հիմա զբաղված է մահմեդական աշխարհով ու ավելի գլոբալ խնդիրներով
    Մարտի 5-ին Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական՝ թվով ութերորդ եռակողմ հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն էր դրված: Բանակցություններից հետո երեք նախագահները՝ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը՝ նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.
    Մանրամասն...

    Կանանց միջազգային օրը` 100 տարեկան
    2011 թվականը հոբելյանական է` լրացավ Կանանց միջազգային օրվա 100-ամյակը։ Ընդ որում` առաջին անգամ այն նշվել է ոչ թե մարտի 8-ին, այլ 19-ին:
    1911 թվականին այդ օրը Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցել է երթերի, պահանջելով կանանց տալ աշխատելու եւ քվեարկելու իրավունք։
    Մանրամասն...

    Վիդեո

    Կանայք քննարկում են իրենց խնդիրները Վիդեո

    Мои файлы | Просмотров: 298 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.03.2011 | Комментарии (0)

    Առաջին տիկնոջ նվերը կանանց

    Ռիտա Սարգսյան

    Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք հավաքվել էին մեկ հարկի տակ։ Նրանք եկել էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերքով՝ ստանալու իրենց մարտիության նվերը։ Նվերը, թերեւս, սիմվոլիկ չէր։ Այն ռուսական էստրադայում հայտնի երգահան եւ կատարող Վյաչեսլավ Դոբրինինի համերգի տեսքով էր։ Հյուրը Հայաստանում է առաջին տիկնոջ հրավերով՝ հատուկ կանանց համար երգելու, իր իսկ խոսքերով ասած՝ նաեւ իր երազանքն իրականություն դարձնելու նպատակով։
    Մանրամասն...

    Օգնեց միայն Ֆրանսիական համալսարանը
     
    2010 թ. նոյեմբերի 2-ին «Հաշմանդամն ապրելու իրավունք չունի՞» հրապարակմամբ անդրադարձել ենք Վանաձորի բնակչուհի՝ 55-ամյա Նորա Քանարյանի սոցիալապես անապահով ընտանիքին: Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կինն իր 22-ամյա որդու՝ Համլետ Ռամազյանի հետ ապրում է անօթեւանների համար հատկացված Վանաձորի Ուսանողական 10 հանրակացարանի 327 սենյակում՝ իր 8800 դրամ կենսաթոշակով: Համլետ Ռամազյանն էլ աչքի չի ընկնում առողջությամբ, նրա առողջության թերթիկում 19 անուն հիվանդություն կա: Մոր ու որդու ապառիկով վերցրած դեղորայքի եւ սննդի համար պարտքը 197 հազար դրամ է, ընտանիքն ստիպված օգնության հույսով 200-ից ավելի նամակ է ուղարկել բարերարների, ՏԻՄ իշխանությունների, պատգամավորների, պատասխան չի ստացել: Համլետ Ռամազյանի անունով հաշիվ է բացված «ՎՏԲ Հայաստան» բանկում՝ 16048073547300:
    Մանրամասն...


    08-03-2011
    «Եվրատեսիլ–2011»—ին Հայաստանը կներկայանա «Boom Boom» երգով
    «Եվրատեսիլ–2011» երգի միջազգային մրցույթում ...
    ամբողջը >>
    
    08-03-2011
    «Միշտ փորձում եմ ուժեղագույն խաղ ցուցադրել»
    «Ալեքսանդր Գրիշչուկի հետ շատ եմ խաղացել, միշտ ...
    ամբողջը >>

    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԼԻՆՆ՝ ԱՅՍՕՐ...







    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    9.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 593 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.03.2011 | Комментарии (0)

    ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՜ ԵՎ ԹԱՆԿԱԳԻ՜Ն՝ ՏԱՏԻԿՆԵ՛Ր, ՄԱՅՐԻԿԵ՛Ր, ԿԱՆԱ՛ՅՔ, ՔՈՒՅՐԵ՛Ր, ԴՍՏՐԵ՛Ր ԵՎ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵ՛Ր՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻ՜Կ՝ ՀԱՅԱԶԳԻ ԱՂՋԻԿՆԵ՛Ր. ԲՈԼՈ՜Ր ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ՝ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՁԵԶ ՄԱՐՏԻ 8-Ի
    ԱՌԹԻՎ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈ՜Վ ԵՎ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈ՜Վ:
     
    Море тюльпанов



       
    8.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    Այսօր Կանանց միջազգային տոնն է

    Այս տոնը ընդունված է համարել կանանց քաղաքացիական և սոցիալական իրավունքների համար պայքարի օր։ Հայաստանում այն նշվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախության առաջին տարիներին։ 1996 թվականից այս տոնը չեղյալ համարվեց, և փոխարենը ընդունվեց ապրիլի 7-ը՝ որպես Մայրության և գեղեցկության տոն։ Ավելի ուշ՝ 2001թ., Մարտի 8-ը վերականգնվեց տոնացույցում։ Այժմ Հայաստանում նշվում է և Մարտի 8-ը, և Ապրիլի 7-ը, իսկ այս տոների միջև ընկած ժամանակահատվածը ընդունված է անվանել կանանց միամսյակ։ Tert.am-ը շնորհավորում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ իր ընթերցողներին Կանանց տոնի առթիվ՝ մաղթելով սեր ու երջանկություն։


    Мои файлы | Просмотров: 275 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.03.2011 | Комментарии (0)

    Սերժ Սարգսյանը մեկնում է Լատվիա

     08.03.2011


    Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն:
    Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:
    Ռիգայում Նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: (Tert.am)

    Վիդեո
    Օրվա տեսաշար, 7 մարտի, 2011
    Վիդեո

    Мои файлы | Просмотров: 298 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.03.2011 | Комментарии (0)

    Նախագահները պայմանավորվեցին հանդիպումները շարունակել նույն ձեւաչափով

    Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.

    Շաբաթ օրը Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում կայացած բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
    Մանրամասն...

    Կայացավ մայրենիի և գարնան զարթոնքի տոնին նվիրված համերգ

    Մարտի 4-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Հայ կանանց միջազգային միավորումը կազմակերպել էին մայրենիի և գարնան զարթոնքի տոնին նվիրված համերգ: ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Լոռու մարզի Սանամեջ գյուղի դպրոցի աշակերտները 

    Մարտի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Լոռու մարզի Սանամեջ գյուղի Մելիք Ֆարմանյանի անվան դպրոցի աշակերտները` տնօրեն Լիլիթ Մալխասյանի եւ «Զարգացման սկզբունքներ» հասարակական կազմակերպության «Քաղաքացիական կրթություն եւ իրավունք» առարկայի ուսուցչուհի Նարինե Քաչանյանի գլխավորությամբ: ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացան քննարկումներ «Հայլուր Սփյուռք» լրատվական ծրագրի վերաբերյալ

    Մարտի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծառայության խմբագիր-մեկնաբան Աբրահամ Գասպարյանը և խմբագիր-կոորդինատոր (համակարգող) Լևոն Սարդարյանը: ավելին...


    «....եթե հայերեն չսովորեի, կկորցնեի կապը Հայրենիքիս հետ»

    Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայ կամավորների միության (ՀԿՄ) գրասենյակի գործադիր տնօրեն Շարիստան Մելքոնյանին, «Դեպի Հայք» կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Կաբակյանին:  ավելին...


    http://www.mindiaspora.am/
    Мои файлы | Просмотров: 303 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.03.2011 | Комментарии (0)

    Պատանի պետրոսյանականներ՝ Ռուբեն Հայրապետյանը եւ Վլադիմիր Հարությունյանը հաղթեցին Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության շախմատի պատանեկան մրցաշարում

    4.03.2011 Ռուբեն Հայրապետյան  

    4.03.2011   Վլադիմիր Հարությունյան 

    7.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 288 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.03.2011 | Комментарии (0)

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության մարտի 5-ին տեղի ունեցած նարդիի մրցաշարում հաղթեց Պյառնու քաղաքի բնակիչ՝ Մկրտիչ Մկրտչյանը


    Մկրտիչ Մկրտչյան

    7.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 279 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.03.2011 | Комментарии (0)

    Տալլիննում տեղիունեցավ ֆուտբոլի բարերարական խաղ.
    ՖԱ "Ախթամար" (Տալլինն) - FC Igiliikur (Վիիմսի)

    5.03.2011

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության "Ախթամար" սիրողական ֆուտբոլի ակումբը Էստոնիայի ֆուտբոլի առաջնության մեկնարկից մեկ ամիս առաջ, մարտի 5-ին անցկացրեց իր 1-ին ստուգողական խաղը եւ չնայած հանդիպման բարերարական բնույթին,տարավ փայլուն հաղթանակ խոշոր հաշվով՝ 8:3:
    Խաղի ընթացքում հավաքվեց 200 եվրո՝ ի աջակցություն հրդեհից տուժված Հաապսալու քաղաքի մանկատանը:

    5.03.2011

    5.03.2011

    5.03.2011

    5.03.2011
    ՖԱ "Ախթամար" (Տալլինն)

    5.03.2011








     


     



     





    5.03.2011


    5.03.2011
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Ֆուտբոլի ընկերական (բարերարական) հանդիպում.

    5.03.2011
    Տալլիննի "Կալեւ" մարզադաշտ

    ՖԱ "Ախթամար" (Տալլինն) - FC Igiliikur (Վիմսի)  8:3

    Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
    -VIVARO bet (Yerevan)
    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...


    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    Տեղեկություն.
    Info +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    (ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ)

    Картинка 54 из 3765



    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...


    7.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 308 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.03.2011 | Комментарии (0)

    Նախագահները Սոչիում հայտարարություն են ընդունել

    05.03.2011

    Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ:
    Մանրամասն...
    Мои файлы | Просмотров: 329 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.03.2011 | Комментарии (0)


    Բրեդ Շերման. Անհրաժեշտ է ճանաչել Ադրբեջանում հայերի ջարդերը, որպեսզի ապագայում դրանք չկրկնվեն

    Мои файлы | Просмотров: 318 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.03.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024