Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 421-430 |
Страницы: « 1 2 ... 41 42 43 44 45 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Սերժ Սարգսյանը բաժակաճառ է ասել՝ ի փառս հայ-հունական հարատև բարեկամության
19.01.2011
Հունաստանի
նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից երեկ երեկոյան` ի պատիվ պետական այցով
Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա
Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք: Մանրամասն...Հրաչյա Արզումանյան. Կոսովոն, Սուդանը և մյուսները օրինակ չեն կարող ծառայել Արցախի համար
19 հունվարի 2011
PanARMENIAN.Net
- Աշխարհ մակարդակով միտումները միանգամայն ակնհայտ են՝ ինքնորոշման
իրավունքը գնալով դառնում է հիմնական: Եվ եթե Կոսովոն, Սուդանը և մյուսները
օրինակ չեն կարող ծառայել Արցախի համար, այնուամենայնիվ, կարելի է
հասկանալ և կանխատեսել, թե ինչ է սպասում հայկական աշխարհին մոտ ապագայում:
Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Ըստ նրա, այժմ վերափոխվում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
ձևավորված աշխարհը և Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն դիմակայելու
նոր մարտահրավերներին: Մանրամասն...
Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Կիպրոս և Հունաստան
Ավարտվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Կիպրոս և Հունաստան: ավելին...
ՎիդեոՍիրանուշ Անդրիասյանը` շախմատի կանանց Հայաստանի չեմպիոն
Հունվար 19, 2011
Սիրանուշ Անդրիասյանի հաղթանակով ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի
66-րդ առաջնությունը: Վերջին` 9-րդ տուրում Անդրիասյանը ոչ ոքի խաղաց Լիա
Մարտիրոսյանի հետ եւ 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Անդրիասյանից
1,5-ական միավոր հետ մնացին Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Նարինե
Գասպարյանը: Խառատյանը նվաճեց արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալը:
Չեմպիոնի տիտղոսից բացի Անդրիասյանը նվաճեց նաեւ Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունքը: |
ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՊԱՆՎԵՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ Թեպետ
ամեն տարի հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, «Ակօսի»
խմբագրատան առջեւ կազմակերպվում է բողոքի ցույց, դատական նիստն ուղեկցվում է
երթերով, սակայն թուրքական իշխանությունը չի կարողանում իր մեջ քաջություն
գտնել արդարադատություն կայացնելու համար: Դինքի
սպանությունից անցել է 4 տարի, սակայն ոճրագործները պատժված չեն,
դատավարությունն էլ առաջնակարգ շոու է հիշեցնում ու անվերջ ձգձգվում: Հրանտ
Դինքը սպանվեց 2007-ին, ցերեկը, ժամը 2-ին, «Ակօսի» խմբագրատան առաջ:
Սպանությունից 32 ժամ անց ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամաստը: Ավելի ուշ
նա խոստովանեց, որ Դինքի հոդվածներից վրդովված Տրապիզոնից Ստամբուլ էր եկել
լրագրողին սպանելու հստակ մտադրությամբ: Սակայն դատավարության ժամանակ
Սամաստը հրաժարվեց խոստովանել իր մեղքը: Մանրամասն... |
Թուրքերը հիշել են ASALA-ն Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն… թեև ԱՍԱԼԱ-ն միշտ են հիշելու
--------------------
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն (1): Նրանք ԱՍԱԼԱ-ն հիշելու մի քանի պատճառներ ունեն: Թվարկենք դրանք.
1. 21-րդ դարի սկզբին արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված
պատերազմական նոր հանցագործությունները Բալկաններ - Միջին Արևելք - Կովկաս -
Աֆղանստան գծով իրականացնելու հանձնառությունը ինչ-որ կերպ արդարացնելու
ցանկությունը:
2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը:
3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության
դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի
պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական
ձգտումները: Մանրամասն... ԲՈԼ-ԲՈԼ ԲՈՂՈՔԵՑԻՆ ՀԱՄԱՐԲԵՐԳԻՆ Մեկ օր առաջ, «Ազգի» ` ԵԽԽՎ բանաձեւերը կատարել-չկատարելու մասին հարցին պատասխանելիս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն
ասաց. «Եկեք ամուսնությունից 3 ամիս հետո մի՛ սպասեք երեխայի, այլ
հետեւենք` հղիությունը նորմա՞լ է ընթանում, թե՞ ոչ... Ոչ ոք չի ասում, թե
խնդիրներ չկան, այստեղ պետք է գնահատվի` կա՞ն մարդիկ, կա՞ քաղաքական
իշխանություն, որոնք պատրաստ են, ունակ են, ցանկություն ունեն այդ
խնդիրները լուծելու: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ կամքը կա...»: Երեկ
արդեն Հայաստան ժամանած Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը
իր քառօրյա հայաստանյան հանդիպումների ընթացքում պետք է եզրահանգի` կա՞
այդ կամքը, թե՞ ոչ: Երեկ նա մի շարք հանդիպումներ ունեցավ` Հայաստանի
պաշտպանության նախարարի, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչների հետ, երեկոյան սպասվում էր հանդիպում ՀԱԿ առաջնորդ Լեւոն
Տեր-Պետրոսյանի, մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված մարդկանց հարազատների
հետ: Մանրամասն... Ավրաամ Ռուսսոն օգնել է սրտի արատով տառապող հայ երեխային
Հունվար 18, 2011
Սրտի արատով տառապող 1,5 տարեկան փոքրիկ հայուհու՝ Վիրսավիա Մխիթարյանցի
առողջությունը ներկայումս բավարար է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս
մասին ասաց աղջկա մայրը՝ Դարիա Մխիթարյանցը։
Նա նաեւ հայտնեց, որ շնորհիվ Նովոռոսիյսկի քաղաքային վարչակազմի
աջակցության՝ երեխան ստացել է բուժման համար անհրաժետ թանկարժեք
դեղամիջոցները։ Դարիա Մխիթարյանցը հայտնեց նաեւ, որ փոքրիկ աղջկան այլ
մարդկանց թվում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ հայտնի երգիչ
Ավրաամ Ռուսսոն։ «Նա մեզ հետ հանդիպել է Մոսկվայում եւ անձամբ ինձ հանձնել
գումարը»,- նշել է երեխայի մայրը։ Մանրամասն...
Մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնությունը 6 պարտիաներից երեքն ավարտվեցին հաղթանակով, իսկ երեքում ոչ ոքի գրանցվեց |
Սերժ Սարգսյան. Թուրքիայի ԵՄ անդամակցությունն անցնում է սեփական անցյալի միջով
Հունվար 18, 2011
Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարեւան երկրներին
վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտավ անհրաժեշտ
քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սերժ
Սարգսյանը Աթենքում՝ լրագրողների հետ ճեպազրույցում: ՀՀ ղեկավարը
Հունաստանում է գտնվում պետական այցով:
«Ես ուրախ եմ լսելու, որ նաեւ մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի
անդամակցությանը Եվրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է
սեփական անցյալի եւ հարեւանների հետ քաղաքակիրթ գործակցության
ճանապարհներով: Եվ երբ Թուրքիան համապատասխանի եվրոպական չափանիշներին,
մենք կունենաք ավելի կանխատեսելի հարեւան»,- նշել է նա: Մանրամասն...
ՀՀ և Կիպրոսի նախագահների ելույթը
Տեսանյութ... |
Հայաստանն ու Հունաստանը ստորագրել են ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր
18.01.2011
Սերժ
Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս
Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի
Հանրապետություն: Մանրամասն... Համատեղ հռչակագիր
Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների մասին
Նախաբան... Մանրամասն...
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Կիպրոս
Հունվարի 17-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռք նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Կիպրոս: ավելին... EAJFD մեղադրում է Բարոզուին Բաքվի հայկական ջարդերի զոհերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար
18 հունվարի 2011
PanARMENIAN.Net
- «ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը մենք
անդրադարձանք Հայաստանում և Արցախում Ադրբեջանից հայ փախստականների
վիճակին»,-ասել է Եվրոպայի հայկական դաշնության (EAJFD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Ըստ նրա, նրանք այս հարցն արծարծելու են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել որոշակի արդյունքի: Մանրամասն... 2011 թ.-ի Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում
|
HayNews.am.
18-1-2011- Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է աշխարհի
«խաղաղասեր» պետությունների ցանկը: Հետազոտության արդյունքների համաձայն,
149 երկրների շրջանում Հայաստանը զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը` առաջ
անցնելով տարածաշրջանի բոլոր երկրներից: Այսպես, Ադրբեջանը 119-րդն է,
Թուրքիան` 126-րդը, Վրաստանն ու Ռուսաստանը` 142-րդ և 143-րդը:
Հետխորհրդային երկրներից «ամենախաղաղասերը» Լիտվան է` 43-րդը, Էստոնիան` 46-րդ տեղում և Լատվիան` 54-րդը:
«Ամենախաղաղասերի» կոչմանն է արժանացել Նոր Զելանդիան: Առաջին տասնյակում
են հայտնվել Իսլանդիան, Ճապոնիան, Ավստրիան, Նորվեգիան, Իռլանդիան,
Լյուքսեմբուրգը, Դանիան, Շվեդիան և Ֆինլանդիան:
Աղյուսակը եզրափակում են Չադը, Սոմալին, Իրաքը և Պակիստանը:
|
Tert.am.
18-1-2011- Թունիսի իրադարձությունները Հայաստանում նոր ուժով են բորբոքել
հեղափոխության մասին խոսակցությունները: Երբ որեւէ երկրում այդօրինակ
իրադարձություններից հետո Հայաստանում անխուսափելիորեն ակտիվանում են
հեղափոխության մասին քննարկումները, դրանով հերթական անգամ ակնհայտ է
դառնում, թե որքան մեծ է հեղափոխության պահանջարկը երկրում:
Զարմանալի կլիներ իհարկե, եթե այն մեծ չլիներ: Եթե մի երկրում գոյություն
ունի իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ահռելի անհավասարություն,
եթե մարդկանց մի խումբ տնoրինում է իշխանության եւ նյութական բարիքների
ահռելի մեծամասնությանը, մյուս խմբին թողնելով ընդամենը յոլա գնալու
բաժինը, ապա այդ երկրում հեղափոխության պահանջարկը օբյեկտիվ իրականություն
է:
Բայց հարցն այստեղ այն է, թե ինչպիսին են հեղափոխության վերաբերյալ
պատկերացումները: Ոչ որպես զուտ ֆիզիկական գործողություն, այլ որպես սկիզբ,
ընթացք եւ տրամաբանական ավարտ ունեցող մի գործընթաց: Այդ առումով, պետք է
թերեւս նկատել, որ Հայաստանում կան լուրջ խնդիրներ: Այսինքն,
պատկերացումները շատ տարբեր են, հատկապես գործընթացի վերջնական արդյունքի
մասով: Հայաստանում չկա հանրային ձեւավորված գերակա պատկերացում, թե
հեղափոխությունից հետո կամ հեղափոխության արդյունքում ինչպիսի երկիր,
ինչպիսի համակարգ է պետք կառուցել: Մեծամասնությունը առկա իրավիճակից դժգոհ
են, բայց մարդկանց մի զգալի մասը դեռեւս ապրում է խորհրդային
մտածողությամբ եւ հոգեբանությամբ, մյուս մասը ապրում է ներկայում իշխող
նույն էթնոքրեական մտածողությամբ եւ հոգեբանությամբ` պարզապես բողոքում է,
որ իշխանական լծակներն իրենը չեն: Հանրության մեկ այլ մաս ընդհանրապես
գտնվում է միջնադարյան մտածողության ու հոգեբանության տիրույթում:
Միգուցե դա նաեւ միանգամայն բնական է Հայաստանի կարգի երկրների համար:
Օրինակ, Վրաստանում տեղի ունեցավ վարդերի հեղափոխություն, որի արդյունքում
իշխանության եկավ Սահակաշվիլին եւ սկսեց զգալիորեն փոխել երկիրը: Երեւի թե
միարժեք է, որ մտածողության եւ հոգեբանության առումով Վրաստանի
բնակչությունն էլ զուրկ էր գերակա միասնական արժեհամակարգից: Բայց էլիտան
կատարեց զգալի դեր: Հեղափոխության պահանջարկը ծառայեց որպես միջոց երկրում
արդիական մտածողության եւ համակեցության մրցունակ կանոնների ձեւավորման
գործընթաց սկսելու համար: Եվ հենց էլիտայի շնորհիվ այդ գործընթացը շարժվում
է նկատելի հաջողություններով:
Կա արդյոք Հայաստանում այդ էլիտան: Ավելի ճիշտ, ձեւավորվա՞ծ է արդյոք այդ
էլիտան: Որովհետեւ անմիտ կլինի մտածել, թե Հայաստանում չկա արդիական
մտածողության կրող հանրային շերտ կամ խումբ: Հարցն այն է, թե արդյոք այդ
խմբերն ամբողջացած են որպես գործող, կենսունակ օրգանիզմ: Ընդ որում, խոսքը
զուտ ֆիզիկական ամբողջության մասին չէ, երբ բոլորը կմեկտեղվեն նույն
տարածքում կամ ձեւաչափում: Խոսքը համակարգված, հստակեցված եւ համաձայնեցված
ընդհանուր նպատակով շոշափելի գործունեության մասին է: Այդ հարցի պատասխանն
առայժմ թերեւս բացասական է: Հայաստանում արդիական մտածողության կրողները
տարիներ շարունակ ցրված են քաղաքական եւ քաղաքացիական տարբեր բեւեռներում:
Այդ մարդկանց եւ խմբերի միջեւ օրգանական կապի հաստատումը Հայաստանում
թերեւս հավասարազոր կլինի հեղափոխության:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Panorama.am.
17-1-2011- Չորս տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ ականավոր գործիչ
Հրանտ Դինքի մահվան հերթական տարելիցը նշվել է Գերմանիայի Քյոլն քաղաքում:
Հիշատակի ու ոգեկոչման արարողությանը, ըստ «Ermenihaber.am» լրատվական
կայքի, ներկա են գտնվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև` գերմանահայոց թեմի
առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
Հայ-գերմանական ասոցացիայի և թուրք-գերմանական մշակութային ֆորումի
կազմակերպած միջոցառման ժամանակ հեղինակ Թուբա Չենդերի կողմից ընթերցվել են
հատվածներ Հրանտի մասին գրած իր գրքից: Բոլոր ելույթներում վերահաստատվել է
Դինքի ընտանիքին ամեն կերպ աջակցելու հաստատակամությունը:
Շարունակել...
|
Խաղացեք շախմատ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար
Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում հունվարի 15-ին տեղի ունցավ շաբաթային հերթական բլից շախմատի բաց՝ "Գիշատիչ" մրցաշարը "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար: Շարունակելի... 17.01.2011 LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
Խաղացեք շախմատ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար
Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում հունվարի 14-ին տեղի ունցավ ուրբաթային հերթական շախմատի բաց մրցաշարը "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար: Շարունակելի... 17.01.2011
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
|
|