Суббота, 21.09.2024, 06:06
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 8
    Гостей: 8
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    19.02.2010, 12:56
                

    ՏԱԼԼԻՆՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՆԱՐԴԻԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵւ ԱՋԱԿՑԵԼ ՄԵՐ ՖԱ ԱԽԹԱՄԱՐԻՆ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՈՒՄ
    ԱՐԱՐԱՏ"
    ՏԱԼԼԻՆՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


    http://tallinn-ararat.ucoz.ru/

    Փետրվարի 20-ին Տալլիննի ՖԱ Ախթամարը Կեյլա
    քաղաքում կանցկացնի ֆուտզալի Էստոնիայի առաջնության վերջին խաղը Տալլիննի ՖԱ Այաքսի դեմ:
    Խաղի սկիզբը.՝ 20.00.



    Նույն օրը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպությունը իր՝ Երեւան ժամանցի ակումբում կանցկացնի հերթական կարճ: Մուտքը.՝ 25 կրոն:





    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load

    Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է


    Картинка 10 из 209


     
    1869-1923
     
    Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է` «Գիրք նվիրելու օր»: Այս տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, ինչի մասին նա հայտարարել է 2008 թ.-ին: Գրքի տոնն այսօր նշելը պատահաբար չէ ընտրված: 1869 թ.-ի այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է տաղանդաշատ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:
    Հովհաննես Թումանյանը այն եզակի գրողներից է, ում ստեղծագործություններն ուղղեկցում են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում:
    Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո գրողը լայն ճանաչում է ձեռք բերում:
    Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։
    1899 թվականին Հովհաննես Թումանյանը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
    XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին գրողը մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում։ 1912–1921 թթ. Թումանյանը դառնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահը, իսկ Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
    Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
    Նշենք, որ այսօր ժամը 18:00-ին Հովհ. Թումանյանի անվան թանգարանում կնշվի գրողի 141 ամյակը: (Aysor.am)


     Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության 6-րդ տարելիցն է
    (6 տարի առաջ ադրբեջանական տականքը սպանեց Գուրգեն Մարգարյանին. aysor.am )

    19.02.10




    Այսօր լրանում է Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 6-րդ տարին: Տարելիցի կապակցությամբ Եռաբլուրի պանթեոնում ժամը 13-ին տեղի կունենա հիշատակի արարողություն:

    Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Նրանք մասնակցում էին ՆԱՏՕ-ի ծրագրով անցկացվող անգլերենի դասընթացին: Հունգարիայում Սաֆարովը դատապարտվեց ցմահ բանտարկության` առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի: (Tert.am)
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 459 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024