Четверг, 14.11.2024, 23:23
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 581-590
    Страницы: « 1 2 ... 57 58 59 60 61 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Հասարակությունը կպարտադրի ազատել քաղբանտարկյալներին. բողոքի ցույց (տեսանյութ)

    26.11.2010

    Քաղաքական բանտարկյալների և հալածյալների կոմիտեն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրեց իր ուրբաթօրյա ավանդական բողոքի ակցիան՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Բանտարկված գործիչների կանայք, հարազատներն ու աջակիցները վանկարկում էին «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատեք Նիկոլին»։ Գլխավոր դատախազության շենքը հսկում էին բազմաթիվ ոստիկաններ։  Մանրամասն...

    Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն

    26.11.2010

    Հայաստանի հավաքականը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Կիպրոսի Լիմասոլում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ 75-ից բարձր քաշայինների կարգում 23 տարեկանների տարիքային խմբում ներկայացված Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 250 կիլոգրամ արդյունքով վստահորեն գրավեց առաջին տեղը: Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 302 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.11.2010 | Комментарии (0)


    Հեռուստամարաթոնի արդյունքում Հայաստանի և ԼՂՀ գյուղերի զարգացման համար հավաքվել է 20.9 մլն դոլար

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում նոյեմբերի 25-ին անցկացված հեռուստամարաթոնի ժամանակ ընդհանուր հավաքված և խոստացված գումարը կազմել է 20 մլն 862 հազար 733 ԱՄՆ դոլար։ Ցանկացողները մինչև նոյեմբերի 30-ը հնարավորություն ունեն մասնակցելու այս բարեգործությանը...


    Հայաստանի նախագահը երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է. սոցիոլոգ
    Серж Саргсян

    ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի նախնական հաշվարկների համաձայն, երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է։նախագահը երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է. սոցիոլոգ  Մանրամասն... 

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Փարիզ
    Картинка 9 из 922

    Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա այցով մեկնեց Փարիզ, Ֆրանսիա` հրավերով Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի:
    Մանրամասն...

    ՄՈՆԹԵԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
    Картинка 9 из 41088

    Այսօր Արցախյան ազատամարտի խորհրդանիշներից մեկի` Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Զոհված հրամանատարին կհիշեն նրա զինվորները, Արցախի ազատագրման համար ընկած հերոսին գնահատող ամեն հայ մարդ` Եռաբլուր, նրա շիրմին այցելությամբ: Եռաբլուրի կամարների մոտից ժամը 16-ին կսկսվի «Հայազն երիտասարդական միաբանության» ուխտագնացությունը Մոնթեի գերեզման:

    Ղարաբաղի բնակչությունը չի վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբին

    Նոյեմբեր 25, 2010

    Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ավելի իրազեկված է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, քան Հայաստանի բնակչությունը: Նման արդյունքներ են ստացվել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվերով արված հարցումներով: Ըստ այդմ, ԼՂՀ-ում բանակցային գործընթացից տեղյակ են հարցվածների 68 տոկոսը, իսկ Հայաստանում՝ 50 տոկոսը:

    Լեռնային Ղարաբաղում վստահ են, որ եթե հրադադարի ռեժիմի ամրապնդում լինի, զոհերի թիվը կնվազի (67 տոկոս), կնվազի պատերազմի բռնկման ռիսկերը (60 տոկոս):

    Այդուհանդերձ, ԼՂՀ բնակչությունը դեմ է Ադրբեջանին զիջումներ անելուն:  Մանրամասն...

    Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտել է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բոյկոտելու որոշումը

    Мои файлы | Просмотров: 315 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.11.2010 | Комментарии (0)

    ՀՀ ԱԺ նախագահ. Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

    ՀՀ ԱԺ նախագահ. Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ այսօր ժողովրդավարությամբ իրեն գերազանցող ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում

    PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Սիրիա կատարած եռօրյա այցի շրջանակներում ելույթ ունեցավ Սիրիայի Ժողովրդական ժողովի լիագումար նիստում: Մանրամասն...


    Լեռնային Ղարաբաղը և Լոս Անջելեսը պատրաստ են համագործակցություն զարգացնել
    Лос-Анджелес

    ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում պատրաստակամություն հայտնեցին զարգացնել համագործակցությունը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

    Կողմերը կարևորեցին փոխգործակցությունն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

    Հանդիպումից հետո Արցախի Հանրապետության նախագահի պատվին քաքաքապետ Վիլարայգոսայի կողմից տրվել է պաշտոնական ճաշկերույթ:   

    Կալիֆոռնիայի նահանգում ապրում է մոտ 1 մլն հայ (աշխարհում հայկական ամենամեծ՝ ԱՄՆ-ի հայկական համայնքի երկու երրորդը)։ Մանրամասն...

    Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառմանը ներկա գտնվեց Հայաստանի ղեկավարը
    Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակում են «Կոմիտասին» համերգ-ներկայացումով: Նոյեմբերի >>>

    ՀՀ նախագահը շնորհավորեց Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանին  
    Եվրոպայի ղարաբաղյան նվաճումը. շաբաթվա արդյունքները
    Европа

    ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նախորդ շաբաթը, որն անցավ ղարաբաղյան խնդրի շուրջ խոսակցություններով, քննարկումներով, բանավեճերով և վեճերով, ուրախացրեց մշակութային ոլորտում ղարաբաղյան հաղթանակով: Տասներկուամյա արցախցի Վլադիմիր Արզումանյանը Հայաստանին առաջին անգամ հաղթանակ բերեց Մանկական Եվրատեսիլի նման հեղինակավոր երգի մրցույթում: Պատանի երգչի հաջողություններում մշակութային-հումանիտար կողմից բացի դժվար է չնկատել բազմաթիվ նշանակալի փաստեր: Նշենք միայն այն, որ «հաղթանակ» բառը Հայաստանում հերթական անգամ ասոցացվում է Ղարաբաղի հետ: Եվս մեկ ոչ պակաս խորհրդանշական իրադարձություն՝ հայ-արցախյան հաղթանակը նվաճվեց հենց Մինսկում, քաղաք, որով կոչվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Չես ցանկանում, բայց ակամայից սկսում ես հավատալ նախանշաններին, այն էլ՝ բարի: Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 321 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.11.2010 | Комментарии (0)

    Վուդրո Վիլսոնի որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ

    Վուդրո Վիլսոնի որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ

    PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ: Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը: Մանրամասն...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայաստանում նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոյին Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:ավելին...

    Համագործակցության հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջև

    Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:ավելին...




    Նոյեմբերի 25-ին, ժ. 12:00 ՀՀ սփյուռքի նախարարության եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ, սփյուռքահայ բարերարը կայցելի Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղում բնակվող ծայրահեղ կարիքավոր բազմանդամ (10 երեխա) մի ընտանիքի

    Վերջերս Հայաստան է ժամանել շվեյցարահայ բարերար Հարություն Միքայելյանը:
    Պարոն Միքայելյանը ցանկություն է հայտնել օգնել Հայրենիքում բնակվող մի կարիքավոր ընտանիքի:
    Նոյեմբերի 25-ին, ժ. 12:00 ՀՀ սփյուռքի նախարարության եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ, սփյուռքահայ բարերարը կայցելի Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղում բնակվող ծայրահեղ կարիքավոր բազմանդամ (10 երեխա) մի ընտանիքի, կծանոթանա վերջիններիս կեցության պայմաններին:
    Բարերարի հետ կլինեն բժիշկներ, որոնք տեղում ընտանիքի անդամներին ցույց կտան անհրաժեշտ բժշկական օգնություն:
    Տեղում կորոշվեն տրամադրվող օգնության անհրաժեշտ ուղղությունները:

    ****************************************
    Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նոյեմբերի 25-ին, ժ. 12:00 լինել ՀՀ սփյուռքի նախարարության շենքի մոտ (Վ. Սարգսյան 26/1, "Էրեբունի” պլազա), որտեղից տրամադրված տրանսպորտով կայցելեն Քարակերտ:   
    Мои файлы | Просмотров: 303 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.11.2010 | Комментарии (0)

    Վլադիմիր Արզումանյան. «Ես այս հաղթանակը նվիրում են Ղարաբաղի, Հայաստանի, սփյուռքի բոլոր հայերին, բոլոր-բոլոր հայերին և բանակում գտնվող տղաներին»
    Владимир Арзуманян

    ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը հայտարարել է, որ նվիրում է իր հաղթանակը աշխարհասփյուռ հայությանը: Մանրամասն... 


     
    Մանրամասն...
    Мои файлы | Просмотров: 316 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 23.11.2010 | Комментарии (0)


    Իրանում հայկական համայնքը խիստ զգայուն է հայաստանյան սխալ մեկնաբանությունների հանդեպ
    Իրանահայեր Լրատու Ցանցը բոլորեց իր գործունէության երկու տարին: Ի՞նչն էր «Իրանահայեր» կայքէջի ստեղծման շարժառիթը և որո՞նք էին նրա կայացման նախադրյալները:

    Դեռևս երկու տարի առաջ իրանահայ համայնքը չուներ օնլայն լրատվամիջոց` սեփական հայացքների արտահայտման և տեսակետների փոխանակման համար: Իսկ համայնքի պահանջներին, ինչպես և ողջ աշխարհում, համապատասխանում էր տեղեկատվության հենց այս տարբերակը:
    Հենց այդպես էլ կայացավ կայքէջ ստեղծելու գաղափարն ու դրան հաջորդող որոշումը` 2008 թվականի օգոստոսի 28-ին: Այն ի սկզբանե ջերմ ընդունելություն գտավ իրանահայ համայնքի մոտ և մեծ հետաքրքրություն առաջացնելով ` արժանացավ նրա հավանությանը:

    Իսկ ինչպե՞ս առաջացավ...
    Մանրամասն... 
    Мои файлы | Просмотров: 296 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 23.11.2010 | Комментарии (0)

    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԼԻՆՆ՝ ԱՅՍՕՐ...

    Առաջին ձյունը...





      

    22.11.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 276 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.11.2010 | Комментарии (0)


    ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԳՈՐԾԵԼԱՈՃԸ. ԲՈՅԿՈՏ ՆԱՏՕ-Ի ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

    Картинка 14 из 5821

    Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, բայց քանի որ հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումներ են տրվում, ինչը անընդունելի է Հայաստանի համար, Սերժ Սարգսյանը որոշել է չգնալ Լիսաբոն: Սա, ամենայն մասնակիությամբ հանդերձ, աննախադեպ քայլ է, որով թերեւս կարելի է հստակորեն նշել, որ Հայաստանն Ադրբեջանի վայրահաչությանն ասում է` բավական է: Բացել ...

    Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները կարևորում են ազատ, անկախ ու ժողովրդավարական Ղարաբաղի գոյությունը


    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին ելույթով հանդես է եկել Օրենջ Քաունթիի Միջազգային հարաբերությունների խորհրդում:
    Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին։ Միջոցառմանը մասնակցել են Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:
    Մանրամասն...

    Հայկական խաչքարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
     
    Նոյեմբերի 17-ին Նայրոբիում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում որոշում է կայացվել Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ:
    Մանրամասն...

    Արևմտյան Հայաստանի հայերի Հայ Ազգային Խորհրդի Կոնգրեսը տեղի կունենա Մարսելում
    2010-11-22
    Նոյեմբերի 27-ին և 28-ին Մարսելում տեղի կունենա Արևմտյան Հայաստանի հայերի Հայ Ազգային Խորհրդի Երրորդ Կոնգրեսը: Այս մասին տեղեկացնում է «Երկրամասը» թերթը: Կոնգրեսին կմասնակցեն Արևմտյան Հայաստանի հայերի Հայ Ազգային Խորհրդի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից:
    Առաջին օրը կլինեն Արևմտյան Հայաստանի խնդիրներին ու Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքներին անդրադարձող ելույթներ: Երկրորդ օրը նվիրված է Արևմտյան Հայաստանի սահմանների մասին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի որոշման 90-ամյակին: Կլինեն նաև ելույթներ, որոնց ընթացքոըմ կներկայացվեն 2011 թվականին կազմակերպության գործունեության համար առաջարկվող որոշումներ:

    Мои файлы | Просмотров: 275 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

    Ռուբեն Հայրապետյանը հաղթեց "Կեվադ" ավտոդպրոցի շախմատի պատանեկան մրցաշարում...




    Շարունակությունը պասվում է...

    22.11.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 290 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

    Այս անգամ մեր հակառակորդն ուժեղ էր... 

    ՖՈՒՏԶԱԼ
    Картинка 21 из 54

    21.11.2010

    "Loo" մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    4 փուլ

    S.FC Yerevan (Տալլինն)  - S.Sillamäe Almaz 6:8


    21.11.2010
    F.FC Yerevan (Тallinn)













    22.11.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 284 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024