Понедельник, 23.09.2024, 00:33
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 22
    Гостей: 22
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    30.11.2010, 10:53

    Հայաստանի նախագահն Աստանա կմեկնի նոյեմբերի 30-ին

    Հայաստանի նախագահն Աստանա կմեկնի նոյեմբերի 30-ին

    PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան` մասնակցելու դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 7-րդ գագաթնաժողովին: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:

    Ղարաբաղյան հակամարտության հարցում եկել է էջը շրջելու ժամանակը. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար


    Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի կառուցողական մոտեցումը և ոգին, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում հասնել խաղաղության, և դա Մինսկի խմբի և ԵԱՀԿ նախագահի խնդիրն է։ Կիրակի Աստանայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն։ «Եկել է էջը շրջելու ժամանակը, որպեսզի երկու հարևան երկրները կարողանան ապրել բարեկամության և համագործակցության մթնոլորտում։ Անհրաժեշտ է լուծել ԼՂ հակամարտությունը»,– հայտարարել է Բրիշամբոն։ Ինչպես հայտնում է trend.az–ը, Մինսկի խմբի ներկայացուցիչները կիրակի ժամանել են Աստանա։ (Tert.am)

    Մինչև հունվար մենք կունենանք արքայական գամբիթ, եթե… կանխատեսում է մարքսիստը


    Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի իշխանական այրերին պետք է զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ հղում անելով միջազգային մամուլի էջերում տեղ գտած վարկածներին։ Մանրամասն...

    Հայ շախմատիստների հաղթարշավը շարունակվում է

    (Հայաստանի 5-րդ անընդմեջ հաղթանակը Թուրքիայում)

    Նոյեմբեր 30, 2010

    Թուրքիայում անցկացվող շախմատի համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը` 3:1 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի հավաքականի նկատմամբ: Պարտիան հաղթանակով ավարտեցին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Դավիթ Շահինյանը: Պարտվեց Ռոբերտ Աղասարյանը: Հայաստանը հինգ տուրերում տարած հինգ հաղթանակով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկու միավոր է հետ Թուրքիայի հավաքականը: (news.am) 


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 278 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024