Пятница, 15.11.2024, 19:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 3
    Гостей: 3
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 811-820
    Страницы: « 1 2 ... 80 81 82 83 84 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Էստոնիայի մայրաքաղաք՝ Տալլիննում կանցկացվի շախմատի մրցաշար նվիրված հայ մեծագույն շախմատիստ՝ Տիգրան Պետրոսյանին


    Հայ ազգի մեծագույն որդի,աշխարհի կրկնակի չեմպիոն՝ Տիգրան Պետրոսյանի ("Տիգրան Երկաթ") Ծննդյան Օրը, Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը Էստոնիայի մայրաքաղաքում Տիգրան Պետրոսյանինի անվան շախմատի ակադեմիայում կանցկացնի շախմատի պատանեկան բաց մրցաշար, որտեղ բոլոր մասնակիցներին պատրաստված են զանազան մրցանակներ: Մասնակցելո մրցաշարին հրավիրվում են մինչեւ 18 տարեկան բոլոր ցանկացողները: Ծանոթանալ մրցաշարի դիրքի հետ կարելի է ակադեմիայի կայքում http://sgcc.ucoz.ru/

    Աջակցություն են ցույց տալիս մրցաշարին.
    Էստոնիայի McDonald's ռեստորանային ցանցը
    http://mcdonalds.ee
    եւ Տալլիննի "Կէվադ" ավտոդպրոցը http://www.kevadautokool.ee/


      Շախմատ

    "ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ"
    (Շախմատի պատանեկան բաց մրցաշար նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան Օրվան)

     

    16-17.06.2010
    Տալլինն
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա (Կալեւիպոյա 10)
    http://www.sgcc.ucoz.ru/
    Սկիզբը. 17:00
    Մրցաշարին կարող են մասնակցել մնչեւ 18 տարեկան բոլոր ցանկացողները:

    Տեղեկություն.
    53 991414 (Գ.Հայրապետյան)
    grigorairapetjan@mail.ru

    Մրցաշարի կազմակերպիչներ.
    Տալլիննի՝ "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրություն
    Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա

    Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին համագործակցության:


    ԲԱՐԻ՜ ԳԱԼՈՒՍՏ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀ 

    Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան հրավիրում է Էստոնիայի հայազգի երեխաներին սովորել եւ զբաղվել շախմատով, հայի համար՝ լավագույն մարզաձեւով:
    Մեր շախմատի ակադեմիան գործում է ամեն աշխատանքային օր՝ 14.00-20.00, հանգստյան օրերին՝ 12.00-15.00: Օրերն ու ժամերը ընտրում եք Դուք:
    Մարզումները՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

    Ամռանը գործում ենք ամեն աշխատանքային օր՝ 16.00-20.00:

    Տեղեկություն.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://sahhgarde.borda.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/

    ԲԱՐԻ՜ ԳԱԼՈՒՍՏ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀ


       ՖՈՒՏԲՈԼ 
    13.06
    19:00
    Սակու քաղաքի մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)

    SK Mercury - ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar)
    Մուտքն ազատ:
    Աջակցե՛նք ՖԱ "Երևանին":

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

    Իր՝ պաշտոնական տնային հանդիպումներն (ամիսը 2 անգամ Կիրակի ժ.18.00) ու մարզումները (յուրաքանչյուր որբաթ ժ.18.30-20.00) մեր ակումբն անց է կացնում մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից մեկում՝ "ԴՎԻԳԱՏԵԼ:

    Հրավիրում ենք Էստոնիայում բնակվող հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել մեր ֆուտբոլի ակումբի կազմը եւ մասնակցել Էստոնիայի առաջնությանը հայկական դրոշի ներքո:
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 564 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.06.2010 | Комментарии (0)


    Ջավախյանը՝ Եվրոպայի չեմպիոն

    Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը եզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասավ հունգարացի Դյուլ Կատեի նկատմամբ:


    Էնն Էէսմաա. Էստոնիան իր վրա պատասխանատվություն չի վերցնի և չի հայտարարի, թե հակամարտող կողմերից ով է ճիշտ և ով` մեղավոր

    «Էստոնիան չի ցանկանում և չի պատրաստվում միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին»

    Panorama.am. 11-6-2010- «Էստոնիան հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին և չի ցանկանում միջամտել այդ հակամարտության կարգավորման հարցում»: Այս մասին Panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում ասել է էստոնիայի խորհրդարանի արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էնն Էսման:
    «Վերջերս Տալլինում տեղի ունեցավ համաժողով ` կազմակերպված Էստոնիա-Ադրբեջան բարեկամության խորհրդարանական խմբի կոմղմից, որտեղ ես ելույթ ունեցա և ասացի, որ Ղարաբաղի հարցը հուզում է Եվրոպային, հետևաբար, նաև` Էստոնիային: Իմ ելույթում ես հիշեցրի Հարավային Կովկասի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևի մասին, սակայն երբեք չեմ հայտարարել, որ Հայաստանը պետք է զորքերը հանի Ղարաբաղից», -լրատվամիջոցին ասել է էստոնացի պատգամավորը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-երում շրջանառվող այն տեղեկատվությունը, որի համաձայն, Էնն Էսման Տալլինում տեղի ունեցած «Եվրախորհրդարանի երկրների խորհրդարանները և Ադրբեջանը. միջխորհրդարանական համագործակցություն» խորագրով համաժողովում, իբր հայտարարել է, որ «Հայաստանը պետք է ի կատար ածի Եվրախորհրդարանի բանաձևը և ազատագրի Ադրբեջանի բռնազավթած հողերը»:
    Էնն Էսմայի խոսքով, Էստոնիան իր վրա պատասխանատվություն չի վերցնի և չի հայտարարի, թե հակամարտող կողմերից ով է ճիշտ և ով` մեղավոր: Նա հայտնել է նաև պաշտոնական Տալլինի դիրքորոշումը, ըստ որի այդ հակամարտությունը միայն Հայաստանի և Ադրբեջանի գործն է, ապա ավելացրել, որ միանգամայն սխալ կլիներ հակամարտության մասին տեղեկատվությանը չտիրապետելով` դատողություններ անել այդ հարցի շուրջ:
    շարունակել..







    Ծանոթացե՛ք.՝Էնն Էէսմաա .

    Բարոնուհի Քոքս. Կոչ եմ անում հայկական կողմինՙ զարթնել...
     
    ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ 
    Картинка 4 из 30869

    Մինչեւ 2002 թվականը այս տոնի անվանումը շատ փոփոխությունների է ենթարկվել, սակայն մնացել է Ռուսաստանում նշվող պետական տոներից ամենաերիտասարդներից: 1994 թվականի հունիսի 12-ին տոնին պետական նշանակություն է տվել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը` այն համարելով պետականության հաստատման օր: Հետագայում այս օրը կոչել են Անկախության օր: Ի դեպ, հենց այս օրն է ...

    Բացել ...


    Картинка 11 из 10284


    Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
    12-06-2010
     
     
    Мои файлы | Просмотров: 358 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.06.2010 | Комментарии (0)


    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԵՏ ԲԱԶՄԱՈԼՈՐՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


    Անատոլի Ցիգանոկ. Որպեսզի Ղարաբաղի հարցով բանակցությունները «մեռած տեղից» առաջ շարժվեն, անհարժեշտ է դրանցում ներքաշել նաև Ղարաբաղի ժողովրդին։

    Փորձագետ. «Չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցում մոտակա 10–15 տարում որևէ համաձայնություն ձեռք կբերվի»

    «Vesti.Az»-ին տված հարցազրույցի ժամանակ Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը պատասխանելով այն հարցին, թե համաձա՞յն է այն տեսակետին, որ հնարավոր է՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսեն՝ ասել է, թե բացարձակապես համամիտ չէ։
    -Չնայած այն բանին, որ Ադրբեջանի համար գլխավորը Ղարաբաղը իր իրավասության տակ վերադարձնելն է, իսկ Հայաստանի համար՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, այնուամենայնիվ, մոտակա ժամանակներում ռազմական գործողություններ ես չեմ սպասում։ Բացի դա՝ ես չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտության հարցում մոտակա 10-15 տարում որևէ համաձայնություն ձեռք կբերվի։ Որպեսզի Ղարաբաղի հարցով բանակցությունները «մեռած տեղից» առաջ շարժվեն, անհարժեշտ է դրանցում ներքաշել նաև Ղարաբաղի ժողովրդին։ Առանց նրանց մասնակցության՝ Ղարաբաղի հարցի լուծմանը հասնել հնարավոր չէ,-ասել է նա։
    շարունակել...











    Arax weekly

    ՄԱՅՔԼ ՔՈՐԵՆԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԵՐԵՍԱՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


     
    «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ ՃԱՆԱՉՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ» Բացել ... 

    Այս արտահայտությունը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուայինն է, որի գլխավորությամբ Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելեց ԼՂՀ, իսկ երեկ հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի հետ: «Դա մեզ համար նորություն չէ. մենք անցյալ տարի էլ էինք հայտնվել Ադրբեջանի «սեւ ցուցակում: Նշեմ նաեւ, որ ինձ համար մեծ պատիվ է անցանկալի անձ ճանաչվել Ադրբեջանում», այսպես է մեկնաբանել ֆրանսիացի պատգամավորը Բաքվի արձագանքը: Առհասարակ Ռոշբլուան նշել է, որ ինքն ու իր գործընկերները ուրախությամբ են կրկին այցելել Արցախ. «Վերջին ընտրություններն անցել են բարձր մակարադակով, եւ այդ ընտրությունների արդյունքները չեն կարող դառնալ խնդրո առարկա: Ես պարզապես կուզենայի մաղթել հարեւան որոշ երկրներին` նույնկերպ անցկացնել ընտրություններն իրենց երկրներում», շեշտել է Ռոշբլուան:


     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

    thumbnail

    Գիրքը նվիրված է տարբեր միջազգային կազմակերպությունների տարեկան վարկանիշային հետազոտություններում ՀՀ և հարակից ու համադրելի այլ երկրների միջազգային վարկանիշների համեմատական վերլուծությանը։ Աշխատությունում առանձնացվել են ՀՀ վարկանիշավորման արդյունքներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական, պետական...   next

    Թուրքիայի կրթության նախարարը դիպլոմներ է հանձնել Ստամբուլի հայ աշակերտներին 

    Թուրքիայի կրթության նախարարը դիպլոմներ է հանձնել Ստամբուլի հայ աշակերտներին

    Նիմեթ Չուբուկչու. Ազգային փոքրամասնությունների դպրոցներն անթերի են կատարում իրենց պարտականությունները կրթության և մասնագիտական նախապատրաստման ոլորտում

    Վաղը Ջավախյանը կպայքարի ոսկու համար   145 

    Հայաստանի հավաքականի կազմում ասպարեզ դուրս եկած երեք բռնցքամարտիկներից պայքարը կշարունակի միայն Հրաչիկ Ջավախյանը (64 կգ):





    Мои файлы | Просмотров: 280 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.06.2010 | Комментарии (0)



    Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Բաքվի փորձերն անթույլատրելի են. Սարգսյան
    11-06-2010 12:23:59
    11-06-2010
    11-06-2010
    Мои файлы | Просмотров: 313 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.06.2010 | Комментарии (0)




    Ռուբեն Հայրապետյանի նոր հաղթանակը

    10.06.2010
    Ռուբեն Հայրապետյան

    Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում Հունիսի 10-ին տեղի ունեցած շախմատի պատանեկան բաց մրցաշարում (22 մասնակից) կրկին հաջող ելույթ ունեցավ պատանի պետրոսյանական՝ Ռուբեն Հայրապետյանը եւ կրկին՝ 100-տոկոսանոց արդյունքով:


    Մրցաշարի հովանավորն է մայրաքաղաքի "Կէվադ" ավտոդպրոցը http://www.kevadautokool.ee, որն աջակցոմ է ակադեմիայի պատանի շախմատիստներին արդեն շուրջ մեկ տարի:
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան խորին շնորհակալություն է հայտնոմ "Կէվադ" ավտոդպրոցի տնօրեն՝ Ալեքսանդր Գուժովին համագործակցության եւ աջակցության համար:





    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի: 


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Мои файлы | Просмотров: 511 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.06.2010 | Комментарии (0)


    Հետաքրքիր գրառում ahousekeeper.livejournal.com բլոգում. Ինչու՞ Ղարաբաղ, եթե ոչ՝ Արցախ
    «Нагорный Карабах», «Nagorno-Karabakh» — հիմնականում այսպես են անվանում Արցախը օտարալեզու լրատվամիջոցներում։ Ուշադրություն դարձրե´ք. առաջին բառը ռուսերեն է, երկրորդը՝ թուրքերեն, երրորդը՝ պարսկերեն։
    Հարց է առաջանում. ինչո՞ւ նույնիսկ հայկական լրատվամիջոցները շարունակում են օգտագործել Արցախի այն անվանումը, որ «ժառանգել» ենք, որպես հիշատակ մեր ոչ այնքան խաղաղասեր հարևանների զավթողական-գաղութատիրական քաղաքականությունից։ Ի՞նչն է խանգարում օգտագործել մեր հայրենիքի այդ չքնաղ մասի պատմական հայկական անվանումը՝ «Արցախ» տեղանունը։ Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը պաշտոնապես շրջանառության մեջ է մտցրել նաև «Արցախի Հանրապետություն» անվանումը։
    Կոչ ենք անում բոլոր հայկական լրատվամիջոցներին վերջապես թոթափելու երեք կայսրությունների «լեզվաբանական լուծը» և օգտագործելու միայն «Արցախ» ու «Արցախի Հանրապետություն» շատ ավելի բարեհունչ հայկական անվանումները։
    Նախաձեռնության հեղինակ` Հայազն Երիտասարդների Միաբանություն
    Միացե´ք։ Հաջորդ շաբաթ կհանձնենք այս կոչը հայկական լրատվամիջոցներին։


    Мои файлы | Просмотров: 400 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.06.2010 | Комментарии (0)


    «Հայության պատիվը Սփյուռքն է, հայության հույսը` Հայաստանը»

    Հունիսի 8-ի առավոտյան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Աթենքի Սուրբ Հակոբ եկեղեցի և «Ազատ Օր» թերթի խմբագրատուն, որտեղ հանդիպեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ավելին...

    «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը» գործողության մեջ

    Հունիսի 9-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության»  ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները եւ հետագա անելիքները: ավելին...

    Շարապովան աշխարհի ամենասեքսուալ թենիսիստուհին է

    10.06.10



    Մարիա Շարապովային բրիտանացիները ճանաչել են աշխարհի ամենասեքսուալ թենիսիստուհին։ Հարցմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 5000 քաղաքացի, որոնց 58%–ը ձայն են տվել շիկահեր ռուս մարզուհուն։

    Հարցման արդյունքում նա շրջանցել է սերբուհի Անա Իվանովիչին և Ելենա Դեմենտևային։ Նրանք, համապատասխանաբար, զբաղեցրել են 2–րդ և 3–րդ տեղերը։

    Ինչ վերաբերվում է ամենասեքսուալ թենիսիստին, բրիտանուհիների 55%–ը առաջատարի դափնին «շնորհել են» իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին։ Երկրորդ տեղն է զբաղեցրել անգլիացի Էնդի Մյուրեյը։

    Tert.am


    Мои файлы | Просмотров: 391 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.06.2010 | Комментарии (0)


    Ղարաբաղի վերաբերյալ ընդունելի փոխզիջումներ կարող են գտնել միայն երկու ժողովուրդները. Պուտին
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Սալոնիկում

    Հունիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղեկցությամբ այցելեց Սալոնիկ: ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հունաստան
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-11-ը աշխատանքային այցով մեկնեց Հունաստան: Այցի առաջին օրը նախարար Հ.Հակոբյանը կհանդիպի Սալոնիկի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ
    ավելին...

    Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը՚ գործողության մեջ

    Հունիսի 9-ին ժ. 12:00 տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանի մամուլի ասուլիսը` ՙՀարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը՚ գործողության մեջ՚ թեմայով: Նախարարի տեղակալը կներկայացնի ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները:
    Ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս/թ ապրիլի 1-ից մայիսի 31-ը Բուենոս Այրես էր մեկնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը: Այցի նպատակն էր օժանդակել հայեցի կրթությանը և դաստիարակությանը տարածաշրջանում:
    Հարավային Ամերիկայում գործող հայկական կրթօջախների համար Պետրոս Բեդիրյանն իր հետ տարել էր շուրջ 100 ուսումնաօժանդակ գրքեր և նյութեր:
    Մայիսի 10-21-ը ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Արամ Գևորգյանը (Արամո), ինչպես նաև ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանը ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնել էին Արգենտինա, Ուրուգվայ և Բրազիլիա: Նշված ժամանակահատվածում երգիչները համերգային ծրագրով հանդես եկան Բուենոս Այրես, Կորդոբա, Մոնտեվիդեո և Սան Պաուլո քաղաքներում: Համերգները տևել են մոտ երեքուկես ժամ: Հնչել են էստրադային, ժողովրդական, գուսանական և ազգային երգեր, որոնք ամենուրեք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
    Ծրագրի շրջանակներում 2010թ. ընթացքում Բուենոս Այրեսում, Կորդոբայում, Մոնտեվիդեոյում և Սան Պաուլոյում համերգներ իրականացնելու համար, Հայաստանից մեկնող 3 հոգուց բաղկացած ևս մեկ խումբ կայցելի Հարավային Ամերիկայի հայ համայնքներ, Հայաստանի մշակութային գործիչներից մեկը հանդիպումներ կունենա համայնքների հետ եւ կիրականացնի վարպետության դասընթացներ:
    Նաեւ Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական ամբիոնի աշխատանքներին աջակցելու նպատակով ամբիոնի կողմից տարվող գիտական աշխատանքներին, մասնավորապես` հայերեն-պորտուգալերեն բառարանի և պորտուգալերեն լեզվով հայերենի քերականության մշակման ծրագրերում նախատեսվում է մասնագետի վեց ամիս ժամկետով գիտական աշխատանքի ծառայության վարձատրություն, ինչպես նաև պորտուգալերեն-հայերեն բառարանի տպագրման նպատակով ֆինանսական աջակցություն:
    Department of Media and PR
     
    Ջիգարխանյանն արժանացավ Ռուսաստանի բարձրագույն թատերական մրցանակին
    Այս հեղինակավոր մրցանակը ճանաչված արտիստը ստացել է թատրոնին «անձնվիրաբար ծառայելու, պատվի և արժանիքների» համար։....

    Hargeli hayrenakicner!
    Hravirum em dzez mer hamergnerin hin qaghaqi orerin.

    KABAREE MARCELLE ev MULTICULTURAL TALLINN

    Heginakner: Andranik Kechek (erazhshtutyun) ja Loone Ots (xosqer)
    Masnakcum e Kabaree Marcelle hamuyty:Erkki Otsman, Andranik Kechek, Jaak Lutsoja, Tanel Liiberg, Ahto Abner.

    Kabaree Marcelle: hunisi 9-n zh.16.30, Raekoja Plats

    Multicultural Tallinn: hunisi 11-n zh.18.00, Tornide vДljak

    Harganqov,
    Andranik Kechek


    Мои файлы | Просмотров: 350 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.06.2010 | Комментарии (0)


    Գրիգոր Հայրապետյան.
    Ծանոթացեք՝ նոր շախմատային աստղիկ...



    06.06.2010

    Тая Гришина

    Հոդվածին (ռուսերեն) >>



    Գրիգոր Հայրապետյան.
    Վերջին տուրերոմ ցուցադրում ենք լավ խաղեր, բայց միավորներ չեն ավելանում...


       ՖՈՒՏԲՈԼ 
    06.06.2010
    Տալլինն
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) -Tallinna FC Reaal 0:3


    06.06.2010.
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) -Tallinna FC Reaal
     





    Мои файлы | Просмотров: 330 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.06.2010 | Комментарии (0)


    Սերժ Սարգսյանի սերտած դասերի ու 5-րդ շարասյան մասին
    Սերժ Սարգսյանի սերտած դասերի ու 5-րդ շարասյան մասին
    Անդրանիկ Թևանյան. «Սերժ Սարգսյանի մայիսի 28–ին քարոզած դասերը լավն էին, բայց առաջինն ի՛նքը պետք է ականջին օղ անի դրանք։ Այլապես, քանի՞ կոպեկ արժեն միասնականության մասին կոչերը և ՀՀ նախագահի սիրելի Տիգրան Սարգսյանի քարոզած «Հայկական աշխարհի» մասին պտտեցվող հոլովակները, երբ հերթական նաձեռնողականությունն ես ցուցաբերում ու օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու մասին օրինագիծ ես ներկայացնում ԱԺ»։


    Հայակական լեռնաշխարհի տարածաշրջանում իրականացվող վտանգավոր խաղերի շուրջ կամ ինչ պետք է անի Հայաստանը
    Հայակական լեռնաշխարհի տարածաշրջանում իրականացվող վտանգավոր խաղերի 
շուրջ կամ ինչ պետք է անի Հայաստանը
    Հարություն Առաքելյան. «Հայության համար, կարծես, հաստատվել է մի չար օրինաչափություն. երբ աշխարհը խառնվում է իրար, ապա, մեղմ ասած, ոչ հայանպաստ գործողություններ են տեղի ունենում, եթե չասենք աղետներ»:


    Հոս Հայաստա՞նն է. Բողոքի ակցիա կառավարության շենքի առջև

    Ակցիայի մասնակիցները պատգամավորներին մուտքի մոտ բաժանեցին իրենց առաջարկությունների փաթեթը, ոմանք օրենսդիրներին դիմավորում էին բացականչություններով։ Ոստիկանները, ի դեպ, նրանց չէին խանգարում, միայն հորդորում էին ազատ պահել նիստերի դահլիճի մուտքը։


     
    Мои файлы | Просмотров: 353 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 06.06.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024