Առանց Արցախի մասնակցության բացառված է, որ խնդրի...
Հոկտեմբերի
1-ին 2012թ. պետական բյուջեի նախագիծը պետք է ուղարկվի Ազգային ժողով:
Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի
նախագիծը` ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ
պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 910 միլիարդ դրամի չափով, որից 96 տոկոսից ավելին հարկային եկամուտներն են:
Hargeli paron G,Ayrapetjan,shnorhakaloutyoun ayn amen tser
ouxarkats loureri,hrashali haxtanakneri,shnorhavorankneri hmar,vor es
stanoum em.Sourb zatikyan ays orhnyal oreri artiv maxtoum em
aroxj,anportsank ev xaxax tarineri vayeloum,noranor haxtanakner ev ouj
ou korov sharounakelou tser payloun hayapahpan ashxatankner@.
Sirov,Seda Hayriyan
------------------------------
«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»
«Ոսկե ցլիկը» ժողովրդական եւ վաստակավոր դարձած գեղարվեստական
ֆիլմ-կոմեդիայի այս բառերը լիիրավ կարելի է ասել (իհարկե առանց կոմեդիական
բնույթի) գնահատելով այն նվերը, որը ստացել Էստոնիայում արդեն 7 տարի
բեղմնավորությամբ գործող է մեր հայկական ֆուտբոլի ակումբը, եւ որը մեր
ֆուտբոլիստները եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության
ներկայացուցիչները օգտագործում են միայն հատուկ ազգայինին
միջոցառումներում:
Խորին շնորհակալություններ Ազարումյանների
ընտանիքին եւ հատկապես անցյալ տարվա նոյեմբերին մեզանից վշտալի հեռացած
Ռուդոլֆ Ազարումյանին, որը տարիներ շարունակ ներդրել է մեծ ջանքեր
մշակույթի միջոցով ազգի համախմբման-միաբանության ազգասիրական գործում եւ
կատարել է շատ եւ մեծ ազգային-մշակութային միջոցառումներ եւ
բարեգործություններ, գործելով Տալլիննի հայկական «Նաիրի» մշակութային
հանրության հիմնադրի եւ ղեկավարի պաշտոնում, որոնք հավերժ կմնան մեր
սրտերում...
Խաղալով Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի
խաղարկության մրցաշարում Հայաստանի Եռագույնի մարզական
համազգեստով, զգում ես մի այնպիսի աննկարագրելի ազգային ոգեշնչություն եւ
բերկրանք, որ ասես թե գտնվում ես Մայր-Հայրենիքումդ եւ անմիջապես մտքիդ է
գալիս.
«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...» ժողովրդիդ հոգու մեջ
մտած խոսքերը: Խորին շնորհակալություններ Ձեզ՝ հարգելի Ազարումյաններ այդ
արտկարգ նվերի՝ մարզական համազգեստի համար, որը դեռ երկար տարիներ շարունակ
ծառայելու է հայությանը, եւ որի նմանն Էստոնիայում չունի ոչ մի ազգային
փոքրամասնություն-համայնք:
Իրոք որ ուրիշ կերպ չի էլ կարող ասվել՝
«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»
Այս տարի,եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը հաջողվի որոշել
բոլոր ֆինանսական հարցերը եւ մասնակցման հայտ ներկայացնել Էստոնիայի
ֆուտբոլի Միությանը, ապա Տալլիննի FC «YEREVAN»-ի առաջնության պաշտոնական
խաղային համազգեստը լինելու է Հայաստանի Եռագույն դրոշը:
Գրիգոր Հայրապետյան
(Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ)
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"