Воскресенье, 22.09.2024, 02:09
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 23
    Гостей: 23
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 31-40
    Страницы: « 1 2 3 4 5 6 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Նախագահը սփյուռքահայերին հրավիրում է պատիվն ու պատասխանատվությունը կիսելու

    «Panorama.am», 08/12/2011: Մարսելի քաղաքապետարանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Սփյուռքին՝ կոչ անելով մասնակցել Հայաստանում առկա խնդիրների, թերությունների բացահայտմանն ու հաղթահարմանը:
    Շարունակել...





    Վաղ թե ուշ Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում. Սերժ Սարգսյան

    «Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ»,- Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի կողմից տրված ընդունելության հնչեցրած ելույթում հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Ընդունելությանը ներկա են եղել նաև Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչներ։


    Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

    Դեկտեմբերի 7-ի երեկոյան Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի օրենսդրության հարցերով հանձնաժողովը հաստատել է Վալերի Բոյերի հեղինակած օրինագիծը, որով նախատեսվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:
    «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, հանձնաժողովի շուրջ հինգ տասնյակ անդամների աջակցությունը ստացած օրինագծով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք սահմանել այն անձանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը:
    Շարունակել..




    Սերբիան ԼՂ հակամարտության լուծման կապակցությամբ հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների կողմից

    Սերբիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կապակցությամբ հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների կողմից։ Այս մասին նշված է Սերբիայի արտաքին գործերի նախարարության դեկտեմբերի 7-ին տարածած հաղորդագրությունում։
    Շարունակել...

    Мои файлы | Просмотров: 367 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.12.2011 | Комментарии (0)


    23 տարի առաջ այս օրը Սպիտակում ցնցվեց երկիրն, ու քանդվեց Հայաստանի գրեթե մեկ երրորդը

    Այս երկրաշարժը Հայաստանի մոտ մեկ երրորդը՝ ներառյալ Երևանից հետո ամենամեծ քաղաքները՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրին ու Վանաձորը վերածեց աղետի գոտու: Սպիտակի երկրաշարժը խլեց 25-30 հազար կյանք, հարյուր-հազարավոր մարդիկ կորցրին իրենց տանիքը: 
    1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները ցույց տվեցին‚ որ այն ժամանակ Խորհրդային Միությունում գործող սեյսմապաշտպանության բոլոր օղակները բավական ցածր մակարդակի վրա էին։ Կատարված էր ոչ պատշաճ շինարարական աշխատանք՝ պոկված քարակտորների և պանելների վրա որոշ տեղերում բոլորովին չկար ցեմենտ, հասարակությունը չէր տիրապետում արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ տարրական գիտելիքների։


    Երկրաշարժից 23 տարի անց

    Գյումրիի մոտ 6 հազար ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում:


    23 տարի անց Գյումրու բնակչության 15–18 տոկոսը դեռ ապրում է տնակներում. Վահան Թումասյան

    Ողբերգությունից 23 տարի անց «աղետի գոտի» եզրույթը շարունակվում է կիրառելի լինել։ Երկրաշարժին հաջորդած առաջին մի քանի տարիներին հույսը այժմ չկա, և մարդիկ միակ փրկությունը տեսնում են արտագաղթի մեջ:


    «Ազգ». Եթե երկրաշարժի օգնությունը հավասար բաշխվեր, յուրաքանչյուր հայ ընտանիք կունենար 3-4 հարկանի տուն, 4-5 մեքենա

    Նույնիսկ 23 տարի անց մի քաղաք-աղետի գոտի չկարողացանք անաղետ գոտի դարձնել: Պետք է, իհարկե, խոստովանել, որ Գյումրու գլխավոր փողոցները մի քիչ գեղեցկացել են, և սրա՛նք են ցույց տալիս զբոսաշրջիկ-ղեկավարությանը: Բա՜ աչքից հեռու, ծածուկ տեղերը: Ոչ մի ղեկավար չի ասում՝ եկեք շենքի հետևն անցնենք, տեսնենք ի՞նչ կա: Բայց եթե անցնեն և մտնեն այդ անանցանելի փողոց-խրամատները, ապա դժվար թե կարողանան հետ դառնալու ճանապարհը գտնել. այդպիսի վայրեր չեն լինի նույնիսկ ամենահետամնաց երկրում:
    Շարունակել...




    Առաջին լրատվական

    Հայլուր
    (Հայաստանի լուրեր)

    Haylur HD 7.12.2011...


    «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն

    Օրվա տեսաշար, 7 դեկտեմբերի, 2011

    Мои файлы | Просмотров: 629 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.12.2011 | Комментарии (0)


    «Այսօրվանից Ձեզ կարող եք համարել ԵԺԿ մեծ ընտանիքի անդամ». «Եվրոպական ժողովրդական կուսակցության» նախագահը՝ Սերժ Սարգսյանին

     Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցելու վաղը կայանալիք Եվրոպական երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: Հրավերքը նա արել է ԵԺԿ կոնգրեսի առաջին լիագումար նիստում ունեցած ելույթի ընթացքում։ ԵԺԿ 20-րդ կոնգրեսին մասնակցում են ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունների ղեկավարներ, որոնց մեծ մասը երկրների վարչապետեր կամ նախագահներ են՝ այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Իսպանիայի նորընտիր վարչապետ Մարիանո Ռախոյը։ Հետխորհրդային տարածքից համաժողովին ՀՀ նախագահից բացի մասնակցում են նաև Վրաստանի և Մոլդովայի նախագահները։




    Мои файлы | Просмотров: 349 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.12.2011 | Комментарии (0)


    «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»

    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg




    «Ոսկե ցլիկը» ժողովրդական եւ վաստակավոր դարձած գեղարվեստական ֆիլմ-կոմեդիայի այս բառերը լիիրավ կարելի է ասել (իհարկե առանց կոմեդիական բնույթի) գնահատելով այն նվերը, որը ստացել Էստոնիայում արդեն 7 տարի բեղմնավորությամբ գործող է մեր հայկական ֆուտբոլի ակումբը, եւ որը մեր ֆուտբոլիստները եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչները օգտագործում են միայն հատուկ ազգայինին միջոցառումներում:
    Խորին շնորհակալություններ Ազարումյանների ընտանիքին եւ հատկապես անցյալ տարվա նոյեմբերին մեզանից վշտալի հեռացած Ռուդոլֆ Ազարումյանին, որը տարիներ շարունակ ներդրել է մեծ ջանքեր մշակույթի միջոցով ազգի համախմբման-միաբանության ազգասիրական գործում եւ կատարել է շատ եւ մեծ ազգային-մշակութային միջոցառումներ եւ բարեգործություններ, գործելով Տալլիննի հայկական «Նաիրի» մշակութային հանրության հիմնադրի եւ ղեկավարի պաշտոնում, որոնք հավերժ կմնան մեր սրտերում...
    Խաղալով Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի խաղարկության մրցաշարում Հայաստանի Եռագույնի մարզական համազգեստով, զգում ես մի այնպիսի աննկարագրելի ազգային ոգեշնչություն եւ բերկրանք, որ ասես թե գտնվում ես Մայր-Հայրենիքումդ եւ անմիջապես մտքիդ է գալիս.«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...» ժողովրդիդ հոգու մեջ մտած խոսքերը: Խորին շնորհակալություններ Ձեզ՝ հարգելի Ազարումյաններ այդ արտկարգ նվերի՝ մարզական համազգեստի համար, որը դեռ երկար տարիներ շարունակ ծառայելու է հայությանը, եւ որի նմանն Էստոնիայում չունի ոչ մի ազգային փոքրամասնություն-համայնք:



    Իրոք որ ուրիշ կերպ չի էլ կարող ասվել՝ «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»





    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg
    Գրիգոր Հայրապետյան

    Այս տարի, Տալլիննի FC «YEREVAN»-ի առաջնության պաշտոնական խաղային համազգեստը լինելու է Հայաստանի Եռագույն դրոշը:
    Գրիգոր Հայրապետյան
    (Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ) 

    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"  

     
    Мои файлы | Просмотров: 335 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.12.2011 | Комментарии (0)



    «Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա»

    Եվ օտարները՝ Պուշկինը, Բրյուսովը, Եվտուշենկոն, եւ մեր նորերը՝ Իսահակյան, Տերյան, Չարենց, Շիրազ, Սեւակ, Էմին, Կապուտիկյան, բոլորն էլ փառաբանել են հայոց աստվածաշնչյան լեռը։
    Եվ նրանց հիացական ու ջերմ խոսքերն են ուղեկցում Արարատը պատկերող այն երեք տասնյակ լուսանկարներին (հեղինակներ՝ Մարտին Շահբազյան, Հակոբ Բերբերյան, Զավեն Սարգսյան, Հրայր Խաչերյան (Բազե), որոնցից կազմված «Արարատ. այսքան մոտ ու հեռու» ցուցահանդեսը երեկ բացվեց Հայաստանի բնության թանգարանում. Յուրաքանչյուր հայի համար Արարատը հոգեւոր սնունդ է։   ամբողջը >>

    Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը հակասում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշմանը. Արամ Ա

    05.12.2011

    Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը հակասում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշմանը. Արամ Ա



    Եթե նախագահ լինեի, 2–3 գիշեր չէի քնի, կմտածեի. Արմեն Ջիգարխանյանի հարցազրույցը «Չենք լռելու»–ին



    Առաջին լրատվական

    Հայլուր
    (Հայաստանի լուրեր)

    Haylur HD 5.12.2011...





    «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն

    Օրվա տեսաշար, 5 դեկտեմբերի, 2011

    Օրվա տեսաշար, 5 դեկտեմբերի, 2011


    Տեսակետների խաչմերուկ, 3 դեկտեմբերի, 2011




    Мои файлы | Просмотров: 550 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.12.2011 | Комментарии (0)

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ) 

     
    Տալլիննի «Երեւան» ֆուտզալի ակումբ 



    Картинка 21 из 54

       ՖՈՒՏԶԱԼ

    10.12.2011

    Լօօ մարզահամալիր
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2011/2012 (2-րդ Խումբ)
    4-րդ փուլ

    ՖՖԱ «Երեւան» (Տալլինն) - S. FC Kehra

    Սկիզբը. 19:00
    Մուտքն ազատ:




    Տալլիննի «Երեւան»
    ֆուտզալի ակումբ   

    Աջակցի՛ր

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ  «ԵՐԵՎԱՆ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Երեւան» սիրողական ֆուտզալային ակումբն երախտապարտությամբ ընդունում է աջակցություններ հետեւյալ բանկային հաշիվներով.
    AKS Jerevan
    (Armeenia kultuuriselts Jerevan)
    22 1034494241

    Swedbank  www.swedbank.ee  

    միջազգային.
    AKS Jerevan
    (Armeenia kultuuriselts Jerevan)
    EE 42 2200 2210 3449 4241

    Swedbank  www.swedbank.ee

    IBAN EE42 2200 2210 3449 4241
    S.W.I.F.T. HABAEE2X
    Armeenia kultuuriselts Jerevan
    Адрес банка: .Swedbank, Liivalaia 8,15040, Tallinn, Estonia

    Տալլիննի «Երեւան» ֆուտզալի ակումբի 2011/2012 մրցաշրջանի ծախսերը.

    - ներդրում Էստոնիայի ֆուտբոլային Միությանը Էստոնիայի ֆուտզալի առաջնությանը մասնակցելու - 420 Եվրո
    - առաջնության տնային խաղերի եւ մարզումների մարզադաշտի վարձակալություններ - 1000 եվրո
    - Տրանսպորտային ծախսերի - 500 Եվրո
    - խաղացողների տարեկան լիցենզիա Էստոնիայի ֆուտբոլային Միությանը - 300 Եվրո  

     
    Բոլոր աջակիցների անուններն ու անվանումները կհրատարակվեն այստեղ.


      Տալլիննի "ԵՐԵՎԱՆ"  ֆուտբոլի ակումբին աջակցում են.

    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը

    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը

    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ) 

    - Ehituse Inkasso OÜ

    - Сool Trans LTD


    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի «Երեւան» ֆուտզալային ակումբին 


    Եթե դու հայ ես՝ հարց տուր քեզ.
    - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար...
    - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար...
    - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...



    Տեղեկություն.
    Info            
    +372 53 991 414
         
     

    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    ՖԱ «Երեւան» ակումբի նախագահ

    5.12.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 312 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.12.2011 | Комментарии (0)


    Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում...

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно


    19.09.2011
    Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում. 7-րդ փոլից հետո

    Աղջիկներ
    Մասնակիցներ Տուր 1 2 3 4 5 6 7 Միավ Տեղ Խումբ

    Մկրտչյան Անահիտ 0 ½ 1 0 0 1 1 3.5 26 Մ8
    Ադամյան Մանե 0 1 1 1 ½ 0 1 4.5 17 Մ10
    Դավթյան Անի ½ ½ 1 1 0 1 0 4 27 Մ10
    Գրիգորյան Արփինե 1 1 0 1 1 0 0 4 19 Մ10
    Ասատրյան Սոնա 1 ½ 1 0 1 1 0 4.5 15 Մ12
    Ղարիբյան Մանե 0 ½ ½ ½ 0 1 1 3.5 44 Մ12
    Հարությունյան Անի 1 0 1 0 1 ½ ½ 4 31 Մ14
    Մանուկյան Մարիամ Ա. ½ 0 1 0 0 1 0 2.5 61 Մ14
    Շահբազյան Հասմիկ ½ 0 ½ 0 0 1 1 3 55 Մ14
    Գաբոյան Սուսաննա 0 1 0 ½ 1 1 ½ 4 28 Մ16
    Միրզաբեկյան Սվետլանա 0 ½ 1 ½ 0 1 ½ 3.5 34 Մ16
    Մաթեւոսյան Արփինե 0 1 0 0 0 1 0 2 69 Մ16
    Սեւաչյան Մարիետտա 1 ½ ½ 0 0 0 1 3 47 Մ16
    Գեւորգյան Մարիա ½ 1 1 0 1 1 1 5.5 3 Մ18
    Շաքրյան Զոզան 1 0 1 ½ ½ 0 1 4 24 Մ18

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно

    Տղաներ
    Մասնակիցներ Տուր 1 2 3 4 5 6 7 Միավ Տեղ Խումբ

    Հակոբյան Արամ 1 1 0 ½ 1 1 1 5.5 8 Մ10
    Սարգսյան Շանթ 0 1 0 ½ 1 1 ½ 4 47 Մ10
    Փարվանյան Աշոտ 1 ½ 0 1 ½ 0 1 4 38 Մ10
    Մկրտչյան Միքայել 1 1 ½ 1 0 1 0 4.5 24 Մ12
    Մարտիրոսյան Հայկ Մ. 1 0 1 1 1 1 1 6 1 Մ12
    Հարությունյան Էդուարդ 1 0 1 0 1 0 1 4 38 Մ12
    Յայլոյան Կոնստանտին 1 1 0 0 1 1 ½ 4.5 23 Մ12
    Պետրոսյան Մանուել 1 1 1 1 ½ 0 1 5.5 3 Մ14
    Հարությունյան Տիգրան Կ. 1 1 1 ½ ½ 1 0 5 7 Մ14
    Հովհաննիսյան Կարեն 1 0 1 1 0 1 1 5 16 Մ14
    Գրիգորյան Կարեն Հ. 1 1 ½ 1 ½ 1 ½ 5.5 3 Մ16
    Գաբուզյան Հովհաննես 1 1 1 1 ½ 1 0 5.5 2 Մ16
    Ապրեսյան Զոհրակ 1 0 0 0 1 1 1 4 40 Մ16
    Մանուկյան Սարգիս Ա. 0 1 0 0 0 1 1 3 72 Մ16
    Տեր-Սահակյան Սամվել ½ 1 ½ 1 1 ½ 0 4.5 15 Մ18
    Վարդանյան Հայկ Գ. ½ ½ ½ ½ 1 1 1 5 12 Մ18
    ARMENIAN CHESS WEBSITE
    http://www.armchess.am/news-a.htm
    chess-results.com

    European Youth Chess Championship Albena 2011

    WEBSITE...
    chess-results.com
    FOTOGALLERY...


    Գրիգոր Հայրապետյան.
    Հայաստանի համար
    մեդալները շատ քիչ են,իսկ փոքրիկների մոտ «ինչ որ բան» այն չէ...
    Фотография 3

    Առաջնության ավարտից 2 փուլ առաջ, աղջիկների եւ տղաների 6-ական տարիքային խմբերում խաղարկվող 36 մեդալներից (մրցանակային տեղերից) հայ պատանի շախմատիստները հավակնում են ընդամենը 5-ին: Նորմալ է դա աշխարհի չեմպիոն երկրի համար,թե՞ ՝ ...
    Փոքրիկների խմբերում՝ U8, U10, Հայաստանն ընդհանրապես կմնան առանց դափնեկիրների...

    Նախորդ տարիներին «մեդալների փայլը» նույնպես պայծառ չեն եղել:
    Օրինակ անցյալ տարի (Բաթումի) հայ պատանի շախմատիստներից ու մարզիչներից այդպես էլ ոչ ոք իր վերջնական արդյունքով «ոսկու» չհասավ, իսկ 46 մասնակիցներից ընդամնը 2-ը կարողացան մեդալ նվաճել՝ 2-րդ եւ 3-րդ տեղեր:
    Եւ կրկին փոքրիկների խմբերում՝ U8, U10, Հայաստանն առանց դափնեկիրների...

    Այս տարի Բուլղարիայում ընթացող առաջնությանը մասնակցում են 32 հայ պատանի շախմատիստներ:
    Ես չեմ ցանկանում հեռվից լինել քննադատի դերում, որովհետեւ սպորտը մնում է սպորտ, սակայն գտնում եմ, որ Հայաստանի համար այդպիսի արդյունքները բավականին ցածր են, իսկ փոքրիկների խմբերում՝ U8, U10, որտեղ իմ՝ մանկական մարզչի կարծիքով ուժեղ շախմատիստներ պւտրաստեըլ շատ անգամ ավելի «հեշտ է», կասեի՝ «տապալեցուցիչ» ՝է...

    Ի՞ նչ ցույց կտան վերջնական արդյունքները մենք կտեսնենք այսօր-վաղը,սակայն միեւնույն է մեդալները շատ քիչ են,իսկ փոքրիկների մոտ «ինչ որ բան» այն չէ (մինչեւ 8 տարեկան տղաների խմբում ընդհանրապես Հայաստանի ներկայացուցիչ չկա...)...



    Շարունակելի...

    Գրիգոր Հայրապետյան
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ


    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"




    Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը Մ12 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:

    ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը Մ16 խմբում դարձավ Եվրոպայի փեխչեմպիոն:

    Մարիա Գեւորգյանը Մ18 աղջիկների խմբում նվաճեց բրոնզե մեդալ:

    Мои файлы | Просмотров: 432 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.12.2011 | Комментарии (0)



    Արարատ. այսքան մոտ ու հեռու

    Լուսանկարիչները Սրբազան լեռը նորովի տեսան

    Օտարազգիներից ով գեթ մեկ անգամ եկել է Հայաստան եւ տեսել է Արարատի ճերմակ գագաթը, հասկացել է բիբլիական լեռան հանդեպ հայերիս պատկառանքի ու խոնարհումի խորհուրդը։ Հասկացել է, որ սա միայն աշխարհագրական տեղանք չէ, այլ սերունդների հավերժական երթի պատվար ու պատվիրան, նմանով նմանը կերտելու եւ արարելու պահանջ, մի ամբողջ ժողովրդի ինքնության խորհրդանիշ։ Պատահական չէ, որ հիացմունքի ու փառաբանության բազմաթիվ տողեր են ձոնել Արարատին ոչ միայն հայ, այլեւ օտարազգի տասնյակ բանաստեղծներ, հազարավոր կտավներ են թաթախվել սրբազան լեռան անզուգական գույներով, երգահաններն իրենց հոգու հնչյուններով արձագանքել են նրա կանչերին։ Հերթը լուսանկարիչներինն էր. «Արարատ. այսքան մոտ ու հեռու» խորագրով ցուցահանդեսում Արարատը ամբողջացել էր երեք տասնյակ լուսանկարներում։


    «Մանկական Եվրատեսիլ 2011»-ով Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է հյուրընկալել միջազգային մրցույթներ

    «Մանկական Եվրատեսիլ 2011»-ով Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է հյուրընկալել միջազգային մրցույթներ



    «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում հաղթեց Վրաստանի «Քենդի» խումբը «Քենդի մյուզիք» երգով (տեսանյութ)

    Հայաստանն ամենից շատ հավաքում էր հինգ միավոր, և վերջում էլ գրավեց հինգերորդ հորիզոնականը։


    Мои файлы | Просмотров: 363 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 30.11.2011 | Комментарии (0)


    Աշխարհում ամենասարսափելի հանցագործությունը Հայոց Ցեղասպանությունն է, իսկ ամենադաժան առաջնորդը` Էնվեր փաշան

    st.org կայքը հրապարակել է 20-րդ դարում իրականացված ամենամեծ արյունահեղությունների և ամենադաժան առաջնորդների ցանկը: Ցանկում ընդգրկվել են 13 պատմական դեպքեր և անձինք:
    Առաջին տեղում Հայոց ցեղասպանությունն է՝ որպես մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություն: Իսկ հանցագործների ցանկը գլխավորում է թուրք Էնվեր փաշան:

    Շարունակել...




    Բակո Սահակյան. Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթական չեն

    Բակո Սահակյան. Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթական չեն



    Ամերիկացիների խնդիրը Ղարաբաղը Հարավային Կովկասում պատերազմի հնարավոր կետ պահելն է. Մաքսիմ Շևչենկո

     Ամերիկացիների խնդիրը ԼՂ հակամարտությունը չլուծված, կախյալ վիճակում պահելն է: Այս մասին ադրբեջանական SalamNews գործակալության հետ զրույցում ասել է հայտնի ռուս լրագրող, վերլուծաբան, հաղորդավար Մաքսիմ Շևչենկոն: «Ամերիկացիների խնդիրը ղարաբաղյան հակամարտությունը կախյալ վիճակում պահելն է՝ հողերը ո՛չ Ադրբեջանին վերադարձնելով, ո՛չ էլ դրանք Հայաստանի մաս ճանաչելով: Նրանց նպատակը Ղարաբաղը մշտապես որպես թեժ կետ, պատերազմի հնարավոր կետ պահելն է, քանի որ Ղարաբաղը ողջ Հարավային Կովկասը լարվածության մեջ է պահում»,-ասել է Շևչենկոն:


    Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

    Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

    PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց:

    ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսևորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:


    Мои файлы | Просмотров: 390 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 30.11.2011 | Комментарии (0)


    Սուգը հավերժ է, եթե պայքար չկա. Մովսես Գորգիսյանն այսօր կդառնար 50 տարեկան (տեսանյութեր)




    Առաջին լրատվական

    Հայլուր
    (Հայաստանի լուրեր)

    Haylur HD 2.12.2011...


    «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն

    Օրվա տեսաշար, 2 դեկտեմբերի, 2011

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ) 

    Տալլիննի «Երեւան» ֆուտզալային ակումբի առաջին հաղթանակը Էստոնիայի ֆուտզալի առաջնության նոր մրցաշրջանում

     
    Տալլիննի «Երեւան» ֆուտզալի ակումբ 


    Ավետիք Հայրապետյանի գլխավորությամբ, Կեխրա քաղաքից ցանկալի հաղթանակով վերադարձան Տալլիննի «Երեւան» սիրողական ֆուտզալային ակումբի ֆուտբոլիստները:
    Առաջին փուլում կրած անհաջողությունից հետո այդ խաղը հասկանալի է,որ մեր ակումբի համար հույժ կարեւոր էր:
    Եւ տղաները պատվով դուրս եկան ստացված տագնապալի իրավիճակից տանելով հաղթանակ 4:3 հաշվով մարզական դժվարին պայքարում Raasiku քաղաքի «S.FC Joker 1993» ակումբի նկատմամբ:

    «Երեւան» ակումբի հաջորդ խաղը տեղի է ունենալու դեկտեմբերի 4-ին Տալլիննի հրեական համայնքի «Maccabi II» ակումբի հետ հակառակորդի խաղադաշտում (Tallinna Humanitaargümnaasium - Koidu 97, Tallinn):
    Սկիզբը. 19:30
    Մուտքն ազատ:



    Картинка 21 из 54

       ՖՈՒՏԶԱԼ

    26.11.2011

    Կեխրա
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2011/2012 (2 Խումբ)
    2 փուլ
    S. Raasiku FC Joker 1993 - ՖՖԱ «Երեւան» (Տալլինն) 3:4

    Liiga tabel
    1 S. JK Nõmme 2 2 0 0 33:3 6
    2 S. FC Kehra 2 2 0 0 11:6 6
    3 S. JK Sillamäe Kalev 2 1 0 1 12:10 3
    4 S. FC Yerevan 2 1 0 1 5:21 3
    5 S. Raasiku FC Joker 1993 2 0 0 2 6:12 0
    6 S. Maccabi II 2 0 0 2 4:19 0
    http://jalgpall.ee/league.php?b=S.II%20E&page_id=72



    Տալլիննի «Երեւան»
    ֆուտզալի ակումբ   

    Աջակցի՛ր

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ  «ԵՐԵՎԱՆ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Երեւան» սիրողական ֆուտզալային ակումբն երախտապարտությամբ ընդունում է աջակցություններ հետեւյալ բանկային հաշիվներով.
    AKS Jerevan
    (Armeenia kultuuriselts Jerevan)
    22 1034494241

    Swedbank  www.swedbank.ee  

    միջազգային.
    AKS Jerevan
    (Armeenia kultuuriselts Jerevan)
    EE 42 2200 2210 3449 4241

    Swedbank  www.swedbank.ee

    IBAN EE42 2200 2210 3449 4241
    S.W.I.F.T. HABAEE2X
    Armeenia kultuuriselts Jerevan
    Адрес банка: .Swedbank, Liivalaia 8,15040, Tallinn, Estonia

    Տալլիննի «Երեւան» ֆուտզալի ակումբի 2011/2012 մրցաշրջանի ծախսերը.

    - ներդրում Էստոնիայի ֆուտբոլային Միությանը Էստոնիայի ֆուտզալի առաջնությանը մասնակցելու - 420 Եվրո
    - առաջնության տնային խաղերի եւ մարզումների մարզադաշտի վարձակալություններ - 1000 եվրո
    - Տրանսպորտային ծախսերի - 500 Եվրո
    - խաղացողների տարեկան լիցենզիա Էստոնիայի ֆուտբոլային Միությանը - 300 Եվրո  

     
    Բոլոր աջակիցների անուններն ու անվանումները կհրատարակվեն այստեղ.


      Տալլիննի "ԵՐԵՎԱՆ"  ֆուտբոլի ակումբին աջակցում են.

    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը

    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը

    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ) 

    - Ehituse Inkasso OÜ

    - Сool Trans LTD


    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի «Երեւան» ֆուտզալային ակումբին 


    Եթե դու հայ ես՝ հարց տուր քեզ.
    - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար...
    - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար...
    - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...



    Տեղեկություն.
    Info            
    +372 53 991 414
         
     

    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    ՖԱ «Երեւան» ակումբի նախագահ


    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 372 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 30.11.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024