Воскресенье, 22.09.2024, 02:24
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    08.07.2010, 12:32

    Հայաստանի Ազգային գրադարանը նշեց պետական կարգավիճակ ստանալու տարեդարձը



    Հայաստանի Ազգային գրադարանում հուլիսի 7-ին մեծ շուքով նշվեց Ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու տարեդարձը:
    Տարեդարձի միջոցառումների շրջանակում գրադարանում կայացան ցերեկույթներ եւ նոր գրքերի շնորհանդեսներ:

     
    http://www.nla.am/Online_Paper.aspx
    (Այստեղ կարելի է կարդալ "Հոգևոր հայրենիք" գրադարանային ամսաթերթի վերջին 20 համարները).


    Ազգային գրադարանի օր
    Հուլիսի 4-ը Հայաստանի Ազգային գրադարանի օրն է: Տոնի առթիվ գրադարանի գեղեցիկ ձևավորված հարկերում միջոցառումները կսկսվեն հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին: Կմասնակցեն ներկայացուցիչներ Մշակույթի նախարարությունից, գրողներ, արվեստագետներ, Ազգային գրադարանի երկարամյա ընթերցողներ: Տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ, կբացվեն ցուցահանդեսներ, որտեղ կներկայացվեն Ազգային գրադարանում պահպանվող հնատիպ գրքեր, քարտեզներ, թերթեր, դրոշմանիշեր, հրավիրատոմսեր, բացիկներ, ոչ գրքային հրատարակություններ: Առաջին հարկի ցուցափեղկերում կներկայացվեն նոր հրատարակված գրքեր: Առանձին տաղավարով կներկայացվեն գրադարանի մասին պատմող նյութեր, լուսանկարներ, Ազգային գրադարանի հրատարակությունները: Նախատեսվում է նաև գրական, գրադարանային թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ: Ցուցափեղկերից մեկում կներկայացվի "Հեղինակները մեր ընթերցողներն են" խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Ազգային գրադարանի ընթերցասրահներում գրված գրքեր: Առանձին ցուցափեղկերով կներկայացվեն ՀԱԳ պաշտոնաթերթում` "Հոգևոր հայրենիք"-ում Ազգային գրադարանի օրվան նվիրված նյութեր` տպագրված տարբեր տարիներին, հազվագյուտ, ինքնագրերով գրքեր, նոտային եզակի հրատարակություններ: Տոնական օրվա ընթացքում գրադարանի այցելուները կծանոթանան հայ գրողների` գրադարանի, գրքի և լեզվի մասին ասույթներին, որոնք ներկայացված կլինեն տարբեր հարկերում, միջոցառումները կուղեկցվեն դասական երաժշտությամբ:
    Տեղի կունենա հանդիսավոր նիստ, որի ընթացքում կներկայացվի Ազգային գրադարանի անցած ուղին, ձեռքբերումները, ծրագրերը, կպարգևատրվեն երկարամյա աշխատակիցները: Գրադարանավարներին պատվոգրեր կհանձնի նաև Մշակույթի նախարարությունը:
    Տոնական օրը Ազգային գրադարանում ելույթ կունենա "Գիսանե" պարային համույթը, կլինեն տարբեր ելույթներ, ասմունք, գեղարվեստական բազմաբնույթ կատարումներ:

    http://www.nla.am/News.aspx


    Երևանը 2012 թ.-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել

    Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Էմմանուել վարդապետ Աթաջանյանին
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ալեքսի Գեովճյանին և Րաֆֆի Մոմջյանին

    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարության "Արի տուն" ծրագրի շուրջ 90 մասնակիցները դարձան նույնքան դեսպաններ
    Уменьшить
    УвеличитьУвеличитьУвеличитьУвеличить
    ավելին...

    Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի «Բագին» գրական հանդեսի փոխխմբագիր Սեդա Գրիգորյանին
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հարցազրույց տվեց ամերիկահայ լրագրող Ֆլորենս Ավագյանի
    ավելին...

    Կազմակերպվեց տեսակոնֆերանս ՀՀ սփյուռքի նախարարության և Եկատերինբուրգի հայ համայնքի մասնակցությամբ
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Բուլղարիայի Աժ պատգամավոր Ռուբեն Գրիգորյանին
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց արգենտինահայ գրող, լեզվաբան և մանկավարժ Պետրոս Հաճյանին
    ավելին...

    Հայաստանում աշուղ Սայաթ-Նովայի հիշատակի օրը նշվելու է հուլիսի 11-ին

    Հայ շախմատիստներն ի զորու են հաղթել Օլիմպիադայում երրորդ անգամ անընդմեջ. Արոնյան



    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 399 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024