Воскресенье, 22.09.2024, 08:42
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 15
    Гостей: 15
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    09.03.2011, 11:14

    Վիճելի հարցերը՝ խաղաղ միջոցներով

    Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը

    Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։
    Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մարտի 5–ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ։
    Եռակողմ հանդիպումից հետո, նախագահների բանակցությունները շարունակվել են նաեւ աշխատանքային ճաշի ժամանակ։ Նախագահներն այնուհետեւ այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը։
    Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն։
    Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը Սոչիում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) հետ։
    Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    08-03-2011

    08-03-2011
    Ի՞նչ տվեց Սոչիում կայացած հանդիպումը
    Բանակցային գործընթացի շարունակությունը շատ ավելի լավ է,քան բացակայությունը:
    Արդեն իսկ ներքաղաքական դաշտում քննարկումներ են ծավալվում այն իմաստով, թե ի՞նչ տվեց կամ կտա նախագահների եռակողմ հանդիպումը ու որքանո՞վ էր այն բեկումնային։ 
    ամբողջը >> 

    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ «ՀԱՎԵՍԸ ՉՈՒՆԻ»

    Նա հիմա զբաղված է մահմեդական աշխարհով ու ավելի գլոբալ խնդիրներով
    Մարտի 5-ին Սոչիում` Կրասնայա Պոլյանա լեռնադահուկային հանգստավայրում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական՝ թվով ութերորդ եռակողմ հանդիպումը, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն էր դրված: Բանակցություններից հետո երեք նախագահները՝ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը՝ նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետեւյալ քայլերի մասին.
    Մանրամասն...

    Կանանց միջազգային օրը` 100 տարեկան
    2011 թվականը հոբելյանական է` լրացավ Կանանց միջազգային օրվա 100-ամյակը։ Ընդ որում` առաջին անգամ այն նշվել է ոչ թե մարտի 8-ին, այլ 19-ին:
    1911 թվականին այդ օրը Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում ավելի քան մեկ միլիոն մարդ մասնակցել է երթերի, պահանջելով կանանց տալ աշխատելու եւ քվեարկելու իրավունք։
    Մանրամասն...

    Վիդեո

    Կանայք քննարկում են իրենց խնդիրները Վիդեո

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 294 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024