Воскресенье, 22.09.2024, 16:28
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 21
    Гостей: 21
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    14.10.2010, 12:20
    Հայաստանի նախագահը երրորդ անգամ պապիկ է դարձել
    Серж Саргсян

    ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ պապիկ է դարձել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

    Հայկական ԶԼՆ-երի համաձայն, հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը երկունքի ցավերով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ՀՀ նախագահի կրտսեր դուստր Սաթենիկը: Նրան կեսարյան հատում են արել, և նա տղա է լույս աշխարհ բերել, որին Սերժ են անվանել, գրում է թերթերը:

    Գրեթե մեկ ամիս առաջ ՀՀ նախագահի ավագ դուստր Անուշը (Միքայել Մինասյանի կինը) ևս տղա է լույս աշխարհ բերել, որին անվանել են հորական պապի անունով: Նախագահի ավագ դուստրը նաև Մարիամ անունով աղջիկ ունի:

    Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ

    ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ասել է ԵԱՀԿ  Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էվթիմիուն (Petros Efthymiou) նախօրեին Հունաստանում ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

    «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենագործուն ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը», - հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Էվթիմիուի խոսքերը ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:Մանրամասն...

    Բակո Սահակյանը Հայաստանի Սփյուռքի նախարարի հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները
    Հոկտեմբեր 14, 2010

    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

    ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակին, դրանց խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

    Երկրի ղեկավարը կարեւորել է սփյուռքի նախարարության կողմից Ստեփանակերտում հայկական լրատվամիջոցների եւ լրագրողների 5-րդ համաժողովի կազմակերպումը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում համահայկական նշանակություն ունեցող միջոցառումների անցկացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման լավագույն միջոցներից է:Երկուստեք նշվել է, որ այդպիսի միջոցառումների կազմակերպումը պետք է կրի մշտատեւ բնույթ:

    Ինչպես ստեղծել համահայկական տեղեկատվական դաշտ

    14-10-2010

    Ստեփանակերտը՝ աշխարհի հայ լրագրողների հավաքատեղի  
    «21—րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրագրությունը». այս խորագրի ներքո է ընթանում երեկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած լրագրողների համահայկական 5—րդ համաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունն ու Հայաստանի ժուռնալիստների միությունը։ ամբողջը >>

    Ծաղիկներ Արցախի հերոսամարտի զոհերի հուշարձանին 
    Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցները` շուրջ 200 լրագրող
    ավելին... 

    Կայացավ հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի բացումը  Հոկտեմբերի 13-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած Հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի բացումը:ավելին...

    «Արաքս» Շաբաթաթերթի խմբագիր՝ Մովսես Քեշիշեանի ելույթը մամուլի հինգերրորդ համաժողովում 

    ՀՀ Սփյուռքի նախարար, ազնվափայլ Տիկին Հրանուշ Հակոբյան,
    ՀՀ և ԼՂՀ Հարգելի պետական գործիչներ,
    Սիրելի գործընկերներ,
    Տիկնայք և պարոնայք,

    Մամուլը քաղաքական, գիտական, պատմական, տնտեսական, գրական, մշակութային և ընդհանրապես բոլոր բնագավառներում առաջացած, արձանագրված կամ հայտնաբերված նորությունների և անցուդարձերի պատկերի ներկայացնողն է ու վերլուծողըª իրադարձությունների հայելին:
    Մանրամասն... 

    ՀՕՄ-ի 100-ամյակին նվիրված հանդիսություն
    ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Հոկտեմբերի 16-ին ժ.19:00 ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունում (Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 9-րդ հարկ ՙԷրեբունի՚ դահլիճ) տեղի կունենա Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) 100-ամյակին նվիրված հանդիսությունը, որին կմասնակցեն 150 հոմուհիներ, ինչպես նաեւ մի շարք բարեգործական, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
    Միջոցառման ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայ օգնության միությանը կհանձնի ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալը:

    Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողով
    Ս.թ. հոկտեմբերի 17-19-ը Երեւանում (Վ. Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 9-րդ հարկ ՙԷրեբունի՚ դահլիճ) ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության հետ համատեղ հրավիրում է ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը, որին կմասնակցի շուրջ 100 մասնագետ աշխարհի 10 երկրներից:
    Համաժողովի նպատակն է ֆինանսիստների և բանկիրների համահայկական ընկերակցության ստեղծման միջոցով նպաստել հայ ֆինանսիստների և բանկիրների համագործակցության ակտիվացմանը:
    Բացմանը կմասնակցեն ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կենտրոական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ Կառավարության անդամներ եւ այլ պաշտոնատար անձինք:

    Հայկական մաֆիային կնախանձեր նույնիսկ դասական Կոզա նոստրան. ամերիկացի դատախազ

    ԱՄՆ բժշկական օգնության համակարգում բացահայտված խոշոր զեղծարարության մանրամասներ է բացահայտում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։
    Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են հանցավոր խմբավորման տասնյակ անդամների, որոնք ծնունդով նախկին ԽՍՀՄ երկրներից են, հիմնականում՝ Հայաստանից։ Մանրամասն... 
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 313 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024