Суббота, 16.11.2024, 13:11
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 361-370
    Страницы: « 1 2 ... 35 36 37 38 39 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Դրական ակնհայտ տեղաշարժեր երկկողմ հարաբերություններում

    Նախագահ Սերժ Սարգսյանին սպասում են Ուկրաինայում

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երեւան ժամանած Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ։
    Մանրամասն...
    Мои файлы | Просмотров: 280 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.02.2011 | Комментарии (0)

    Քննարկման թեման՝ բանակցային գործընթացի ներկա փուլը

    Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի
    համանախագահների հետ

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
    Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    10-02-2011

    Мои файлы | Просмотров: 317 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.02.2011 | Комментарии (0)

    ՀՀԿ-ն իշխող կոալիցիային համագործակցության նոր նախագիծ է ներկայացրել

    Կոալիցիայի անդամ կուսակցությունները պետք է քննարկեն եւ իրենց տեսակետը հայտնեն, թե պատրաստ են հետագա համագործակցության նաեւ առաջիկա երկու` 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններից հետո:  
    Մանրամասն...

    Հայաստանի զինված ուժերը քայլեր են ձեռնարկում ադրբեջանական դիպուկահարների դեմ

    09.02.2011

    Պաշտպանության նախարարությունը «մտահոգիչ» զարգացումներ է արձանագրում Ադրբեջանում:

    Վերջին շրջանում հայկական եւ ադրբեջանական կողմերից պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիպուկահարների կրակոցներն ակտիվացել են:
    Մանրամասն...

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 9 փետրվարի, 2011 Վիդեո

    Мои файлы | Просмотров: 312 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.02.2011 | Комментарии (0)


    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի փայլուն հաղթանակը...



    08.02.2011
    S.FC Yerevan (Տալլինն) - S.NJL GOL (Նարվա)

    Նախ եւ առաջ ցանկանում եմ հայտնել խորին շնորհակալություններ մայրաքաղաքի "Տոնդի" ակումբին (որի հետ մենք ֆուտզալի առաջնությունում փոխարինողներ ենք եւ կարող ենք ամեն խաղին 2 խաղացողներ տրամադրել միմյանց) մեր ակումբին աջակցություն ցույց տալու համար: Մեր խնդրանքով "Տոնդիի" տրամադրած 2 ֆուտբոլիստների դերը մեծ էր այդ հույժ կարեւոր խաղում:

    08.02.2011
    ("Երեւանի" ավագ՝  Ավետիք Հայրապետյանը խաղի սկզբից առաջ ոգեւորում է "երեւանցիներին"...)

    Նարվա քաղաքի "Գոլ" ակումբը առաջնությունում վստահորեն պայքարում էր 1-ին տեղի եւ 1-ին խումբ դուրս գալու համար եւ բնական է,որ կատարելով 220կմ մարշ մայրաքաղաք էր եկել 3 միավոր շահելու...
    Սակայն "Երեւանը" պատրաստվել էր այդ կարեւոր հանդիպմանը եւ տվեց իսկական մարտ խաղի հենց 1-ին վայրկյաններից ու տարավ դժվարին, բայց շատ կարեւոր ու թանկառժեք հաղթանակ, որը տալիս է մեր ակումբին հնարավորություն շարունակել պայքարը 3-րդ տեղի եւ բրոնզե մեդալների համար:
    S.FC Yerevan (Տալլինն) - S.NJL GOL (Նարվա) 12:10
    7 գնդակների հեղինակ դարձավ մեր բոմբարդիր՝ Ռուսլան Յագուդինը, որը 48 գոլերով նաեւ առաջնության գլխավոր բոմբարդիրն է: Մեր ակումբի կազմում լավագույն խաղացող ճանաչվեց՝ Դմիտրի Կոպելինը, որը դարձավ նաեւ 3 կարեւոր գնդակների հեղինակ: Տեխնիկապես լավ խաղ ցուցադրեց ակումբի ավագ՝ Ավետիք Հայրապետյանը:

    08.02.2011
    (Մեր ակումբի կազմում լավագույն խաղացող՝ Դմիտրի Կոպելինը (համար 11) բացում է խաղի հաշիվը...)

    08.02.2011
    ("Երեւանի" ավագ՝ Ավետիք Հայրապետյանից անցնելը, ոչ միայն դժվար է, այլ՝ անհնար...)


    08.02.2011
    (Եվս մի պահ եւ Ռուսլան Յագուդինը (համար 14) գնդակը կմխրճի հակառակորդիդ դարպասը)

    08.02.2011
    (1-ին խաղակեսից հետո հաղթում ենք 4:2, բարց ներդրած շատ մեծ ուժերի գնով...)

    08.02.2011
    (Ցուցադրելով հոյակապ տեխնիկա եւ դրիբլինգ, "Երեւան" ակումբի ավագ՝ Ավետիք Հայրապետյանն (համար 8) անցավ Նարվա ակումբի ողջ կազմը, սակայն վճռական հարվածի համար այլեւս ուժ չկար...)

    Մեր տարած փայլուն հաղթանակում քիչ չէր նաեւ մեր ֆուտբոլասերների աջակցությունը... ("Մերսիներ"...)






    08.02.2011



    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    3-րդ տեղի համար մարտը տեղի կունենա մոտակա ուրբաթ օրը, փետրվարի 11-ին Տապա քաղաքում՝ S.Kirde Kaitseringkond - S.FC Yerevan (Տալլինն) խաղում:

     

    Картинка 21 из 54

       ՖՈՒՏԶԱԼ

    08.02.2011

    Լօօ
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    10 փուլ
    S.FC Yerevan (Տալլինն) - S.NJL GOL (Նարվա) 12:10

    Առաջնության աղյուսակը...

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
    -VIVARO bet (Yerevan)
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...


    09.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 
    Мои файлы | Просмотров: 303 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.02.2011 | Комментарии (0)


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչներին  
    Փետրվարի 6-ին Տորոնտոյում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Կանադա-Հայաստան գործարար խորհրդի» ամենամյա ձեռնարկին




    Փետրվարի 5-ին Տորոնտոյում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Կանադա-Հայաստան գործարար խորհրդի» ամենամյա ձեռնարկին: ավելին...


    «Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության, մենք Քութայիսի հայացման համար չենք պայքարում, որ մտածենք` արդարությունը մեր կողմը չէ, ու վախենանք». Վահագն Չախալյան

    ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ... ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐԱԾԻՆ ՄԱՆԿԱՆ ՃԻՉԻ

    Ըստ Վահագն Չախալյանիՙ կարելի է պայքարել ու անել շատ բան, «անել անձայն, լուռ»
    Картинка 1 из 10

    «Մենք ոչ մեկից վախենալու խնդիր չունենք, թող մեզանից, մեր համբերության բաժակը լցվելուց վախենան», գրեթե երկուսուկես տարվա ազատազրկման ընթացքին այսպիսի մոտեցում է ցուցաբերում ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդներից Վահագն Չախալյանը` դիմելով Ջավախքի ժողովրդին:
    Վրաստանի Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտից տարածած նամակում Չախալյանը գրում է, որ թեեւ 2011-ը նոր հույսեր է բերում, բայց նաեւ կան մարտահրավերներ: «Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության, մենք Քութայիսի հայացման համար չենք պայքարում, որ մտածենք` արդարությունը մեր կողմը չէ, ու վախենանք»,- հայտարարում է Չախալյանը:
    Մանրամասն...
    Мои файлы | Просмотров: 289 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.02.2011 | Комментарии (0)

    Զանգուածներուն Ուժը

    Հարկաւոր է խթանել հայ զանգուածներուն ուժը ելեկտրոնային ցանցերուն մէջ` ի պաշտպանութիւն Հայաստանին եւ հայկական դատերուն:
    Հարկաւոր է, որ ելեկտրոնային ցանցերուն մէջ առկայ հայ զանգուածներուն ուժը աշխուժօրէն գործէ` յառաջացնելու համար տեղեկատուական արագ արձագանգման դրութիւն մը` ընդդէմ թուրք-ատրպեճանական ապատեղեկատուութեան եւ հակահայկական սադրանքներուն, որոնք ունին գրեթէ ամենօրեայ բնոյթ եւ կը տարածուին համացանցի եւ այլ միջոցներով` լուրէ լուր, յայտարարութենէ յայտարարութիւն եւ հրապարակումէ հրապարակում:
    Արհեստագիտականօրէն` այս գործը կարելի է իրականացնել ստեղծելով ելեկտրոնային համապատասխան հարթակներ` համացանց եւ բջջիջային հեռախօսներ օգտագործողներուն համար, կազմակերպականօրէն`ծաւալելով լայն արշաւ համացանցի հայ հանրութեան մօտ:

    Հաշուի առնելով, որ միջազգային տեղեկատուական միջոցներու մէջ թուրք-ատրպեճանական հակահայկական սադրանքները կը ներկայացնեն լրջագոյն սպառնալիք` Հայաստանին եւ հայութեան, եւ որ թուրք-ատրպեճանական տեղեկատուական մեքենան կը գործէ համահունչ` ռազմական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային գետիններուն վրայ Հայաստանի նկատմամբ երկու երկիրներու կիրարկած յարձակապաշտ ռազմավարութեան, հարկաւոր է հաստատել, որ հայկական կազմակերպութիւններն ու հայ անհատները պարտաւոր են արդիւնաւետօրէն օգտագործել ելեկտրոնային արդի արհեստագիտութեան միջոցներն ու իրենց կողմէ անոնց օգտագործման գիտութիւնը` ի սպաս Հայաստանին եւ հայկական դատերուն:

    Միջազգային տեղեկատուութեան դաշտին վրայ հայ զանգուածներու արագ արձագանգման արշաւներուն թիրախ են թուրք-ատրպեճանական կողմին եւ անոր դաշնակից միջազգային շրջանակներու հակահայկական սադրանքները` հետեւեալ թեմաներուն վերաբերեալ-

    Ղարաբաղեան հարց, Հայկական ցեղասպանութիւն, Հայ-թրքական յարաբերութիւններ, Հայ ժողովուրդի հին եւ արդի պատմութիւն, Հայ ժողովուրդի մշակութային ժառանգութիւն, Հայաստանի միջազգային յարաբերութիւններ եւ այլըն:

    Այս եւ այլ թեմաներու վերաբերեալ ստայօդ լուրեր, կողմնապաշտ յօդուածներ եւ միտումնապաշտ ուսումնասիրութիւններ պէտք արժանանան համացանցի հայ զանգուածներու քննադատական արագ արձագանգումին` նամակներու, նամակարշաւներու, պատասխան-յօդուածներու եւ այլ ձեւերով: Արձագանգները պէտք է հասցէագրուին նիւթերու հեղինակներուն, հրապարակող խմբագիրներուն եւ հրատարակիչ կազմակերպութիւններուն: Պէտք չէ անտեսել նաեւ թուրք, ատրպեճանցի եւ համախոհ պետական, քաղաքական եւ տնտեսական գործիչներուն յայտարարութիւնները: Իսկ Հայաստանի ու հայութեան շահերը հաշուի առնող հրապարակումներու հեղինակներն ու հրատարակիչները պէտք է ստանան հայ զանգուածներու դրական արագ արձագանգները, ինչ որ պիտի նպաստէ տեղեկատուական դաշտին վրայ Հայաստանի եւ հայութեան բարեկամներու դիրքերու զօրացման:

    Այս գործը պէտք է իրականանայ ազգային համընդհանուր համագործակցութեան եւ անհատներու թէ խումբերու միջեւ փոխադարձ քաջալերանքի մթնոլորտի մը մէջ, ինչ որ ոչ միայն պիտի ապահովէ իրականացումը տեղեկատուութեան դաշտին ուղղութեամբ առաջադրուած նպատակներուն, այլեւ պիտի զօրացնէ Հայաստան-Սփիւռք միասնութեան գետինը` Հայաստանէն մինչեւ արտասահմանի ամենահեռաւոր վայրեր Հայկական կազմակերպութիւններ եւ հայ անհատներ մասնակից դարձնելով Հայաստանի եւ հայկական դատերու պաշտպանութեան առընչուող միւենոյն գործունէութեան:

    Նման մօտեցում էական բաղադրամաս կը հանդիսանայ հայկական տեղեկատուական անվտանգութեան հայեցակարգին եւ տեղեկատուական մարտի համընդհանուր ռազմավարութեան. այս բաղադրամասի ձեւաւորման համար աշխատանքները հարկաւոր է համադրել` Հայաստանի տարբեր գերատեսչութիւններու եւ համացանցի հայ հանրութեան գործիչներուն միջեւ:

    Ներկայիս, կը հանդիպինք նշուած աշխատանքներու բազմաթիւ օրինակներու, մանաւանդ ընկերային ցանցերու պարունակին մէջ, ուր հայ անհատներ կը գոյացնեն խումբեր եւ կը ձեռնարկեն տեղեկատուական-քարոզչական արշաւներ`հետապնդելու համար ազգային նպատակներ: Հարկաւոր է թուրք-ատրպեճանական տեղեկատուական սադրանքներուն դէմ համացանցի հայ զանգուածներու արագ արձագանգման գործունէութիւնը օժտել մասնաւոր արհեստագիտութեամբ եւ ելեկտրոնային յատուկ հարթակներով, որ ներառնէ թէ համացանցը եւ թէ հեռահաղորդակցութեան այլ ձեւեր / մանաւանդ` բջջիջայինը /, կարելի յստակութեամբ համացանցի հայ օգտագործողներուն ներկայացնելու համար տեղեկատուական մարտի առօրեայ նորութիւնները, տուեալ օրուայ թիրախները եւ օգտագործելիք "զինատեսակներն ու զինամթերքը”` տեղեկատուական դաշտին վրայ թուրք-ատրպեճանական հակահայկական սադրանքներուն նկատմամբ հայ արձագանգող ուժի ընտրելիք պարսաւանքի, դատապարումի կամ քննադատումի թեզերն ու շեշտադրումները, կամ` Հայաստանին ու հայութեան շահերը նկատի առնող հրապարակումներու նկատմամբ դրական գնահատականի պատգամները, եւ ուղեցոյցներ` այս բոլորին վերաբերեալ:

    Վարդան Թաշճեան
    Պէյրութ-Լիբանան

    08.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 273 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.02.2011 | Комментарии (0)



    ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈԷԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՆԱՐԴԻԻ ՏՈՆԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՆԵՐԻՆ

    Картинка 24 из 48


    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)

    "YEREVAN"
    KULTUURISELTS (TALLINN, ESTONIA)
    "ЕРЕВАН"
    КУЛЬТУРНОЕ ОБЩЕСТВО (ТАЛЛИНН, ЭСТОНИЯ)

    Картинка 118 из 516

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը փետրվարի.՝ 11, 12, 13, 18, 19 եւ 20-ին Էստոնիայի մայրաքաղաքում անց է կացնելու շախմատի մի շարք անհատական եւ թիմային բաց մրցաշարներ նվիրված Էստոնիական Հանրապետության Անկախության օրվան:

    http://www.irma-l.ru/pictures/h2-nardi_srednie250x500_der_fishki.jpg

    Փետրվարի.՝ 12 եւ 19-ին հանրությունը կանցկացնի նաեւ նարդիի բաց մրցաշարներ:
    Մրցաշարների հաղթողներին եւ մրցանակակիրներին սպասվում են գավաթներ,մեդալներ եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության կողմից տրամադրված ուրիշ պարգեւներ:
    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության տոնակն մրցաշարներում կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
    Գրանցում եւ լրացուցոչ տեղեկություններ.
    +372 53991414; grigorairapetjan@mail.ru

    Մրցաշարին աջակցում են նաեւ Autokool KEVAD վարորդական դպրոցը եւ Էստոնիայում McDonald's ռեստորանային ցանցը:  

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    Այս մրցաշարներով Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը սկսում է իրագործել իր նախագիծը եւ դնել իր ավանդը «Տալլիննը Եւրոպայի մայրաքաղաք 2011» նախագծում:
    Ողջ 2011 թվականի ընթացքում «Երեւան» հանրության կողմից անց են կացվելու շախմատի,նարդիի եւ ֆուտբոլի շատ մրցաշարներ,ինչպես նաեւ մի շարք միջոցառումներ նվիրված Էստոնիայի եւ Հայաստանի պատմական ու մշակութային տարեթվերին:

    Բարի՜ գալուստ:


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 312 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.02.2011 | Комментарии (0)


    Անկարան պատրաստվում է ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Sabah

    07.02.2011


    Պաշտոնական Անկարան, որն այս տարի առաջին անգամ Թուրքիայում ոգեկոչեց Հոլոքոստի զոհերի հիշատակը, պատրաստվում է նմանատիպ քայլեր իրականացնել նաև ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի օրը։ Այս մասին գրում է թուրքական Sabah օրաթերթը՝ նշելով, թե Անկարան թեմայի առնչությմաբ համապատասխան հրահանգներ է տվել։
    Մանրամասն...

    Արամ Համբարյան. ԱՄՆ հայ համայնքը հերթական անգամ հիասթափվել է նախագահ Օբամայից

    Արամ Համբարյան. ԱՄՆ հայ համայնքը հերթական անգամ հիասթափվել է նախագահ Օբամայից

    PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը սկսում է Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու դեմ պայքարի երկրորդ փուլը: Ինչպես գրում է The Washington Times թերթը, Ամերիկայի հայկական լոբբին մեղադրում է Բրայզային ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի օգտին լուծելու անձնական շահագրգռվածության մեջ: Թերթը հիշեցնում է, որ նախագահ Օբաման Բրայզային նշանակել է առանց Սենատի հաստատման: Վետոյի իրավունքից օգտվել են սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը: Մանրամասն...

    Հայ ֆուտբոլիստների օդանավը հարկադրված վայրէջք է կատարել
    Փետրվար 07, 2011

    Հայ ֆուտբոլիստներով օդանավը, որը Երեւանից թռչում էր Կիպրոս՝ մասնակցելու միջազգային մրցաշարին, հարկադրված վայրէջք է կատարել։

    Արդեն օդում ի հայտ են եկել տեխնիկական անսարքություններ, եւ անձնակազմը որոշում է կայացրել հարկադրված վայրէջք  կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, տեղեկացնում է sovsport.ru.

    Դեռեւս հայտնի չէ, երբ եւ որ օդանավով հայկական հավաքականը կկարողանա մեկնել Կիպրոս: Աղբյուր...

    Мои файлы | Просмотров: 275 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԼԻՆՆ՝ ԱՅՍՕՐ...
















    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    07.02.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 269 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024