Воскресенье, 22.09.2024, 21:19
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    17.11.2010, 11:16

    Ռուսաստանի հայերի միության IV համագումարում կվերընտրվի ղեկավարությունը և շտկումներ կարվեն կանոնադրության մեջ

    PanARMENIAN.Net - Մոսկվայում բացվել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) IV համագումարը, որը նվիրված է կազմակերպության հիմնադրման 10-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՌՀՄ նախագահ Լևոն Մուքանյանը, համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ինչպես նաև 300 պատվիրակներ ՌԴ շուրջ 80 շրջաններից: «Իր շնորհավորանքներն են հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Դաշնության Խորհուրդն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Համագումարը բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Օրվա երկրորդ կեսին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդես կգա ընդլայնված զեկույցով, որից հետո տեղի կունենան կազմակերպության ղեկավարության ընտրությունները: Համագումարը նաև ուղղումներ կմտցնի ՌՀՄ կանոնադրության մեջ»,-ասել է Մուքանյանը:


    Ռուսաստանի հայ գործարարները 8 մլն դոլար են խոստացել «Հայաստան» հիմնադրամին

    Այսօր Մոսկվայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյի ժամանակ ռուսաստանաբնակ հայ գործարարները ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլարի հանգանակության խոստում են տվել: Այս մասին հայտնում է Tert.am- ի թղթակիցը Մոսկվայից:
    Այդ գումարը հետագայում կգումարվի Հիմնադրամի ամենամյա թելեթոնի շրջանակում հավաքված հանգանակությանը:
    Հիշեցնենք, որ անցած տարի Ռուսաստանի հայ գործարարների կողմից հատկացվել էր ավելի քան 5 մլն դոլար:

    Այս տարի «Հայաստան» հիմնադրամի թելեթոնը կանցկացվի նոյեմբերի 25-ին:
    (Tert.am)

    Կարևորվել է Ռուսաստանի հայերի դերը Արցախի զարգացման հարցում 

    Լավ պայմաններ ստեղծելու դեպքում հայերը կվերադառնան հայրենիք. Տիգրան Քեոսայան

    «Միավորման ցանակացած գաղափար լավ է այնպիսի մասնատված ազգի համար, ինչպիսին հայերն են»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանը՝ խոսելով «Հայաստան» hամահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին։ Այս մասին Մոսկվայից հայտնում է Tert.am-ի թղթակիցը։
    Ռեժիսորի կարծիքով, ողջ հարցը բացառապես վստահության, երաշխիքի, պարզության, հավաքված միջոցներն ու ջանքերը ճիշտ իրացնելն է։
    «Պետք է այն ամենը, ինչը կծառայի Հայաստանի վերածննդի գաղափարին։ Եկեք անկեղծ լինենք, կոպիտ ասած, Հայաստանը դեռևս ամենևին էլ վերածնված չէ։ Ես Երևանը հիշում եմ ավելի քան մեկ միլիոն բնակչությամբ, իսկ Հայաստանը՝ 4 մլն բնակչությամբ, եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, այժմ ամեն ինչ այլ է,–ասել է Քեոսայանը՝ավելացնելով.- Ուրեմն պետք է պայմաններ ստեղծել աշխատատեղեր ստեղծելու համար, որպեսզի մարդիկ աշխատեն ոչ թե Ռուսաստանում, Ուկրաինայում, այլ հայրենիքում»։
    Ռեժիսորը հայտարարել է նաև, որ լավ պայմաններ ստեղծվելու դեպքում մարդկանց մեծ մասը հայրենիք կվերադառնա։ (Tert.am)

    ԱԼԵՔԻՆ ՈՒ ՄԿՐՏԻՉԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 6000 ԴՈԼԱՐ  
     
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 270 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024