Вторник, 12.11.2024, 02:42
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 551-560
    Страницы: « 1 2 ... 54 55 56 57 58 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
    Картинка 297 из 55230 
    Դեկտեմբերի 14-15-ը Երեւանում կանցկացվի «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը, կմասնակցեն բազմաթիվ գիտնականներ շուրջ 20 երկրներից, այդ թվումՙ ցեղասպանագիտության բնագավառում այնպիսի ճանաչված հեղինակություններ, ինչպիսիք են` Իվ Թերնոնը, ...
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 325 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.12.2010 | Комментарии (0)

    Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

    10.12.2010


    Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը։

    1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950թ.-ից աշխարհում դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը։
    Մանրամասն...

    Մարդու իրավունքների ջատագովները Արցախը նշում է անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրը


    Գերտերություններն ի վերջո ստիպված են լինելու հաշվի նստել չճանաչված պետությունների հետ


    Այսօր Արցախում նշվում է անկախության հանրաքվեի 19—րդ տարեդարձը եւ Սահմանադրության ընդունման օրը։
    Մինչեւ անկախության հանրաքվեի անցկացումը, որն առաջին անգամ կայացավ 1991—ի դեկտեմբերի 10—ին, նույն թվականի սեպտեմբերի 2—ին երկրում հռչակագիր էր ընդունվել ԼՂՀ անկախության վերաբերյալ։ Արցախի ժողովուրդը գրեթե միաձայն, ավելի քան 99 տոկոսով «այո» ասաց անկախությանը։ Հետխորհրդային պետությունների թվում, Արցախը տարածաշրջանի երկրների հետ կողմնակից էր փոխշահավետ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու։ Բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ՝ անկախության հանրաքվեին արձագանքելով դաժան պատերազմով։ 
    ամբողջը >>
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն.
    պատմություն և այժմեականություն


    Մարդու իրավունքները Հայաստանում ցեխի արժեք ունեն. ընդդիմությունը երթ է սկսել (տեսանյութ)


    ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը շտկեց Գագիկ Ջհանգիրյանին՝ նշելով. «Վերջին երեք օրում ազատ է արձակվել 2 քաղբանտարկյալ և մեկ քաղաքապետ»։ Հայտարարությանը բուռն արձագանքեցին հավաքվածները՝ հուշելով, որ արդարադատության նախարարի պաշտոնանկությունը ևս հաջողություն է։


    Քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, բացառությամբ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի. երկու կարծիք


    «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ վաղաժամկետ ազատ արձակումը կկիրառվի բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի։
    Մանրամասն...
     
    Այսօր ֆուտբոլի համաշխարհային օրն է
    Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ` դեկտեմբերի 10-ին նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը: Միջազգային հանրությունն այս կերպ իր հարգանքն է արտահայտում միլիոնավոր մարդկանց, որոնց համար ֆուտբոլը կենսակերպ է եւ կյանքի ոճ:
    Թեեւ ֆուտբոլի հայրենիք է համարվում Անգլիան, որտեղ 1863թ. հոկտեմբերի 26-ին 11 ֆուտբոլային ակումբներ ստեղծեցին աշխարհի առաջին ֆուտբոլային ասոցիացիան, սակայն գնդակով խաղի մասին առաջին հիշատակումը հայտնի էր Քրիստոսից երկու հազար տարի առաջ Չինաստանում, որտեղ զինվորները դիմացկունության համար այսօրվա ֆուտբոլին նմանվող խաղով էին զբաղվում:
    Ֆուտբոլ են խաղացել նաեւ Հին Հունաստանում եւ Հին Հռոմում, մոտ երկուս ու կես հազար տարի առաջ: Հունաստանում խաղը կոչվում էր ճակատամարտ գնդակի համար: Իսկ 8-րդ դարում Անգլիայում սաքսերը ֆուտբոլ էին խաղում ճակատամարտերից հետո. գնդակի փոխարեն օգտագործվում էին թշնամու գլուխները:
    Նյուզ.ամ

    Мои файлы | Просмотров: 267 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.12.2010 | Комментарии (0)


    Ստեփան Գրիգորյան. «Միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են Հայաստանին դրդել ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը»
    ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթե Հայաստանը միակողմանի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կնշանակի բանակցային գործընթացի խաթարում, ինչ-որ չափով >>>

    ՀՀ
    սփյուռքի
    նախարարության
    պատվիրակությունը վերադարձավ Լատինական Ամերիկայից
       

    Լատինական Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմաննն աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության 6 մարդուց բաղկացած պատվիրակությունը 2010թ. նոյեմբերի 22-30-ն այցելեց Լատինական Ամերիկա: ավելին...

     
    Мои файлы | Просмотров: 287 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.12.2010 | Комментарии (0)

    Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները


    Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամադյարովի աշխատանքային հանդիպումը:
    Մանրամասն...

    «Ո՞վ է Արամ Կանդայանը, որ իմ կնոջը մատնացույց անիՙ ուր նստել»
    Картинка 18 из 64000

    Այնպես որ, Կանդայանի ծեծով սկիզբ առած գործընթացն ընդամենը տեսակների պատերազմ է: Այն սկսվել է հեռավոր 90-ականների սկզբին ու փոփոխական հաջողությամբ դեռ շարունակվում է: Ինչ-որ պահի շարիկովները կարողացան հաղթանակ արձանագրել: Բայց դա ընդամենը պահ է, որ, հուսանք, շուտով կանցնի, ու անվերադարձ...
    Մանրամասն...

    Բեգլարյանի հրաժարականը կապված է Պզոյի գործի հե՞տ
    Ֆիլիպ Կիրկորովի հասցրած ապտակը (վիդեո)
    Мои файлы | Просмотров: 338 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.12.2010 | Комментарии (0)


    Գրիգոր Հայրապետյան.
    Էստոնիայում բացվում է նոր շախմատային աստղի,իսկ իմ աշակերտների այդպիսի հաղթանակները տալիս են ինձ ոչ միայն նոր ուժեր,այլ եւ՝ անսահման երջանկություն... 


    30.11.2010
    Գրիգոր Հայրապետյան / Անդրեյ Մյասցով


    Խաղում է՝ 7-ամյա Անդրեյ Մյասցովը

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 331 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.12.2010 | Комментарии (0)

    Քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ չի կայացել

    9 դեկտեմբերի 2010

    Քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը ԱԺ-ում Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ չի կայացել
    PanARMENIAN.Net - ՀՀ խորհրդարանում դեկտեմբերի 9-ին կայանալու էր Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ քվեարկությանը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, կոալիցիոն ուժերը հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Իր հերթին, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ դա համազգային հարց է՝ կոչ անելով կոալիցիային մասնակցել քվեարկությանը: Արդյունքում, քվեարկությանը մասնկցել է ընդամենը 13 պատգամավոր, որոնք քվեարկել են Արցախի անկախության օգտին, սակայն քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը չի կայացել: Աղբյուր...

    Լ. Մելիք-Շահնազարյան. «ԼՂ անկախությունը պետք է ճանաչվի այսօր»
    Картинка 54 из 147
    18 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ պահեր, երբ Հայասատանը պետք է ճանաչեր ԼՂ անկախությունը, միևնույն ժամանակ եղել են նաև այնպիսի պահեր, որոնք իսկապես հարմար չեն եղել ճանաչման համար: Սակայն վերջին 3-4 ամիսների ընթացքում մենք կանգնած ենք այնպիսի փուլում, երբ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
    Մանրամասն...

                                    
    Կոչեմ ապրողաց

    2013թ. երկրաշարժից տուժած բոլոր ընտանիքները
    ապահովված կլինեն բնակարաններով

    22 տարի առաջ դեկտեմբերի 7—ին, ժամը 11։41—ին մի քանի վայրկյանում ավելի քան 9 բալանոց հուժկու ցնցումից ավերվեցին Հայաստանի 21 քաղաքներ եւ 324 գյուղեր։ Հողին հավասարվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Լենինականի (ներկայումս՝ Գյումրի) շինությունների 80 տոկոսը, մեծ վնաս կրեց Վանաձորը։ Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%—ը՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը։ Պաշտոնական տվյալներով, բնական աղետը խլեց 25 հազար մարդու կյանք, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 530 հազար ընտանիք մնաց անօթեւան։
    Երկու տասնամյակ անց էլ դեռ զգալի են ողբերգության նյութական եւ բարոյական հետեւանքները։ Այդուհանդերձ, անցած տարիներին հսկայածավալ շինարարություն է իրականացվել, եւ ՀՀ իշխանությունները գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը բնակավայրերի եւ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Իսկ երկրաշարժի հետեւանքով բնակարանից զրկված եւ սեփական անկյունի կարիք ունեցող դեռեւս 7 հազար ընտանիքների բնակապահովման խնդիրը նախատեսվում է լուծել մինչեւ 2013 թ. ներառյալ։

    08-12-2010

         ՈՒԽՏ ԱՐԱՐԱՏԻ

    Мои файлы | Просмотров: 270 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.12.2010 | Комментарии (0)

    Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել
    Картинка 37 из 153 
    Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր աղբյուրներից: Առայժմ հայտնի չէ, թե ինչ է գրված քաղաքապետի դիմումում:
    Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գագիկ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:
    Մանրամասն...

     Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. թերթ
    Картинка 50 из 153

    ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, գրում է «Ժամանակ» օրաթերթը։

    Ըստ թերթի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի իրավապահ մարմիններին հրաման է տվել քրեական գործ հարուցել Բեգլարյանի նկատմամբ՝ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակցին ծեծելու փաստի առնչությամբ։ Տվյալ պահին ՀՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունը նյութեր է պատրաստում նախկին քաղաքապետի դեմ։ Մանրամասն...  

     
    «Ես ցանկանում եմ ծնվել և ապրել Հայաստանում, իսկ ՀՀ կառավարությո՞ւնը»
    «Ես ունեմ Հայաստանում ծնվելու և ապրելու իրավունք»


    09.12.2010
     
    ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել տարբեր հիմնարկներում աշխատող հղի կանայք։ «Ես ցանկանում եմ ծնվել և ապրել Հայաստանում, իսկ ՀՀ կառավարությո՞ւնը», «Ես ունեմ Հայաստանում ծնվելու և ապրելու իրավունք» բովանդակությամբ պաստառներ և երեխաների նկարներ պարզած՝ նրանք կառավարությունից պահանջում էին փոփոխություններ չկատարել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստերի մասին» ՀՀ օրենքում։
    Մանրամասն...

    ՀՀ խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որի համաձայն Հայաստանը կկարողանա պայմանագրեր կնքել չճանաչված պետությունների հետ

    Мои файлы | Просмотров: 477 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.12.2010 | Комментарии (0)

    Հայաստանը հիշատակում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
    Картинка 278 из 927

    ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարելիցը: Տարերքի սարսափելի հարվածը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը դարձավ:

    1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ։
    Մանրամասն...

    посмотретьпроигратьпосмотреть
    посмотретьпроигратьпосмотретьпроиграть

    Երկրաշարժից 22 տարի հետո 9000 ընտանիք բնակարան դեռևս չունի
    07.12.2010

    Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 22-րդ տարելիցը։ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղի ժամանակով 11:41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։
    Մանրամասն...

    Ուկրաինայում հիշել են Սպիտակի երկրաշարժի զոհերին
    Դեկտեմբերի 7-ին ժամը 12:00-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում ու մատուռներում մատուցվել է պատարագ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի...
    Мои файлы | Просмотров: 293 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.12.2010 | Комментарии (0)

    Այսօր ԼՂ-ն ռազմաքաղաքական ինքնուրույն միավորից վերածվել է վիճելի տարածքի։ Սա Հայաստանի դիվանագիտության ամենածանր կորուստն է. Լևոն Զուրաբյան
    07.12.2010

    Աստանայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության շուրջ Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրենց մեկնաբանությունները: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ հայտարարությունը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ «Հայաստանն ընդունեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:
    Մանրամասն...

    Թուրքիայի քրդերը խոստովանում են իրենց նախնիների մեղքը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ

    PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդերը խոստովանում են իրենց նախնիների մեղքը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության իրագործման մեջ: «Հայերը ոչնչացվեցին մեր ձեռքով, և այսօր մենք հատուցում ենք անցյալի մեղքերի համար»...
    Աղբյուր...
     
    Հայերը մեր ձեռքով են կոտորվել. Դիարբեքիրի առեւտրային պալատի նախագահ

    Դեկտեմբեր 07, 2010
    Картинка 6 из 1898
    Հայերը մեր ձերքով են կոտորվել, եւ այդ մեղքերի համար մենք հիմա պատժվում ենք։ Այս մասին հայտարարել է Դիարբեքիրի առւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Գալիփ Էնսարիօղլուն։
    Մանրամասն... 

    Հայոց Աղվանքի կառավարությունը ձևավորման փուլում է. Գրիգորի Այվազյան
    Картинка 7 из 14
    Հայոց Աղվանք Հանրապետությունը կառավարության ձևավորման փուլում է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց նախագծի հեղինակ, Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը։
    Մանրամասն...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային 

    Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի  Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային, որին ուղեկցում էր վերջինիս ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանը: ավելին...

     

    Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը 

    Դեկտեմբերի 6-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը: ավելին...

     
    Мои файлы | Просмотров: 309 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.12.2010 | Комментарии (0)

    Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին
    Картинка 1 из 664

    ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ >>>

    Ղարաբաղի ռազմական գործողությունները կարող են անկանխատեսելի հետևանքների հանգեցնել. ռուս փորձագետ

    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ

    ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, կարծում է Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր Եվգենի Կոժոկինը՝ մեկնաբանելով ղարաբաղյան խնդրի ուժային լուծման հնարավորության մասին հայտարարությունները:  Մանրամասն...

     
    Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավարը Բաքվին Ղարաբաղում պատերազմ սկսելու կոչ է անում

    Դեկտեմբեր 06, 2010

    Ղարաբաղի համար պատերազմն անխուսափելի է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը՝ ադրբեջանական Day.az գործակալությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները:

    «Պատերազմը Հարավային Կովկասում անխուսափելի է եւ միջնորդներն այլ խաղ չեն առաջարկում»,- հայտարարել է Ջեմալը:

    Նրա խոսքով, ամերիկացիները չեն վարկաբեկում իրենց, այլ միայն ձեռքերն են շփում՝ պատերազմի ակնկալիքով: «Լռելյայն հետեւելով, նրանք միայն բոլորին համընդհանուր բախման փակուղի են մտցնում, իսկ Եվրոպան, որի համար նման սցենարը մահվան է հավասար, ոչինչ չի կարող անել»,- կարծում է  Ջեմալը:   Մանրամասն... 


    Ինչու դեկտեմբերի 7… կամ խորհրդանշական օրերի զուգադիպումը

    Դեկտեմբեր 6, 2010թ. 

    Tigran

    ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցին պատասխանում է «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության աշխատանքները համակարգող եւ համանուն պարբերականի խմբագիր Տիգրան Փաշաբեզյանը:

    - «Հայաստանին (և տարածաշրջանի մյուս երկրներին) նետված մարտահրավերներն ու սպառնալիքները» հոդվածում երեք այլ սպառնալիքների շարքում նշել էիք Իրանի տարածքը ընդերք թափանցող ռումբերով հարվածելու դեպքում տեխնածին աղետների շղթայական ռեակցիայի հրահրումը ողջ տարածաշրջանում: Հայտնի է, որ 2010-ի դեկտեմբերի 6-7-ը Ժնևում` ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա վեցյակը կբանակցի Իրանի հետ վերջինիս միջուկային թղթածրարի հարցերով: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ բանակցություններից:
    Մանրամասն...

    noravank.am
    ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵԴԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Սամվել Մարտիրոսյան
    Картинка 6 из 807


    Ինտերնետի ներկայիս զարգացումը հանգեցրել է այն բանին, որ այլընտրանքային լրատվամիջոցները սկսել են, մի կողմից, մրցակցել, մյուս կողմից՝ լրացնել ավանդական զանգվածային լրատվամիջոցներին։ Վերջին տարիների գլոբալ փորձը ցույց է տալիս, որ այսպես կոչված քաղաքացիական լրագրությունը (որտեղ ներառվում են բլոգերները, սոցիալական ցանցերի և նման քաղաքացիական ռեսուրսների այցելուները) որոշակի իրավիճակներում շատ ավելի արդյունավետ է դուրս գալիս, քան ավանդական լրատվամիջոցները։
    Մանրամասն...
    Мои файлы | Просмотров: 277 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.12.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024