Понедельник, 23.09.2024, 08:19
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 9
    Гостей: 9
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    24.11.2010, 02:10

    Վուդրո Վիլսոնի որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ

    Վուդրո Վիլսոնի որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար և իրավական ուժ

    PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ: Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը: Մանրամասն...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Հայաստանում նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոյին Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:ավելին...



    Համագործակցության հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջև

    Նոյեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:ավելին...

     




    Նոյեմբերի 25-ին, ժ. 12:00 ՀՀ սփյուռքի նախարարության եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ, սփյուռքահայ բարերարը կայցելի Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղում բնակվող ծայրահեղ կարիքավոր բազմանդամ (10 երեխա) մի ընտանիքի

    Վերջերս Հայաստան է ժամանել շվեյցարահայ բարերար Հարություն Միքայելյանը:
    Պարոն Միքայելյանը ցանկություն է հայտնել օգնել Հայրենիքում բնակվող մի կարիքավոր ընտանիքի:
    Նոյեմբերի 25-ին, ժ. 12:00 ՀՀ սփյուռքի նախարարության եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի նախաձեռնությամբ, սփյուռքահայ բարերարը կայցելի Բաղրամյանի շրջանի Քարակերտ գյուղում բնակվող ծայրահեղ կարիքավոր բազմանդամ (10 երեխա) մի ընտանիքի, կծանոթանա վերջիններիս կեցության պայմաններին:
    Բարերարի հետ կլինեն բժիշկներ, որոնք տեղում ընտանիքի անդամներին ցույց կտան անհրաժեշտ բժշկական օգնություն:
    Տեղում կորոշվեն տրամադրվող օգնության անհրաժեշտ ուղղությունները:

    ****************************************
    Լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք նոյեմբերի 25-ին, ժ. 12:00 լինել ՀՀ սփյուռքի նախարարության շենքի մոտ (Վ. Սարգսյան 26/1, "Էրեբունի” պլազա), որտեղից տրամադրված տրանսպորտով կայցելեն Քարակերտ:   
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 299 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024