Воскресенье, 22.09.2024, 17:32
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 621-630
    Страницы: « 1 2 ... 61 62 63 64 65 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
    Տալլիննի ՖԱ Երեւան ակումբի ֆուտբոլասերներին...

    Увеличить
    Նոյեմբերի 7-ին խաղում ենք Կեխրայում (Տալլիննից 40 կմ):
    Հավաքվում ենք կիրակի ժամը 13.00-ին:Պատվիրված է ավտոբուս:Ցանկացողները կարող են դիմել. 53991414: Կարելի է գալ նաեւ սեփական երթեւեկության միջոցներով: Խաղի սկիզբը 15.00:
    Աջակցենք Երեւան ակումբին:
    Նոյեմբերի 28-ին շախով-շուխով գնում ենք "գրավելու"
    Նարվան...
    Գեղեցկացնե՜նք մե՛ր կյանքը...

    ============

    Բարեւ Գրիգոր:
    ՈՒրբաթ եւ շաբաթ մեր լուրերի մեջ տեղ են գտել Ձեր մարզիկների մասին լուրեր: Կարող եք դիտել:

    Telepace Armenia



    Мои файлы | Просмотров: 270 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.11.2010 | Комментарии (0)


    ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ամենամյա զեկույցում Հայաստանը 76-րդն է
    05.11.10
    Մարդկային զարգացման բարձր մակարդակով աշխարհում առաջատար են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նիդերլանդները, Կանադան, Շվեդիան և Գերմանիան։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժողովուրդների իրական հարստությունը. Մարդու զարգացման ուղիները» զեկույցում։
    Մանրամասն...

    ՀՀ վարչապետը կոչ է անում չլռել առկա խնդիրների մասին

    Հայկական կողմը հասավ նրան, որ ղարաբաղյան հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ ԽՎ օրակարգից
    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի օրակարգից
    05.11.2010
    НАТО

    ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին» բանաձևի նախագիծը հանվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգից, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

    Նա նշել է, որ հայկական կողմը սկզբից էլ դեմ էր ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևի քննարկմանը, քանի որ այս հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Մանրամասն...


    ՍԵՐԲԻԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԽՈՐՎԱԹԻԱՅԻՑ
    05.11.2010
    Картинка 34 из 7475

    Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ժամանել է Խորվաթիա: Հաշվի առնելով նախկին Հարավսլավիայի մաս կազմող երկու երկրների միջեւ ընթացած պատերազմը` Սերբիայի նախագահի այցը Զագրեբ ինքնին նշանակալի իրադարձություն է, որը արդեն գնահատվում է որպես Եվրոմիությանը անդամակցել ձգտող երկու պետությունների հաշտեցման խորհրդանշական քայլ: Տադիչը Խորվաթիայում պաշտոնապես ներողություն է խնդրել` Վուկովարում խորվաթների ջարդի համար, որը ...  Բացել ...

    Թուրքիան և Ադրբեջանը պետք է օրինակ վերցնեն Սերբիայից
    05.11.2010
    «Սա իրոք մարդասիրական քայլ էր և ցույց է տալիս, որ Սերբիան և նրա նախագահը եվրոպական արժեքների կրող են: Եվ ինչպես ժամանակին Գերմանիայի ղեկավարները ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից՝ ցեղասպանություն իրականացնելու համար, այսօր էլ այդ ճանապարհով գնում է Սերբիան՝ ցույց տալով, որ համամարդկային արժեքները եվրասիական տարածաշրջանում գերիշխող են»,- անդրադառնալով Սերբիայի նախագահի Խորվաթիա կատարած այցին և այնտեղ հնչեցրած հայտարարություններին՝ Aysor.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
    Մանրամասն...

    Կենսաթոշակների վճարման նոր կարգ Հայաստանում.
    հիմնական կենսաթոշակի չափը աճել է 2500 դրամով
    ՝. 10500 դրամ։
    05-11-2010

    Կառավարությունը կենսաթոշակառուներին աջակցելու քայլեր է կատարում 
    ամբողջը >> 


    Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում
    Ս.թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14.00-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) տեղի կունենա եղեռնամահ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը և «Թանգարան» գրական սալոնի ցերեկույթը:
    Ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
    Միջոցառմանը կմասնակցեն անվանի սեւակագետներ Արեքսանդր Թոփչյանը, Վլադիմիր Կիրակոսյանը եւ այլ գրականագետներ ու մշակութային գործիչներ:
    RA Ministry of Diaspora

    Мои файлы | Просмотров: 267 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.11.2010 | Комментарии (0)


    Սփյուռքի հետ համագործակցությունը՝ ազգային անվտանգության խնդիր
    ԱՌՀԻ—ն մշակել ու ներկայացնում է ուղենիշները

    04-11-2010
    ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ քննարկման թեման արդիական եւ կարեւոր է. սփյուռքին վերաբերող հարցերի մշտական քննարկումները վկայում են այն մասին, թե որքան բազմատարր ու բազմաշերտ են այդ խնդիրները։ Նա նշեց, որ փորձագիտական քննարկումը վերջնական լուծումներ գտնելու համար չէ, այն նոր հիմքեր է ստեղծում հայրենիք—սփյուռք համագործակցության խնդիրներին առավել հանգամանորեն անդրադառնալու համար։
    ամբողջը >>

    Լեգենդար հայ ֆուտբոլիստը, հնարավոր է, գլխավորի Նիգերի հավաքականը


    no comment...
    Առը հա քեզ...
    "Հայերի հանդեպ մենք հասանք հաղթանակի բոլոր հոդվածներով"(ռուսերեն)...
    Мои файлы | Просмотров: 289 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.11.2010 | Комментарии (0)

    3.11.2010
    Յանա Հայրապետյան՝ Birthday!

     


     











          



    Мои файлы | Просмотров: 284 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.11.2010 | Комментарии (0)


    Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Աստրախան


    ՌԴ Աստրախան քաղաքում ավարտվել է ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի...
    Մանրամասն...

    Ալեքսանդր Ռար. Ստեղծված իրավիճակում միակ լուծումը Ղարաբաղին ինքնիշխանություն տալն է

    Նոյեմբեր 03, 2010

    Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ինչ-որ առաջընթացի կարելի է սպասել միայն դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բեռլինի Բերտոլդ Բեյցի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Մանրամասն...


    ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻ՞Ն ՔԱՐՏԵԶ, ՈՐՏԵՂԻՑ ԱՅԴ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Աստրախանյան եռակողմ հանդիպման արձագանքները դեռ այսօր հնչում են հայոց քաղաքական դաշտում` որպես ուղերձ առ Աստանա, ԵԱՀԿ գագաթաժողով, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հիմնախնդրի ներկա գործընթացը: Հարցը ներկայացվում է հատկապես այն բացվածքով, թե արդյո՞ք կողմերին կարող են ինչ-որ փաստաթղթի ստորագրում պարտադրել, թեկուզ` առանձնապես բան չնշանակող փաստաթղթի: Որ Ռուսաստանի աստրախանյան նախաձեռնությանը խանդով են վերաբերվում Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան` սա անզեն աչքով էլ երեւում է. չնայած Աստրախանի հռչակագիրը ողջունող հայտարարություններին` այդ երկու երկրների խանդը երեւում է ողջույնների տողատակերում անգամ, էլ ուր մնաց ուղղորդված միջազգային զանազան տեղեկությունների հոսքում: Մեդվեդեւի այն ենթադրությունը, թե հնարավոր է ընդհանուր սկզբունքներում ինչ-որ համաձայնություն` գրգռել է ե՛ւ արտաքին շահառուներին, ե՛ւ ներքին` մեր քաղաքական շրջանակներին: Մերոնք (ընդդիմադիր եւ իշխանական) համարում են, որ միջազգային ճնշումների համատեքստում են տարած-հետ բերած Յութուբ-Բայդենյան աղմուկը, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի 56-րդ նստաշրջանում Վարշավայում, նոյեմբերի 13-ին եւ 14-ին ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Կանադայի ներկայացուցիչ Ռայնլ Անդրեյչուկի ներկայացրած նախագծի քննարկումն` «օկուպացված» տարածքներ հորջորջումը մեջը, ՄԱԿ-ի նստաշրջանում մտցվելիք «օկուպացված» տարածքների մասին ադրբեջանական նախագծի առկայությունն ու ամեն օր, ամեն ժամ հնչող ադրբեջանական հոխորտանքներն ու կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին:  Մանրամասն...

    «ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ` ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ»
    Картинка 2 из 9674

    Այս մասին հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի ու Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում...
    Մանրամասն...

    Հրանտ Դինքին սպանողը մինչեւ տարեվերջ կարող է ազատության մեջ հայտնվել

    Նոյեմբեր 03, 2010

    Թուրքիայի դատական համակարգում նոր իրականցված փոփոխությունների կիրառման արդյունքում  Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը կարող է հայտնվել ազատության մեջ։

    Բանն այն է, որ թուրքական դատական համակարգի նոր փոփոխությունները սահմանափակում են մտցնում կալանքի տակ գտնվող անձանց անազատության մեջ պահելու ժամկետներում։  Նոր կիրառվելիք օրենքի համաձայն՝ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձիք կարող են մինչ դատարանի կողմից մեղադրական որոշում կայացնելը պահվել կալանքի տակ՝ մինչեւ 3 տարի, իսկ թեթեւ հանցագործությունների մեջ մեղադրվողները՝ 1 տարի։ Մանրամասն...

    ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ 2010. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃՈՃԱՆԱԿԻՑ ՆԱՅԵԼԻՍ
    Ղարաբաղյան հարցում հայկական ու ադրբեջանական դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն է սովորաբար դրդում Ադրբեջանին սերտացնել կամ սառեցնել իր հարաբերություններն այլ երկրների հետ:

    ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՂԵԿԱՎԱՐ, ԴՈԿՏՈՐ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

    - Պրն Գրիգորյան, պատմեք, խնդրեմ, Սլովակիայի հայ համայնքի գործունեության և նպատակների մասին։
    - Սլովակիայի հայ համայնքը հիմնադրվել է 1999թ.: Մինչ այդ էլ մշտապես մշակութային միջոցառումներ, հետաքրքիր երեկոներ և դիվանագիտական ընդունելություններ են կազմակերպվել։

    Мои файлы | Просмотров: 295 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.11.2010 | Комментарии (0)

    2.11.2010
    Հովակիմ Ազարումյան՝ Birthday!
    Картинка 138 из 643
    Շնորհավորում եմ, լավագույն ցանկություններով...
    Գրիգոր
    Мои файлы | Просмотров: 268 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.11.2010 | Комментарии (0)

    Պաշտոնում կինը պետք է ընտրվի ոչ նրա համար, որ ինքը կին է, այլ, որովհետև իր կրթությամբ, իմացությամբ ու փորձով համապատասխանում է այդ պաշտոնին

    Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Վաշինգթոնի գրասենյակի գենդերային հարցերով խորհրդական տիկին Քեթրին Կոզարելիին: ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ պրոֆեսոր Ջեք Սարոյանին

    Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետի պրոֆեսոր Ջեք Սարոյանին: ավելին...



    Վլադիմիր Զախարով.   Կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա...

    Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն

    PanARMENIAN.Net - Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
    Մանրամասն...

    Մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդեսում գրեթե բոլոր պատվիրակությունները հայերի կողմից էին...

    Մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդեսում գրեթե բոլոր պատվիրակությունները հայերի կողմից և ադրբեջանցիների դեմ էին

    PanARMENIAN.Net - «Մենք Իրանում մամուլի և տեղեկատվական գործակալությունների միջազգային ցուցահանդես-փառատոնում հայկական և ադրբեջանական լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներ ենք տվել իրանական լրատվամիջոցներին: Սակայն ցավում եմ, որ ի տարբերություն ադրբեջանցիների ու թուրքերի, գրեթե ոչ մի հայկական ԶԼՄ չի անդրադարձել այս միջադեպին: Ես ցավում եմ նաև, որ շատ հայկական լրատվական գործակալություններ տեղեկատվությունը վերցրել են ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունից, որտեղ լրատվության հեղինակը հենց միջադեպի մեղավորն էր»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հայկական «Ազգ» օրաթերթի թղթակից Հասմիկ Հարությունյանը, որը ներկայացնում էր Հայաստանը մամուլի և տեղեկատվական գործակալությունների միջազգային ցուցահանդես-փառատոնում: Այդ համատեքստում նա նկատել է, որ հայկական պատվիրակությունը ստացել է ցուցահանդեսին մասնակցող գրեթե բոլոր պատվիրակությունների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի աջակցությունը, բայց ոչ` հայկական ԶԼՄ-ների: Մանրամասն...

    Հեռուստալրագրող Ալբերտ Հարությունյանը պարգեւատրվել է ԼՂՀ-ի «Երախտագիտություն» մեդալով
    ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր` ղարաբաղյան հիմնախնդրի լուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ հեռուստալրագրող Ալբերտ Հարությունյանին (Ռուսաստանի Դաշնություն) «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:

    Мои файлы | Просмотров: 324 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.11.2010 | Комментарии (0)

    Գարեգին Բ-ն ցավակցել է Հռոմի Պապին` Բաղդադում տեղի ունեցածի համար
    Картинка 8 из 3006

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված 58 անմեղ զոհերի և Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին:
    Մանրամասն...

    Հայ եկեղեցին՝ անխորտակելի սյուն

    Քահանայական ձեռնադրություն
    Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

    Հոկտեմբերի 31—ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի մատուցվեց ս. պատարագ, որի ընթացքում ձեռամբ տ. Մկրտիչ եպս Պռոշյանի տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն եւ օծում։
    Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը քահանայության կոչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 16 նորընծա սարկավագների։ Սրբազան հայրը սբ մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը՝ շնորհելով հոգեւոր նոր անուններ։
    Մանրամասն...

    Բակո Սահակյանն ընդունել է Կանադայից ժամանած պատվիրակությունը
    Картинка 121 из 4063
    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին և Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին:
    Մանրամասն...

    «Հայաստանը բացվում է զբոսաշրջիկների առջեւ»

    Բրիտանական հեղինակավոր «Financial Times» օրաթերթի թղթակիցը, այցելելով Հայաստան, օտարալեզու ընթերցողին է ներկայացրել «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայված, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած այս փոքրիկ, բայց հարուստ պատմությամբ» երկիրը՝ Հայաստանը։ Հոդվածում մանրամասն ներկայացված է վերջերս Հայաստանում վերաբացված Տաթեւի համալիրը, որը «մի ժամանակ ուսուցման հռչակավոր կենտրոն է եղել հազարավոր մարդկանց համար»։
    «Տաթեւի վանք հասնելու համար մենք մեկժամյա շրջապտույտ կատարեցինք լեռներով, նախ անցնելով՝ Սատանայի կամուրջը եւ ապա նորից բարձրանալով դեպի Տաթեւ,–գրում է հեղինակը։–Ամսվա սկզբին աշխարհի ամենաերկար ճոպանուղին բացվեց այստեղ՝ կապելով Տաթեւը ներքեւում գտնվող Հալիձոր գյուղի հետ :
     Մանրամասն...

     
    02-11-2010
    Ադրբեջանը պարտավոր է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
    «Հետաքրքրական է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է բանակցություններն ...
    Мои файлы | Просмотров: 313 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.11.2010 | Комментарии (0)

    Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին

    Բաքուն շարունակում է նույն ոգով. Մեկ շաբաթում ադրբեջանական ԶՈՒ-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ

    Բաքուն շարունակում է նույն ոգով. Մեկ շաբաթում ադրբեջանական ԶՈՒ-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ
    PanARMENIAN.Net - Անցած 7 օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն անհանգիստ էր: Հոկտեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 165 անգամ: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գոտու Հադրութի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում, որոնց արդյունքում հակառակորդի դավադիր գնդակից հոկտեմբերի 26-ի ժամը 16-ն անց 45-ի սահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում` զոհվել է Հարութ Աշոտի Գրիգորյանը:
    Մանրամասն...

    Ֆրանսիան սպասում է Ղարաբաղի վերաբերյալ աստրախանյան պայմանավորվածությունների շուտափույթ կենսագործմանը. ԱԳՆ
    Ֆրանսիան սպասում է Ղարաբաղի վերաբերյալ աստրախանյան պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանը, ասվում է ուրբաթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից տարածած Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոյի հայտարարությունում։

     «Ղարաբաղում տեսանք մի տարածաշրջան, որը պայքարում է ագրեսիայի դեմ»


    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով հոկտեմբերի 28—ին Եվրախորհրդարանի երկու պատգամավոր՝ Կանաչների կուսակցությունից Միշել Ռիվազին եւ Ռոշբլուանի կուսակցությունից Դամիեն Աբադը այցելել էին ԼՂՀ։ Երեկ նրանք Երեւանում էին։ Պատգամավորներն այցելեցին հայոց Մեծ եղեռնի զոհերի շուշահամալիր՝ ծաղկեպսակ դնելով անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Լրագրողների հետ զրույցում Մ. Ռիվազին նշեց, որ Արցախում իրենք հանդիպել են հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի հետ, այցելել են Ազգային ժողով, որպեսզի տեսնեն, թե ինչպես են գործում Արցախի պետական կառույցները

    ամբողջը >> 

    Թուրքական ԶԼՄ-ները մարտահրավեր են նետում ՌԴ-ին և հայ համայնքին
    Картинка 4 из 9

     Զորավար Անդրանիկ Օզանյանի (1865-1927) հուշարձանը Սոչի քաղաքի Լազարևյան շրջանում կանգնեցնելու մտադրությունը թուրքական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ է բարձրացրել:
    «Թուրքական ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկը Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում Արևմտյան Հայաստանի ազգային-ազատագարկան շարժման հերոս Անդանիկ զորավարի հուշարձանի տեղադրման մտադրության կապակցությամբ, ով նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պաշտպանել է Ռուսաստանի շահերը, ոչ այլ ինչ, եթե ոչ մարտահրավեր` ուղղված Ռուսաստանին և հայկական Սփյուռքին»,- կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:
    Մանրամասն...

    «21-րդ ԴԱՐ» N 5, 2010
    Մանրամասն...  
    Мои файлы | Просмотров: 305 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.10.2010 | Комментарии (0)


    Գրիգոր Հայրապետյան.
    Իր առաջին պաշտոնական խաղը "Երեւան" անվան տակ, մեր ֆուտբոլի ակումբ
    ն անցկացրեց պարզապես հիասքանչ եւ տարավ հաղթանակ արտակարգ խոշոր հաշվով:
    Պետք է նկատեմ, որ դա դեռ մեր ո՛չ մարտական կազմով: Մարտական կազմը կհավաքվի 3-րդ խաղափուլում... 


    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

       ՖՈՒՏԶԱԼ

    31.10.2010

    "ԼՕՕ" մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    1 փուլ
    F.FC Yerevan (
    Տալլինն)  - F. Loo JK (Лоо) 19:3

    31.10.2010
    F.FC Yerevan (Տալլինն)

    Առաջնության աղյուսակը...

    31.10.2010
    F.FC Yerevan (Տալլինն)  - F. Loo JK (Лоо)

















    Հաղթանակդ շնորհավո՜ր՝ "Երեւան":

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի: 

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը 
    http://yerevan-est.ucoz.ru/
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը  http://esthaylraber.ucoz.ru/
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - "Ehituse Inkasso OÜ"  ֆիրման http://www.ehituseinkasso.ee/ru/

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
    "ԵՐԵՎԱՆԸ" դա մենք ենք...

    Գրիգոր Հայրապետյան
    31.10.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Շուտով...
    Գրիգոր Հայրապետյան.
    Մեր՝ ներկայիս "Երեւան" ֆուտզալի ֆուտբոլային ակումբը Բարձրագույն խմբի իսկական թիմ է...

    Мои файлы | Просмотров: 298 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 31.10.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024