Понедельник, 23.09.2024, 02:26
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 16
    Гостей: 16
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 711-720
    Страницы: « 1 2 ... 70 71 72 73 74 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.

    "Հրատարակվում է առաջին անգամ"

    Ծանոթացեք՝ Վլադիմիր Սարգսյան (Երեւան)



    Դու կյանք ես մտնում
                                       նոր ուժով,

    Քո առջեւում ծաղիկներ են
                                         օրորվում՝

    Ջգույշ, չտրորես հանկարծ
                                       դու նրանց,

    Ինչպես Վայրագն անխիղճ,
                                  անզգացմունք:

    Անցիր, հանդարտ ու զգույշ
                                 նրանց կողքով,

    Միայն թե շնչով քո հպվիր նրանց
                                    շնչին անուշ,

    Անցիր հաստատ ու խրոխտ
                                    քո քայլերով՝

    Ջգույշ, չտրորես հանկարծ
                                       դու նրանց...


    Երեւան
    1977

    Շարունակելի...

    15.09.2010

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    P.S.
    Նվիրում եմ ընկըրոջս 50-ամյակին...


    Мои файлы | Просмотров: 314 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.09.2010 | Комментарии (0)

    Հրանտ Դինքի ծննդյան օրն է
    Картинка 24 из 6990

    Նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակօսի» գլխավոր խմբագիր, մտավորական Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին:
    Մանրամասն ...

    «Պետք է մի բան միշտ հիշել. թուրք իշխանություններն ու թուրք ժողովուրդը, եթե մի հարցում համերաշխ են, ապա դա Հայոց ցեղասպանության ուրացումն է..., որովհետև թուրքական ժողովրդական զանգվածները սիրահոժար մասնակցել են Ցեղասպանության իրականացմանը».Հ. Չաքրյան
    Картинка 1 из 19

    Հ. Չաքրյանը նշեց, որ վերջին շրջանում Թուրքիայում գործնականում 301 հոդվածը գրեթե չի կիրառվում:  
    Մանրամասն ...
     
    Եվրոպական դատարանը բավարարել է Դինքի ընտանիքի ներկայացրած հայցը` ընդդեմ թուրքական պետության
    image

    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության:
    Մանրամասն ...

    Շառլ Ազնավուր. Իմ ուժի գաղտնիքը նրանում է, որ ես ներգաղթյալների զավակ եմ
    Սեպտեմբեր 15, 2010

    Շառլ Ազնավուրը «Արգումենտի ի ֆակտիին» տված հարցազրույցում պատմել է, թե որքան մեծ նշանակություն ունի իր համար Ռուսաստանը: «Իմ հայրը խոհարար էր ռեստորանում, որտեղ ռուսական կերակուրներ էին պատրաստում: Ռեստորանը կովկասյան էր, բայց կերակուրները մաքուր ռուսական էին, այն իրական ռուսական խոհանոցի, որն այսօր գոյություն չունի: Եւ ոչ միայն նրա համար, որ շատ բաղադրատոմսեր կորսված են, այլ ուղղակի չկան անհրաժեշտ բաղադրիչները:  Մանրամասն ...  




    Աշխարհի ամենահամեղ փառատոնը տեղի կունենա Հայաստանում
    Картинка 680 из 213722

    PanARMENIAN.Net - «Փառատոնի ստեղծման գաղափարը ծագեց լայն հասարակայնությանը հայկական ավանդական խոհանոցը ներկայացնելու ցանկությունից»,- սեպտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Հայկական խոհանոցի ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
    Մանրամասն ...
    «Խորովածի փառատոն»`հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 17-ն է
    Մանրամասն ...

    Мои файлы | Просмотров: 324 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.09.2010 | Комментарии (0)


    Հնարավոր չի՞ համարում արդյոք ժամանակակից Թուրքիան Արարատ լեռան վերադարձը հայերին. Միկլոշկո

    Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ, խորհրդարանի պատգամավոր, Սլովակիայի քրիստոնեա–դեմոկրատական միության հիմնադիր, Սլովակիայի ազատության համար պայքարի ականավոր մարտիկ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ելույթ է ունեցել սեպտեմբերի 10–ին Լեհաստանում կայացած «Թուրքիայի նոր արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովում։ Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Միկլոշկոյի ելույթն ամբողջությամբ, որը մեզ տրամադրել է ՀՅԴ մամլո դիվանը։

    «Հարգելի տիկնայք և պարոնայք,  Մանրամասն ... 


    Թոմ դը Վաալ. Ադրբեջանը պատերազմում չի կարող հաղթել


    Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալն այն կարծիքին է, որ հայ-ադրբեջանական սահմանի վրա բախումները կշարունակվեն։ Նրա խոսքերով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հակադիր կողմերի դիրքերը միմյանցից տեղ-տեղ միայն 40 մետր հեռավորության վրա են գտնվում։
    Մանրամասն ...




    Мои файлы | Просмотров: 336 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.09.2010 | Комментарии (0)

    Հայազգի պատանի շախմատիստի նոր հաջողությունը
    (Գրիգոր Հայրապետյան. Ես հպարտ եմ իմ զավակով եւ նրա նոր հաղթանակով, որն իհարկե նվիրում ենք մեր սիրելի տատերին ու պապերին)

    12.09.2010

    Տալլիննում, Տիգրան Պետրոսյանի անունը կրող շախմատի ակադեմիայում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած շախմատի մրցաշարում,որը նվիրված էր Էստոնիայում առաջին անգամ նշվող "ՏԱՏԻԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՊԻԿՆԵՐԻ ՕՐՎԱՆ", գերազանց հանդես եկավ պատանի պետրոսյանական՝ Ռուբեն Հայրապետյանը: Ցուցադրելով գեղեցիկ խաղ եւ վարպետօրեն հաղթելով իր բոլոր "պապիկ"մրցակիցներին, 15-ամյա շախմատիստը 7 միավորով վստսհորեն դարձավ մրցաշարի հաղթող:






    12.09.2010
    Ռուբեն Հայրապետյան
    (Գրիգոր Հայրապետյան. Ես հպարտ եմ իմ զավակով եւ նրա նոր հաղթանակով, որն իհարկե նվիրում ենք մեր սիրելի տատերին ու պապերին):

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
    Գեղեցկացրե՛ք Ձեր երեխաների կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 313 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.09.2010 | Комментарии (0)

    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.

    "Հրատարակվում է առաջին անգամ"

    Ծանոթացեք՝ Վլադիմիր Սարգսյան (Երեւան)



    Միայն այժմ հասկացա,
    Թե ինչո՞ւ երբեմն լեռն էլ շարժվում,
    Եւ թե ինչո՞ւ մարդն ակամա
    Փոխվում, ուրիշ է դառնում...

    Մինչեւ հիմա ինձ թվում էր,
    Թե աշխարհում միայն բարիք կա,
    Բայց տեսա այն բոցերի մեջ,
    Եւ իմացա, որ չարիք էլ կա:

    Իմացա, որ իրար կողք-կողքի
    Կարող են ապրել չարն ու բարին,
    Մեկն աշխարհին լույս պարգեւի,
    Մյուսը կողոպտի մարդկանց հոգին:

    Բայց եւ գիտեմ, վստահ եմ, որ մի օր
    Կնահանջի չարիքը խոր,
    Ու կժպտա մեր աշխարհին
    Երջանկության վառ արփին...


    Երեւան
    1977

    Շարունակելի...

    14.09.2010

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    P.S.
    Նվիրում եմ ընկըրոջս 50-ամյակին...


    Мои файлы | Просмотров: 315 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.09.2010 | Комментарии (0)

    Արմեն Նիկողոսյան՝ 50



    Картинка 138 из 643

    Շնորհավորու՜մ եմ թանկագին Տալլիննցի ընկերոջս՝ Արմենին Ծննդյան Օրվա առթիվ:
    Արմեն ջան,
    Ի սրտե, ցանկանում եմ քաջ առողջություն, հաջողություն եւ երջանկություն ողջ ընտանյոք հանդերձ:



    Գրիգոր

    Мои файлы | Просмотров: 310 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.09.2010 | Комментарии (0)


    Առաջնության առաջատարը պինդ ընկույզ դուրս եկավ...

       ՖՈՒՏԲՈԼ 
    12.09.2010
    Տալլինն
    "Դվիգատել" մարզադաշտ

    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    19-րդ փուլ

    ՖԱ "Երևան"(Տալլինն, FC Akhtamar) - Trummi SK (Տալլինն)   0:2 


    12.09.2010
    ՖԱ "Երևան"(Տալլինն, FC Akhtamar) - Trummi SK (Տալլինն)













    12.09.1210
    ՖԱ "Երևան"(Տալլինն, FC Akhtamar)
    Մեր տղաներին սպասվում է ոչ հեշտ խաղ առաջատարի հետ...


    12.09.1210
    Ավետիք Հայրապետյան Էդիկ Օֆլյան Մկրտիչ Չոփիկյան


    12.09.1210
    Նախորդ խաղում ոտքի ծանր վնասվածք ստացած Դմիտրի Գրիգորեւի տեղը շատ էր երեւվում առաջատարի հետ խաղում...

    12.09.1210
    Մենք քիչ ենք, բայց մենք հա՛յ ենք...
    (Խաղից առաջ.
    Գրիգոր Հայրապետյան, Էդիկ Օֆլյան, Վալերա Նահապետյան)

    Առաջնության աղյուսակը.
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46

    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աաջակցություն են ցույց տալիս.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը 
    http://yerevan-est.ucoz.ru/
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը  http://esthaylraber.ucoz.ru/
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    -
    "Ehituse Inkasso OÜ"  ֆիրման http://www.ehituseinkasso.ee/ru/

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

    Իր՝ պաշտոնական տնային հանդիպումներն (ամիսը 2 անգամ Կիրակի ժ.18.00) ու մարզումները (յուրաքանչյուր որբաթ ժ.18.30-20.00) մեր
    ակումբն անց է կացնում մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից մեկում՝ "ԴՎԻԳԱՏԵԼ (Մայակի փողոց 1):

    Հրավիրում ենք Էստոնիայում բնակվող հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել մեր ֆուտբոլի ակումբի կազմը եւ մասնակցել Էստոնիայի առաջնությանը հայկական դրոշի ներքո:
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
    Գեղեցկացրե՛ք Ձեր երեխաների կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 302 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.09.2010 | Комментарии (0)

    Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու ...

    Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներինPanARMENIAN.Net - Նախօրեին` ուշ երեկոյան, կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած առաջին պետական այցի արդյունքները:
    Մանրամասն ...

    ԼՂՀ նախագահը Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու զինծառայողի «Արիության համար» մեդալով է պարգևատրել

    Парламентские выборы, Бако Саакян

    ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության բանակի երկու զինծառայողի «Արիության համար» մեդալով պարգևատրելու մասին, հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:Մանրամասն ...

    Մարսելի փոխքաղաքապետը արշավ է սկսել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար
    11.09.2010

    Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը ստորագրահավաք է սկսել Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության փաստը քրեականացնող օրինագիծն ընդունելու կոչով:
    Մանրամասն ...

    Համանախագահները հայտարարել են, որ ԼՂ հակամարտության լուծման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է

    Սեպտեմբերի 9—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը իր կողմից ներկայացված թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը հանեց քննարկումից եւ քվեարկությունից՝ խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65—րդ նստաշրջանի օրակարգ։ Այս կապակցությամբ հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Մանրամասն ...

    ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԴՐՎԵԼ Է ԲՈՍՏՈՆԻ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԻՄՆԱՔԱՐԸ

    Այսօր նավակատիք է, վաղը` Խաչվերաց

    О чем нам крест Господень говорит?


    Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Այդ օրը, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը Սուրբ եկեղեցու տոնն է: Այս մասին հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը:
    Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
    Մանրամասն ...

    Հայ հրուշակագործները պատրաստել են մոտ 4,5 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը
    плитка Grand Candy

    ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Grand Candy» հրուշակեղենի հայկական ֆաբրիկան Գինեսի գրքի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով 4,41 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը: 
    Մանրամասն ...

    Հայաստանը դեսպանություններ կբացի Նիդեռլանդներում և Ճապոնիայում
    флаг Aрмении Կջրազրկվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Միրաքյան, Մելիքյան, Օտյան, Քուչակ, Մխ. Գոշ, Շահումյանի 12, 13, 16, 17, 18 փողոցների, Տիչինա փող.` 1, 2, 3, 4 նրբանցքների, 1-ին փակուղու, Ծերենցի փ.1-ին նրբանցքի, Տիչինա-Սեբաստիա և Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի և հարակից տարածքների, ինչպես նաև Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ և Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1, 2, 3, 4, 5, 6, 11 փողոցների ջրամատակարարումը:
    Մանրամասն ...
     
    Мои файлы | Просмотров: 609 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.09.2010 | Комментарии (0)

    Խաղաղ լուծումն այլընտրանք չունի


    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում եւ ԼՂՀ—ում։ Համանախագահները Երեւան են ժամանել Ստեփանակերտից։ ամբողջը >> 

    Կանադան մեծ թվով հայերի երկրորդ հայրենիքն է

    Սերժ Սարգսյանն ընդունել է Կանադա–Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակությանը

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կանադայի խորհրդարանի Կանադա—Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը։
    Մանրամասն ...

    Դեռ լավ է՝ Ադրբեջանի դրոշը ԼՂ—ի չափով պատռվեց

    Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոստովանել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի ... ամբողջը >> 

    Մեր հերոսը
    Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ Արման ...ամբողջը >>  

    Արվեստը կրակոցներից չի վախենում

    Ի հեճուկս ադրբեջանական հիստերիայի՝
    «Կարոտ 2010»—ն ընթացավ բնականոն հունով

    Սփյուռքահայերի՝ հայրենիքի հանդեպ ունեցած կարոտի միակ «բուժումը» Հայաստան այցելելն է։ Նրանց մի մասը «Կարոտ—2010» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում այցելելով հայրենիք, իրենց սրտում ծվարած այդ «հիվանդության» ցավն ինչ—որ չափով կարողացավ մեղմել։ Բացի այդ, նրանք առնչվեցին հայաստանցի արվեստաբանների հետ, ծանոթացան հայկական մշակույթին։ «Փառատոնի հիմնական նպատակն էլ այդ շփումն իրականացնելն էր հայերի, նաեւ օտարերկրացիների եւ հայերի միջեւ»,—երեկ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանի, ԱԺ մշակութային կապերի համակարգող Արմինե Անտիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հայկական մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ, «Կարոտ» փառատոնի նախագահ Մեծո Իգիթյանը։
    Մանրամասն ...

    Мои файлы | Просмотров: 319 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.09.2010 | Комментарии (0)

    Հայկական բանակը զգոն է եւ ակտիվ
    08-09-2010
    Картинка 26 из 2882
    Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով վերջին շրջանում ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրիչ գործողությունների մասին։ Ըստ նրա, տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին մեր բանակը տվել է արժանի հակահարված ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։
    ամբողջը >> 

    Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
    Граница
    ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկացրել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին:
    Մանրամասն ...

    Մեկ օրում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ

    Мои файлы | Просмотров: 287 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.09.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024