Суббота, 21.09.2024, 23:09
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 12
    Гостей: 12
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    09.06.2010, 11:40

    Ղարաբաղի վերաբերյալ ընդունելի փոխզիջումներ կարող են գտնել միայն երկու ժողովուրդները. Պուտին
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Սալոնիկում

    Հունիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղեկցությամբ այցելեց Սալոնիկ: ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հունաստան
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-11-ը աշխատանքային այցով մեկնեց Հունաստան: Այցի առաջին օրը նախարար Հ.Հակոբյանը կհանդիպի Սալոնիկի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ
    ավելին...

    Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը՚ գործողության մեջ

    Հունիսի 9-ին ժ. 12:00 տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանի մամուլի ասուլիսը` ՙՀարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագիրը՚ գործողության մեջ՚ թեմայով: Նախարարի տեղակալը կներկայացնի ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները:
    Ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ս/թ ապրիլի 1-ից մայիսի 31-ը Բուենոս Այրես էր մեկնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը: Այցի նպատակն էր օժանդակել հայեցի կրթությանը և դաստիարակությանը տարածաշրջանում:
    Հարավային Ամերիկայում գործող հայկական կրթօջախների համար Պետրոս Բեդիրյանն իր հետ տարել էր շուրջ 100 ուսումնաօժանդակ գրքեր և նյութեր:
    Մայիսի 10-21-ը ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը (Մրո), Արամ Գևորգյանը (Արամո), ինչպես նաև ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանը ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնել էին Արգենտինա, Ուրուգվայ և Բրազիլիա: Նշված ժամանակահատվածում երգիչները համերգային ծրագրով հանդես եկան Բուենոս Այրես, Կորդոբա, Մոնտեվիդեո և Սան Պաուլո քաղաքներում: Համերգները տևել են մոտ երեքուկես ժամ: Հնչել են էստրադային, ժողովրդական, գուսանական և ազգային երգեր, որոնք ամենուրեք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
    Ծրագրի շրջանակներում 2010թ. ընթացքում Բուենոս Այրեսում, Կորդոբայում, Մոնտեվիդեոյում և Սան Պաուլոյում համերգներ իրականացնելու համար, Հայաստանից մեկնող 3 հոգուց բաղկացած ևս մեկ խումբ կայցելի Հարավային Ամերիկայի հայ համայնքներ, Հայաստանի մշակութային գործիչներից մեկը հանդիպումներ կունենա համայնքների հետ եւ կիրականացնի վարպետության դասընթացներ:
    Նաեւ Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական ամբիոնի աշխատանքներին աջակցելու նպատակով ամբիոնի կողմից տարվող գիտական աշխատանքներին, մասնավորապես` հայերեն-պորտուգալերեն բառարանի և պորտուգալերեն լեզվով հայերենի քերականության մշակման ծրագրերում նախատեսվում է մասնագետի վեց ամիս ժամկետով գիտական աշխատանքի ծառայության վարձատրություն, ինչպես նաև պորտուգալերեն-հայերեն բառարանի տպագրման նպատակով ֆինանսական աջակցություն: 

    Department of Media and PR


    Ջիգարխանյանն արժանացավ Ռուսաստանի բարձրագույն թատերական մրցանակին
    Այս հեղինակավոր մրցանակը ճանաչված արտիստը ստացել է թատրոնին «անձնվիրաբար ծառայելու, պատվի և արժանիքների» համար։

    ...

    Hargeli hayrenakicner!
    Hravirum em dzez mer hamergnerin hin qaghaqi orerin.

    KABAREE MARCELLE ev MULTICULTURAL TALLINN

    Heginakner: Andranik Kechek (erazhshtutyun) ja Loone Ots (xosqer)
    Masnakcum e Kabaree Marcelle hamuyty:Erkki Otsman, Andranik Kechek, Jaak Lutsoja, Tanel Liiberg, Ahto Abner.

    Kabaree Marcelle: hunisi 9-n zh.16.30, Raekoja Plats

    Multicultural Tallinn: hunisi 11-n zh.18.00, Tornide vДljak

    Harganqov,
    Andranik Kechek


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 347 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024