Статистика |
Онлайн всего: 3 Гостей: 3 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 571-580 |
Страницы: « 1 2 ... 56 57 58 59 60 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Ագրեսիայի դեպքում Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը. Սերժ Սարգսյան
02.12.2010 Սերժ
Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում
անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. Մանրամասն... ՀՀ Նախագահի ելույթը Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովում Տեսանյութ
«Ադրբեջանի
կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ
ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե և
իր բոլոր հնարավորությունները ներդնել..Տեսանյութ .
Նախագահ Սարգսյանն Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին Տեսանյութ...
Կրկնությունը՝ կոնֆլիկտի լուծման «մա՞յր»
Երբ ասելիք չկա, հղո՛ւմ արեք Հելսինկյան ակտին Արդյո՞ք
կրկնությունը կոնֆլիկտի լուծման «մայրն» է կամ ո՞ւմ համար են պարբերաբար
կրկնվում, թվում է, արդեն համաձայնեցված թեզերն ու մոտեցումները։ ամբողջը >> Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմամբ չնշանավորվեց ու ամենայն հավանականությամբ չի էլ նշանավորվի
Աստանան
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմամբ չնշանավորվեց ու ամենայն
հավանականությամբ չի էլ նշանավորվի, քանի որ Ադրբեջանի նախագահի պարագայում
բանակցությունների մյուս կողմում փաստացի մի անձ է, որ նախապես խոստումներ
է տալիս, իսկ հետո դրանք չկարողանալով պահել` նախընտրում է պարզապես
փախուստը:
Այդուհանդերձ, ղարաբաղյան հարցի
առնչությամբ կարեւոր շեշտադրումներ ԵԱՀԿ գագաթաժողովում հնչեցին: Ամենից
առաջ, որոշ առանձնահատկություններով նախորդ նմանատիպ հայտարարություններից
տարբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների
ղեկավարների խոսքը, որին այս անգամ միացած են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի
նախագահները: Բացել ...
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԴԵՌԵՎՍ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ Է ԼՈՒԾՎԵԼ
Երեկ Աստանայում 11 տարվա ընդմիջումից հետո հրավիրվեց ԵԱՀԿ գագաթաժողովը,
որի աշխատանքներին մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու 38 երկրների
պետության ու կառավարության ղեկավարներ: Գագաթաժողովի օրակարգում կարեւոր
տեղ են զբաղեցնում Բացել ...ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ ՄԶԳ
տնօրեն Ջաթինդեր Չիմային Նոյեմբերի
29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ
արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին և ԱՄՆ միջազգային զարգացման
գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիմային: ավելին... Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին
Մարզական կենտրոնի հիմնադրման ծրագրի ապահովման նպատակով Հայաստանի
էկոնոմիկայի նախարարությանն այս տարվա 4-րդ եռամսյակում տրամադրվել է 19,25
մլն դրամ...
Առաջին
անգամ աշխարհի առաջնությունը տեղի կունենա մի երկրում, որտեղ Հայաստանի
քաղաքացիներին մուտքի վիզա անհրաժեշտ չէ. Աշխարհի 2018թ. առաջնությունն
ընդունելու է Ռուսաստանը։ Իսկ աշխարհի 2022թ. աշխարհի առաջնությունը
կկայանա անհամեմատ փոքր պետությունում՝ Քաթարում։
2010-ին հայ ծանրորդները ռեկորդ են սահմանել` նվաճելով 78 մեդալ Սամվել Խաչատրյան. Հայ ծանրորդների ելույթները մինչև 23տ ԵԱ-ում շատ հաջող եմ համարում
|
Քլինթոնը կոչ է անում ԼՂ հակամարտության լուծման հարցում իրականացնել համանախագահողների առաջարկած տարրերը
01.12.2010
ԱՄՆ
Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է անում ԼՂ հակամարտության կարգավորմանը
հասնելու համար իրականացնել Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահների
առաջարկած բոլոր տարրերը։ Այս մասին հայտնում է Новости-Казахстан
տեղեկատվական գործակալությունը։
Մանրամասն...
Ֆրանսիան վճռական է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը կողմերին աջակցելու հարցում Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Պիյոնը, ելույթ ունենալով ԵԱՀԿ
գագաթնաժողովում Հիլարի Քլինթոնից անմիջապես հետո, կրկնեց ԱՄՆ
պետքարտուղարի ուղերձը. Մանրամասն... Մեկրելը կոչ է արել ակտիվացնել ձգձգվող հակամարտությունների լուծումը
Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը Աստանայից, Մեկրելը կոչ է արել ակտիվացնել ձգձգվող հակամարտությունների լուծումը: Մանրամասն... Ինչպե՞ս կարգավորել ղարաբաղյան խնդիրն առանց Ղարաբաղի
01-12-2010 «ԵԱՀԿ
առաջիկա գագաթնաժողովը հույս է ներշնչում, որ կառույցի 56 երկրները
պատրաստ են ձեռնարկել քայլեր՝ անելու ավելին, քան տարածաշրջանի ձգձգվող
հակամարտություններում «status quo»—ի պահպանումն է»,–հայտարարել է ԵԱՀԿ
գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոն՝ խոսելով Աստանայում նախանշված
գագաթնաժողովից ակնկալիքների մասին։ ամբողջը >>
Մատենադարանում բացառիկ ցուցադրությամբ եւ գրքերի շնորհանդեսով նշվեց Կոմիտասի 140—ամյակը Դիմելով ներկաներին՝ հաստատության տնօրեն Հրաչյա Թամրազյանն ասաց, որ ՀՀ
մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի ազգային
արխիվի աջակցությամբ կազմակերպված ցուցադրությունում առաջին անգամ
հանրությանը ներկայացվում են Մատենադարանում պահվող այն ձեռագրերը, որոնք
ուսումնասիրել է Կոմիտաս վարդապետը՝ հայոց հին ձայնանիշերի՝ խազերի
վերծանության աշխատանքների ընթացքում։ ամբողջը >>
«Հաղթողներին չեն դատում»՝
Այս
օրերին Ռուսաստանում, նաեւ Եվրոպայում նշում են կայսերական Ռուսաստանի
ցամաքային եւ ծովային ռազմական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալիսիմուս
Ալեքսանդր Սուվորովի ծննդյան 280—ամյակը։
Սուվորովը եղել է շատ արդարամիտ, անվախ, ազնիվ անձնավորություն։ Հավանաբար
քչերին է հայտնի կայսերական դատարանի դատավճռի մասին, որով մահապատիժ էր
նախատեսված մեծ զորավարի համար։ Մարշալ Սուվորովին մեղադրանք էր
ներկայացվել այն բանի համար, որ նա Թուրթակիայի (Թուրքիա) ամրոցի գրավման
շատ հաջող օպերացիան իրականացրել էր ինքնակամ, չխորհրդակցելով
ղեկավարության հետ։
ամբողջը >>Հայաստանը ջախջախեց Թուրքիային01.12.2010
Թուրքիայում շարունակվում է Հայաստանի պատանեկան հավաքականի հաղթարշավը։
Պատանեկան օլիմպիադայի 6-րդ տուրում մեր ընտրանին 3.5։0.5 հաշվով ջախջախեց... Մանրամասն... |
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին դեկտեմբերի 4-ին
տոնախմբում է հայոց առաջին լուսավորիչներ Թադեւոս եւ Բարդուղիմեոս
առաքյալների հիշատակը:
Տոնի առիթով
նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին
Բ-ի օրհնությամբ հանդիսավորապես Մայր աթոռի գանձատանը պահվող երկու
առաքյալների մասունքները կբերվեն Մայր տաճար: Իսկ դեկտեմբերի 4-ին ժամը
10.30-ին կմատուցվի սուրբ պատարագ ի հիշատակ սուրբ ... Մանրամասն... |
Հայաստանի նախագահն Աստանա կմեկնի նոյեմբերի 30-ին
PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը
նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու
դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ
համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին: Ինչպես
հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում
Հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:
Ղարաբաղյան հակամարտության հարցում եկել է էջը շրջելու ժամանակը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի
կառուցողական մոտեցումը և ոգին, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում
հասնել խաղաղության, և դա Մինսկի խմբի և ԵԱՀԿ նախագահի խնդիրն է։ Կիրակի
Աստանայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր
քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն։ «Եկել է էջը շրջելու ժամանակը, որպեսզի
երկու հարևան երկրները կարողանան
ապրել բարեկամության և համագործակցության մթնոլորտում։ Անհրաժեշտ է
լուծել ԼՂ հակամարտությունը»,– հայտարարել է Բրիշամբոն։ Ինչպես հայտնում է
trend.az–ը, Մինսկի խմբի ներկայացուցիչները կիրակի ժամանել են Աստանա։
(Tert.am) Մինչև հունվար մենք կունենանք արքայական գամբիթ, եթե… կանխատեսում է մարքսիստը
Աստանայում
կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի իշխանական այրերին պետք է
զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի
մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ հղում անելով
միջազգային մամուլի էջերում տեղ գտած վարկածներին։ Մանրամասն...Հայ շախմատիստների հաղթարշավը շարունակվում է
(Հայաստանի 5-րդ անընդմեջ հաղթանակը Թուրքիայում) Նոյեմբեր 30, 2010
Թուրքիայում անցկացվող շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում
Հայաստանի հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը` 3:1 հաշվով
առավելության հասնելով Հնդկաստանի հավաքականի նկատմամբ: Պարտիան հաղթանակով
ավարտեցին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Դավիթ Շահինյանը:
Պարտվեց Ռոբերտ Աղասարյանը: Հայաստանը հինգ տուրերում տարած հինգ հաղթանակով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկու միավոր է հետ Թուրքիայի հավաքականը: (news.am)
|
ՖՈՒՏԶԱԼ
28.11.2010
Նարվա
Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
5 փուլ
S.NJL GOL (Նարվա) - S.FC Yerevan (Տալլինն) 12:10
Մենք "վտուխատ" եղանք "ԳՕԼ" անվամբ շատ լավ թիմի... (Նարվա քաղաքը եկել էր տեսնելու,թե այս ինչ նոր ֆուտբլային ակումբ է հայտնվել Էստոնիայում Երեւան անվան տակ)
28.11.2010
S.NJL GOL (Նարվա) - S.FC Yerevan (Տալլինն)
Շնորհակալություն մեր տղաներին հոյակապ խաղի համար: Մենք մոտ էինք հաղթանակի, եւ
թեկուզ եւ ցավալի պարտություն կրեցինք,բայց նարվացիները տեսան յուրահատուկ եւ ուժեղ ակումբ:
Խաղը պարզապես արտակարգ էր եւ հաշիվը փոխվում էր մեկ այս մեկ այն կողմ ամեն րոպե.0:1, 2:1, 4-4, 5:8, 9:9, 10:11...,
Դաշտի տերերին օգնեցին նաեւ նրցավարները:
Հաջորդ խաղը մենք անց ենք կացնելու դեկտեմբերի 5-ին (15.30) մեր դաշտում
շատ ուժեղ ակումբի դեմ: Մեր հակառակորդներն է դե-ֆակտո՝ Էստոնիայի
զինվորական ուժերի նորաստեղծ հավաքականը (S.Kirde Kaitseringkond) ,որոնք
առաջնությունում գնում են առանց պարտության եւ կորցրած միավորների:
S.FC Yerevan - S.Kirde Kaitseringkond 05.12.2010 15:30
Հուսովենք,որ այդ օրը մեզ կաջակցեն նաեւ մեր հայ ֆուտբոլասերները:
Լուսաշաան.
Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:
Առաջնության աղյուսակը...
Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են. - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը http://yerevan-est.ucoz.ru/
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը http://esthaylraber.ucoz.ru/ - Գրիգորի Ռակը (գործարար)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման http://www.ehituseinkasso.ee/ru/
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը http://www.kevadautokool.ee/
(Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
INFO.
+372 53488750 Ավետիք
Հայրապետյան:
29.11.2010
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Նախագահ Սարգսյանը կողմ է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների աշխատակազմերի միջև ուղիղ շփումներին
ԱՄՆ Պետքարտուղարությունը սպառնացե՞լ է Հայաստանին պատժամիջոցներով
29 նոյեմբերի 2010
PanARMENIAN.Net
- ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն նամակ է հղել ՀՀ նախագահին,
որտեղ մտահոգություն է հայտնել Իրանին զենք վաճառելու առնչությամբ: Ինչպես
հաղորդում է Wikileaks կայքը, այդ մասին ասվում է Նեգրոպոնտեի 2008
թվականի դեկտեմբերի 24-ի նամակում: «Չնայած մեր երկրների միջև հաստատված
սերտ հարաբերություններին, ոչ ԱՄՆ վարչակազմը, ոչ ԱՄՆ Կոնգրեսը չեն կարող
անտարբեր մնալ այս հարցում: Այս հարցը կքննարկվի Հայաստանի դեմ
պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը որոշելու համար»,-գրում է
Նեգրոպոնտեն: Ասվում է նաև, որ Իրանը ԿԺԴՀ-ից ձեռք է բերել
ռուսական օրինակով պատրաստված ժամանակակից հրթիռներ, որոնց թռիչքի
հեռավորությունը թույլ կտա Իրանին հարված հասցնել ինչպես Արևմտյան Եվրոպայի
երկրների մայրաքաղաքներին, այնպես էլ՝ Մոսկվային: Նախօրեին
Wikileaks կայքը աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին է փոխանցել ԱՄՆ
Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակները, որոնք աշխարհի տարբեր
երկրներում ԱՄՆ դեսպանների ծառայողական ու գաղտնի գրառումներն են: Աղբյուր... Wikileaks-ում հետաքրքիր բացահայտումներ կան Հայաստանի եւ Ղարաբաղի մասին
|
Սերժ Սարգսյանն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ26 նոյեմբերի 2010
PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրհանդիպում էունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր
Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ
Կասպրշիկի հետ: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը,
Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների
գագաթնաժողովին ընդառաջ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի
հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Ռ.Սեւակի ծննդյան 125 ամյակին եւ նկարիչ Բենիկ Պետրոսյանի 70 ամյակին նվիրված միջոցառումներին
Հայաստանին նետված մարտահրավերներն ու սպառնալիքները... ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման իրավական գործընթացի մասին...
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի ուղիների մասին ... ԱՅՆՃԱՐ. ՄԵՐՕՐՅԱ ՄՈՒՍԱ ԼԵՌՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՀՆՕՐՅԱ ԲԵԿՈՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ 26.11.2010
Դավիթ Բաբայան
2010թ. օգոստոսի վերջին տասնօրյակում Այնճար գյուղում, որը միակ զուտ
հայկական բնակչություն ունեցող բնակավայրն է Լիբանանում և ընդհանրապես
Մերձավոր Արևելքում, տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Մուսա
լեռան ճակատամարտի 95 և գյուղի հիմնադրման 70-ամյակներին։ Մանրամասն... ՀԱՅԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐ Թուրքիայի իշխանությունների կողմից Ցյուրիխյան արձանագրությունների
տապալումը լուրջ հարված հասցրեց այդ երկրի միջազգային հեղինակությանը:
Դրանից հետո թուրքական կողմը սկսեց ձեռնարկել իմիտացիոն բնույթի քայլեր,
որոնք միտված են տպավորություն ստեղծելու, թե հայ-թուրքական գործընթացը
շարունակվում է եւ Թուրքիան հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին:
Այդ քայլերը, հետզհետե ծավալվելով, սկսեցին էական տեղ զբաղեցնել Թուրքիայի
արտաքին քաղաքականության մեջ: Մանրամասն...
Հավաքական պատասխանատվության համահայկական արտահայտությունը
«Հեռուստամարաթոն–2010»—ի
արդյունքում հավաքագրվել է 20,862,733 ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու
նվիրատվության խոստում։ Աշխարհի բոլոր անկյուններից հազարավոր
հեռուստադիտողներ հետեւեցին դրամահավաք մարաթոնին՝ կաբելային, արբանյակային
եւ առցանց հեռարձակմամբ՝ կատարելով իրենց նվիրատվությունները։ Նվիրատվությունների չափը 30 դրամից մինչեւ 2 մլն դոլար էր։ ամբողջը >> |
|
|