Суббота, 21.09.2024, 11:26
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 23
    Гостей: 23
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    02.10.2011, 14:44


    Իտալական 59-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
    Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:

    Շարունակել...




    ԵՄ–ն համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին եւ երկկողմ հանդիպումներ ունեցել...    ամբողջը >>   


    Արցախի Հանրապետություն

    Օգնենք Արցախի դպրոցներին

    Նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետրանը: Գաղափարին արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ: Սեպտեմբերի 27-28-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց:

    ՀՀ ԱԳ նախարար. «Արցախի մի շարք շրջաններ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո»

    «Ընթացիկ տարվա մեջ Ադրբեջանը բազմիցս դրսեւորել է իր ապակառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հարցի նկատմամբ»







    ԼՂՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կառուցողական վերաբերմունք դերսեւորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ

    Tert.am. 1-9-2011- ԼՂՀ ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ միջազգային հանրությանը կոչ է անում կառուցողական եւ հետեւողական վերաբերմունք դերսեւորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ:
    Շարունակել..




    Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան

    News.am. 2-10-2011- Ազատության հրապարակում երկրորդ գիշերն է՝ շարունակվում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի բողոքի ակցիան: Ի տարբերություն նախորդ օրվա, երբ ընդդիմության ղեկավարներն ու ակտիվիստները գրեթե ողջ գիշեր անցկացրին անդադար մաղող անձրեւի տակ, այս անգամ իրավիճակը բավական լավ էր, ինչն էլ դրական էր ազդել գիշերը մնացողների թվաքանակի վրա:
    Շարունակել..





    Ոստիկանությունը ՀԱԿ-ի շուրջօրյա հավաքը անօրինական է որակել, բայց աջակցում է դրա անցկացմանը

    Ս. թ. սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ժամը 19.00-ից անց է կացվել «Հայոց համազգային շարժումՙ» կուսակցության հանրահավաքը, որն, ըստ ի գիտութուն ընդունված իրազեկման, պետք է ավարտվեր ժամը 23:00-ին: Սակայն սահմանված ժամին հանրահավաքի կազմակերպիչները չեն ավարտել հանրահավաքը: Հավաքի անցկացման ընթացքում ՀԱԿ-ի առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու`  հանրահավաքի մասնակիցների ցանկությանը եւ այդ պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկ, և միաժամանակ Կոնգրեսի անունից առաջարկել է շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ:

    Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընթացող հավաքն անօրինական է և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության: Ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը:

    Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:

    Դրա հետ մեկտեղ, ոստիկանությունն արձանագրում է, որ ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի  խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ: Ուստի, ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված  վրանները:

    Հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում  ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը:

    ՀՀ ոստիկանություն


    Համայն հայության համար կստեղծվի Ազգային համագործակցության ցանց

     

    Պորտալում կտեղակայվեն «սպիտակ», «դեղին» և էլեկտրոնային հասցեների տեղեկատուներ, «Դարերի միջով» բաժին, որտեղ ներկայացվելու է հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի, Արցախի և հայկական բոլոր գաղթօջախների մասին տեղեկատվություն՝ համապատասխան տեսանյութերով, կներկայացվեն Հայաստանի թանգարանները և պատկերասրահները՝ պահվող արժեքներով։ Կգործարկվեն նաև էլեկտրոնային առևտրի, հանրային կապերի բաժիններ։


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 334 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024