Воскресенье, 22.09.2024, 10:51
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 21
    Гостей: 21
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    03.03.2011, 01:15
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ,
    ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ,
    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

    Ն Ա Մ Ա Կ

    -1920թ. օգոստոսի 10-ին Սևրի պայմանագիրը ստորագրած երկրները, ներառյալ Թուրքիան, de jure ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև նշյալ պայմանագրի 89-րդ հոդվածով ԱՄՆ - ի նախագահից հայցել են իրավարար վճռով հայ-թուրքական սահմանի որոշումը, հետևաբար այդ գործողությամբ տվել են իրենց պաշտոնական համաձայնությունը ընդունելու վճիռը, ինչպիսին էլ այն լինի,
    -1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրել է Սեւրի դաշնագրից բխող իրավարար վճիռ` Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ, որը ստորագրվել է պետական քարտուղարի կողմից և կնքվել է ԱՄՆ-ի Մեծ կնիքով, հետևաբար դարձել է ԱՄՆ-ի անօտարելի պարտավորությունը,
    -1920թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ի նախագահը Սեւրի դաշնագրից բխող իրավարար քարտեզը պաշտոնապես փոխանցել է Փարիզի վեհաժողովին, հետևաբար վճիռն օրինապես մտել է ուժի մեջ, որով և Սեւրի դաշնագրի կողմ պետությունների կողմից, որպես անօտարելի պարտավորություն, իրավականորեն ճանաչվել են Հայաստանի անբեկանելի իրավունքներն ու տիտղոսը իրավարար վճռով հաստատված Հայաստանի տարածքի վրա,
    -ՙհամաշխարհային հեղափոխության՚ եւ խորհրդայնացման քաոսում շարունակվել է հայության դեմ ծրագրված ցեղասպանությունը Հայաստանում, եւ այդ ընթացքումª 1920 թ. դեկտեմբերի 2 – ին Երեւանումª Հ Հ կառավարության եւ Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Լեգրանի միջեւ ստորագրված համաձայնագրով, հաջորդ օրըª դեկտեմբերի 3–ին, Ալեքսանդրապոլի հայ-թուրքական (Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչ Մդիվանիի մասնակցությամբ), 1921 թ. մարտի 16 - ի Մոսկվայի ռուս - թուրքական, ապա նույն թվականի հոկտեմբերի 13 – ի Կարսիª Խ. Հայաստանի, Խ. Ադրբեջանի, Խ. Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ (Խ. Ռուսաստանի մասնակցությամբ) կնքված պայմանագրերով խախտվել են Հայաստանիª միջազգայնորեն ճանաչված հարավային եւ արեւմտյան սահմանները, իսկ հյուսիսային եւ արեւելյան սահմանների վիճելի հատվածները ՙճշտվել են՚ ոչ թե Սեւրի պայմանագրի 92 – րդ կետին համապատասխան, այլ բոլշեւիկյան կուսակցության պարագլուխների ցանկությամբ, եւ ի հետեւանս այդ ամենիª
    ա, Էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Բիթլիսի նահանգների Հայաստանին փոխանցվելիք տարածքները մնացել են Թուրքիային.
    բ, Թուրքիային են հանձնվել Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը.
    գ, որպես ինքնավար տարածքներ Ադրբեջանին են հանձնվել Նախիջեւանի ներկա տարածքը եւ Լեռնային Ղարաբաղն ու հարակից մի քանի շրջաններ.
    դ, Վրաստանին են հանձնվել Հյուսիսային Հայաստանի հայաբնակ բոլոր շրջանները,
    -1923 - 1924 թ.թ. սկսած միջազգայնորեն ճանաչվող եւ արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Թուրքիայի, (որպես Օսմանյան կայսրության շարունակություն) , Խորհրդային Միության (որպես Խ. Ռուսաստանի շարունակություն) կողմից կատարված ապօրինի գործարքները, ինչպես ԽՍՀՄ գոյության ընթացքում, այնպես էլ նրա խաղաղ լուծարումից հետո ոչ միայն չեն դատապարտվել, այլեւ լռելյայն հանդուրժվել են ԱՄՆ-ի իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո գտնվող երկրների կողմից, որով կոպտորեն խախտվել են միջազգային իրավունքի եւ համընդհանուր բարոյականության հիմնարար սկզբունքները,
    -կազմավորման տարում Խ. Ադրբեջանի տարածքում բնակչության մեկ երրորդը կազմող հայությունը 1920 – 1991 թ.թ. ընթացքում ազգային հալածանքների եւ բռնությունների ենթարկվելով փոշիացվել է, իսկ 1988 – 1991 թվականներին այնտեղ մնացած մոտ կես միլիոն հայերը գազանաբարո սպանությունների ու ջարդերի ուղեկցությամբ ամբողջությամբ տեղահանվել են ու սփռվել աշխարհով մեկ,
    -նույն ճակատագրին են արժանացել նաեւ 1921 թվականից Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը հանձնված Ինքնավար Նախիջեւանի բնիկ հայերը, որով եւ Խ. Ադրբեջանը ի չարն է գործադրել խնամակալի իր իրավունքները,
    -1991 թվականից, հրաժարվելով Խ. Ադրբեջանի իրավահաջորդությունից, իրեն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հռչակած Ադրբեջանի Հանրապետությունը իրավաբանորեն եւ բարոյապես դադարել է Կարսի պայմանագրի կողմ եւ Նախիջեւանի խնամակալ երկիր լինելուց,
    -Սեւրի պայմանագիրը ստորագրած եւ Հայաստանին վերաբերող հոդվածների, ինչպես նաեւ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22 – ի իրավարար վճիռով նախատեսված դրույթներից առ այսօր չհրաժարված երկրները գնահատական չեն տվել իրենց իրավանախորդների որոշումներին ու հանձնառություններին,
    -մի շարք պետություններ, այդ թվում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին լծված Մինսկի խմբի անդամներ Ռուսաստանն ու ֆրանսիան, հաստատելով հայության դեմ իրականացված ցեղասպանության անվիճելի փաստը, լռությամբ ընդունելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված լինելու ակնհայտ իրողությունը, ԱՄՆ – ի հետ (որը, գտնվելով Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22 – ի իրավարար վճիռի պարտավորության ներքո, առ այսօր Թուրքիայի հետ չի վավերացրել 1923 թ. օգոստոս 6 – ի Լոզանի պայմանագիրը) շրջանառության մեջ են դրել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման գաղափարը, արծարծում են միայն ադրբեջանցի փախստականների հարցը,
    -Հայաստանի Երրորդ Հանրապետությանը դեռեւս չի հաջողվել իր գործընկերների հետ գտնել քաղաքական այնպիսի պայմանավորվածություններ ու համագործակցության եզրեր, որպեսզի վերջիններս անդրադառնան վերոնշված պայմանագրերին,
    Դ Ի Մ Ո Ւ Մ Ե Ն Ք
    - ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ սկսել խորհրդակցություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո:
    - ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԿՈՂՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՒ ԱՄՆ – Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ գնահատել 1923 թվականին Լոզանի խորհրդաժողովում Հայկական հարցի սառեցման իրավական եւ փաստական հետեւանքները:
    - ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻՆ՝
    գնահատել ՌՍՖՍՀ - ի եւ Թուրքիայի միջեւ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքած պայմանագիրը Հայաստանին պարտադրելու նախադեպը եւ դրա իրավական, փաստական հետեւանքները:

    ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ,
    ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ

    ԱԶԱՏ ՀԱՅՔ.
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 311 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024