Понедельник, 11.11.2024, 06:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 12
    Гостей: 12
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 981-990
    Страницы: « 1 2 ... 97 98 99 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    ԼՂՀ. «Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» առասպել է»


    ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը հանդես է եկել Աղդամի շրջանում` ադրբեջանական դիրքերի մոտակայքում, Խոջալու ավանի բնակիչների գնդակահարության հերթական տարելիցի կապակցությամբ Ադրբեջանում ծավալված հակահայկական քարոզչության առթիվ: ԼՂՀ արտաքին-քաղաքական գերատեսչության մամլո ծառայության հայտարարությունը տեղադրված է ԱԳՆ կայքում: Ներկայացնում ենք այն առանց փոփոխությունների.

    «Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել:

    Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992 թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել Խոջալու բնակավայրի մոտակայքում գտնվող` Հանրապետության միակ օդանավակայանը ապաշրջափակելու և Խոջալուում գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով, որտեղից 1991 թ. գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը ենթարկվել են ադրբեջանական ՕՄՕՆ-ականների հարձակումներին և հրետակոծություններին, այդ թվում նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից` մասսայական ոչնչացման զենքերից, որոնք արգելված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով:

    Ղարաբաղի բնակչության համար կենսականորեն կարևոր խնդիր կատարելով` Խոջալուն գրոհած ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը խաղաղ բնակիչներին միջանցք են տրամադրել ռազմական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրօք զգուշացվել էր: Այս փաստը բազմաթիվ անգամ հաստատվել է նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես` այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն ադրբեջանական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար: Դեռ ավելին, խաղաղ բնակիչների շարասյունը գնդակահարվել է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, որն ավելի ուշ հաստատել է Մութալիբովը` այս հանցագործությունը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ` ամբողջ պատասխանատվությունը նրա վրա դնելով:

    Այն տարածքները, որտեղ հետագայում նկարահանվել են սպանվածների մարմիններ պատկերող կադրերը, գտնվում են Աղդամից երեք կիլոմետր և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա: Ընդհուպ մինչև 1993 թ. ամառը տվյալ տարածքը գտնվում էր ադրբեջանական զինված կազմավորումների մշտական վերահսկողության տակ, որը բացառում էր ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումների մուտքն այնտեղ:

    «Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը փորձում է հայերին մեղադրել Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության մեջ, սակայն նույնիսկ ԱՀ նախագահ Մութալիբովն ինքը 1992 թ. մարտին խոստովանել է, որ «միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, տրամադրել էին», - գրել է ռուսական Նեզավիսիմայա գազետա-ն 1992 թ. ապրիլի 2-ին: Օգոնյոկ ամսագիրն իր հերթին (N 14-15, 1992թ.) նշում է` «…Խոջալուի վրա կատարված հարձակումը հանկարծակի չի եղել»:

    Այս ռազմական գործողությունների որոշ մանրամասնություններ առայսօր պատված են մշուշով, ինչն ակտիվորեն չարաշահում է Ադրբեջանի քարոզչամեքենան` դիմելով տարաբնույթ խեղաթյուրումների, կեղծիքների և բացահայտ ստի: Անցած տարի ԼՂՀ ԱԳՆ-ն հասարակայնության ուշադրությունն է հրավիրել մի կեղծ լուսանկարի վրա` տեղադրված մի շարք ադրբեջանական կայքերում, այդ թվում նաև կեղծ գաղափարներ ծնող «Հեյդար Ալիևի Հիմնադրամ»-ի կայքէջում (www.azerbaijan.az): Իրականում լուսանկարը անմիջական կապ է ունեցել Կոսովոյի իրադարձությունների հետ և հենց որպես այդպիսին` այն բազմաթիվ այլ լուսանկարների հետ միասին տեղադրված է եղել մեկ հատուկ գերմանական և սերբական ու ալբանական ֆորումներում, Նյու-Յորք Թայմս հեղինակավոր հրատարակչության կայքէջում և այլն: Ընթացիկ տարում նշված կեղծիքին ավելացել են նորերը: Այսպիսով, փետրվարի 24-ին Երևանում կայացած` www.xocali.net նախագծի շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է ադրբեջանական կողմից օգտագործվող մոտ 20 կեղծ ֆոտոնյութ, մասնավորապես, Թուրքիայում քրդական ջարդերի զոհերի, Սրեբրենիցայի կոտորածների զոհերի լուսանկարներ և այլն: Բացի այդ, Աղդամի ողբերգության զոհերի ցուցակներում աղաղակող կեղծարարություններ են հայտնաբերվել, որոնք ներկայացվում են ադրբեջանական դեսպանատների, նախագահական գրադարանների և այլ պաշտոնական կառույցների կողմից: Կայքում ներկայացված են նաև թուրք-մեսխեթների հարցաքննությունների մասին տեսանյութեր, որոնց համաձայն` չնայած Խոջալուն գրոհելու մասին հայկական կողմի նախազգուշացումներին, ադրբեջանցի զինվորականներն արգելել են ադրբեջանական իշխանությունների կողմից արհեստականորեն բնակեցված թուրք-մեսխեթների ընտանիքներին տարհանվել:

    Հենց իրենց բարձրաստիճան հայրենակիցների կողմից Խոջալուի բնակիչների հանդեպ դավաճանությունը ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել իբրև Սումգայիթի արյունալի վաքխանալիայի համար հայերի վրեժխնդրություն:

    Սակայն Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապաշտպանների և լրագրողների արտահայտություններն ու գնահատականները ամբողջությամբ հերքում են պաշտոնական Բաքվի կեղծ դրույթները: Այսպես, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը գրում է. «Քաղաքը և նրա բնակիչները գիտակցաբար զոհաբերվեցին քաղաքական նպատակի համար» /ադրբեջանական Զերկալո թերթ, 1992 թ. հուլիս/:

    Թամերլան Կարաևը, ով ժամանակին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահն էր /այժմ Հնդկաստանում ԱՀ դեսպան/, վկայում է. «Ողբերգությունը իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները», կոնկրետ` «վերևում նստածներից ինչ-որ մեկը» /ադրբեջանական Մուխալիֆատ թերթ, 28 ապրիլի, 1992 թ./:

    Հեյդար Ալիևն ինքը խոստովանել է, որ Խոջալուի իրադարձություններում «մեղավոր է նաև Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը»: Դեռևս 1992 թ. ապրիլին, Բիլիկ-Դունյասը գործակալության հաղորդագրության համաձայն, նա ահավոր ցինիկ մի միտք է արտահայտել. «Արյունահեղությունը մեզ օգուտ կբերի: Դեպքերի ընթացքին խառնվելու հարկ չկա»: Արդյո՞ք Ադրբեջանի «հայրը» այս խոսքերի համար պատասխանատվություն է կրել:

    Չեխ լրագրող Յանա Մազալովան, ադրբեջանցիների անուշադրության պատճառով հայտնվելով մամուլի ներկայացուցիչների երկու խմբերում էլ, որոնց ցույց էին տալիս «հայերի կողմից պղծված դիակները», էական տարբերություն է նկատել վերջիններիս վիճակում: Դեպքերից անմիջապես հետո լինելով դաշտում` Մազալովան դիակների վրա վայրագության որևէ հետք չի տեսել: Սակայն մի քանի օր անց լրագրողներին ներկայացրել են արդեն նկարահանումների համար «նախապատրաստված» այլանդակված մարմիններ:

    Ռուսական Մեգապոլիս-էքսպրես թերթը գրել է. «Չի կարելի չընդունել, որ եթե Ադրբեջանի Ժողովրդական ճակատը հեռուն գնացող նպատակներ էր հետապնդել` հասել է դրանց: Մութալիբովը վարկաբեկված ու տապալված է, համաշխարհային հասարակական կարծիքը ցնցված է, ադրբեջանցիներն ու նրանց եղբայրական թուրքերը հավատացել են «Խոջալուում ադրբեջանական ժողովրդի այսպես կոչված ցեղասպանությանը»»:

    Ինչպես հայտնի է, դեռևս փետրվարի 26-ին Խոջալուում պահվում էր 47 հայ-պատանդ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ը գիտակցաբար լռում են: Խոջալուի ազատագրումից հետո նրանցից մնացել էր միայն 13-ը /որոնցից վեցը` կանայք, մեկը` երեխա/, մնացած 34-ին ադրբեջանցիները տարել են անհայտ ուղղությամբ: Առայսօր ոչ մի տեղեկություն չկա նրանց հետագա ճակատագրի մասին: Հայտնի է միայն մեկ բան` նրանց գյուղից հեռացրել են ռազմական գործողության գիշերը, սակայն Աղդամ նրանք չեն մտել:

    Ակնհայտ է, որ նրանք, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել որ հայերն են պղծել դիակները, առաջին հերթին այլանդակել են հենց հայ պատանդների մարմինները, որպեսզի դրանց ինքնությունը հնարավոր չլինի պարզել: Հենց այդ նպատակով էլ շատ դիակների վրայից հանվել է վերնազգեստը, հենց այդ պատճառով էլ զոհերի մարմիններն անարգանքների են ենթարկվել` դրանք անճանաչելիության աստիճանի հասցնելով:

    Ելնելով վերոնշյալ փաստերից` համոզված կարելի է ասել, որ Խոջալու գյուղի խաղաղ բնակիչների, ինչպես նաև այնտեղ պահվող հայ պատանդների մահվան մեջ մեղավոր է ադրբեջանական կողմը, որն իր սեփական ժողովրդի հանդեպ հրեշավոր ոճիր է գործել քաղաքական խարդավանքների պատճառով և իշխանության հասնելու համար:

    Ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, որ Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանությունը» միֆ է, որը ստեղծվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից, և որը պաշտպանել է գահաժառանգ Ալիև-կրտսերը` միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և շատ այլ հայաբնակ վայրերում հայերի կոտորածներից շեղելու, ինչպես նաև հայ խաղաղ բնակչության և սեփական ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության քաղաքական, մարդասիրական, ռազմական, տնտեսական և այլ քրեականորեն հետապնդվող գործողությունները քողարկելու նպատակով»:
    (ԱՅՍՕՐ,)
    Мои файлы | Просмотров: 393 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.02.2010 | Комментарии (0)


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան անցկացրեց ԳԱՐՈՒՆ ավտոդպրոցի մրցամակների շախմատի մրցաշար


    Փետրվարի 21-ին Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց "ԳԱՐՈՒՆ" http://www.kevadautokool.ee ավտոդպրոցի մրցամակների շախմատի մրցաշար: Մրցաշարի հաղթող դարձավ պատանի պետրոսյանական՝ Արտյոմ Բախտեեւը (մարզիչ՝ Գրիգոր Հայրապետյան):





    Autokool KEVADЕ
    21.02.2010














    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load

    Мои файлы | Просмотров: 462 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.02.2010 | Комментарии (0)

    ՀԱՂԹԵՑ՝ ԱՎԵՏԻՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

    Փետրվարի 20-ին՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում, որը գտնվում է Տալլիննի
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց Կարճ նարդիի հերթական մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ
    Ավետիք Հայրապետյանը (Երեւան):

    Եզրափակիչ.
    Ավետիք Հայրապետյան (Երեւան) - Գրիգոր Հայրապետյան (Երեւան) 6:2

    Ավետիք Հայրապետյան (Երեւան)

    Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբումփետրվարի 27-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները: Մուտքը.՝ 25 էստոնական կրոն (1.5 euro)



    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load


    Мои файлы | Просмотров: 578 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.02.2010 | Комментарии (0)

    Օրվա լուսանկարը.

    "ԱՅՍՊԻՍԻ ՁՄԵՌ ՉԻ ԵՂԵԼ ՏԱԼԼԻՆՆՈՒՄ
    ՝ ՇՈՒՐՋ
    50 ՏԱՐԻ"


    ՏԱԼԼԻՆՆ / ԷՍՏՈՆԻԱ
    20.02.2010







    Լուսանկարները.՝ Գրիգոր Հայրապետյանի



    Мои файлы | Просмотров: 399 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.02.2010 | Комментарии (0)

                       


    ՏԱԼԼԻՆՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՆԱՐԴԻԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵւ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ՖԱ ԱԽԹԱՄԱՐԻՆ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ
    ԱՐԱՐԱՏ"
    ՏԱԼԼԻՆՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


    http://tallinn-ararat.ucoz.ru/

    Փետրվարի 20-ին Տալլիննի ՖԱ Ախթամարը Կեյլա
    քաղաքում կանցկացնի ֆուտզալի Էստոնիայի առաջնության վերջին խաղը Տալլիննի ՖԱ Այաքսի դեմ:
    Խաղի սկիզբը.՝ 20.00.



    Նույն օրը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպությունը իր՝ Երեւան ժամանցի ակումբում կանցկացնի հերթական կարճ: Մուտքը.՝ 25 կրոն:





    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load


    Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է


     
    Картинка 10 из 209



    1869-1923
     
    Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է` «Գիրք նվիրելու օր»: Այս տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, ինչի մասին նա հայտարարել է 2008 թ.-ին: Գրքի տոնն այսօր նշելը պատահաբար չէ ընտրված: 1869 թ.-ի այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է տաղանդաշատ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:
    Հովհաննես Թումանյանը այն եզակի գրողներից է, ում ստեղծագործություններն ուղղեկցում են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում:
    Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո գրողը լայն ճանաչում է ձեռք բերում:
    Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։
    1899 թվականին Հովհաննես Թումանյանը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
    XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին գրողը մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում։ 1912–1921 թթ. Թումանյանը դառնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահը, իսկ Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
    Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
    Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին Հովհ. Թումանյանի անվան թանգարանում կնշվի գրողի 141 ամյակը: (Aysor.am)


     Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 6-րդ տարելիցն է
    (6 տարի առաջ ադրբեջանական տականքը սպանեց Գուրգեն Մարգարյանին. aysor.am )
     
    19.02.10




    Այսօր լրանում է Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 6-րդ տարին: Տարելիցի կապակցությամբ Եռաբլուրի պանթեոնում ժամը 13-ին տեղի կունենա հիշատակի արարողություն:

    Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Նրանք մասնակցում էին ՆԱՏՕ-ի ծրագրով անցկացվող անգլերենի դասընթացին: Հունգարիայում Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: (Tert.am)

    Мои файлы | Просмотров: 464 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.02.2010 | Комментарии (0)


    14.02.2010.
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն
    Առաջին խումբ

    ԱԽԹԱՄԱՐԸ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՄԵԿ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՎԵՐ
    ՖԱ ԱԽԹԱՄԱՐ (ՏԱԼԼԻՆՆ) -ՖԱ ԿԵՅԼԱ (ԿԵՅԼԱ) 12:5

    1. Unibet/Nõmme Kalju 12 12 0 0 174 - 41 36
    2. JK Tondi 13 12 0 1 149 - 62 36
    3. Lasnamäe FC Ajax 13 7 0 6 119 - 101 21
    4. Maccabi 13 7 0 6 114 - 98 21
    5. FC Ahtamar 13 5 0 8 88 - 125 15
    6. Sparta SK 13 4 1 8 100 - 128 13
    7. Keila JK 13 3 1 9 74 - 131 10
    8. JK Jalgpallihaigla 12 0 0 12 45 - 177 0


        ՏԱԼԼԻՆՆԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ՝ "ՀԱՅՐԻԿԸ, ՄԱՅՐԻԿԸ
    Եւ ԵՍ՝ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ"

    14.02.2010.
    ՏԱԼԼԻՆՆԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ

























    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load 

    Мои файлы | Просмотров: 467 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.02.2010 | Комментарии (0)



    ԱՐԹԻԿՑԻ՝ ԱՐՏԱՎԱԶԴ ՉՈՓԻԿՅԱՆՆ ԱՆՀԱՂԹԵԼԻ ԷՐ

    Տալլինն (Էստոնիա)
    13.03.2010
    Արտավազդ Չոփիկյան (Արթիկ)

    Փետրվարի 13-ին՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց Կարճ նարդիի հերթական մրցաշարը, որտեղ առաջին անգամ հաղթանակ տոնեց Արտավազդ Չոփիկյան Արթիկ: 2 եւ 3-րդ տեղերը գրավեցին Կարեն
    Ղազարյանն (Երեւան) ու Գրիգոր Հայրապետյանը (Երեւան)




    Եզրափակիչ.
    Արտավազդ Չոփիկյան (Արթիկ) - Կարեն Ղազարյանն (Երեւան) 5:1

    Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը կանցկացնի փետրվարի 20-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր :
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:

    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru


         ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹԸ      

    13.02.2010.
    Համբարձում Քեչեկ (Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա)

    Փետրվարի 13-ին Տալլիննոմ տեղի ունեցած շախմատ պատանեկան մրցաշարում (բլից) գերազանց ելույթ ունեցավ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիայի http://sgcc.ucoz.ru/ սան՝ 10-ամյա՝ Համբարձում Քեչեկը (մարզիչ.՝ Գրիգոր Հայրապետյան): Հավաքելով 10 հնարավորությունից 8.5 միավոր պատանի պետրոսյանականը գրավեց 2-րդ տեղը 18 մասնակիցների մեջ:

    13.02.2010.
    Համբարձում Քեչեկ (Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա)



    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load

    Мои файлы | Просмотров: 617 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 14.02.2010 | Комментарии (0)

    ՏԱԼԼԻՆԻ «ԵՐԵՎԱՆՆ» ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

    ՏԱԼԼԻՆԻ «ԵՐԵՎԱՆՆ» ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
    Մեր խմբագրությունում նամակ ստացվեց Տալլինի «Երևան» ֆուտզալի ակումբի նախագահ Գրիգոր Հայրապետյանից: Նա նշում է, որ ակումը հանկարծակի հայտնվել է ծանր դրության մեջ:  Պատճառն այն է, որ չեն կարողնում 900 եվրո հավաքել, որպեսզի մուծեն Էստոնիայի ֆուտբոլի միության սահմանած մուտքավճարը:
    «Բանը նրանում է,որ մեր ակումբի գլխավոր հովանավորը (ազգությամբ՝ ոչ հայ) պատրաստ է մուծել այդ գումարը,սակայն մի պայմանով՝ որպեսզի ակումբի անունը «Երեւան» չլինի, այլ ուրիշ, որովհետեւ շատ ազգային է հնչում: Այդպիսի պայման ինձ համար ընդունելի չէ,որովհետև ակումբը կկորցնիի անենակարեւորը՝ ազգայինը…»,- գրում է Հայրապետյանը: – Պարզ է, որ օգտվելով մեր տղաների ֆինանսական դժվարություններից ցանկանում են կլանել մեր հայկական ակումբը: Ակնհայտ է նաեւ այն, որ նրանք,ովքեր ունեն նյութական միջոցներ հեշտությամբ կհամոզեն ու կգրավեն իրենց կողմը մեր լեգիոներ-ֆուտբոլիստներին, հասնելով իրենց նպատակներին»:
    Ի՞նչ է տալիս "Երեւան” անունը ինձ,ինչպես նաեւ հազարավոր իմ ազգակիցներին ողջ սփյուռքով,ովքեր ուրախությամբ եւ հետաքրքրությամբ հետեւում են մեր ակումբի խաղերին: Խոսել այդ մասին կարճ կարելի է միայն այսպես.”ԴԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՕԴ Է,ՈՐՆ ՕԳՆՈՒՄ Է ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՈՅԱՏԵՎԵԼ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՄԵՐ ԴԵՌԵՎՍ ՉՁՈՒԼՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ…”:
    Այդ իսկ պատճառով, մեր "Երեւան” ակումբի ապագայի համար այս տագնապալի պահին ես որոշեցի դիմել Սփյուռքի իմ ազգակիցներին օգնության խնդրանքով՝ հավաքել հարկավոր գումարը:
    Շատ ցավալի է կորցնել այն,ինչը տարիների ընթացքում ստեղծվել է ոչ միայն եզ համար…
    Տածում եմ Ձեր աջակցությանը, թանկագին ազգակիցներ:
    Մեր ակումբին աջակցություն տալ ցանկացողներին հայտնում եմ մեր ներքին եւ միջազգային բանկային համարները.
    IBAN EE42 2200 2210 3449 4241
    S.W.I.F.T. HABAEE2X
    Մշակութային հանրության անվանումը. Armeenia kultuuriselts ARARAT (ԱՐԱՐԱՏ հայկական մշակութային հանրություն)
    Բանկի հասցեն.Swedbank, Liivalaia 8,15040, Tallinn
    Մշակութային հանրության փոստային հասցեն.Laanemere 47-54, 13914, Tallinn
    22 1034 4942 41 (ներքին բանկային համար)

    Grigor HayrapetyanՄեր խմբագրությունում նամակ ստացվեց Տալլինի «Երևան»սիրողական ֆուտբոլային ակումբի նախագահ Գրիգոր Հայրապետյանից: Նա նշում է, որ ակումբը հանկարծակի հայտնվել է ծանր դրության մեջ:  Պատճառն այն է, որ չեն կարողնում 900 եվրո հավաքել, որպեսզի մուծեն Էստոնիայի ֆուտբոլի միության սահմանած մուտքավճարը:

    «Բանը նրանում է,որ մեր ակումբի գլխավոր հովանավորը (ազգությամբ՝ ոչ հայ) պատրաստ է մուծել այդ գումարը,սակայն մի պայմանով՝ որպեսզի ակումբի անունը «Երեւան» չլինի, այլ ուրիշ, որովհետեւ շատ ազգային է հնչում: Այդպիսի պայման ինձ համար ընդունելի չէ,որովհետև ակումբը կկորցնիի անենակարեւորը՝ ազգայինը…»,- գրում է Հայրապետյանը: – Պարզ է, որ օգտվելով մեր տղաների ֆինանսական դժվարություններից ցանկանում են կլանել մեր հայկական ակումբը: Ակնհայտ է նաեւ այն, որ նրանք,ովքեր ունեն նյութական միջոցներ հեշտությամբ կհամոզեն ու կգրավեն իրենց կողմը մեր լեգիոներ-ֆուտբոլիստներին, հասնելով իրենց նպատակներին»:

    Այդ պատճառով Հայրապետյանը որոշել է դիմել հայության օգնությանը, քանի որ իր իսկ խոսքերով. «Երևան» անունը պարզապես օդ է, որն օգնում է օտարության մեջ գոյատևել և պահպանել դեռևս չձուլված հայկական արմատները»:

    Մեր այն ընթերցողների համար, ովքեր ցանկանում են օգնել, կարող են դա անել այս տվյալների միջոցով.

    IBAN EE42 2200 2210 3449 4241

    S.W.I.F.T. HABAEE2X

    Մշակութային հանրության անվանումը. Armeenia kultuuriselts ARARAT (ԱՐԱՐԱՏ հայկական մշակութային հանրություն)

    Բանկի հասցեն.Swedbank, Liivalaia 8,15040, Tallinn

    Մշակութային հանրության փոստային հասցեն.Laanemere 47-54, 13914, Tallinn

    22 1034 4942 41 (ներքին բանկային համար)

    http://www.totalfootball.am/2011/01/34900/

    Мои файлы | Просмотров: 426 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.02.2010 | Комментарии (0)


    14-ԱՄՅԱ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ U18 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՈՒՂԵԳԻՐ

    Ռուբեն Հայրապետյան

    Տալլիննոմ տեղի ունեցած Էստոնիայի շախմատի մինչեւ 18 տարեկան U18 պատանեկան առաջնության ընտրական փուլում՝ 100-ից ավելի պատանի շախմատիստների մասնակցությամբ, գերազանց ելույթ ունեցավ Տալլիննի
    Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիայի սան՝ 14-ամյա Ռուբեն Հայրապետյանը: Հավաքելով 7 հնարավորությունից 4.5 միավոր պատանի պետրոսյանականը կիսեց 16-րդ տեղը կատարելով եզրափակիչ փուլ մտնելու չափաքանակը:
    U18 եզրափակիչը տեղի կունենա մայրաքաղաքում փետրվարի 11-14-ին,որտեղ կմասնակցեն Էստոնիայի 22 լավագույն պատանի շախմատիստները: Այդ ցուցակում հայազգի շախմատիստը ըստ իր ազգային ռեյտինգի գրանցվածէ 22-րդ համարի տակ:

    Առաջ՝ Ռուբեն!





    Նարդի



    Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը ծրագրում է անցկացնել փետրվարի 6-ին (սկիզբը՝ 15.00) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր :
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:

    Լրացուցիչ տեղեկություն եւ նախնական գրանցում
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load


    Мои файлы | Просмотров: 616 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 05.02.2010 | Комментарии (0)


    ՆՈՐ ժԱՄԱՆԱԿՆԵՐ, ՆՈՐ ՀԱՅԵՐ-1

    ՆՈՐ ժԱՄԱՆԱԿՆԵՐ, ՆՈՐ ՀԱՅԵՐ-1 


    Los Angeles (USA)

    http://www.louysworld.com/
    Мои файлы | Просмотров: 380 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.02.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024