PanARMENIAN.Net
- Մոսկվայում բացվել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) IV համագումարը,
որը նվիրված է կազմակերպության հիմնադրման 10-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՌՀՄ նախագահ Լևոն Մուքանյանը,
համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն
ու Բակո Սահակյանը, ինչպես նաև 300 պատվիրակներ ՌԴ շուրջ 80 շրջաններից:
«Իր շնորհավորանքներն են հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ վարչապետ
Վլադիմիր Պուտինը, Դաշնության Խորհուրդն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ
Սոբյանինը: Համագումարը բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Օրվա երկրորդ
կեսին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդես կգա ընդլայնված զեկույցով, որից
հետո տեղի կունենան կազմակերպության ղեկավարության ընտրությունները:
Համագումարը նաև ուղղումներ կմտցնի ՌՀՄ կանոնադրության մեջ»,-ասել է
Մուքանյանը:
Այսօր Մոսկվայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա
երեկոյի ժամանակ ռուսաստանաբնակ հայ գործարարները ավելի քան 8 մլն ԱՄՆ
դոլարի հանգանակության խոստում են տվել: Այս մասին հայտնում է Tert.am- ի
թղթակիցը Մոսկվայից:
Այդ գումարը հետագայում կգումարվի Հիմնադրամի ամենամյա թելեթոնի շրջանակում հավաքված հանգանակությանը:
Հիշեցնենք, որ անցած տարի Ռուսաստանի հայ գործարարների կողմից հատկացվել էր ավելի քան 5 մլն դոլար:
«Միավորման ցանակացած գաղափար լավ է այնպիսի մասնատված ազգի համար, ինչպիսին հայերն են»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է
ռեժիսոր Տիգրան Քեոսայանը՝ խոսելով «Հայաստան» hամահայկական հիմնադրամի
ամենամյա հեռուստամարաթոնի մասին։ Այս մասին Մոսկվայից հայտնում է
Tert.am-ի թղթակիցը։
Ռեժիսորի կարծիքով, ողջ հարցը բացառապես վստահության, երաշխիքի, պարզության, հավաքված միջոցներն ու ջանքերը ճիշտ իրացնելն է։
«Պետք է այն ամենը, ինչը կծառայի Հայաստանի վերածննդի գաղափարին։ Եկեք
անկեղծ լինենք, կոպիտ ասած, Հայաստանը դեռևս ամենևին էլ վերածնված չէ։ Ես
Երևանը հիշում եմ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ, իսկ Հայաստանը՝ 4 մլն
բնակչությամբ, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, այժմ ամեն ինչ այլ
է,–ասել է Քեոսայանը՝ավելացնելով.- Ուրեմն պետք է պայմաններ ստեղծել
աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ աշխատեն ոչ թե Ռուսաստանում,
Ուկրաինայում, այլ հայրենիքում»։
Ռեժիսորը հայտարարել է նաև, որ լավ պայմաններ ստեղծվելու դեպքում մարդկանց մեծ մասը հայրենիք կվերադառնա։ (Tert.am)
ԱԼԵՔԻՆ ՈՒ ՄԿՐՏԻՉԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 6000 ԴՈԼԱՐ