Четверг, 14.11.2024, 23:26
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 301-310
    Страницы: « 1 2 ... 29 30 31 32 33 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Պատանի պետրոսյականներ՝ Ռուբեն Հայրապետյանը եւ Վլադիմիր Հարությունյանը հաղթեցին «Երեւան» մշակութային հանրության շախմատի պատանեկան մրցաշարում

    Մարտի 4-ին Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում տեղի ունեցած շախմատի պատանեկան մրցաշարում իրենց տարիքային խմբերում գերազանց ելույթ ունեցան ակադեմիայիսաներ՝ 15-ամյա Ռուբեն Հայրապետյանը եւ 8-ամյա Վլադիմիր Հարությունյանը:

    4.03.2011  Ռուբեն Հայրապետյան

    4.03.2011   Վլադիմիր Հարությունյան

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա
    http://sgcc.ucoz.ru/

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Мои файлы | Просмотров: 303 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.03.2011 | Комментарии (0)

    Նալբանդյանը ելույթ է ունեցել Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում
    Նախարար Նալբանդյանը չորեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ու հանդիմանել Ադրբեջանինՙ ԼՂ հակամարտության հրադադարը ռազմական նոր գործողություների պատրաստությամբ չարաշահելու համար, «Հայաստանը կշտամբում է Ադրբեջանինՙ ռազմական ուղին հետապնդելու համար» վերնագրյալ հոդվածում մարտի 3-ին գրում է ավստրիական «Թիրոլեր թագեսցայթունգը»: Հայաստանը ձգտում է խնդրի ամբողջական լուծման 6 կետ ներառող ծրագրով, իսկ Ադրբեջանը ոչ թե ամբողջական փաթեթի, այլ առանձին կետերի վերաբերյալ է ուզում տեսնել քննարկումը: Հայաստանը հատկապես վկայակոչում է «ԼՂ բնակչության ազատ որոշումը» նախարար Նալբանդյանի խոսքն է մեջբերում թերթըՙ շարունակելովՙ Ադրբեջանը այդուհանդերձ մերժում է ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մանրամասն...

    Հայկական Եկեղեցին Մեծ Պահքը կսկսի մարտի 7-ից
    Духовный служитель церкви Св. Саркиса иерей Карапет Карапетян и этнограф Гоар Степанян
    ԵՐԵՎԱՆ, 4 մարտի.  /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին Մեծ Պահքի շրջան կմտնի մարտի 7-ից՝ Բուն Բարեկենդանից հետո, որն ավարտվում է կիրակի օրը, ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Կարապետ քահանա Կարապետյան
    Մանրամասն...

    Սևանի ափերին կստեղծվեն անվճար հանգստյան լողափեր
    «Հատկապես լճափի կենտրոնական մասերում կազմակերպելու ենք հասարակական լողափեր, որոնք ազգաբնակչության համար կլինեն անվճար»,- ասաց բնապահպանության նախարարը։

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 4 մարտի, 2011 Վիդեո


    Мои файлы | Просмотров: 335 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.03.2011 | Комментарии (0)


     ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը

    Մարտ 04, 2011

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը, որը կայանալու է մարտի 5-ին Սոչիում, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

    Հանդիպումը կայանալու է Ռուսաստանի նախագա Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ:

    Հիշեցնենք, որ դա լինելու է 8-րդ հանդիպումը եռակողմ ձեւաչափով: news.am/arm

    Мои файлы | Просмотров: 305 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.03.2011 | Комментарии (0)


    Мои файлы | Просмотров: 317 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.03.2011 | Комментарии (0)

    Մի նստիր տանը...
    Գնա նայիր ֆուտբոլ եւ տես մեր նոր սիրողական սուպեր ֆուտբոլի ակումբի խաղը,ինչպես նաեւ քո զոհաբերությունով աջակցիր հրդեհից տուժված Հաապսալու քաղաքի հաշմանդամների մանկատանը:
    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրություն
     
    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...


    Էստոնիայի հարգելի հայ ֆուտբոլասեր,


    Հրավիրում ենք ֆուտբոլի սիրահարներին դիտելու եւ գնահատելու մեր նոր ակումբի առաջին ստուգողական խաղը եւ աջակցլու հրդեհից տուժված Հաապսալու քաղաքի մանկատանը:

    Ֆուտբոլի ընկերական (բարերարական) հանդիպում.

    5.03.2011
    (16:00)

    Տալլիննի "Կալեւ" մարզադաշտ (Staadioni 8, Tallinn ) 

    ՖԱ "Ախթամար" (Տալլինն) - FC Igiliikur (Վիմսի) 

    Մուտքն ազատ:

    Նայիր, քեզ դուր կգա...  

    Տալլիննի ՖԱ  "Ախթամար" ֆանակումբ

    Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
    -VIVARO bet (Yerevan)
    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության "Ախթամար" սիրողական ֆուտբոլի ակումբ 







    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    Տեղեկություն.
    Info +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    (ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ)

    Картинка 54 из 3765


      
    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    VIVARO
    bet


    VIVAROBET բուքմեյքերական ընկերությունը իրագործում է իր գործունեությունը 2003թ.-ի դեկտեմբերի 24-ից BX-020 արտոնագրով`տրված Ֆինանսների Նախարարության կողմից <<Վիվառո-Բեթինգ>> ՍՊԸ-ին 2008թ.-ի նոյեմբերի 21-ին: Այսօր ընկերությունը զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը այս շուկայում Հայաստանի տարածքում:

    VIVAROBET-ը մասնագիտացված բուքմեյքերական գրասենյակների մի հզոր ցանց է Հայաստանում, որը ընդունում է խաղադրույքներ և վճարում է շահումներ: Տեղադրելով մեր կայքը ինտերնետում` մենք ձգտում ենք ստեղծել խաղի ավելի հարմարավետ պայմաններ մեր հաճախորդների համար, ինչպես նաև հնարավորություն ենք ընձեռում կատարելու խաղադրույքներ բոլոր ցանկացողներին, ինչպես Հայաստանում` այնպես էլ ԱՊՀ երկրներում և արտասահմանում: Մեր ընկերությունը առաջարկում է սպորտային իրադարձությունների խաղադրույքների մեծ ծրագիր և համարվում է առաջատար այս բնագավառում: Այսօր VIVAROBET-ը հանդիսանում է հեռանկարային բուքմեյքերական ընկերություն, որը սպասարկում է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ խաղացողներին ԱՊՀ երկրներից և արտասահմանից` առաջարկելով նրանց ծառայությունների բացառիկ փաթեթ: VIVAROBET-ը բոլոր հաճախորդների անվտանգությունն է, հուսալիությունը յուրաքանչյուր խաղադրույքի հաշվարկի ժամանակ և խոշոր շահումների 100%-անոց երաշխավորված վճարումը: Այն անհատական մոտեցում է յուրաքանչյուր հաճախորդին, բազմաթիվ սպորտային մրցույթների դիտում է, հնարավորություն է խաղադրույք կատարելու բոլոր ցուցադրվող խաղերի ընթացքում, LIVE խաղադրույքների շահումների վճարումն է անմիջապես իրադարձության ավարտից հետո: Այն բարձրակարգ սպասարկում է ինչպես հաճախորդների սպասարկման կենտրոնների բուքմեյքերների կողմից, այնպես էլ գլխավոր գրասենյակի բոլոր աշխատակիցների կողմից: Բոլոր վիճելի հարցերը քննարկվում և լուծում են ստանում անձամբ ընկերության տնօրենի կողմից: Շնորհակալ ենք մեր կայք այցելության համար և հուսով ենք, որ Դուք գոհ կմնաք մեր խաղերից և ծառայություններից, գերազանց ժամանակ կանցկացնեք մեր հետ: Եթե Դուք օգնության կարիք կունենաք կամ կլինեն առաջարկություններ, խնդրում ենք դիմել մեզ:

    VIVAROBET բրենդի ներքո աշխատում են Հաճախորդների Սպասարկան ավելի քան 120 Կենտրոններ, որտեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր կանոնակարգին, լիցքավորել Ձեր խաղային հաշվեհամարը, կատարել խաղադրույք, ստանալ շահումներ և խորհրդատվություն Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Եվս մեկ նվաճում. մեր խաղադրույքների ծրագիրը առաջարկվում է 6 լեզուներով, և մենք կանգ չենք առնի այսքանի վրա: Այցելեք <<Լիցքավորել հաշվեհամարը>> էջը, ընտրեք հաշվեհամարը լիցքավորելու Ձեզ հարմար միջոցը, որով Դուք կլիցքավորեք Ձեր հաշվեհամարը, կկատարեք խաղադրույք և կստանաք շահումներ: Մեզ մոտ գործում է դեպոզիտների ընդունման ավտոմատ եղանակ ինտերնետի առաջատար վճարային համակարգերի միջոցով. MoneyBookers, WebMoney Transfer, EDram, Arca, Aneliq, UNIstream, MoneyGram. Փոխանցում կրեդիտ-դեբիտ քարտերով VISA, MASTERCARD, DELTA/VISA DEBIT, VISA ELECTRON, AMERICAN EXPRESS JCB.

    http://www.vivarobet.com/

    VIVARO
    bet
    Мои файлы | Просмотров: 315 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.03.2011 | Комментарии (0)

    "ԵՐԵՎԱՆ"
    "YEREVAN"
    "ЕРЕВАН"

    Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ 
    Յուրաքամչյուր Շաբաթ օր (13.00 - 17.00 ), Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ, երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
    Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
    Բարի՜ գալուստ:

    Ո՞Վ, ԵԹԵ՜ Ո՛Չ ՄԵ՛ՆՔ...

    Տեղեկություն.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    http://www.irma-l.ru/pictures/h2-nardi_srednie250x500_der_fishki.jpg
    Մարտիի 5-ին Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունոմ տեղի կունենա կարճ եւ երկար նարդիների բարերարական բաց մրցաշարներ հրդեհից տուժված Հաափսալու քաղաքի մանկատան վերականգնման աջակցությանը:



    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 303 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.03.2011 | Комментарии (0)


    Հոլանդահայ կազմակերպությունները ԼՂ հիմնախնդրի շուրջ խնդրագիր են ներկայացրել Հոլանդիայի խորհրդարան

    Мои файлы | Просмотров: 321 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.03.2011 | Комментарии (0)

    Կոալիցիան մերժում է ընդդիմության վերջնագիրը
    02.03.2011
    Հայաստան -- Կոալիցիոն ուժերի առաջնորդները նշում են նոր հուշագրի ստորագրումը, 17-ը փետրվարի, 2011թ.
    Իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը անընդունելի են համարում մարտի 1-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքում Հայաստանի իշխանություններին ներկայացված վերջնագիրը:
    Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դժգոհում է ընդդիմության առաջարկած երկխոսության պայմաններից եւ պահանջներից:
    Մանրամասն...

    «Արցախի հարցի վերջնական լուծումը կախված է հայության կամքից»

    [ 2 Մարտի, 2011 | 

    Վարչապետ Ա. Հարությունյանի մամուլի ասուլիսը Բեյրութում

    Երեկ Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը լիբանանյան այցելության շրջանակներում մամուլի ասուլիս է անցկացրել տեղի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: »»»»»


    Мои файлы | Просмотров: 310 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.03.2011 | Комментарии (0)

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ,
    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ,
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

    Ն Ա Մ Ա Կ

    -1920թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը ստորագրած երկրները, ներառյալ Թուրքիան, de jure ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև նշյալ պայմանագրի 89-րդ հոդվածով ԱՄՆ - ի նախագահից հայցել են իրավարար վճռով հայ-թուրքական սահմանի որոշումը, հետևաբար այդ գործողությամբ տվել են իրենց պաշտոնական համաձայնությունը ընդունելու վճիռը, ինչպիսին էլ այն լինի,
    -1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրել է Սեւրի դաշնագրից բխող իրավարար վճիռ` Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ, որը ստորագրվել է պետական քարտուղարի կողմից և կնքվել է ԱՄՆ-ի Մեծ կնիքով, հետևաբար դարձել է ԱՄՆ-ի անօտարելի պարտավորությունը,
    -1920թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահը Սեւրի դաշնագրից բխող իրավարար քարտեզը պաշտոնապես փոխանցել է Փարիզի վեհաժողովին, հետևաբար վճիռն օրինապես մտել է ուժի մեջ, որով և Սեւրի դաշնագրի կողմ պետությունների կողմից, որպես անօտարելի պարտավորություն, իրավականորեն ճանաչվել են Հայաստանի անբեկանելի իրավունքներն ու տիտղոսը իրավարար վճռով հաստատված Հայաստանի տարածքի վրա,
    -ՙհամաշխարհային հեղափոխության՚ եւ խորհրդայնացման քաոսում շարունակվել է հայության դեմ ծրագրված ցեղասպանությունը Հայաստանում, եւ այդ ընթացքումª 1920 թ. դեկտեմբերի 2 – ին Երեւանումª Հ Հ կառավարության եւ Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջեւ ստորագրված համաձայնագրով, հաջորդ օրըª դեկտեմբերի 3–ին, Ալեքսանդրապոլի հայ-թուրքական (Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Մդիվանիի մասնակցությամբ), 1921 թ. մարտի 16 - ի Մոսկվայի ռուս - թուրքական, ապա նույն թվականի հոկտեմբերի 13 – ի Կարսիª Խ. Հայաստանի, Խ. Ադրբեջանի, Խ. Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ (Խ. Ռուսաստանի մասնակցությամբ) կնքված պայմանագրերով խախտվել են Հայաստանիª միջազգայնորեն ճանաչված հարավային եւ արեւմտյան սահմանները, իսկ հյուսիսային եւ արեւելյան սահմանների վիճելի հատվածները ՙճշտվել են՚ ոչ թե Սեւրի պայմանագրի 92 – րդ կետին համապատասխան, այլ բոլշեւիկյան կուսակցության պարագլուխների ցանկությամբ, եւ ի հետեւանս այդ ամենիª
    ա, Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի նահանգների Հայաստանին փոխանցվելիք տարածքները մնացել են Թուրքիային.
    բ, Թուրքիային են հանձնվել Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը.
    գ, որպես ինքնավար տարածքներ Ադրբեջանին են հանձնվել Նախիջեւանի ներկա տարածքը եւ Լեռնային Ղարաբաղն ու հարակից մի քանի շրջաններ.
    դ, Վրաստանին են հանձնվել Հյուսիսային Հայաստանի հայաբնակ բոլոր շրջանները,
    -1923 - 1924 թ.թ. սկսած միջազգայնորեն ճանաչվող եւ արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Թուրքիայի, (որպես Օսմանյան կայսրության շարունակություն) , Խորհրդային Միության (որպես Խ. Ռուսաստանի շարունակություն) կողմից կատարված ապօրինի գործարքները, ինչպես ԽՍՀՄ գոյության ընթացքում, այնպես էլ նրա խաղաղ լուծարումից հետո ոչ միայն չեն դատապարտվել, այլեւ լռելյայն հանդուրժվել են ԱՄՆ-ի իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո գտնվող երկրների կողմից, որով կոպտորեն խախտվել են միջազգային իրավունքի եւ համընդհանուր բարոյականության հիմնարար սկզբունքները,
    -կազմավորման տարում Խ. Ադրբեջանի տարածքում բնակչության մեկ երրորդը կազմող հայությունը 1920 – 1991 թ.թ. ընթացքում ազգային հալածանքների եւ բռնությունների ենթարկվելով փոշիացվել է, իսկ 1988 – 1991 թվականներին այնտեղ մնացած մոտ կես միլիոն հայերը գազանաբարո սպանությունների ու ջարդերի ուղեկցությամբ ամբողջությամբ տեղահանվել են ու սփռվել աշխարհով մեկ,
    -նույն ճակատագրին են արժանացել նաեւ 1921 թվականից Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը հանձնված Ինքնավար Նախիջեւանի բնիկ հայերը, որով եւ Խ. Ադրբեջանը ի չարն է գործադրել խնամակալի իր իրավունքները,
    -1991 թվականից, հրաժարվելով Խ. Ադրբեջանի իրավահաջորդությունից, իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը իրավաբանորեն եւ բարոյապես դադարել է Կարսի պայմանագրի կողմ եւ Նախիջեւանի խնամակալ երկիր լինելուց,
    -Սեւրի պայմանագիրը ստորագրած եւ Հայաստանին վերաբերող հոդվածների, ինչպես նաեւ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22 – ի իրավարար վճիռով նախատեսված դրույթներից առ այսօր չհրաժարված երկրները գնահատական չեն տվել իրենց իրավանախորդների որոշումներին ու հանձնառություններին,
    -մի շարք պետություններ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին լծված Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանն ու ֆրանսիան, հաստատելով հայության դեմ իրականացված ցեղասպանության անվիճելի փաստը, լռությամբ ընդունելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված լինելու ակնհայտ իրողությունը, ԱՄՆ – ի հետ (որը, գտնվելով Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22 – ի իրավարար վճիռի պարտավորության ներքո, առ այսօր Թուրքիայի հետ չի վավերացրել 1923 թ. օգոստոս 6 – ի Լոզանի պայմանագիրը) շրջանառության մեջ են դրել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը, արծարծում են միայն ադրբեջանցի փախստականների հարցը,
    -Հայաստանի Երրորդ Հանրապետությանը դեռեւս չի հաջողվել իր գործընկերների հետ գտնել քաղաքական այնպիսի պայմանավորվածություններ ու համագործակցության եզրեր, որպեսզի վերջիններս անդրադառնան վերոնշված պայմանագրերին,
    Դ Ի Մ Ո Ւ Մ Ե Ն Ք
    - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ սկսել խորհրդակցություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո:
    - ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԿՈՂՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՒ ԱՄՆ – Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ գնահատել 1923 թվականին Լոզանի խորհրդաժողովում Հայկական հարցի սառեցման իրավական եւ փաստական հետեւանքները:
    - ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻՆ՝
    գնահատել ՌՍՖՍՀ - ի եւ Թուրքիայի միջեւ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքած պայմանագիրը Հայաստանին պարտադրելու նախադեպը եւ դրա իրավական, փաստական հետեւանքները:

    ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ,
    ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ

    ԱԶԱՏ ՀԱՅՔ.
    Мои файлы | Просмотров: 314 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.03.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024