Կիրո Մանոյան. «Իրանը երբեք չի հերքել Ցեղասպանության փաստը» Իրանի զբոսաշրջության և մշակութային ժառանգության կազմակերպության
նախագահ, երկրի փոխնախագահ Համիդ Բաղայու հայտարարությունը չպետք է
զարմացնի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայ դատի
կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ...
Բացել ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵԿ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԻՆ
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Ծաղկաձոր` հանդիպելու
«Բազե-2010» երիտասարդական հավաքի մասնակիցներին: Երեկ Ծաղկաձորում
անցկացվեցին «Բազե-2010»-ի երգի, պարի, նորաձեւության մրցույթներն ու
մրցանակաբաշխությունը:«Բազե-2010»-ն անցկացվում է օգոստոսի 23-28-ը`
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հանգստայան տանը, որը գտնվում է
Ծաղկաձորում: Հավաքը կազմակերպում եւ անցկացնում է Հայաստանի երիտասարդական
հիմնադրամը: Հավաքին մասնակցում են 18-30 տարեկան շուրջ ...
Բացել ...
Լավրով. ԼՂ հարցում պետք է պայմանավորվեն «հենց հակամարտող կողմերը»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված
հարցազրույցում լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման հեռանկարները և Ռուսաստանի դերը այդ
գործընթացում:
Բացել ... «Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»
Հարցազրույց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ
- Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումն
իշխանությունները համարում են Հայաստանի անվտանգության երաշխիք, իսկ
ընդդիմությունը գտնում է, որ այդպիսով վտանգվեց մեր երկրի
ինքնիշխանությունը: Դուք ո՞ր տեսակետի հետ եք համաձայն:
Բացել ...
ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԹՈՒՐՔԵՐՆ ԸՆԴՀԱՏԵԼ ԵՆ ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՂՈԹՔԸ Օրերս «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամները մեկնել էին
Արեւմտյան Հայաստան ուխտագնացության: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, երբ
հայ պատանիները երգել են ու աղոթել, թուրք ոստիկանները մոտեցել են, արգելել
աղոթել ու վիրավորել, սպառնացել, հրելով դուրս հանել եկեղեցուց եւ ոտքերով
տրորել ծխացող խունկը: Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք ոստիկանները
խոչընդոտում են հայ ուխտավորների մուտքն ու աղոթքը Արեւմտյան Հայաստանի
եկեղեցիներում: Անցյալ տարի «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթողները մեկնել
էին Անի եւ փորձել տեղի եկեղեցիներից մեկում քահանայի առաջնորդությամբ
խաղողօրհնեքի ծես իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ էլ
նրանց շրջապատել են եւ արգելել աղոթել:
Այս կապակցությամբ
օգոստոսի 30-ին Ազգային գրադարանում տեղի կունենա քննարկում, որի ընթացքում
խմբի անդամները կներկայացնեն Սուրբ Խաչում տեղի ունեցածը:
Աղբյուր... Ադրբեջանցի զինվորը ինքնակամ հանձնվել է հայկական կողմին
Oգոստոսի
27-ի ժամը՝ 21։00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու
հյուսիսային հատվածը պաշտպանող հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի ԶՈՒ
կրտսեր սերժանտ Ռոման Նովրուզ օղլի Հյուսեյնովը:
Քննարկվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր
Օգոստոսի
26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի
ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, ճարտարապետների
միության վարչության անդամներ Հրաչ Պողոսյանին և Սաշուր Քալաշյանին:ավելին...
Սարո Խուդավերդին նշանակվեց Միլանում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական
Օգոստոսի
26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Միլանի հայ
համայնքի ակտիվ անդամ Սարո Խուդավերդիին և նրա կնոջը` Սիրան Բորանյանին: ավելին...
ՍԻՐԵԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ,
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է 2010
թվականի սեպտեմբերի 20-22-ին Երևանում անցկացնել Հայաստանի բարձրագույն
ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք:
Հավաքի նպատակն է քննարկել ՀՀ բուհերի սփյուռքահայ շրջանավարտների դերը
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում, ստեղծել Սփյուռքահայ
շրջանավարտների համահայկական ընկերակցություն:
Նախատեսվում են հավաքի մասնակիցների այցելություններ ՀՀ բուհեր, որտեղ կկազմակերպվեն հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ:
Դիմելով հայաստանյան բուհերի բոլոր սփյուռքահայ շրջանավարտներին`
հրավիրում ենք մասնակցել նշված հավաքին, ինչպես նաև ակնկալում սեղմ
ժամկետում ստանալ հավաքի կազմակերպման և քննարկվելիք հարցերի վերաբերյալ
առաջարկություններ:
Հավաքի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայք-էջում` www.mindiaspora.am:
Հավաքին մասնակցելու` Ձեր դիմումը խնդրում ենք ուղարկել ՀՀ սփյուռքի
նախարարություն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վազգեն Սարգսյանի
26/1, 5-րդ հարկ կամ հետևյալ էլեկտրոնային հասցեներով`
hmekv@mindiaspora.am, hay_shrjanavart@mail.ru,
arm.shrjanavart@gmail.com:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
announcement.doc