Пятница, 15.11.2024, 22:52
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 421-430
    Страницы: « 1 2 ... 41 42 43 44 45 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Սերժ Սարգսյանը բաժակաճառ է ասել՝ ի փառս հայ-հունական հարատև բարեկամության

    19.01.2011


    Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից երեկ երեկոյան` ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք: 
    Մանրամասն...

    Հրաչյա Արզումանյան. Կոսովոն, Սուդանը և մյուսները օրինակ չեն կարող ծառայել Արցախի համար


    Հրաչյա Արզումանյան. Կոսովոն, Սուդանը և մյուսները օրինակ չեն կարող ծառայել Արցախի համար

    PanARMENIAN.Net - Աշխարհ մակարդակով միտումները միանգամայն ակնհայտ են՝ ինքնորոշման իրավունքը գնալով դառնում է հիմնական: Եվ եթե Կոսովոն, Սուդանը և մյուսները օրինակ չեն կարող ծառայել Արցախի համար, այնուամենայնիվ, կարելի է հասկանալ և կանխատեսել, թե ինչ է սպասում հայկական աշխարհին մոտ ապագայում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Ըստ նրա, այժմ վերափոխվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհը և Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն դիմակայելու նոր մարտահրավերներին:  Մանրամասն...

    Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Կիպրոս և Հունաստան  

    Ավարտվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Կիպրոս և Հունաստան:
    ավելին...

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 19 հունվարի, 2011 Վիդեո


    Սիրանուշ Անդրիասյանը` շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն

    Հունվար 19, 2011

    Սիրանուշ Անդրիասյանի հաղթանակով ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի 66-րդ առաջնությունը: Վերջին` 9-րդ տուրում Անդրիասյանը ոչ ոքի խաղաց Լիա Մարտիրոսյանի հետ եւ 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Անդրիասյանից 1,5-ական միավոր հետ մնացին Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Նարինե Գասպարյանը: Խառատյանը նվաճեց արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալը:

    Չեմպիոնի տիտղոսից բացի Անդրիասյանը նվաճեց նաեւ Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունքը:



    Мои файлы | Просмотров: 318 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.01.2011 | Комментарии (0)


    ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՊԱՆՎԵՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ

    Թեպետ ամեն տարի հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, «Ակօսի» խմբագրատան առջեւ կազմակերպվում է բողոքի ցույց, դատական նիստն ուղեկցվում է երթերով, սակայն թուրքական իշխանությունը չի կարողանում իր մեջ քաջություն գտնել արդարադատություն կայացնելու համար:

    Դինքի սպանությունից անցել է 4 տարի, սակայն ոճրագործները պատժված չեն, դատավարությունն էլ առաջնակարգ շոու է հիշեցնում ու անվերջ ձգձգվում:

    Հրանտ Դինքը սպանվեց 2007-ին, ցերեկը, ժամը 2-ին, «Ակօսի» խմբագրատան առաջ: Սպանությունից 32 ժամ անց ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամաստը: Ավելի ուշ նա խոստովանեց, որ Դինքի հոդվածներից վրդովված Տրապիզոնից Ստամբուլ էր եկել լրագրողին սպանելու հստակ մտադրությամբ: Սակայն դատավարության ժամանակ Սամաստը հրաժարվեց խոստովանել իր մեղքը:  
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 291 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.01.2011 | Комментарии (0)


    Թուրքերը հիշել են ASALA-ն

    Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն… թեև ԱՍԱԼԱ-ն միշտ են հիշելու

    --------------------

    Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն (1): Նրանք ԱՍԱԼԱ-ն հիշելու մի քանի պատճառներ ունեն: Թվարկենք դրանք.
    1. 21-րդ դարի սկզբին արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված պատերազմական նոր հանցագործությունները Բալկաններ - Միջին Արևելք - Կովկաս - Աֆղանստան գծով իրականացնելու հանձնառությունը ինչ-որ կերպ արդարացնելու ցանկությունը:
    2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը:
    3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական ձգտումները:
    Մանրամասն...

    ԲՈԼ-ԲՈԼ ԲՈՂՈՔԵՑԻՆ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ

    Մեկ օր առաջ, «Ազգի» ` ԵԽԽՎ բանաձեւերը կատարել-չկատարելու մասին հարցին պատասխանելիս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Եկեք ամուսնությունից 3 ամիս հետո մի՛ սպասեք երեխայի, այլ հետեւենք` հղիությունը նորմա՞լ է ընթանում, թե՞ ոչ... Ոչ ոք չի ասում, թե խնդիրներ չկան, այստեղ պետք է գնահատվի` կա՞ն մարդիկ, կա՞ քաղաքական իշխանություն, որոնք պատրաստ են, ունակ են, ցանկություն ունեն այդ խնդիրները լուծելու: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ կամքը կա...»: Երեկ արդեն Հայաստան ժամանած Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը իր քառօրյա հայաստանյան հանդիպումների ընթացքում պետք է եզրահանգի` կա՞ այդ կամքը, թե՞ ոչ: Երեկ նա մի շարք հանդիպումներ ունեցավ` Հայաստանի պաշտպանության նախարարի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, երեկոյան սպասվում էր հանդիպում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված մարդկանց հարազատների հետ: Մանրամասն... 

    Ավրաամ Ռուսսոն օգնել է սրտի արատով տառապող հայ երեխային
    Հունվար 18, 2011

    Սրտի արատով տառապող 1,5 տարեկան փոքրիկ հայուհու՝ Վիրսավիա Մխիթարյանցի առողջությունը ներկայումս բավարար է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց աղջկա մայրը՝ Դարիա Մխիթարյանցը։

    Նա նաեւ հայտնեց, որ շնորհիվ Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմի աջակցության՝ երեխան ստացել է բուժման համար անհրաժետ թանկարժեք դեղամիջոցները։ Դարիա Մխիթարյանցը հայտնեց նաեւ, որ փոքրիկ աղջկան այլ մարդկանց թվում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն։ «Նա մեզ հետ հանդիպել է Մոսկվայում եւ անձամբ ինձ հանձնել գումարը»,- նշել է երեխայի մայրը։  Մանրամասն... 


    Մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնությունը
    Մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնությունը 6 պարտիաներից երեքն ավարտվեցին հաղթանակով, իսկ երեքում ոչ ոքի գրանցվեց

    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

    Սերժ Սարգսյան. Թուրքիայի ԵՄ անդամակցությունն անցնում է սեփական անցյալի միջով
    Հունվար 18, 2011

    Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարեւան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտավ անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանը Աթենքում՝ լրագրողների հետ ճեպազրույցում: ՀՀ ղեկավարը Հունաստանում է գտնվում պետական այցով:

    «Ես ուրախ եմ լսելու, որ նաեւ մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի եւ հարեւանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եվ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարեւան»,- նշել է նա:  Մանրամասն...

    ՀՀ և Կիպրոսի նախագահների ելույթը
    Картинка 197 из 273
    Տեսանյութ...
    Мои файлы | Просмотров: 288 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

    Մամուլի տեսություն
    Мои файлы | Просмотров: 285 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

    Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր

    18.01.2011


    Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն: Մանրամասն...

    Համատեղ հռչակագիր

    Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների մասին

    Նախաբան...
    Մանրամասն...

    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Կիպրոս 


    Հունվարի 17-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռք նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Կիպրոս: ավելին...

    Ռուբեն Սաֆրաստյան. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջնային է

    EAJFD մեղադրում է Բարոզուին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

    EAJFD մեղադրում է Բարոզուին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

    PanARMENIAN.Net - «ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը մենք անդրադարձանք Հայաստանում և Արցախում Ադրբեջանից հայ փախստականների վիճակին»,-ասել է Եվրոպայի հայկական դաշնության (EAJFD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Ըստ նրա, նրանք այս հարցն արծարծելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել որոշակի արդյունքի: Մանրամասն... 

    2011 թ.-ի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում

    Վիդեո
    Օրվա տեսաշար, 18 հունվարի, 2011 
    Վիդեո

    Мои файлы | Просмотров: 310 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

    Տարածաշրջանի «ամենախաղաղասեր» պետությունը Հայաստանն է. The Guardian

    HayNews.am. 18-1-2011- Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է աշխարհի «խաղաղասեր» պետությունների ցանկը: Հետազոտության արդյունքների համաձայն, 149 երկրների շրջանում Հայաստանը զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը` առաջ անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: Այսպես, Ադրբեջանը 119-րդն է, Թուրքիան` 126-րդը, Վրաստանն ու Ռուսաստանը` 142-րդ և 143-րդը:
    Հետխորհրդային երկրներից «ամենախաղաղասերը» Լիտվան է` 43-րդը, Էստոնիան` 46-րդ տեղում և Լատվիան` 54-րդը:
    «Ամենախաղաղասերի» կոչմանն է արժանացել Նոր Զելանդիան: Առաջին տասնյակում են հայտնվել Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան:
    Աղյուսակը եզրափակում են Չադը, Սոմալին, Իրաքը և Պակիստանը:

    Շարունակել...


    Мои файлы | Просмотров: 281 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.01.2011 | Комментарии (0)

    ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

    Tert.am. 18-1-2011- Թունիսի իրադարձությունները Հայաստանում նոր ուժով են բորբոքել հեղափոխության մասին խոսակցությունները: Երբ որեւէ երկրում այդօրինակ իրադարձություններից հետո Հայաստանում անխուսափելիորեն ակտիվանում են հեղափոխության մասին քննարկումները, դրանով հերթական անգամ ակնհայտ է դառնում, թե որքան մեծ է հեղափոխության պահանջարկը երկրում: Զարմանալի կլիներ իհարկե, եթե այն մեծ չլիներ: Եթե մի երկրում գոյություն ունի իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ահռելի անհավասարություն, եթե մարդկանց մի խումբ տնoրինում է իշխանության եւ նյութական բարիքների ահռելի մեծամասնությանը, մյուս խմբին թողնելով ընդամենը յոլա գնալու բաժինը, ապա այդ երկրում հեղափոխության պահանջարկը օբյեկտիվ իրականություն է:
    Բայց հարցն այստեղ այն է, թե ինչպիսին են հեղափոխության վերաբերյալ պատկերացումները: Ոչ որպես զուտ ֆիզիկական գործողություն, այլ որպես սկիզբ, ընթացք եւ տրամաբանական ավարտ ունեցող մի գործընթաց: Այդ առումով, պետք է թերեւս նկատել, որ Հայաստանում կան լուրջ խնդիրներ: Այսինքն, պատկերացումները շատ տարբեր են, հատկապես գործընթացի վերջնական արդյունքի մասով: Հայաստանում չկա հանրային ձեւավորված գերակա պատկերացում, թե հեղափոխությունից հետո կամ հեղափոխության արդյունքում ինչպիսի երկիր, ինչպիսի համակարգ է պետք կառուցել: Մեծամասնությունը առկա իրավիճակից դժգոհ են, բայց մարդկանց մի զգալի մասը դեռեւս ապրում է խորհրդային մտածողությամբ եւ հոգեբանությամբ, մյուս մասը ապրում է ներկայում իշխող նույն էթնոքրեական մտածողությամբ եւ հոգեբանությամբ` պարզապես բողոքում է, որ իշխանական լծակներն իրենը չեն: Հանրության մեկ այլ մաս ընդհանրապես գտնվում է միջնադարյան մտածողության ու հոգեբանության տիրույթում:

    Միգուցե դա նաեւ միանգամայն բնական է Հայաստանի կարգի երկրների համար: Օրինակ, Վրաստանում տեղի ունեցավ վարդերի հեղափոխություն, որի արդյունքում իշխանության եկավ Սահակաշվիլին եւ սկսեց զգալիորեն փոխել երկիրը: Երեւի թե միարժեք է, որ մտածողության եւ հոգեբանության առումով Վրաստանի բնակչությունն էլ զուրկ էր գերակա միասնական արժեհամակարգից: Բայց էլիտան կատարեց զգալի դեր: Հեղափոխության պահանջարկը ծառայեց որպես միջոց երկրում արդիական մտածողության եւ համակեցության մրցունակ կանոնների ձեւավորման գործընթաց սկսելու համար: Եվ հենց էլիտայի շնորհիվ այդ գործընթացը շարժվում է նկատելի հաջողություններով:

    Կա արդյոք Հայաստանում այդ էլիտան: Ավելի ճիշտ, ձեւավորվա՞ծ է արդյոք այդ էլիտան: Որովհետեւ անմիտ կլինի մտածել, թե Հայաստանում չկա արդիական մտածողության կրող հանրային շերտ կամ խումբ: Հարցն այն է, թե արդյոք այդ խմբերն ամբողջացած են որպես գործող, կենսունակ օրգանիզմ: Ընդ որում, խոսքը զուտ ֆիզիկական ամբողջության մասին չէ, երբ բոլորը կմեկտեղվեն նույն տարածքում կամ ձեւաչափում: Խոսքը համակարգված, հստակեցված եւ համաձայնեցված ընդհանուր նպատակով շոշափելի գործունեության մասին է: Այդ հարցի պատասխանն առայժմ թերեւս բացասական է: Հայաստանում արդիական մտածողության կրողները տարիներ շարունակ ցրված են քաղաքական եւ քաղաքացիական տարբեր բեւեռներում: Այդ մարդկանց եւ խմբերի միջեւ օրգանական կապի հաստատումը Հայաստանում թերեւս հավասարազոր կլինի հեղափոխության:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    Շարունակել...


    Դինքի հիշատակին նվիրված միջոցառում` Քյոլնում

    Panorama.am. 17-1-2011- Չորս տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան հերթական տարելիցը նշվել է Գերմանիայի Քյոլն քաղաքում: Հիշատակի ու ոգեկոչման արարողությանը, ըստ «Ermenihaber.am» լրատվական կայքի, ներկա են գտնվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև` գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
    Հայ-գերմանական ասոցացիայի և թուրք-գերմանական մշակութային ֆորումի կազմակերպած միջոցառման ժամանակ հեղինակ Թուբա Չենդերի կողմից ընթերցվել են հատվածներ Հրանտի մասին գրած իր գրքից: Բոլոր ելույթներում վերահաստատվել է Դինքի ընտանիքին ամեն կերպ աջակցելու հաստատակամությունը:
    Շարունակել...

    Мои файлы | Просмотров: 335 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.01.2011 | Комментарии (0)


    Խաղացեք շախմատ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար



    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում հունվարի 15-ին տեղի ունցավ շաբաթային  հերթական բլից շախմատի բաց՝ "Գիշատիչ" մրցաշարը "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար:

    Շարունակելի...

    17.01.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 376 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.01.2011 | Комментарии (0)



    Խաղացեք շախմատ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար



    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում հունվարի 14-ին տեղի ունցավ ուրբաթային հերթական շախմատի բաց մրցաշարը "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար:

    Շարունակելի...
    17.01.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 318 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.01.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024