Четверг, 14.11.2024, 21:26
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 91-100
    Страницы: « 1 2 ... 8 9 10 11 12 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հպարտ եմ՝ իմ սանիկները իրագործեցին իմ պատանեկան երազանքը...

    Ռուսաստանի Կոլոմնա քաղաքում տեղի ունեցած շախմատի հանրաճանաչ՝ «Սպիտակ Նավակ» («Белая ладья») դպրոցականների ակումբային պատանեկան մրցաշարում գերազանց ելույթ ունեցան Տալլիննի Լասնամյաէ գիմնազիայի հավաքականը,որոնք նաեւ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի http://sgcc.ucoz.ru/ սաներն են:
    2-րդ մրցանակային տեղը ընդհանրապես 1-ին անգամ է Էստոնիայի շախմատի պատմության մեջ:
    Հպարտ եմ՝ իմ սանիկները իրագործեցին իմ պատանեկան երազանքը...


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի արխիվից. 2009թ.


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի արխիվից. 2009թ.

    Մրցաշարի ամփոփիչ աղյուսակը.
    http://www.obninskchess.ru/chess/tournaments/283-chess-tournaments.html

    Юные шахматисты Эстонии показали класс на турнире в России


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 327 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.10.2011 | Комментарии (0)

    Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում...

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно


    19.09.2011
    Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում. 7-րդ փոլից հետո

    Աղջիկներ
    Մասնակիցներ Տուր 1 2 3 4 5 6 7 Միավ Տեղ Խումբ

    Մկրտչյան Անահիտ 0 ½ 1 0 0 1 1 3.5 26 Մ8
    Ադամյան Մանե 0 1 1 1 ½ 0 1 4.5 17 Մ10
    Դավթյան Անի ½ ½ 1 1 0 1 0 4 27 Մ10
    Գրիգորյան Արփինե 1 1 0 1 1 0 0 4 19 Մ10
    Ասատրյան Սոնա 1 ½ 1 0 1 1 0 4.5 15 Մ12
    Ղարիբյան Մանե 0 ½ ½ ½ 0 1 1 3.5 44 Մ12
    Հարությունյան Անի 1 0 1 0 1 ½ ½ 4 31 Մ14
    Մանուկյան Մարիամ Ա. ½ 0 1 0 0 1 0 2.5 61 Մ14
    Շահբազյան Հասմիկ ½ 0 ½ 0 0 1 1 3 55 Մ14
    Գաբոյան Սուսաննա 0 1 0 ½ 1 1 ½ 4 28 Մ16
    Միրզաբեկյան Սվետլանա 0 ½ 1 ½ 0 1 ½ 3.5 34 Մ16
    Մաթեւոսյան Արփինե 0 1 0 0 0 1 0 2 69 Մ16
    Սեւաչյան Մարիետտա 1 ½ ½ 0 0 0 1 3 47 Մ16
    Գեւորգյան Մարիա ½ 1 1 0 1 1 1 5.5 3 Մ18
    Շաքրյան Զոզան 1 0 1 ½ ½ 0 1 4 24 Մ18

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно

    Տղաներ
    Մասնակիցներ Տուր 1 2 3 4 5 6 7 Միավ Տեղ Խումբ

    Հակոբյան Արամ 1 1 0 ½ 1 1 1 5.5 8 Մ10
    Սարգսյան Շանթ 0 1 0 ½ 1 1 ½ 4 47 Մ10
    Փարվանյան Աշոտ 1 ½ 0 1 ½ 0 1 4 38 Մ10
    Մկրտչյան Միքայել 1 1 ½ 1 0 1 0 4.5 24 Մ12
    Մարտիրոսյան Հայկ Մ. 1 0 1 1 1 1 1 6 1 Մ12
    Հարությունյան Էդուարդ 1 0 1 0 1 0 1 4 38 Մ12
    Յայլոյան Կոնստանտին 1 1 0 0 1 1 ½ 4.5 23 Մ12
    Պետրոսյան Մանուել 1 1 1 1 ½ 0 1 5.5 3 Մ14
    Հարությունյան Տիգրան Կ. 1 1 1 ½ ½ 1 0 5 7 Մ14
    Հովհաննիսյան Կարեն 1 0 1 1 0 1 1 5 16 Մ14
    Գրիգորյան Կարեն Հ. 1 1 ½ 1 ½ 1 ½ 5.5 3 Մ16
    Գաբուզյան Հովհաննես 1 1 1 1 ½ 1 0 5.5 2 Մ16
    Ապրեսյան Զոհրակ 1 0 0 0 1 1 1 4 40 Մ16
    Մանուկյան Սարգիս Ա. 0 1 0 0 0 1 1 3 72 Մ16
    Տեր-Սահակյան Սամվել ½ 1 ½ 1 1 ½ 0 4.5 15 Մ18
    Վարդանյան Հայկ Գ. ½ ½ ½ ½ 1 1 1 5 12 Մ18
    ARMENIAN CHESS WEBSITE
    http://www.armchess.am/news-a.htm
    chess-results.com

    European Youth Chess Championship Albena 2011

    WEBSITE...
    chess-results.com
    FOTOGALLERY...


    Գրիգոր Հայրապետյան. Հայաստանի համար մեդալները շատ քիչ են,իսկ փոքրիկների մոտ «ինչ որ բան» այն չէ...
    Фотография 3

    Առաջնության ավարտից 2 փուլ առաջ, աղջիկների եւ տղաների 6-ական տարիքային խմբերում խաղարկվող 36 մեդալներից (մրցանակային տեղերից) հայ պատանի շախմատիստները հավակնում են ընդամենը 5-ին: Նորմալ է դա աշխարհի չեմպիոն երկրի համար,թե՞ ՝ ...
    Փոքրիկների խմբերում՝ U8, U10, Հայաստանն ընդհանրապես կմնան առանց դափնեկիրների...

    Նախորդ տարիներին «մեդալների փայլը» նույնպես պայծառ չեն եղել:
    Օրինակ անցյալ տարի (Բաթումի) հայ պատանի շախմատիստներից ու մարզիչներից այդպես էլ ոչ ոք իր վերջնական արդյունքով «ոսկու» չհասավ, իսկ 46 մասնակիցներից ընդամնը 2-ը կարողացան մեդալ նվաճել՝ 2-րդ եւ 3-րդ տեղեր:
    Եւ կրկին փոքրիկների խմբերում՝ U8, U10, Հայաստանն առանց դափնեկիրների...

    Այս տարի Բուլղարիայում ընթացող առաջնությանը մասնակցում են 32 հայ պատանի շախմատիստներ:
    Ես չեմ ցանկանում հեռվից լինել քննադատի դերում, որովհետեւ սպորտը մնում է սպորտ, սակայն գտնում եմ, որ Հայաստանի համար այդպիսի արդյունքները բավականին ցածր են, իսկ փոքրիկների խմբերում՝ U8, U10, որտեղ իմ՝ մանկական մարզչի կարծիքով ուժեղ շախմատիստներ պւտրաստեըլ շատ անգամ ավելի «հեշտ է», կասեի՝ «տապալեցուցիչ» ՝է...

    Ի՞ նչ ցույց կտան վերջնական արդյունքները մենք կտեսնենք այսօր-վաղը,սակայն միեւնույն է մեդալները շատ քիչ են,իսկ փոքրիկների մոտ «ինչ որ բան» այն չէ...



    Շարունակելի...

    Գրիգոր Հայրապետյան
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"



    Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը Մ12 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:

    ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը Մ16 խմբում դարձավ Եվրոպայի փեխչեմպիոն:

    Մարիա Գեւորգյանը Մ18 աղջիկների խմբում նվաճեց բրոնզե մեդալ:
    Мои файлы | Просмотров: 367 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.10.2011 | Комментарии (0)


    Իտալական 59-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
    Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

    Շարունակել...




    ԵՄ–ն համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին եւ երկկողմ հանդիպումներ ունեցել...    ամբողջը >>   


    Արցախի Հանրապետություն

    Օգնենք Արցախի դպրոցներին

    Նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետրանը: Գաղափարին արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ: Սեպտեմբերի 27-28-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց:

    ՀՀ ԱԳ նախարար. «Արցախի մի շարք շրջաններ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո»

    «Ընթացիկ տարվա մեջ Ադրբեջանը բազմիցս դրսեւորել է իր ապակառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հարցի նկատմամբ»






    ԼՂՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կառուցողական վերաբերմունք դերսեւորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ

    Tert.am. 1-9-2011- ԼՂՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ միջազգային հանրությանը կոչ է անում կառուցողական եւ հետեւողական վերաբերմունք դերսեւորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ:
    Շարունակել..




    Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան

    News.am. 2-10-2011- Ազատության հրապարակում երկրորդ գիշերն է՝ շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բողոքի ակցիան: Ի տարբերություն նախորդ օրվա, երբ ընդդիմության ղեկավարներն ու ակտիվիստները գրեթե ողջ գիշեր անցկացրին անդադար մաղող անձրեւի տակ, այս անգամ իրավիճակը բավական լավ էր, ինչն էլ դրական էր ազդել գիշերը մնացողների թվաքանակի վրա:
    Շարունակել..



    Ոստիկանությունը ՀԱԿ-ի շուրջօրյա հավաքը անօրինական է որակել, բայց աջակցում է դրա անցկացմանը

    Ս. թ. սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ժամը 19.00-ից անց է կացվել «Հայոց համազգային շարժումՙ» կուսակցության հանրահավաքը, որն, ըստ ի գիտութուն ընդունված իրազեկման, պետք է ավարտվեր ժամը 23:00-ին: Սակայն սահմանված ժամին հանրահավաքի կազմակերպիչները չեն ավարտել հանրահավաքը: Հավաքի անցկացման ընթացքում ՀԱԿ-ի առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու`  հանրահավաքի մասնակիցների ցանկությանը եւ այդ պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկ, և միաժամանակ Կոնգրեսի անունից առաջարկել է շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ:

    Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընթացող հավաքն անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը:

    Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:

    Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի  խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի, ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված  վրանները:

    Հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում  ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը:

    ՀՀ ոստիկանություն



    Համայն հայության համար կստեղծվի Ազգային համագործակցության ցանց

     

    Պորտալում կտեղակայվեն «սպիտակ», «դեղին» և էլեկտրոնային հասցեների տեղեկատուներ, «Դարերի միջով» բաժին, որտեղ ներկայացվելու է հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի, Արցախի և հայկական բոլոր գաղթօջախների մասին տեղեկատվություն՝ համապատասխան տեսանյութերով, կներկայացվեն Հայաստանի թանգարանները և պատկերասրահները՝ պահվող արժեքներով։ Կգործարկվեն նաև էլեկտրոնային առևտրի, հանրային կապերի բաժիններ։

    Мои файлы | Просмотров: 338 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.10.2011 | Комментарии (0)

    Կաքավաբերդն այսօր կատարյալ անտերության է մատնված. «Չենք լռելու»
    Բոլոր տեսանյութերը ..


    Բաքվում հարձակվել են հայ բռնցքամարտիկների վրա 

    Կիրակի 02.10.2011

    Երբ մեր բռնցքամարտիկը և մարզիչները հայտնվել են ռինգի մոտ, ազերիները քարերով հարվածել են նրանց` բղավելով. «Հայեր, հեռացեք, ամոթ հրավիրողներին, Ղարաբաղ կամ մահ» և այլն...

    Мои файлы | Просмотров: 339 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.10.2011 | Комментарии (0)


    Մեր թշնամու գլխավոր զենքը մեր դավաճաններն են

    Այս կարգի մարդկանց շնորհիվ են կործանվում երկրները և անգամ ազգերը: Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ամեն օր շփվում են բազմաթիվ հայրենիքի դավաճանների հետ, սակայն անուշադրության են մատնում նրանց գոյությունը:
    Շարունակել...





    Պաշտպանության բանակը մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է. Բակո Սահակյան

    Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակացմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
    Շարունակել...










    Мои файлы | Просмотров: 339 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 01.10.2011 | Комментарии (0)


    Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է եւ միշտ լինելու է նրա կողքին

    Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Փարիզում

    Սեպտեմբերի 27—ին պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն ժամանած  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  երեկ հանդիպում է ունեցել նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։
    ամբողջը >>

    Կալիֆոռնիա նահանգում ապրիլի 24-ը հռչակվեց Հիշատակի օր

    Այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը եւ պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպեցին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդ համայնքի քաղաքապետ Լարի Մակ Քալոնի հետ:
    Քաղաքապետը տեղեկացրեց, որ Հայլենդը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հուշագիր եւԱպրիլի 24-ը հռչակել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
    Շարունակել..









    29-09-2011
    «Շարունակելու ենք լռեցնել թշնամուն»
    Առանց Արցախի մասնակցության բացառված է, որ խնդրի...
    ամբողջը >>


    Թոշակներն ու նպաստները կբարձրանան

    Հոկտեմբերի 1-ին 2012թ. պետական բյուջեի նախագիծը պետք է ուղարկվի Ազգային ժողով: Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը` ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ
    պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 910 միլիարդ դրամի չափով, որից 96 տոկոսից ավելին հարկային եկամուտներն են:

    Hargeli paron G,Ayrapetjan,shnorhakaloutyoun ayn amen tser ouxarkats loureri,hrashali haxtanakneri,shnorhavorankneri hmar,vor es stanoum em.Sourb zatikyan ays orhnyal oreri artiv maxtoum em aroxj,anportsank ev xaxax tarineri vayeloum,noranor haxtanakner ev ouj ou korov sharounakelou tser payloun hayapahpan ashxatankner@.
    Sirov,Seda Hayriyan
    ------------------------------

    «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»

    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg




    «Ոսկե ցլիկը» ժողովրդական եւ վաստակավոր դարձած գեղարվեստական ֆիլմ-կոմեդիայի այս բառերը լիիրավ կարելի է ասել (իհարկե առանց կոմեդիական բնույթի) գնահատելով այն նվերը, որը ստացել Էստոնիայում արդեն 7 տարի բեղմնավորությամբ գործող է մեր հայկական ֆուտբոլի ակումբը, եւ որը մեր ֆուտբոլիստները եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչները օգտագործում են միայն հատուկ ազգայինին միջոցառումներում:
    Խորին շնորհակալություններ Ազարումյանների ընտանիքին եւ հատկապես անցյալ տարվա նոյեմբերին մեզանից վշտալի հեռացած Ռուդոլֆ Ազարումյանին, որը տարիներ շարունակ ներդրել է մեծ ջանքեր մշակույթի միջոցով ազգի համախմբման-միաբանության ազգասիրական գործում եւ կատարել է շատ եւ մեծ ազգային-մշակութային միջոցառումներ եւ բարեգործություններ, գործելով Տալլիննի հայկական «Նաիրի» մշակութային հանրության հիմնադրի եւ ղեկավարի պաշտոնում, որոնք հավերժ կմնան մեր սրտերում...
    Խաղալով Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի խաղարկության մրցաշարում Հայաստանի Եռագույնի մարզական համազգեստով, զգում ես մի այնպիսի աննկարագրելի ազգային ոգեշնչություն եւ բերկրանք, որ ասես թե գտնվում ես Մայր-Հայրենիքումդ եւ անմիջապես մտքիդ է գալիս.«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...» ժողովրդիդ հոգու մեջ մտած խոսքերը: Խորին շնորհակալություններ Ձեզ՝ հարգելի Ազարումյաններ այդ արտկարգ նվերի՝ մարզական համազգեստի համար, որը դեռ երկար տարիներ շարունակ ծառայելու է հայությանը, եւ որի նմանն Էստոնիայում չունի ոչ մի ազգային փոքրամասնություն-համայնք:



    Իրոք որ ուրիշ կերպ չի էլ կարող ասվել՝ «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»





    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg

    Այս տարի,եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը հաջողվի որոշել բոլոր ֆինանսական հարցերը եւ մասնակցման հայտ ներկայացնել Էստոնիայի ֆուտբոլի Միությանը, ապա Տալլիննի FC «YEREVAN»-ի առաջնության պաշտոնական խաղային համազգեստը լինելու է Հայաստանի Եռագույն դրոշը:

    Գրիգոր Հայրապետյան
    (Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ) 

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"  

    Мои файлы | Просмотров: 346 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.09.2011 | Комментарии (0)


    ԵՄ-ի համար ԼՂ հիմնախնդրի լուծումը գերակա ուղղություն է. Էշթոն

    HayNews.am. 28-9-2011- Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ Արցախի, Աբխազիայի և Հարվային Օսեթիայի հակամարտությունները տարածաշրջանի զարգացման ճանապարհի հիմնական խոչընդոտներից են:
    Շարունակել..
    Мои файлы | Просмотров: 346 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.09.2011 | Комментарии (0)


    Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ–ի կառույցների հետ

    Սերժ Սարգսյանը հանդիպել է Բան Կի Մունի եւ ալ Նասերի հետ

    Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23—ին Նյու Յորքում աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի եւ խորհրդի անդամների հետ։
    Նույն օրը նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի եւ ՄԱԿ—ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ։  ամբողջը >>


    Տեսանելի ապագայում ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք
    Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր
    

    Հայաստանի Հանրապետությունն է հայ ժողովրդի հարատեւության միակ իրական երաշխավորը
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Լոս

     

    Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկել է Կովկասում խաղաղության երաշխավոր դառնալ

    Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկել է Կովկասում խաղաղության երաշխավոր դառնալ

    Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է Կովկասում ուժի չկիրառման երաշխավոր հանդես գալ


    Թորոս Սեֆիլյան. Այսօր քչերը կան, լինի հայրենիքում կամ Սփյուռքում, որ լուրջ բաներ են ասում

    Հարցազրույց լիբանանահայ Թորոս Սեֆիլյանի հետ
    –Ասում են, թե ՄԱԿ–ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո Սփյուռքը համախմբվել է նրա շուրջ և ամբողջությամբ աջակցում է նրան։ Միանշանակ նման բան կարելի՞ է ասել։
    –Ասում են։ Քաղաքական դաշտում շատ բաներ են ասում, բայց նայած՝ ով է ասում և ինչի համար է ասում։ Ես անձամբ, անկեղծ ասած, նման բան չեմ լսել, ոչ էլ տեղյակ եմ։
    Շարունակել..
    Мои файлы | Просмотров: 355 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ) 

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Ախթամար» ֆուտբոլային ակումբի հերթական խոշոր հաղթանակը Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում 

    Картинка 3 из 17

    Tallinna FC Akhtamar

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Ախթամար» ֆուտբոլային սիրողական ակումբը տարավ իր հերթական խոշոր հաղթանակը Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում:
    Սեպտեմբերի 25-ին, առաջնության նախավերջին՝ 21-րդ փուլում մեր ֆուտբոլիստները արդեն խմբի չեմպիոնների դերում 4:1 հաշվով հաղթեցին FC Majandusmagister  ակումբին:
    55 միավորով Տալլիննի «Ախթամարը» վստահորեն գլխավորում է առաջնության աղյուսակը:

     Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
     
    ՖՈՒՏԲՈԼ  

    25.09.2011
    Տալլինն 
    "Dvigatel" մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ)
    21-րդ փուլ 
    Tallinna FC Akhtamar - FC Majandusmagister (Տալլինն)  4:1

     Liiga tabel
    1 Tallinna FC Akhtamar 21 18 1 2 106:28 55
    2 FC Eston Villa 21 14 4 3 64:21 46
    3 FCF Tallinna Ülikool 21 14 3 4 71:27 45
    4 Kristiine JK 21 11 4 6 40:44 37
    5 Nõmme JK Kalju III 21 10 3 8 36:34 33
    6 JK Jalgpallihaigla 21 9 3 9 36:37 30
    7 FC Soccernet 21 9 0 12 45:48 27
    8 FC Toompea 1994 21 8 3 10 30:43 27
    9 Tallinna FC Reaal 21 6 2 13 31:47 20
    10 FC Hansa United 21 5 3 13 23:54 18
    11 FC Majandusmagister 21 4 1 16 36:86 13
    12 Pirita JK Reliikvia 21 4 1 16 24:73 13
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46  

    Առաջնության ավարտին մնացել է 1 փուլ: «Ախթամար»ն արդեն ապահովել է 1-ին տեղը 4-րդ  խմբում եւ հաջորդ մրցաշրջանում ելույթ է ունենալու 3-րդ  խմբում:
     
    «Դիպկահարների» ցուցակը գլխավորում են ախթամարցիներ՝ Ռուսլան Յագուդինը
    (37 գնդակ) եւ Սերգեյ Շենբերգը (17)
    http://jalgpall.ee/top10.php?b=IV.N

     
    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...


    Tallinna FC Akhtamar

    Նոյեմբերին մեկնարկելու է 2011/2012 թթ.մրցաշրջանի Էստոնիայի ֆուտզալի առաջնությունը: Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը այդ առաջնությունում ծրագրում է մասնակցել իր «Երեւան» ակումբով: Տալլիննի «Երեւան» ֆուտզալի սիրողական ակումբը հաջող դեբյուտ ունեցավ Էստոնիայի ֆուտզալի նախորդ առաջնությունում, որտեղ գրավեց 4-րդ տեղը 2-րդ խմբում:
    http://jalgpall.ee/league.php?b=S.II%20E&page_id=72

    Այս տարի,եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը հաջողվի որոշել բոլոր ֆինանսական հարցերը եւ մասնակցման հայտ ներկայացնել Էստոնիայի ֆուտբոլի Միությանը, ապա Տալլիննի FC «YEREVAN»-ի առաջնության պաշտոնական խաղային համազգեստը լինելու է Հայաստանի Եռագույնը:


    Տալլիննի «Երեւան» ֆուտզալի ակումբ

    Աջակցի՛ր


    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    Տեղեկություն.
    Info +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ


    Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.

    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը

    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը

    -VIVARO bet (Yerevan)

    - PRIVAT Restoran - Cafe - Hotel

    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)

    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման

    Сooltrans LTD ֆիրման  

    - Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)

    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...


    28.09.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 331 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.09.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024