Пятница, 15.11.2024, 13:00
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 201-210
    Страницы: « 1 2 ... 19 20 21 22 23 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Ազատամարտիկներն ու հրամանատարները պահանջներ ներկայացրին նախագահին ու միջազգային կառույցներին

    Նրանք պահանջում են Ադրբեջանի ախորժակը փակելու համար զորավարժությունների ժամանակ ցուցադրել մեր նորագույն նվաճումներից գոնե մեկի կործանարար կարողությունները:


    Զանգվածային արտագաղթ Հայաստանից չկա

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված միգրացիոն քաղաքականությանը  ամբողջը >>  

    Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հասկանում են մեր ժողովրդի ցավը

    Ընդգծել է ՀՀ նախագահը Լիոնի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ  ամբողջը >>

     

    Հայաստան - Եգիպտոս` 3,5:0,5...






    Rank table
    1 Armenia 4 2 2 6
    2 Azerbaijan 4 2 1 1 5
    3 China 4 2 1 1 5
    4 Russia 4 2 1 1 5
    5 Hungary 4 2 1 1 5
    6 Ukraine 4 2 0 2 4
    7 Israel 4 2 0 2 4
    8 India 4 1 1 2 3 7
    9 USA 4 1 1 2 3 7
    10 Egypt 4 0 0 4 0
    http://ningbo2011.fide.com/tourview/show-10.html
    Мои файлы | Просмотров: 313 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.07.2011 | Комментарии (0)

    «Սիլվա Կապուտիկյան» Հիմնադրամի տնօրեն` Արմենուհի Դեմիրճյանի այցը Գերմանիա

      

    Արդեն հինգ տարի է` Սիլվա Կապուտիկյանը մեզ հետ չէ, բայց հայրենիքում թե սփյուռքում հայությունը շարունակում է համախմբվել նրա գործի շուրջ, կազմակերպել իմաստալից, գեղեցիկ հանդիպումներ: Օրերս Քյոլնի <<Սիլվա Կապուտիկյան>> գերմանահայ կանանց միությունը հյուրընկալել էր բանաստեղծուհու անունը կրող գրական հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանին, ով հանդես եկավ <<Կապուտիկյանը, սփյուռքը և արցախյան շարժումը>> թեմայով բանախոսությամբ, ցուցադրեց հետաքրքիր տեսանյութեր:
    Հուզիչ երեկոյից հետո դր. Համազ Ղազարյանը զրուցեց նրա հետ:

    -Տիկին Դեմիրճյան, խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք` որն է սույն այցի նպատակը:
    -Ես Գերմանիա եմ ժամանել մի ծրագրով, որ կարելի է անվանել <<Կապուտիկյանի հետքերով>>: Նախագծիս թեև հիմնականում հայկական շրջանակների հետ էր նախատեսվում, հովանավորվեց Հայաստանի հետ գիտակրթական ծրագրեր իրականացնող գերմանական DAAD կազմակերպության կողմից, իսկ համագործակցությունը կազմակերպեց Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Իրմելա Շնայդերը: Այցիս բուն նպատակը հայրենիք-սփյուռք կապերը ըստ Կապուտիկյանի վերարծարծելը ու նաև Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը արժանվույնս ներկայացնելն է, թանգարանի զարգացման համար հեռանկարներ որոնելը:

    -Կարելի՞ Է ենթադրել, որ Ձեր աշխատանքի հիմքում Դուք դնում եք Սիլվա Կապուտիկյանի ուղեգրությունները:
    -Այո, ճիշտ եք գուշակում: Ընդհանրապես, հայրենիք-սփյուռք կապը և սփյուռքի վերազարթոնքը դժվար է պատկերացնել առանց Կապուտիկյանի ուղեգրությունների: Նա քաղաքական բացառիկ հոտառություն ունեցող մեր այն գրող-գործիչներից էր, որ կռահեց ապագան ճիշտ շարունակելու, հայոց մասնատված հատվածները միմյանց կապելու անհրաժեշտությունը և կամավոր դարձավ դեպի սփյուռքի գաղութներ թևածող այն ծիծեռնակը, որ շյուղ առ շյուղ հավաքեց, Հայաստան բերեց սփյուռքահայ կյանքի պատմությունը, կամուրջ կապեց հայության երկու հատվածների միջև: Ժամանակն է գնահատել բանաստեղծուհու մեծ վաստակը և շարունակել նրա սկսած գործը, որովհետև սփյուռքը անընդհատ փոփոխվող ու շարժուն մարմին է, իսկ թանգարանը հայոց սրբատեղիների շարքում մի նորաբաց օղակ է, որ կարող է դառնալ հայոց մեծ երազանքն իրականացնող` հայությանը համախմբող պտուտակներից մեկը:

    -Բազմաթիվ մարդիկ պիտի ուզենային իմանալ, թե ինչպիսի՞ն է տուն-թանգարանը:
    -2008 թ. բացված այս թանգարանը հիմնադրվեց հենց այն տանը, որտեղ կյանքի վերջին երեսուն տարիներն ապրեց ու արարեց բանաստեղծուհին: Ժամանակին պատշգամբ դուրս գալիս նա սիրում էր կատակով ասել. <<Տեսնո±ւմ եք ինչ հոգատարությամբ եմ շրջապատված. դիմացից Ազգային ժոողովն է, ձախից`Գիտությունների ակադեմիան, իսկ աջից`Նախագահի նստավայրը>>: Այսպիսի միջավայրում` երևանյան նոր ժամանակների հևքն իր մեջ կրող այս օազիսում, մարդ ակամայից սուրբ երկյուղածությամբ է համակվում, որովհետև հայությամբ ապրել-շնչելու մի անիմանալի դող, վարակիչ մի հոսանք է անցնում յուրաքանչյուրի մարմնով: Արդյոք դա նկարներից ճառագող նրա մայրական աչքերի հոգատար արտահայտությունի±ց է, պատերին թողած նրա ձեռքերի հետքերի±ց, տանը թևածող նրա հոգո±ւց… Անշուշտ, բոլորը միասին, որովհետև սա պարզապես կոչվում է Կապուտիկյանի հարկ: Թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը` բանաստեղծուհու զարմուհին, առանց հուզմունքի չի կարողանում հիշել, թե երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ ի~նչ հոգատարությամբ էր նա դասավորում սփյուռքի տարբեր գաղութներից, Ղարաբաղից, ընդհանրապես աշխարհի տարբեր անկյուններից ստացած հուշանվերները, մտորում գալիքի մասին, որն ինքը, ավաղ, այլևս չէր տեսնելու: Այսօր առանց վարանելու կարող ենք ասել, որ տուն-թանգարանը կատարում է այն նույն աշխատանքը, որ կյանքի օրոք անհատնում սիրով իրագործում էր բանաստեղծուհին:
    -Ո՞րն է հիմնադրամի դերը: Պետք է ենթադրել, որ դուք խիստ համագործակցված եք աշխատում:
    -Միանգամայն ճիշտ է: Մենք գործում ենք միևնույն հարկի տակ, և նպատակները մեծ մասամբ նույնն են: Թանգարանային ցուցադրությունը կազմակերպելուց զատ խնդիր ենք դրել վերահրատարակել բանաստեղծուհու գրական ժառանգությունը, տպագրել հուշեր և գիտական ժողովածուներ: Արդեն իսկ հրատարակել ենք հուշերի առաջին գիրքը, գիտական մեկ ժողովածու և մի քառահատորյակ, որում ամփոփել ենք Կապուտիկյանի լավագույն բանաստեղծությունները: Թողարկել ենք նաև նրա խոսքերով գրված լավագույն երգերի երկու ձայնասկավառակ: Այժմ նպատակ ունենք գեղեցիկ նկրազարդումներով հրատարակել մանկական բանաստեղծությունները, ապա նաև` տարբեր լեզուներով մի առանձին ընտրանի, որը խիստ ցանկալի է`բանաստեղծուհու վաստակը միջազգային հանրությանը պարզելու տեսակետից: Օրվա թելադրանքով`մենք պիտի շտապենք հայոց բարձր բանաստեղծությունը ներկայացնել համայն մոլորակի բնակչությանը, որի իրականացման մեջ, կարծում ենք, մեծ պիտի լինի նաև սփյուռքի աջակցությունը:

    -Ի՞նչ կասեք գերմանահայ համայնքից ստացած Ձեր տպավորությունների մասին:
    -Ուղևորությանս ընթացքում ես հասցրի ծանոթանալ Քյոլնի, Մայնի Ֆրանկֆուրտի և Բեռլինի հայությանը, եղա նաև Վիեննայի Մխիթարյան միաբանությունում: Ուրախացնողն այն է, որ վերջին հարյուր տարվա գիտական և մշակութային ձեռքբերումները դարձյալ ընթացքի մեջ են, և կան ուժեր, որոնք կայուն զարգացում են ուզում ապահովել վաղվա համար: Կարևորագույններից են Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը /Ազատ Օրդուխանյանի ղեկավարությամբ/, Բոխումի Ռուր համալսարանում գործող սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտը /Միհրան Դաբաղի տնօրինությամբ /, Հալեի համալսարանում բացված <<Մեսրոպ>> հայագիտական կենտրոնը /Արմենուհի Դրոստ-Աբգարյանի գլխավորությամբ/, Գերմանիայի հայ գործարարների միությունը /Մուրադ Աքյուզի տնօրինությամբ/, Պոտսդամում գործող Լեյփսիուսի գիտահետազոտական տուն-թանգարանը, Հայ ակադեմիականների միությունը, որն, ի դեպ, մեծ առաքելություն է ստանձնել Հայաստանում հիմնելու օտարալեզու գրքերի գրադարան, որում ցանկալի կլիներ տեսնել նաև Կապուտիկյանին վերաբերող բոլոր նյութերը:
    Առօրյա դժվարություններից, թերևս, ամենաբարդը Թուրքիայից եկած թրքախոս սերնդի լեզվական խնդիրն է, որի հաղթահարման հոգսը ստանձնել է ինչպես եկեղեցին`արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ, այնպես էլ այլ միություններ: Մշակութային լուրջ աշխատանք է տանում նաև <<Սիլվա Կապուտիկյան>> գերմանահայ կանանց միությունը /Այլին Խաչատրյանի ատենապետությամբ/, որտեղ հիմնականում ընդգրկված են պարսկահայ ու հայաստանյան ուժեր և ամեն ինչ անում են, որ ասմունքի, երգ-երաժշտության, թատերական ներկայացումների միջոցով գործուն պահեն հայկական միջավայրը:

    -Ի՞նչ կուզենայիք մաղթել մնացողներին:
    -Մեկ բառով`լավատեսություն, իսկ ավելի ընդարձակ` անխոնջ աշխատելու, շատ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ուժ ու եռանդ: Սա, իհարկե, միակողմանի հնարավոր չէ: Մենք մեր երազանքներին կհասնենք հայրենիք-համայնք կապերի բոլոր լծակներն աշխատացնելով, մեզ ձեռք մեկնող երկրների ու կազմակերպությունների հետ առավել արդյունավետ համագործակցելով: Դրա լուծման բանալիները տվել է նաև հայոց սփյուռքի հետ հասակ առած, նրա խնդիրները լավ իմացող Կապուտիկյանը`ամենայն հայոց բանաստեղծուհին: Նրա գործերը միշտ էլ կխանդավառեն մեզ և կստիպեն ապրել բաց աչքով, գնալ դեպի հաղթանակներ:

    Հարցազրույզը վարեց
    Գերմանահայոց կեդրոնական խորհրդի փոխնախագահ
    ՀԱՄԱԶ ՂԱԶԱՐՅԱՆԸ

    Նյութը «Լրաբեր Էստոնիայից» թերթին ուղարկեց.՝ Ազատ Օրդուխանյանը
    "Azat Ordukhanyan - Zentralrat der Armenier in Deutschland" <ordukhanyan@zentralrat.org>
    ZAD-kopf



    21.07.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 297 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.07.2011 | Комментарии (0)





    Շարունակում են ստացվել սեպտեմբերի 19-20-ը կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի մասնակցության հայտերը

    ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 19-20-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի կազմկոմիտեին կից աշխատանքային խումբը տեղեկացնում է,  ավելին...

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011թ. հուլիսի 15-ի N  669  - Ա որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ: ավելին... 

    Բոլոր նորությունները>>
    Мои файлы | Просмотров: 310 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.07.2011 | Комментарии (0)


    Թեհրանը մտադիր է Հայաստանին հրավիրել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը

    Թեհրանը մտադիր է Հայաստանին հրավիրել Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը



    Տալլիննի «Երեւան» մշակութային հարության «Ախթամար» ֆուտբոլային ակումբը հուլիսի 19-ին մեկնարկում է Էստոնիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում


    Tallinna FC Akhtamar

    Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում 1-ին խաղաշրջանից հետո 1-ամսյա ընդմիջում է:
    Տալլիննի «Երեւան» մշակութային հարության սիրողական ֆուտբոլային ակումբը 1-ին խաղաշրջանում ցուցադրեց գերազանց խաղ եւ 11 խաղում տոնելով 9 խոշորհաշվով հաղթանակներ 27 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը 4-րդ խմբում:Մեր ակումբը շարունակում է մարզումները եւ պատրաստվում առաջնության 2-րդ շրջանին,որը մեկնարկելու է հուլիսի 24-ին:Իսկ մինչ այդ, հուլիսի 19-ին մեր տղաները մրցելու են Վալգա քաղաքի «Վարրիոր II» ակումբի հետ Էստոնիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում:
    Tallinna FC Akhtamar-Valga FC Warrior II 19.07 (19:00, «Այաքս» մարզադաշտ)

    http://jalgpall.ee/cup.php?b=KV&page_id=31

    Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունների պատմության մեջ «Ախթամար»ը 1-ին խաղաշրջանից հետո 2 ռեկորդների հեղինակ է.
    1.ակումբի խփած գնդակների քանակով՝ 59
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46
    2.ախթամարցի Ռուսլան Յագուդինի խփած գոլերի քանակով՝ 25
    http://jalgpall.ee/top10.php?b=IV.N


    Ա՛րի մարզադաշտ Քո ողջ ընտանիքով եւ աջակցի՛ր Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին, ԵԹԵ ԴՈՒ ՀԱՅ ԵՍ ԻՀԱՐԿԵ...
    Եւ եթե դու հայ ես,ապա հարց տուր քեզ ամեն օր ու ամեն ժամ.
    - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար...
    - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար...
    - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...


    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...


    Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.

    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը

    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը

    -VIVARO bet (Yerevan)

    - PRIVAT Restoran - Cafe - Hotel

    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)

    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման

    Сooltrans LTD ֆիրման  

    - Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)

    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...


    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    Տեղեկություն.
    Info +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    (v)
    ;-)
    Tallinna FC Akhtamar - Valga FC Warrior II 4 : 2
    http://jalgpall.ee/cup.php?b=KV&page_id=31

    Мои файлы | Просмотров: 271 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.07.2011 | Комментарии (0)


    Շարունակում են ստացվել սեպտեմբերի 19-20-ը կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի մասնակցության հայտերը
    ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 19-20-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի կազմկոմիտեին կից աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել Սփյուռքի 100-ից ավելի համայնքային, հասարակական-քաղաքական և կրթամշակութային գործիչներ` 34 պետություններից:
    Համաժողովի ընթացքում քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր, ինչպիսիք են` Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության և դրա զարգացման կառուցակարգերը, Սփյուռքի երիտասարդության, լեզվի և կրթության հարցերը, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ներկա վիճակը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծման և գործունեության վերաբերյալ:
    Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու նաև համապատասխան թեմատիկ նիստեր:
    Ministry of Diaspora of the Republic of Armenia
    Department of Information and Telecommunication

    Tel. (374 10) 58 56 01 /109/
    Fax. (374 10) 58-91-57
    info@mindiaspora.am
    contact@mindiaspora.am
    mindiaspora@yahoo.com
    www.mindiaspora.am
    26/1 Str. V. Sargsyan, Yerevan, 0010

    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    Картинка 44 из 157

    Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի երկրորդ դիմումը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային` կապված հունիս ամսին UNESCO-ի Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ: ԵՀՄՖ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում պլանավորում է այդ ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների պառլամենտների սրահներում, ինչպես նաև <<մշակույթային ցեղասպանության>> շուրջ նստաշրջաններ Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ը փորձելու է հասնել <<մշակույթային ցեղասպանություն>> իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը և նրանից բխող իրավաբանական հիմունքների լեգիտիմացմանը: ԵՀՄՖ-ը կազմակերպել է իր այս բողոքի ակցիան սատարելու նպատակով օն-լայն ստորագրահավաք <<Նոյան Տապան>>-ի կայք էջում` հետևյալ հասցեով www.nt.am:
    ԵՀՄՖ-ը դիմում է բոլոր ինտերնետային ԶԼՄ-ներին և կայք էջերին` խնդրանքով <<Նոյան Տապան>>-ին համանման կազմակերպել օն-լայն ստորագրահավաք` տեղադրելով մեր բողոք նամակը:
    ԵՀՄՖ-ը դիմում է նաև Եվրոպայի և աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու այս ստորագրահավաքին և համագործակցելու կատարված միջադեպը պախարակելու ու ապագայում համանման գործընթացները կանխելու նպատակով:
    Ստորև ներկայացնում ենք նամակի հայերեն անգլերեն ռուսերեն տարբերակները:

    ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
    18.07.2011թ.

    Հարգելի տիկին Բոկովա

    Ս/թ հունիսի 20-ի նամակով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ դիմել էր Ձեզ` արտահայտելով իր խիստ բողոքը Փարիզում, հունիս ամսին, UNESCO-ի կողմից կազմակերպված խաչքարերի ցուցադրման միջոցառման ժամանակ տեղի ունեցած սկանդալային դեպքի շուրջ: Մինչ այսօր մենք չենք ստացել Ձեզնից պատասխան մեր կողմից բարձրացված հարցերի շուրջ: Մենք կրկին դիմում ենք Ձեզ պարզելու, թե ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները և ինչ պատճառների հիման վրա է ընդունվել այս կասկածելի որոշումը:
    ԵՀՄՖ-ը` որպես Եվրոպայի հայկական կազմակերպությունները և միությունները ներկայացնող գլխամասային կազմակերպություն, հայտնում է իր կտրուկ բողոքը և զայրույթը մեր կողմից կատարված դիտողություններին պատասխան ու բացատրություն չստանալու կապակցությամբ և նշում է, որ խաչքարերի տեղանունները ներկայացնող ետգրությունների հեռացումն ու կատարվածի շուրջ բացատրության բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սադրանք: UNESCO-ի այսպիսի վարքը ներկայացնում ենք և կշարունակենք ներկայացնել բոլոր հնարավոր համաշխարհային ԶԼՄ-ներում որպես բացառիկ բացասական երևույթ` մինչ Ձեր կողմից չտրվի բավարար բացատրություն կատարվածի շուրջ:
    ԵՀՄՖ-ն արդեն սկսել է UNESCO-ի կողմից կատարածի դեմ և ԵՀՄՖ-ի պահանջը սատարող օն-լայն ստորագրահավաք, այս միջադեպը միջազգային ԶԼՄ-ների միջոցով համաշխարհային քննարկման ներկայացնելու համար, հանրությանը կատարվածի պատճառը բացատրելու և Ձեր կողմից ներողություն հայցելու նպատակով:
    Եթե UNESCO-ն ապագայում նույնպես խնդրո առարկայի շուրջ ցուցաբերի անտարբերություն, ԵՀՄՖ-ը կկիրառի համապատասխան քայլեր կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և այս նախադեպը չունեցող քայլի մանրամասները հանրությանը բարձրաձայնելու և ողջ համաշխաարհային հասարակությանը ներկայացնելու համար:
    Ակնկալում ենք Ձեր շուտափույթ պատասխանը:


    Խորին հարգանքով`


    Աշոտ Գրիգորյան
    ԵՀՄՖ-ի Նախագահ

    Dear Ms Bokova

    We refer to our letter of 17-th June 2011 and the scandalous event surrounding the exhibition of Armenian khachkars in Paris referred to therein to which we have not received a reply to date. Once again we raise our concerns over the legitimacy of UNESCO’s sudden decision to remove the placards describing the locations of individual khachkars and the dubious motives behind this absurd action.
    The Forum of Armenian Associations of Europe, an umbrella organization representing Armenian organizations and institutions across Europe, conveys its extreme disappointment in the lack of response to the concerns raised and notes that the deliberate deletion of locations of the khachkars and the subsequent lack of explanation by UNESCO is seen as provocation and will continue to attract negative media attention until this issue is addressed.
    FAAE has begun an online petition to raise further awareness on this matter and collect signatures in support of FAAE’s efforts to bring this outrageous incident to the height of media attention and demand public explanation.
    Should UNESCO continue to display indifference to the concerns raised, FAAE will take further action to hold those responsible to account and publicize this shameful act in the media worldwide.
    We await your response.

    Yours faithfully

    Dr. Ashot Grigorian
    President, Forum of Armenian Associations of Europe

    Bratislava, Slovakia
    July 18, 2011

    Уважаемая госпожа Бокова

    17.06.2011 ФАСЕ направил в Ваш адрес письмо, в котором выразил резкое возмущение относительно скандального происшествия имевшего место на выставке хачкаров – мероприятии организованном ЮНЕСКО в июне сего года в Париже. До сих пор Вы не удосужились дать ответ на это письмо. Мы повторно ставим вопрос, по какому праву ЮНЕСКО самовольно удалило таблички указывающие местонахождения хачкаров и по какаим сомнительным мотивам было принято такое решение.
    Форум Армянских Союзов Европы – головная организация представляющая Армянские организации и учреждения всей Европы, выражает резкое возмущение по поводу отсутствия реакции на высказанное им замечание и отмечает, что преднамеренное удаление табличек с указанием местонахождения хачкаров и последующее отсутствие объяснений нельзя рассматривать иначе чем как провокацию. Такое поведение ЮНЕСКО имеет и будет иметь отрицательное отражение в средствах массовой информации до тех пор, пока не будет дано удовлетворительное объяснение случившегося.
    ФАСЕ начал он-лайн сбор пописей по вопросу поступка ЮНЕСКО в поддержку требования ФАСЕ довести этот инцидент до всемирного осуждения средствами массовой информации и публичного объяснения причин и принесения извинений.
    Если ЮНЕСКО и впредь будет показывать безразличие к поставленным вопросам, ФАСЕ предпримет дальнейшие шаги, чтобы привлечь виновных к ответственности и сделать подробности этого беспрецедентного поступка достоянием гласности для всей мировой общественности.
    Надеемся на скорейший ответ.
    Мои файлы | Просмотров: 269 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.07.2011 | Комментарии (0)


    World 8th Team Championship
    Ningbo, China, 2011


    LIVE GAMES:
    Online1  Online2
    Games in PGN format

    Հայաստանի հավաքականի բոլոր անդամները իրենց լավ են զգում եւ տրամադրված են իրականացնելու իրենց երկրպագուների սպասելիքները. Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    Աշխարհի առաջնությունները համաշխարհային օլիմպիադաներից հետո շախմատում թիմային ամենախոշոր եւ հեղինակավոր մրցաշարերն են։
    Եթե օլիմպիադաները անզուգական են այն առումով, որ այնտեղ ներկայացվում են բոլոր մեծ ու փոքր երկրները, ապա առաջնությունները փայլում են իրենց բացառիկ ուժեղ եւ համահավասար կազմերով. չէ՞ որ չեմպիոնի տիտղոսը վիճարկում են միայն ամենահզոր տասը հավաքականները։
    Աշխարհի առաջնությունում մրցախաղերն ընթանալու են չորս խաղատախտակների վրա, եւ կասկած չկա, որ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը՝ Արշակ Պետրոսյանը, հանդիպումների բացարձակ մեծամասնությունը, իսկ գուցեեւ բոլոր ինը կանցկացնի անփոփոխ քառյակով.
    Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան:Թիմի պահեստային անդամը՝ Հայաստանի 20—ամյա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյան...
    Մանրամասն...

    ՀԱՅԻ ՈՒԺԸ...
    Значок видео20:40
    HAYI UJ@ N37 KIPROS 2
    • Hilton.
    YERKIR MEDIA ON ARMENIAN EDUCATION IN CYPRUS


    http://www.gibrahayer.com/
    Мои файлы | Просмотров: 288 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.07.2011 | Комментарии (0)

    Տոլմայի փառատոն. թփով փաթաթված հայկական ավանդական ճաշատեսակը նորովի է ներկայացվում

    Տոլմայի փառատոն. թփով փաթաթված հայկական ավանդական ճաշատեսակը նորովի է ներկայացվումՄանրամասն...

    Բնակարան, 3 սենյականոց, Մալաթիա-Սեբաստիա

    Մալաթիա-Սեբաստիայում` Շերամի փողոցի վրա, "Արմենիկում"-ի դիմաց, 9 հարկանի շենքի 2-րդ հարկում գտնվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարանը` 79 ք.մ ընդհանուր մակերեսով: Կապիտալ վերանորոգված է, սակայն կոսմետիկ աշխատանքները իրենց ավարտին չեն հասցվել: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` "եվրո", մանրահատակը` կաղնե, միջանցքը, խոհանոցը և լոգասենյակը` սալիկապատ: Անցկացված է գազի 2 կետ, լարերը փոխված են: Ջրամատակարարումը մշտական է, գազաֆիկացված է: Շենքի դիմացը կա փոքրիկ այգի: Մոտակայքում գտնվում է "YerevanCity" սուպերմարկետը:

    Գ.Շերամ 79 ք.մ հարկ 2/9 3 սենյակ 70,000 $
    Мои файлы | Просмотров: 299 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 16.07.2011 | Комментарии (0)


    ՕՐՎԱ ԶԱՌԱՆՑԱՆՔԸ՝ «ԲՐԵԴԸ»

    Ադրբեջանի արտգործնախարարը ճանաչում է ազատ կամարտահայտության միջոցով ինքնորոշման հայերի իրավունքը՝ միաժամանակ հույս ունենալով «համոզել» ղարաբաղցիներին մտնել Ադրբեջանի կազմ...

    Բաքվի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ. մտքերի խանգարու՞մ, թե՞ պարզապես խուճապ
    СТЕПАНАКЕРТ, НКР, КАРАБАХ
    Մանրամասն...

    Արդյո՞ք Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ


    Ռուսաստանը նշանակալի դերակատարություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայֆայի համալսարանի և Ադրբեջանի դիվանագիտական համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շեֆերը։

    Մեկնաբանելով Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վերջին հանդիպումը՝ Շեֆերն ասել է, թե որոշ պայմաններ խանգարեցին ցանկալի արդյունք ապահովել Կազանում։

    «Նախ և առաջ՝ Պուտինն ու Մեդվեդևը։ Չեմ կարծում, թե Պուտինը թույլ կտա Մեդվեդևին նախագահության օրոք նշանակալի դիվանագիտական բեկում ապահովել։ Եվ երկրորդ, արդյո՞ք Ռուսաստանն իսկապես շահագրգռված է այդ հակամարտության կարգավորմամբ։ Քանի որ այդ հակամարտությունը լիովին հանգուցալուծված չէ, այն լծակ է հանդիսանում Ռուսաստանի ձեռքին»,– ասել է փորձագետը։     (Tert.am)   

    Քլինթոնը ժամանել է Թուրքիա. օրակարգում են Ղարաբաղն ու հայ–թուրքական գործընթացը


    Մանրամասն...

     

    Նոր փո՞ւլ. Բաքուն հայտարարել է Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակն ընդունելու պատրաստակամության մասին

    Նոր փո՞ւլ. Բաքուն հայտարարել է Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակն ընդունելու պատրաստակամության մասին
    Մանրամասն...

    Ուկրաինայում արգելել են վաճառել Image ամսագրի՝ հայկական թեմայով համարը

    16.07.2011

    Ուկրաինայում արգելել են վաճառել Image ամսագրի՝ հայկական թեմայով համարը

    Նախագահ Սերժ Սարգսյանի` Կիև այցին ընդառաջ` ուկրաինական Image բիզնես ամսագիրը լույս էր ընծայել ամբողջությամբ Հայաստանին և Ղարաբաղին նվիրված հատուկ համար:

    Օրվա բոլոր նորությունները
     
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի սփյուռքահայ մասնանակիցներին

    Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի սփյուռքահայ մասնանակիցներին: ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է

    2009թ. ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը, որի նպատակն է համատեղ ուսումնական, կրթական ծրագրերի իրականացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կրթական, ավելին... 


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին

    Հուլիսի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին և դեսպանության մշակութային կցորդ Ֆլորիանո Ռեգիսին:  ավելին...




    Շուշին կներկայանա իտալացի վարպետների քանդակներով 




    Мои файлы | Просмотров: 317 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 16.07.2011 | Комментарии (0)


    «Today`s Zaman». Մադրիդյան սկզբունքներ. խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ

    News.am. 15-7-2011- NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է Ռուսաստանի եւ Կովկասի հետազոտող, Եվրասիական հետազոտությունների կենտրոնի (AVİM) հետ համագործակցող Հալիթ Գյուլշենի հոդվածը, որը հրապարակել է թուրքական «Today’s Zaman»-ը:
    Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է արդեն 20 տարի եւ մինչեւ այսօր չի հաջողվել լուծում գտնել:
    Շարունակել...



    Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ չեն արձագանքում Մեդվեդևի ուղերձին

    7or.am. 15-7-2011- Վերջին օրերին Հայաստան, Ադրբեջան և անգամ ԱՄՆ այցելեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր հետ տանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը։
    Շարունակել...







    Мои файлы | Просмотров: 342 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.07.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024