Воскресенье, 22.09.2024, 01:48
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 10
    Гостей: 10
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    19.07.2011, 03:40


    Շարունակում են ստացվել սեպտեմբերի 19-20-ը կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի մասնակցության հայտերը
    ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս.թ. սեպտեմբերի 19-20-ին կայանալիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովի կազմկոմիտեին կից աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ համաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել Սփյուռքի 100-ից ավելի համայնքային, հասարակական-քաղաքական և կրթամշակութային գործիչներ` 34 պետություններից:
    Համաժողովի ընթացքում քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր, ինչպիսիք են` Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության և դրա զարգացման կառուցակարգերը, Սփյուռքի երիտասարդության, լեզվի և կրթության հարցերը, ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ներկա վիճակը, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծման և գործունեության վերաբերյալ:
    Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու նաև համապատասխան թեմատիկ նիստեր:
    Ministry of Diaspora of the Republic of Armenia
    Department of Information and Telecommunication

    Tel. (374 10) 58 56 01 /109/
    Fax. (374 10) 58-91-57
    info@mindiaspora.am
    contact@mindiaspora.am
    mindiaspora@yahoo.com
    www.mindiaspora.am
    26/1 Str. V. Sargsyan, Yerevan, 0010

    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    Картинка 44 из 157

    Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի երկրորդ դիմումը UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային` կապված հունիս ամսին UNESCO-ի Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ: ԵՀՄՖ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում պլանավորում է այդ ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների պառլամենտների սրահներում, ինչպես նաև <<մշակույթային ցեղասպանության>> շուրջ նստաշրջաններ Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ը փորձելու է հասնել <<մշակույթային ցեղասպանություն>> իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը և նրանից բխող իրավաբանական հիմունքների լեգիտիմացմանը: ԵՀՄՖ-ը կազմակերպել է իր այս բողոքի ակցիան սատարելու նպատակով օն-լայն ստորագրահավաք <<Նոյան Տապան>>-ի կայք էջում` հետևյալ հասցեով www.nt.am:
    ԵՀՄՖ-ը դիմում է բոլոր ինտերնետային ԶԼՄ-ներին և կայք էջերին` խնդրանքով <<Նոյան Տապան>>-ին համանման կազմակերպել օն-լայն ստորագրահավաք` տեղադրելով մեր բողոք նամակը:
    ԵՀՄՖ-ը դիմում է նաև Եվրոպայի և աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու այս ստորագրահավաքին և համագործակցելու կատարված միջադեպը պախարակելու ու ապագայում համանման գործընթացները կանխելու նպատակով:
    Ստորև ներկայացնում ենք նամակի հայերեն անգլերեն ռուսերեն տարբերակները:

    ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
    18.07.2011թ.

    Հարգելի տիկին Բոկովա

    Ս/թ հունիսի 20-ի նամակով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ դիմել էր Ձեզ` արտահայտելով իր խիստ բողոքը Փարիզում, հունիս ամսին, UNESCO-ի կողմից կազմակերպված խաչքարերի ցուցադրման միջոցառման ժամանակ տեղի ունեցած սկանդալային դեպքի շուրջ: Մինչ այսօր մենք չենք ստացել Ձեզնից պատասխան մեր կողմից բարձրացված հարցերի շուրջ: Մենք կրկին դիմում ենք Ձեզ պարզելու, թե ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները և ինչ պատճառների հիման վրա է ընդունվել այս կասկածելի որոշումը:
    ԵՀՄՖ-ը` որպես Եվրոպայի հայկական կազմակերպությունները և միությունները ներկայացնող գլխամասային կազմակերպություն, հայտնում է իր կտրուկ բողոքը և զայրույթը մեր կողմից կատարված դիտողություններին պատասխան ու բացատրություն չստանալու կապակցությամբ և նշում է, որ խաչքարերի տեղանունները ներկայացնող ետգրությունների հեռացումն ու կատարվածի շուրջ բացատրության բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սադրանք: UNESCO-ի այսպիսի վարքը ներկայացնում ենք և կշարունակենք ներկայացնել բոլոր հնարավոր համաշխարհային ԶԼՄ-ներում որպես բացառիկ բացասական երևույթ` մինչ Ձեր կողմից չտրվի բավարար բացատրություն կատարվածի շուրջ:
    ԵՀՄՖ-ն արդեն սկսել է UNESCO-ի կողմից կատարածի դեմ և ԵՀՄՖ-ի պահանջը սատարող օն-լայն ստորագրահավաք, այս միջադեպը միջազգային ԶԼՄ-ների միջոցով համաշխարհային քննարկման ներկայացնելու համար, հանրությանը կատարվածի պատճառը բացատրելու և Ձեր կողմից ներողություն հայցելու նպատակով:
    Եթե UNESCO-ն ապագայում նույնպես խնդրո առարկայի շուրջ ցուցաբերի անտարբերություն, ԵՀՄՖ-ը կկիրառի համապատասխան քայլեր կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և այս նախադեպը չունեցող քայլի մանրամասները հանրությանը բարձրաձայնելու և ողջ համաշխաարհային հասարակությանը ներկայացնելու համար:
    Ակնկալում ենք Ձեր շուտափույթ պատասխանը:


    Խորին հարգանքով`


    Աշոտ Գրիգորյան
    ԵՀՄՖ-ի Նախագահ

    Dear Ms Bokova

    We refer to our letter of 17-th June 2011 and the scandalous event surrounding the exhibition of Armenian khachkars in Paris referred to therein to which we have not received a reply to date. Once again we raise our concerns over the legitimacy of UNESCO’s sudden decision to remove the placards describing the locations of individual khachkars and the dubious motives behind this absurd action.
    The Forum of Armenian Associations of Europe, an umbrella organization representing Armenian organizations and institutions across Europe, conveys its extreme disappointment in the lack of response to the concerns raised and notes that the deliberate deletion of locations of the khachkars and the subsequent lack of explanation by UNESCO is seen as provocation and will continue to attract negative media attention until this issue is addressed.
    FAAE has begun an online petition to raise further awareness on this matter and collect signatures in support of FAAE’s efforts to bring this outrageous incident to the height of media attention and demand public explanation.
    Should UNESCO continue to display indifference to the concerns raised, FAAE will take further action to hold those responsible to account and publicize this shameful act in the media worldwide.
    We await your response.

    Yours faithfully

    Dr. Ashot Grigorian
    President, Forum of Armenian Associations of Europe

    Bratislava, Slovakia
    July 18, 2011

    Уважаемая госпожа Бокова

    17.06.2011 ФАСЕ направил в Ваш адрес письмо, в котором выразил резкое возмущение относительно скандального происшествия имевшего место на выставке хачкаров – мероприятии организованном ЮНЕСКО в июне сего года в Париже. До сих пор Вы не удосужились дать ответ на это письмо. Мы повторно ставим вопрос, по какому праву ЮНЕСКО самовольно удалило таблички указывающие местонахождения хачкаров и по какаим сомнительным мотивам было принято такое решение.
    Форум Армянских Союзов Европы – головная организация представляющая Армянские организации и учреждения всей Европы, выражает резкое возмущение по поводу отсутствия реакции на высказанное им замечание и отмечает, что преднамеренное удаление табличек с указанием местонахождения хачкаров и последующее отсутствие объяснений нельзя рассматривать иначе чем как провокацию. Такое поведение ЮНЕСКО имеет и будет иметь отрицательное отражение в средствах массовой информации до тех пор, пока не будет дано удовлетворительное объяснение случившегося.
    ФАСЕ начал он-лайн сбор пописей по вопросу поступка ЮНЕСКО в поддержку требования ФАСЕ довести этот инцидент до всемирного осуждения средствами массовой информации и публичного объяснения причин и принесения извинений.
    Если ЮНЕСКО и впредь будет показывать безразличие к поставленным вопросам, ФАСЕ предпримет дальнейшие шаги, чтобы привлечь виновных к ответственности и сделать подробности этого беспрецедентного поступка достоянием гласности для всей мировой общественности.
    Надеемся на скорейший ответ.
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 267 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024