Суббота, 16.11.2024, 00:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 2
    Гостей: 2
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 781-790
    Страницы: « 1 2 ... 77 78 79 80 81 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Տեսանյութեր

    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին
    Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը և զարգանալու: Այս իրավունքն անքակտելի է, և այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ...

    Հ.Քլինթոնի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ «Գաֆեսճյան» թանգարանում

    Мои файлы | Просмотров: 330 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.07.2010 | Комментарии (0)


    Հայկական հարսանեկան ավտոշարասյուն ԱՄՆ ում

    Ներկայացված լուսանկարը արված է ԱՄՆ ում` հայկական հարսանիքի ժամանակ  Մանրամասն ...



    17.07

    «Հայոց աշխարհ». Մեկ է՝ վաղ թե ուշ Հայաստանը ԼՂՀ անկախությունը ճանաչելու է

    Շոգի պատճառով Ռիգայի հեռուստաաշտարակը երկարել է

    Սերժ Սարգսյանը հրավիրել է ԱԱԽ նիստ

    Խորհրդակցություն՝ սահմանային անցակետերի արդիականացման հարցով

    Հեռու չէ այն օրը, երբ մենք կիրականացնենք թուրքերի և ցարերի երազանքը. Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

    Մամեդյարովը և Նալբանդյանը հանդիպեցին Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հետ

    Վոլֆգանգ Յոնը ՀՀՇ համագումարի ամբիոնից պահանջեց ազատ արձակել 14 քաղբանտարկյալներին

    Ղազախստանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ՌԴ նախագահի ջանքերին

    Վանո Սիրադեղյանի անունը համագումարի մասնակիցներն ընդունեցին հոտընկայս ծափահարություններով

    Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ. Ստեփան Դեմիրճյան

    Ազնավուրն ու Բեռլուսկոնին` նույն բեմում

    Շնորհակալագիր «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքին

    Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Իռեն Հակոբյանը: Նա «Արի տուն» ծրագրի 2010 թվականի առաջին փուլի շրջանակներում հյուրընկալել էր չորս կանադահայ երեխաների` երկու տղա և երկու աղջիկ:   ավելին...


    Համագործակցության հնարավորությունների քննարկում երիտասարդ գիտնականների հետ
    Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Ռուսաստանի Դաշնությունում սովորող «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողները: Նրանք ներկայացնում էին Մոսկվայի պետական համալսարանը և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը:
      ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանն ընդունեց Լեհաստանի հայկական հիմնադրամի նախագահ Մաչեյ Բոհոսեւիչին Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Լեհաստանի հայկական հիմնադրամի նախագահ Մաչեյ Բոհոսեւիչը: ավելին...
     
    Мои файлы | Просмотров: 435 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.07.2010 | Комментарии (0)


    Հայերը հպարտ են, ջերմ, խելացի, աշխատասեր, բայց... Բելգիայից կվտարվեն



    Բելգիայի կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի հայերի մեծ հոսքն այդ երկիր դադարեցնելու նպատակով, տեղի անօրինական բնակվող հայերն էլ կվտարվեն։ Այս որոշման մասին հայերին իրազեկելու և նախազգուշացնելու նպատակով Բելգիայի ներքին գործերի նախարարությանը կից միգրացիոն ծառայությունը Հայաստան է գործուղել իր աշխատակից Կատի Վրզիլենին, ով այսօր հանդիպեց լրագրողներին։ Վրզիլենը նախ ներկայացրեց Բելգիայի կառավարության՝ հայերի հանդեպ որդեգրած բավական կոշտ դիրքորոշումը, ապա շտապեց տեղեկացնել՝ հայերին վտարելու որոշման պատճառն ամենևին էլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ։ «Պարզապես հայերի թիվը շատ մեծ է Բելգիայում։ Հայաստանի քաղաքացիներն այս պահին ապաստան հայցող երկրների առաջին հնգյակի մեջ են։ 2009թ. դեկտեմբերին հայերն իրենց թվով այս հնգյակում առաջին տեղն են զբաղեցրել։ Հայերի կողմից ապաստան հայցելու ընթացակարգը չարաշահվում է»,- նշեց նա։

    Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է հայերի հանդեպ նման դիրքորոշում որդեգրվել, և ի՞նչ վտանգ են իրենցից ներկայացնում հայերը՝ Բելգիայի միգրացիոն գործակալության աշխատակիցը փորձեց մեղմ պատասխանել և ասաց, որ հայերի կողմից իրենց երկրում կատարված հանցագործությունների ցուցանիշն ամենևին էլ չի աճել. «Նրանք հպարտ են, ջերմ, խելացի, աշխատասեր»։

    Բելգիա մեկնող հայերը հիմնականում քաղաքական ապաստան են հայցում, սակայն մասնագետը հայերին հիշեցրեց. «Քաղաքական ապաստան հայցելու ընթացակարգը կացության կարգավիճակի իրավունք չի տալիս։ Բելգիայի ապաստան տրամադրող ատյանները որոշում են ընդունում՝ ըստ Ժնևյան կոնվենցիայի։ Ապաստան հայցողները փախստականի կարգավիճակ են ստանում միայն այն դեպքում, երբ վախենում են հետապնդումներից իրենց ռասսայական, ծագման, կրոնի, ազգության, սոցիալական պատկանելության կամ իրենց քաղաքական համոզմունքների պատճառով։ Հայաստանի քաղաքացիների ներկայացրած պատճառների մեծ մասը չի համապատասխանում Ժնևյան կոնվենցիայի չափանիշներին, և այդ պատճառով դիմումները մերժվում են։ Դրանից հետո նրանք պարտավոր են լքել Բելգիան»։

    Ըստ Կատի Վրզիլենի՝ Բելգիան որոշել է Հայաստանի քաղաքացիների դիմումները արագացված կերպով քննել, որից հետո նրանց երկիրը լքելու հրաման կտրվի։ 2009-2010թթ. կուտակված դիմումների թիվը շուրջ 1600 է։

    Բելգիայի իշխանությունն իր երկրում անօրինական բնակվող հայերին նախազգուշացնում է. «Բելգիայում ապօրինի գտնվելը նշանակում է, որ ցանկացած պահի ապօրինի բնակվողները կարող են ձերբակալվել կամ կալանքի վայր տեղափոխվել՝ երկրից ստիպողական հեռացման նպատակով։ Հնարավոր է նաև, որ ապաստան դիմելու պահին նրանց տեղավորեն փակ կենտրոնում»։ ՆԳՆ կից միգրացիոն ծառայությունը Բելգիայում անլեգալ բնակվող հայերի թվի մասին գաղափար չունի։

    «Վերջին ամիսներին 3000 հոգու ենք թողել փողոցում, քանի որ նրանց պահելու տեղ չունենք։ Նրանց մեջ մեծ թվով հայեր կային։ 2008-ին 8000 օտարազգի է վտարվել մեր երկրից, այդ թվում՝ հայեր։ 2009թ. հայեր չենք վտարել»,- նշեց նա։

    Կատի Վրզիլենը նաև նշեց, որ 2009թ. Հայաստանի քաղաքացիների դիմումների միայն 1 տոկոսն է բավարարվել։ Այս տարի էլ դիմած Հայաստանի 450 քաղաքացիների միայն 0,2 տոկոսն է փախստականի կարգավիճակ ստացել։

    Նշենք, որ Բելգիայում, բացի հայերից, հիմնականում ապաստան են հայցում Աֆղանստանի, Կոնգոյի, Իրաքի, Ռուսաստանի, Գվինեայի և Իրանի քաղաքացիները։

    Tert.am


    Мои файлы | Просмотров: 327 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 16.07.2010 | Комментарии (0)


    ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԱՄՈՒԼԻ ՎԱՐԿԸ

    Կոչ «Ալիք» օրաթերթի պատասխանատուներին

    Վերջին մեկ ամսվա ընթացքում Սփյուռքի ամենահին հայկական կենսունակ համայնքում` Իրանում, որ ի միջի այլոց հայ մամուլի հիմնադրի պատվավոր տիտղոսը պատկանում է նրա արժանավոր որդի՝ Տ. Հարություն քհն. Շմավոնյանին, ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթի որդեգրած գործելաոճի հետեւանքով հարցականի տակ է դրվել հայ մամուլի ազնվությունը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ համայնքի համերաշխության եւ կենսունակության վրա:

    Արդարեւ, երկու տարի է, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը ձեռնարկել է մի ընդհանուր ծրագիր, ըստ որի, «համայնքի նոսրացման պատճառով, վերադասավորվում են բոլոր ազգային կառույցները»: Այդ ծրագրի շրջանակներում ազգային կալվածներից եւ կառույցներից որոշները վաճառվել, փակվել եւ կամ միատեղվել են, ընդ որում համայնքի մեջ ակնառու տագնապ ստեղծեցին Իրանահայ արհեստավորների միության կենտրոնատեղիի՝ «Արամ» ազգային սրահի վաճառքի, «Թունյան» ազգային դպրոցի չմտածված հիմնաքանդ անելու եւ «Ռոստոմ» ազգային դպրոցի փակման խնդիրները: Տագնապաստեղծ հիշյալ հարցերը երեւի այնքան էլ դառը չհնչեին, եթե «Ալիք» օրաթերթը չքողարկեր դրանց իրական պատկերը, չարդարացներ Թեմական խորհրդի չբացատրվելիք ու հակականոնագրային քայլերը եւ ամենագռեհիկ կերպով չայլափոխեր ժողովրդի պահանջը:

    Անկախ նրանից թե որքանով է իրեն արդարացնում Թեմական խորհրդի կողմից գործադրվող վերոհիշյալ ծրագիրը, մեզ մամուլի գործիչներիս նախեւառաջ պիտի հետաքրքրեր հարցի թափանցիկությունն ու ճշմարիտ տեղեկատվությունը եւ այդ սկզբունքով էլ պիտի աշխատեինք հասարակությանը փոխանցել ծրագրերի եւ եղելությանց մասին:

    Բայց, դժբախտաբար, «Ալիք» օրաթերթի կողմից բազմաթիվ անգամ հարցերը այլ ընթացք ընդունեցին: Համայնքը ղեկավարող գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը, հաշվի չառնելով ժողովրդի կամքը՝ գործեց նրան հակառակ, իսկ «Ալիք» օրաթերթը մամուլի իր ամենահիմնական՝ հարցերը պարզաբանելու, առաքելությունը ստանձնելու փոխարեն աշխատեց քողարկել եւ արդարացնել Թեմական խորհրդի նման գործելաեղանակը:

    Իրանահայ արհեստավորների միության կենտրոնատեղիի՝ «Արամ» ազգային սրահի վաճառքը Թեմական խորհրդի միջոցով, միութենականների կամքի հակառակ, եւ այդ հարցում «Ալիք» օրաթերթի միջնորդությունը երկու կողմերի միջեւ նաեւ «Ռոստոմ» աղջկանց ազգային դպրոցի փակումը հակառակ նրա աշակերտության, ուսուցչական կազմի եւ ծնողների կամքի եւ դարձյալ «Ալիք» օրաթերթի միջնորդությունը կողմերին «իրարահասկացողության բերելու նպատակով», որից հետո մեջտեղից կորավ մոտ 300 ստորագրությամբ «Ռոստոմ» դպրոցի ծնողների եւ բահար քաղաքամասի հայ բնակչության համախոսականի իսկական պատճենը: Եվ այնուհետ այդ առնչությամբ անճիշտ տեղեկատվությունը, որտեղ ծնողների պահանջը՝ դպրոցի չփակելու փոխարեն, ձեւացվեց մի տարօրինակ պահանջի, թե՝ «ինչու դպրոցի փակելու մասին մեզ ավելի շուտ չեք ասել» կամ թե՝ «պարզեք մեր վիճակը, որ իմանանք թե որտեղ պիտի արձանագրենք մեր երեխաներին», որն իրականում ապատեղեկացնող եւ ապակողմնորոշող մի տեսարան էր եւ ուրիշ ոչինչ:

    «Ալիք» օրաթերթը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից «Ռոստոմ» դպրոցի փակման մասին հրապարակված անհիմն հայտարարությունը, այլ նրանից էլ առաջ անցնելով 20-25 հոգուն ներկայացնում է որպես այդ դպրոցի ողջ աշակերտության ծնողների, որը համազոր է բացարձակ ստի: Ու դեռ ավելացնում, որ հուլիսի 6-ին Թեմական խորհրդի, Պատգամավորական ժողովի դիվանի եւ Կրթական խորհրդի հետ համատեղ նիստի ընթացքում «ծնողները (այսինքն այդ 20-25 հոգին) տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն անցնի գործնական փուլին եւ սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցին միաւորելու գործընթացը», այսինքն փակումը, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ հիշյալ նիստում ո՛չ քվեարկություն եղավ, ո՛չ էլ հավաքական հաստատում, նույնիսկ այդ սակավաթիվ ներկաների կողմից:
    Իհարկե մենք լավապես գիտակցում ենք, որ «Ալիք»-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտոնաթերթ եւ, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցության տեսակետները եւ ոչ թե հասարակական պահանջը, սակայն դա չի նշանակում, թե որեւէ կուսակցության պաշտոնաթերթ իրավունք ունի իր նախասիրություններից ելած աղավաղել հարցերը, այլափոխել իրականությունները եւ սուտ լրատվություն կատարելով մոլորեցնել հասարակությունը:

    Այստեղ խնդիրը լոկ «Ալիք» օրաթերթի սխալ կեցվածքը չէ, այլ այն անառողջ մոտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանությունների սխալը քողարկել, որը պակաս բան չէ քան ինքը սխալը, եւ նույնիսկ երբեմն ավելի քանդիչ՝ որի համար նախեւառաջ պատասխանատու է Դաշնակցություն կուսակցությունը եւ ապա թերթի խմբագրական կազմը:

    Կասկածից վեր է, որ համայնքի նյութական, հոգեւոր եւ բարոյական շահի զոհելը հանուն հատվածական շահի, կարող է ունենալ անվերադարձ կորուստներ:
    Ուստի «Ալիք» օրաթերթին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որով կխաթարվի համայնք-մամուլ փոխհարաբերությունը:

    Թեհրան, 15 հուլիսի 2010թ.

    «Իրանահայեր» լրատու ցանց
    «Արաքս» շաբաթաթերթ
    «Լույս» ամսագիր

    Հայկական էլեկտրոնային եւ տպագիր մամուլից խնդրում ենք, արձագանքելով այս կոչը, Բարձր պահել հայ մամուլի վարկը եւ դեմ կանգնել անճիշտ լրատվությունը սովորույթի վերածելու ավերիչ գործունեության:


    Мои файлы | Просмотров: 316 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.07.2010 | Комментарии (0)


    Իսպանիայի հավաքականի խաղացողը թքում է ՖՖ ի ղեկավարներից մեկի վրա. Տեսանյութ
    15-07-2010 11:18:43

    Мои файлы | Просмотров: 295 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.07.2010 | Комментарии (0)


    ԱՄՆ-ն և Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները. շաբաթվա գլխավոր իրադարձությունները

    Ի՞նչ եք կարծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հավանականության մասին





    Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում. հրավեր հայ երիտասարդներին

    «Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում սույն թվականի հուլիսի 20-ից 25-ը կայանալիք վրանային ճամբարին:
    Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, զրույցներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ:
    Ճամբարին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով, կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին' sardarapatsharzhum@gmail.com, hsavzyan@gmail.com:
    «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ։


    Կալկաթայի հայ հոգևոր կյանքից
    15-07-2010
    Мои файлы | Просмотров: 344 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.07.2010 | Комментарии (0)


    ՀՀԿ անդամ. «Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունք ունի»


    «Հրապարակ». ԼՂՀ պատգամավոր. Հողերը «հաճույքով հանձնողներին» խորհուրդ եմ տալիս կարդալ «Չարի վերջը»


    Ադրբեջանը խախտում է բոլոր նորմերը. Հովիկ Աբրահամյան

    «Հայաստանը` ԼՂՀ-ի դեռևս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում և պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան և չի կարող ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն»։



    Մեդվեդևն ու Մերկելը Եկատերինբուրգում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը    
    Google Earth-ում Նախիջևանի շրջաններն ու գյուղերը ներկայացվում են որպես Հայաստանի տարածքներ
    Ադրբեջանում փախստականներին նախապատրաստում են Արցախում վերաբնակեցման
    Կիևի հայ համայնքը Վարդավառի տոնին. Տեսանյութ
     
    Կիևի հայ համայնքը Վարդավառի տոնին. Տեսանյութ
    14-07-2010
    Мои файлы | Просмотров: 377 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.07.2010 | Комментарии (0)


    ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՎԱՐԴԱՎԱՌ


    Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը.
    "Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով"

    այոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` Ֆրանսիայի Սենատում

    Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել. Շավարշ Քոչարյան

    Որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել

    Թերևս պատերազմը միայն Հայաստանին է ձեռնտու, քանի որ այդ դեպքում Հայաստանը կկարողանար ազատագրել Նախիջևանն ու բացել երկաթգիծը դեպի Իրան. Հայկ Բաբուխանյան

    ԼՂ հարցը կմտնի երկարաժամկետ սառեցման փուլ. Հայկ Բաբուխանյանի կանխատեսումը
    «Թերևս պատերազմը միայն Հայաստանին է ձեռնտու, քանի որ այդ դեպքում Հայաստանը կկարողանար ազատագրել Նախիջևանն ու բացել երկաթգիծը դեպի Իրան»։


    Եթե մենք համարում ենք, որ մեր տնտեսության չզարգացման պատճառը Ղարաբաղն է, այն հայ ժողովրդի հաղթանակն է, հայ ժողովուրդն էլ կարող է հանրաքվեի դնել, որոշեն, մի օրում էլ հանձնեն Ադրբեջանին ու վերջ՝ լավ ապրելու համար։ Ի՞նչ դժվար է։ Բայց պատճառը Ղարաբաղը չի, պատճառը ինքներս մեր մեջ փնտրենք.Սամվել Բաբայան (Ես հո սպիտակ ագռավ չե՞մ)

    Ես հո սպիտակ ագռավ չե՞մ. Սամվել Բաբայան

    ԼՂ պաշտպանության բանակի նախկին ղեկավարը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին պատերազմի վերսկսման հնարավորության ու այլ խնդիրների մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։

    ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ ԷԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՉԵՆՔ


    Խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից. ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
    10-07-2010

    Հայկական մշակույթը ներկայացվելու է Սերբիայում
    Мои файлы | Просмотров: 387 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.07.2010 | Комментарии (0)


    Mecargo tiar Grigor Hairapetean,

    parberabar stanum em cer hmbagrac terty ev kardum em hajuiqov, snorhakal em,

    Rafael Hambarcumian
    09.07.2010
    Мои файлы | Просмотров: 286 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.07.2010 | Комментарии (0)


    Հայաստանի Ազգային գրադարանը նշեց պետական կարգավիճակ ստանալու տարեդարձը



    Հայաստանի Ազգային գրադարանում հուլիսի 7-ին մեծ շուքով նշվեց Ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու տարեդարձը:
    Տարեդարձի միջոցառումների շրջանակում գրադարանում կայացան ցերեկույթներ եւ նոր գրքերի շնորհանդեսներ:

     
     

    http://www.nla.am/Online_Paper.aspx
    (Այստեղ կարելի է կարդալ "Հոգևոր հայրենիք" գրադարանային ամսաթերթի վերջին 20 համարները).


    Ազգային գրադարանի օր
    Հուլիսի 4-ը Հայաստանի Ազգային գրադարանի օրն է: Տոնի առթիվ գրադարանի գեղեցիկ ձևավորված հարկերում միջոցառումները կսկսվեն հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին: Կմասնակցեն ներկայացուցիչներ Մշակույթի նախարարությունից, գրողներ, արվեստագետներ, Ազգային գրադարանի երկարամյա ընթերցողներ: Տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ, կբացվեն ցուցահանդեսներ, որտեղ կներկայացվեն Ազգային գրադարանում պահպանվող հնատիպ գրքեր, քարտեզներ, թերթեր, դրոշմանիշեր, հրավիրատոմսեր, բացիկներ, ոչ գրքային հրատարակություններ: Առաջին հարկի ցուցափեղկերում կներկայացվեն նոր հրատարակված գրքեր: Առանձին տաղավարով կներկայացվեն գրադարանի մասին պատմող նյութեր, լուսանկարներ, Ազգային գրադարանի հրատարակությունները: Նախատեսվում է նաև գրական, գրադարանային թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ: Ցուցափեղկերից մեկում կներկայացվի "Հեղինակները մեր ընթերցողներն են" խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Ազգային գրադարանի ընթերցասրահներում գրված գրքեր: Առանձին ցուցափեղկերով կներկայացվեն ՀԱԳ պաշտոնաթերթում` "Հոգևոր հայրենիք"-ում Ազգային գրադարանի օրվան նվիրված նյութեր` տպագրված տարբեր տարիներին, հազվագյուտ, ինքնագրերով գրքեր, նոտային եզակի հրատարակություններ: Տոնական օրվա ընթացքում գրադարանի այցելուները կծանոթանան հայ գրողների` գրադարանի, գրքի և լեզվի մասին ասույթներին, որոնք ներկայացված կլինեն տարբեր հարկերում, միջոցառումները կուղեկցվեն դասական երաժշտությամբ:
    Տեղի կունենա հանդիսավոր նիստ, որի ընթացքում կներկայացվի Ազգային գրադարանի անցած ուղին, ձեռքբերումները, ծրագրերը, կպարգևատրվեն երկարամյա աշխատակիցները: Գրադարանավարներին պատվոգրեր կհանձնի նաև Մշակույթի նախարարությունը:
    Տոնական օրը Ազգային գրադարանում ելույթ կունենա "Գիսանե" պարային համույթը, կլինեն տարբեր ելույթներ, ասմունք, գեղարվեստական բազմաբնույթ կատարումներ:

    http://www.nla.am/News.aspx

     
    Երևանը 2012 թ.-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել


    Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Էմմանուել վարդապետ Աթաջանյանին
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ալեքսի Գեովճյանին և Րաֆֆի Մոմջյանին

    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարության "Արի տուն" ծրագրի շուրջ 90 մասնակիցները դարձան նույնքան դեսպաններ
    Уменьшить
    УвеличитьУвеличитьУвеличитьУвеличить
    ավելին...

    Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի «Բագին» գրական հանդեսի փոխխմբագիր Սեդա Գրիգորյանին
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց տվեց ամերիկահայ լրագրող Ֆլորենս Ավագյանի
    ավելին...

    Կազմակերպվեց տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Եկատերինբուրգի հայ համայնքի մասնակցությամբ
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Բուլղարիայի Աժ պատգամավոր Ռուբեն Գրիգորյանին
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց արգենտինահայ գրող, լեզվաբան և մանկավարժ Պետրոս Հաճյանին
    ավելին...


    Հայաստանում աշուղ Սայաթ-Նովայի հիշատակի օրը նշվելու է հուլիսի 11-ին


    Հայ շախմատիստներն ի զորու են հաղթել Օլիմպիադայում երրորդ անգամ անընդմեջ. Արոնյան


    Мои файлы | Просмотров: 405 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.07.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024