Воскресенье, 22.09.2024, 08:35
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 22
    Гостей: 22
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    01.09.2010, 12:03
    Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի օրը
    01-09-2010
     

    Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական մաղթանքը գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով
    01-09-2010
     

    Մեր հանքը պետք է լինի մեր դպրոցը՝ Սերժ Սարգսյանի ուղերձը

    01.09.2010

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ


    «Սիրելի´ դպրոցականներ, ուսուցիչնե´ր և ծնողնե´ր,
    Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
     

    Յուրաքանչյուր պետություն և ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Մեր դեպքում ուժ ասելով` առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք: Երբ ասում ենք, որ մեր ամենամեծ հարստությունը մարդն է, մենք նկատի ունենք ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդուն, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Ահա այս մարդն է մեր մեծագույն հարստությունը, և մեր դպրոցը հենց նման մարդ պետք է ձևավորի: Եթե որոշ երկրների հիմնական կարողությունը հանվում է հանքերից, ապա մեր հանքը և նրա ոսկե երակը պետք է լինի մեր դպրոցն ու այն հասարակական միջավայրը, որտեղ ձևավորվում է ապագայի քաղաքացին:

    Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, նոր հաջողություններ բերի Հայաստանի աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու դասախոսներին: Շնորհավորում եմ բոլորին Գիտելիքի օրվա առթիվ»։ (Tert.am)

    Վարչապետն այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց

    Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.
    Բացել ...

    Սեպտեմբերի 1–ի նախաշեմին կրթության նախարարը հանդիպեց ուսուցիչների և տնօրենների հետ



    "ՈՒզում եմ, որ լինի արեւը,
    ՈՒզում եմ, որ լինի երկինքը,
    ՈՒզում եմ, որ լինի խաղաղ՝ մեր Հայրենիքը..."

    «Նոր ալիք Junior»–ի հաղթողները պատմեցին իրենց տպավորությունների մասին

    Տիգրան Կարապետյանը լրագրողներին պատմեց Ղարաբաղ կատարած այցի մասին




    «Հայաստանի ամենաազդեցիկ մարդը»
    01-09-2010

     

    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ

    Սեպտեմբերի 18-ին (սկիզբը ժամը 10.00, Տալլիննի Sportland Arena մարզադաշտում) տեղի կունենա Էստոնիայի Ազգային գավաթի խաղարկման ֆուտբոլի մրցաշարի վերջին՝ 3-րդ փուլը:

    Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է Էստոնիայի հայազգի ֆուտբոլիստներին մասնակցել այդ մրցաշարոմ մեր՝ "ԵՐԵՎԱՆ" ֆուտբոլի ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո (INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան):
    Հուսով ենք նաեւ, որ հայկական համայնքը կգա ամբողջ ընտանիքներով եւ կաջակցի մեր ֆուտբոլիստներին:


    Մեծագույն հարգանքներով,
    Գրիգոր Հայրապետյան
    Տալլիննի
    "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 417 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024