Воскресенье, 22.09.2024, 10:35
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 18
    Гостей: 18
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    11.09.2010, 11:19

    Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու ...

    Դմիտրի Մեդվեդև. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի քաղաքական լուծման որոնումներին PanARMENIAN.Net - Նախօրեին` ուշ երեկոյան, կայացավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի նախագահի` Հայաստան կատարած առաջին պետական այցի արդյունքները:
    Մանրամասն ...

    ԼՂՀ նախագահը Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու զինծառայողի «Արիության համար» մեդալով է պարգևատրել

    Парламентские выборы, Бако Саакян

    ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության բանակի երկու զինծառայողի «Արիության համար» մեդալով պարգևատրելու մասին, հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:Մանրամասն ...


    Մարսելի փոխքաղաքապետը արշավ է սկսել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար
    11.09.2010

    Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը ստորագրահավաք է սկսել Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության փաստը քրեականացնող օրինագիծն ընդունելու կոչով:
    Մանրամասն ...

    Համանախագահները հայտարարել են, որ ԼՂ հակամարտության լուծման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է


    Սեպտեմբերի 9—ին ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանը իր կողմից ներկայացված թիվ A/64/L.57 բանաձեւի նախագիծը հանեց քննարկումից եւ քվեարկությունից՝ խնդրելով համապատասխան օրակարգի կետը տեղափոխել ԳԱ 65—րդ նստաշրջանի օրակարգ։ Այս կապակցությամբ հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
    Մանրամասն ...

    ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԴՐՎԵԼ Է ԲՈՍՏՈՆԻ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԻՄՆԱՔԱՐԸ

    Այսօր նավակատիք է, վաղը` Խաչվերաց

    О чем нам крест Господень говорит?


    Խաչվերացի տոնին նախորդող շաբաթ օրը նավակատիք է: Այդ օրը, ինչպես նաև Խաչվերացին հաջորդող երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը Սուրբ եկեղեցու տոնն է: Այս մասին հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը:
    Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
    Մանրամասն ...

    Հայ հրուշակագործները պատրաստել են մոտ 4,5 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը
    плитка Grand Candy

    ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Grand Candy» հրուշակեղենի հայկական ֆաբրիկան Գինեսի գրքի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով 4,41 տոննա քաշ ունեցող աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը: 
    Մանրամասն ...

    Հայաստանը դեսպանություններ կբացի Նիդեռլանդներում և Ճապոնիայում
    флаг Aрмении Կջրազրկվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Միրաքյան, Մելիքյան, Օտյան, Քուչակ, Մխ. Գոշ, Շահումյանի 12, 13, 16, 17, 18 փողոցների, Տիչինա փող.` 1, 2, 3, 4 նրբանցքների, 1-ին փակուղու, Ծերենցի փ.1-ին նրբանցքի, Տիչինա-Սեբաստիա և Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի և հարակից տարածքների, ինչպես նաև Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ և Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1, 2, 3, 4, 5, 6, 11 փողոցների ջրամատակարարումը:
    Մանրամասն ...

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 609 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024