Понедельник, 23.09.2024, 02:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 2
    Гостей: 2
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 651-660
    Страницы: « 1 2 ... 64 65 66 67 68 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովում քննարկվեցին Հայաստանը ֆինանսական կրթական կենտրոն դարձնելու հարցեր
    Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո իր աշխատանքները շարունակեց հայ ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը:
    ավելին...

    Հայապահպանությունը` ռազմավարական խնդիր

    ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից իրականացվեց «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխություն` «Լավագույն հայկական կրթօջախ» և «Լավագույն հայկական լրատվամիջոց» մրցույթները:ավելին...

    Պարգեւների արժանացան «Լավագույն հայկական կրթօջախ» մրցանակաբաշխության հաղթողները
    ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ հոկտեմբերի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեծ դահլիճում պարգևներ հանձնվեցին «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթում հաղթողներին:
    ավելին...

    Շնորհվեց ՀՀ սփյուռքի նախարարության ևս մեկ ոսկե մեդալ
    Հոկտեմբերի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ռուսաստանի հայերի միությանը» պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալով»` հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, իրականացրած բարեգործական ծրագրերի, հայ-ռուսական բարեկամության հարցում նշանակալի ավանդի և գործունեության 10-ամյակի առթիվ:
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի մասնակիցների ընդունելություն

    Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի մասնակիցների ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Դավթյանի և Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանի կողմից: ավելին...

    Կիրակնօրյա հանդիպում ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Հոկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Շանթ Չինչինյանի գլխավորած պատվիրակությանը: ավելին...



    Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովն ավարտեց աշխատանքները

    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Գորիսում ընդունեց Հայ լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին և պատասխանեց վերջիններիս հարցերին:
    ավելին...

    Ստեփանակերտում կայացավ «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգում

    Ստեփանակերտում կայացավ «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխություն «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգում 

    Հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում հայ լրագրողների 5-րդ համաժողովի փակման հանդիսության ընթացքում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգում:ավելին...

    Հայկական տեղեկատվական դաշտը և համակարգման անհրաժեշտությունը
    Հեռուստակամուրջի միջոցով Լիբանանի, Քուվեյթի և ԱՄԷ-ի հայկական ԶԼՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Հայ լրագրողների 5-րդ համաժողովի քննարկումներին
    Ուղիղ կապ Ստեփանակերտ-Լոս Անջելես

    Мои файлы | Просмотров: 355 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.10.2010 | Комментарии (0)

    Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը տեղի կունենա. ինտերնետ-նախագծի խմբագիր
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ

    ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տեղի կունենա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Նիժնի Նովգորոդի «Սրեդա օբիտանիա» («Среда обитания») ինտերնետ-նախագծի հեղինակ և խմբագիր Վիկտոր Կոնոպլյովը: Մանրամասն...

    Հայաստանում բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին

    Հանդիսավոր կերպով բացվեց Տաթև-Հալիձոր ճոպանուղին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, մի շարք պաշտոնյաներ, գործարարներ, արտասահմանցի բարձրաստիճան հյուրեր:
    Ճոպանուղու առաջին ուղևորները դարձան Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ-ն, վեց երեխաներ ճոպանուղուն հարակից 6 գյուղերից: Հասարակության համար ճոպանուղին բաց կլինի հոկտեմբերի 23-ից: Մանրամասն...

    Տեսանյութ

    Мои файлы | Просмотров: 294 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.10.2010 | Комментарии (0)

    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"՝ 1

    Շնորհակալություն Տալլիննի "Քարավան" ռեստորանին համեղ հայկական լահմաջուի ու իսկական հայկական թանի համար...

    Картинка 20 из 53559

    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը, Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրության "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբում հոկտեմբերի 16-ին նշեց իր ծննդյան 1-ին տարեդարձը մի քանի միջոցառումներով.՝ Նարդի,շախմատ,հայկական երաժշտություն, հայկական կոնյակ,հայկական լահմաջու,հայկական թան...

    Նարդիի մրցաշարում հաղթելով եզրափակիչ խաղում Ավետիք Հայրապետյանին 1-ին տեղը գրավեց Մերաբ Խվիչիան: 3-րդ մրցանակին տիրացավ Արտավազդ Չոփիկյանը:
    Շախմատի մեծահասակների մրցաշարում իրեն հավասարը չունեցավ Վիկտոր Կլիմովը,իսկ պատանիների մեջ՝ Ռուբեն Հայրապետյանը:
    Հետո անցանք "ուտել-խմելուն", որտեղ գլխավոր խորտիկն էր Տալլիննի "Քարավան" ռեստորանի համեղ հայկական լահմաջուն ու իսկական հայկական թանը:

                                                 


    16.10.2010


    16.10.2010
    Մերաբ Խվիչիա


    16.10.2010
    Վիկտոր Կլիմով


    16.10.2010
    Ռուբեն Հայրապետյան

    Շնորհակալություն Տալլիննի "Քարավան" ռեստորանին համեղ հայկական լահմաջուի ու իսկական հայկական թանի համար: Ամեն ինչ տեղը տեղին էր: Ինչպես ասում են՝ "դզեց":
    Շնորհակալություններ նաեւ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթի բոլոր ընթերցողներին ջերմ շնորհավորանքների եւ նվերների համար:


    Գրիգոր Հայրապետյան

    17.10.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 418 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 17.10.2010 | Комментарии (0)

    Նախագահը Գորիսում հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ



















    Այսօր Գորիսում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ և շնորհավորել նրանց մամուլի օրվա և Սյունիքի մարզում տեղի ունեցած միջոցառումների կապակցությամբ: Ըստ երկրի ղեկավարի մամլո գրասենյակի տարածած հաղոդրագրության` Նախագահն իր խոսքում նշել է.
    «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այսօրվա տոնի կապակցությամբ: Այսօր հայ մամուլի օրն է, եւ շատ ուրախ եմ, որ այս տոնը համընկնում է Սյունիքի մարզում տեղի ունեցող միջոցառումների հետ:
    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Մանրամասն...

    Ռուսաստանի հայերի միությունը Երևանում նշում է 10–ամյա հոբելյանը
    Երևանում ընթանում են հոկտեմբերի 15–ից մեկնարկած «Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում» միջոցառումների շարքը, որը նվիրված է Ռուսաստանի հայերի միության 10–ամյա հոբելյանին։
    Միջոցառման շրջանակներում այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։

    Մանրամասն...  

    Мои файлы | Просмотров: 326 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.10.2010 | Комментарии (0)

    Չորս Սբ. Ավետարանիչների հիշատակի տոնն է
    http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f7/Mother_See_of_Holy_Etchmiadzin.jpg
    Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը:
    Մանրամասն...

    Պատանի պետրոսյանականները նվաճեցին "Էստոնիայի սիրտը"...
    Картинка 1 из 10

    Էստոնիայի սիրտ՝ Պայդէ քաղաքում Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած շախմատի մանկա-պատանեկան խոշոր հանրապետական մրցաշարում (100 մասնակիցներ) գերազանց արդյունքներ ցուցադրեցին եւ պարգեւներ նվաճեցին Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի բոլոր՝10 ներկայացուցիչները:
    Իրենց տարիքային խմբերում 1-ին տեղերը գրավեցին պետրոսյանականներ.
    Ռուբեն Հայրապետյանը (U16) , Ինգա Պոգոդինան (U14), Մաքսիմ Միգունովը (U12), Մարտին Կիվիմաան (U10),Անդրեյ Մյասցովը (U8):


    Պայդէ
    15.10.2010
    (Պարգեւատրվում է պետրոսյանական՝ Ռուբեն Հայրապետյանը)


    Պայդէ
    15.10.2010
    (Պարգեւատրվում է պետրոսյանական՝ Ինգա Պոգոդինան)


    Պայդէ
    15.10.2010
    (Պարգեւատրվում է պետրոսյանական՝ Մաքսիմ Միգունովը)


    Պայդէ
    15.10.2010
    (Պարգեւատրվում է պետրոսյանական՝ Մարտին Կիվիմաան)


    Պայդէ
    15.10.2010
    (Պարգեւատրվում է պետրոսյանական՝ Անդրեյ Մյասցովը)





    Հոկտեմբերի 22-23-ին Տալլիննում (Պաուլ Կերեսի անվան շախմատի Տանը) տեղի կունենա եւս մեկ մանկա-պատանեկան հանրապետական մրցաշար, որտեղ կմասնակցեն 20 պետրոսյանականներ:

    Գրիգոր Հայրապետյան
    (Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ)

    16.10.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 343 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 16.10.2010 | Комментарии (0)

    Հայաստանի նախագահը երրորդ անգամ պապիկ է դարձել
    Серж Саргсян

    ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ պապիկ է դարձել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

    Հայկական ԶԼՆ-երի համաձայն, հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը երկունքի ցավերով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ՀՀ նախագահի կրտսեր դուստր Սաթենիկը: Նրան կեսարյան հատում են արել, և նա տղա է լույս աշխարհ բերել, որին Սերժ են անվանել, գրում է թերթերը:

    Գրեթե մեկ ամիս առաջ ՀՀ նախագահի ավագ դուստր Անուշը (Միքայել Մինասյանի կինը) ևս տղա է լույս աշխարհ բերել, որին անվանել են հորական պապի անունով: Նախագահի ավագ դուստրը նաև Մարիամ անունով աղջիկ ունի:

    Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ

    ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ասել է ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն (Petros Efthymiou) նախօրեին Հունաստանում ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

    «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենագործուն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Էվթիմիուի խոսքերը ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:Մանրամասն...

    Բակո Սահակյանը Հայաստանի Սփյուռքի նախարարի հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները
    Հոկտեմբեր 14, 2010

    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

    ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

    Երկրի ղեկավարը կարեւորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:Երկուստեք նշվել է, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է կրի մշտատեւ բնույթ:

    Ինչպես ստեղծել համահայկական տեղեկատվական դաշտ

    14-10-2010

    Ստեփանակերտը՝ աշխարհի հայ լրագրողների հավաքատեղի  
    «21—րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը». այս խորագրի ներքո է ընթանում երեկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած լրագրողների համահայկական 5—րդ համաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունն ու Հայաստանի ժուռնալիստների միությունը։ ամբողջը >>

    Ծաղիկներ Արցախի հերոսամարտի զոհերի հուշարձանին 
    Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցները` շուրջ 200 լրագրող
    ավելին... 
     

    Կայացավ հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի բացումը  Հոկտեմբերի 13-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի բացումը:ավելին...

    «Արաքս» Շաբաթաթերթի խմբագիր՝ Մովսես Քեշիշեանի ելույթը մամուլի հինգերրորդ համաժողովում 

    ՀՀ Սփյուռքի նախարար, ազնվափայլ Տիկին Հրանուշ Հակոբյան,
    ՀՀ և ԼՂՀ Հարգելի պետական գործիչներ,
    Սիրելի գործընկերներ,
    Տիկնայք և պարոնայք,

    Մամուլը քաղաքական, գիտական, պատմական, տնտեսական, գրական, մշակութային և ընդհանրապես բոլոր բնագավառներում առաջացած, արձանագրված կամ հայտնաբերված նորությունների և անցուդարձերի պատկերի ներկայացնողն է ու վերլուծողըª իրադարձությունների հայելին:
    Մանրամասն... 

    ՀՕՄ-ի 100-ամյակին նվիրված հանդիսություն
    ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Հոկտեմբերի 16-ին ժ.19:00 ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունում (Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 9-րդ հարկ ՙԷրեբունի՚ դահլիճ) տեղի կունենա Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) 100-ամյակին նվիրված հանդիսությունը, որին կմասնակցեն 150 հոմուհիներ, ինչպես նաեւ մի շարք բարեգործական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
    Միջոցառման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայ օգնության միությանը կհանձնի ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալը:

    Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողով
    Ս.թ. հոկտեմբերի 17-19-ը Երեւանում (Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 9-րդ հարկ ՙԷրեբունի՚ դահլիճ) ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ հրավիրում է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը, որին կմասնակցի շուրջ 100 մասնագետ աշխարհի 10 երկրներից:
    Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:
    Բացմանը կմասնակցեն ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կենտրոական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ Կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք:

    Հայկական մաֆիային կնախանձեր նույնիսկ դասական Կոզա նոստրան. ամերիկացի դատախազ

    ԱՄՆ բժշկական օգնության համակարգում բացահայտված խոշոր զեղծարարության մանրամասներ է բացահայտում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
    Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են հանցավոր խմբավորման տասնյակ անդամների, որոնք ծնունդով նախկին ԽՍՀՄ երկրներից են, հիմնականում՝ Հայաստանից։ Մանրամասն... 


    Мои файлы | Просмотров: 313 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.10.2010 | Комментарии (0)

    Ֆելիքս Բուրմանի՝ "Առաջին ծիծեռնակը Հայաստանից" ցուցահանդեսը Տալլիննում

    Հոկտեմբերի 5-14-ը Տալլիննի "Լինդակիվի" մշակութային կենտրոնում կցուցադրվեն նկարիչ Ֆելիքս Բուրմանի վերջին ամիսների գործերը: Ցուցահնդեսը կրում է "Առաջին ծիծեռնակը Հայաստանից" անվանումը:
    Ֆելիքս Բուրմանը էստոնացի հանրաճանաչ նկարիչ՝ Կարլ Բուրման-փոքրի որդին է:

    Ես երեկ այցելեցի ցուցահնդեսը եւ իմ լուսաշարանում ներկայացնում եմ տեսածս: Ասեմ,որ տպավորություններս այմքան շատ են,որ էլ ասելու չեն..
    Հարկավոր է այցելել, տեսնել ու գնել տաղնդավոր նկարչի հայկական թեմայի բոլոր ստեղծագործությունները,որպիսի նրանք հանկարծ չգնվեն ուրիշների կողմից ու չընկնեն ուրիշների ձեռքերը: Չկորչեն ...











    Мои файлы | Просмотров: 530 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.10.2010 | Комментарии (0)

    ""  ()





























    (Ֆելիքս Բուրման."..., 2 հարազատ դարձած ճայեր են թռչում ծովի վրա ու երջանկություն փնտրում,ինչպես նաեւ իրենց համար նոր բույն...")





    (Ֆելիքս Բուրման."Help mе",- Օգնեցեք ինձ, իմ հարազատ դսրերուորդիներ, բազում վերքերի ցավից, կաթկթվող արյումոտված արցունքներով դիմում է ողջ աշխարհի իր հայ զավակներին մեր Արարատ լեռը՝ Մայր Հայաստանը...)

    Շնորհակալություն "Լինդակիվի" մշակութային կենտրոնին, ինչպես նաեւ՝ "Առաջին ծիծեռնակը Հայաստանից" ցուցահանդեսի կազմակերպիչներին:

    Գրիգոր Հայրապետյան:
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 495 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.10.2010 | Комментарии (0)

    Ֆելիքս Բուրմանի՝ "Առաջին ծիծեռնակը Հայաստանից" ցուցահանդեսը Տալլիննում

    Հոկտեմբերի 5-14-ը Տալլիննի "Լինդակիվի" մշակութային կենտրոնում կցուցադրվեն նկարիչ Ֆելիքս Բուրմանի վերջին ամիսների գործերը: Ցուցահնդեսը կրում է "Առաջին ծիծեռնակը Հայաստանից" անվանումը:
    Ֆելիքս Բուրմանը էստոնացի հանրաճանաչ նկարիչ՝ Կարլ Բուրման-փոքրի որդին է:

    Հոկտեմբերի 5-ին ժամը 13:00-ին տեղի կունենա ցուցահանդեսի բացումը:

    http://etnoweb.ee/Photos/37efd740-1215-4289-8011-ae5b49c83755/14092010481.jpg В «Линдакиви» пройдет выставка Феликса Бурмана

    Alates 5. oktoobrist toimub Lindakivis Armeeniast eesti kunstniku näitus
    Мои файлы | Просмотров: 302 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.10.2010 | Комментарии (0)

    ՄԵՆՔ ՀԱ՛Յ ԵՆՔ

    Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը

    "ԼՐԱԲԵՐ
    ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թէրթը շարունակում է. "Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը" նախագիծը

    Էստոնիայում բնակվող՝ իմ նշանավոր ազգակիցները...

    "Էստոնացի Ֆելիքսը..."

    Ֆելիքս Բուրման (գեղանկարիչ-քանդակագործ)



    "- Դու ի՞ նչ ազգ ես,Ֆելիքս,- հարցնում եմ:
    - Զտարյուն Էստոնացի եմ,- ասում է,- թե հորս եւ թե մորս կողմից:
    - Բա ինչո
    ՞ ւ է ազգանունդ հայկական:
    - Ես փոխեցի,-պատասխանում է,- որ զավակներս իրենց հայ զգան,հայ մեծանան":

    (Հատված Գրիգոր Զանիկյանի 2009 թվականին հրատարակված գրքից)

    "Բուրմանների տոհմական դղյակը,որ մինչեւ հիմա կանգուն է Տալլիննի անտառաթավ բլրալանջին, ավելի շուտ բերդ,ամրոցի է նման: Բուրմանները տոհմիկ գեղանկարիչներ էին,որ սերդեսերունդ սքանչանում,սքանչացնել էին փորձում այն ամենով,ինչը գեղեցիկ էր, ինչը էստոնական էր:
    Ֆելիքսը, նկարիչ ծնվել էր..."

    (Հատված Գրիգոր Զանիկյանի 2009 թվականին հրատարակված գրքից)




    (Ֆելիքս Բուրմանի Հայաստանում կատարած  աշխատանքներից...)



    Картинка 1 из 7

    (Տալլինն
    Վիրու փողոցը
    Նկարիչ՝. Կարլ Բուրման)

    "... Ֆելիքսն ավելի ազատ՝ տանտիրոջ ինքնավստահությամբ է քայլում Երեւանի փողոցներում, անհամեմատ անկաշկանդ՝դիտմամբ բարձր է հայերեն խոսում: Որքան ժամնակ է անցնում, այնքան դժվարությանբ է մայրենի լեզվով խոսում, ինքն իրեն հեգնում է:
    -Բուրման էի, կամաց-կամաց Հովսեփյան եմ դառնում... "

    (Հատված Գրիգոր Զանիկյանի 2009 թվականին հրատարակված  գրքից)

    В «Линдакиви» пройдет выставка Феликса Бурмана


    Շարունակելի...

    Նյութահավաքման հեղինակ.՝
    Գրիգոր Հայրապետյան:

    Խնդրանք "Լրաբեր Էստոնիայից" թերթի ընթերցողներին՝ տալ տեղեկություններ կամ նյութեր Էստոնիայում ապրող հայկական արմատներ ոնեցող ստեղծագործական մարդկանց մասին:
    (Նաեւ կհրապարակվեն հոդվածներ՝ Բալթյան, Սկանդինավյան եւ այլ Եվրոպական երկրների
    հայկական համայնքների լավագույն ներկայացուցիչների մասին):

    Խորին շնորհակալություններ բոլոր կայքերին, որոնց նյութերը օգտագործել ե
    մ  "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 547 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.10.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024