Воскресенье, 22.09.2024, 19:29
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    02.11.2010, 12:45
     
    Պաշտոնում կինը պետք է ընտրվի ոչ նրա համար, որ ինքը կին է, այլ, որովհետև իր կրթությամբ, իմացությամբ ու փորձով համապատասխանում է այդ պաշտոնին

    Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Վաշինգթոնի գրասենյակի գենդերային հարցերով խորհրդական տիկին Քեթրին Կոզարելիին: ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ պրոֆեսոր Ջեք Սարոյանին

    Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետի պրոֆեսոր Ջեք Սարոյանին: ավելին...


    Վլադիմիր Զախարով.   Կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա...

    Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն

    PanARMENIAN.Net - Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
    Մանրամասն...

    Մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդեսում գրեթե բոլոր պատվիրակությունները հայերի կողմից էին...

    Մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդեսում գրեթե բոլոր պատվիրակությունները հայերի կողմից և ադրբեջանցիների դեմ էին

    PanARMENIAN.Net - «Մենք Իրանում մամուլի և տեղեկատվական գործակալությունների միջազգային ցուցահանդես-փառատոնում հայկական և ադրբեջանական լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներ ենք տվել իրանական լրատվամիջոցներին: Սակայն ցավում եմ, որ ի տարբերություն ադրբեջանցիների ու թուրքերի, գրեթե ոչ մի հայկական ԶԼՄ չի անդրադարձել այս միջադեպին: Ես ցավում եմ նաև, որ շատ հայկական լրատվական գործակալություններ տեղեկատվությունը վերցրել են ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունից, որտեղ լրատվության հեղինակը հենց միջադեպի մեղավորն էր»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է հայկական «Ազգ» օրաթերթի թղթակից Հասմիկ Հարությունյանը, որը ներկայացնում էր Հայաստանը մամուլի և տեղեկատվական գործակալությունների միջազգային ցուցահանդես-փառատոնում: Այդ համատեքստում նա նկատել է, որ հայկական պատվիրակությունը ստացել է ցուցահանդեսին մասնակցող գրեթե բոլոր պատվիրակությունների, ինչպես նաև Իրանի հայ համայնքի աջակցությունը, բայց ոչ` հայկական ԶԼՄ-ների: Մանրամասն...

    Հեռուստալրագրող Ալբերտ Հարությունյանը պարգեւատրվել է ԼՂՀ-ի «Երախտագիտություն» մեդալով
    ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր` ղարաբաղյան հիմնախնդրի լուսաբանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ հեռուստալրագրող Ալբերտ Հարությունյանին (Ռուսաստանի Դաշնություն) «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 325 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024