Воскресенье, 22.09.2024, 20:30
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 23
    Гостей: 23
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    10.11.2010, 11:45
    Պայմանավորվածությունները հաջողությամբ իրագործվում են

    ՀՀ նախագահն ընդունել է  ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետին

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի գլխավորած պատվիրակությանը։  Մանրամասն...

    Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը (տեսանյութ)
    09.11.2010

    «Սիրելի հայրենակիցներ,

    Քանի որ այսօրվա հանրահավաքը հրավիրվել է «Եվրոմիություն–Հայաստան երկխոսության» շրջանակներում Երևանում ընթացող մարդու իրավունքներին նվիրված սեմինարի առիթով, բնականաբար, իմ ելույթի գլխավոր թեման կրկին լինելու է քաղբանտարկյալների հարցը։ Թերևս սա ամենահարմար առիթն է այդ հարցի առնչությամբ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը համակողմանիորեն ու վերջնականապես պարզաբանելու համար։ Մանրամասն... 

    Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է միջազգային կազմակերպությունների չեզոքությունը Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցում
    Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է միջազգային կազմակերպությունների չեզոքությունը Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցում «Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը լրացուցիչ ապացույցների կարիք չունի»,- հայտնել է Հայաստանի առաջին նախագահը

    Անանիա Շիրակացու ճեմարանը աշխարհի 56 դպրոցների թվում կմասնակցի Մայքրոսոֆթի ՙՆորարար դպրոցներ՚ միջազգային ծրագրին
    Անանիա Շիրակացու անվան ճեմարանը աշխարհի 48 երկրների 56 դպրոցներից մեկն է, որ կմասնակցի Մայքրոսոֆթի ՙԳործընկերներ ուսման ոլորտում՚ ծրագրի շրջանակներում իրականացվող ՙՆորարար դպրոցներ՚ միջազգային ծրագրին: Ճեմարանից ստացված հաղորդագրության համաձայն, այս ծրագրին մասնակցելու համար դիմել էին աշխարհի ավելի քան 114 դպրոցներ ՙև վերջապես բարդ ընտրության և բարձր մրցակցության արդյունքում ճեմարանը դարձավ այն ամենաառաջավոր դպրոցներից մեկը, որոնք կմասնակցեն ՙՆորարար դպրոցներ՚ ծրագրին՚:
    Այդ կապակցությամբ ճեմարանը ՙՄայքրոսոֆթ՚ կազմակերպության հայաստանյան գրասենյակից ստացել է շնորհավորական ուղերձ, որում, մասնավորապես, ասված է. ՙԵվս մեկ անգամ հպարտությամբ շնորհավորում ենք Անանիա Շիրակացի ճեմարանին միջազգային հաջողության համար և ծրագրի ողջ ընթացքում պատրաստակամ ենք աջակցել ցանկացած հարցում` Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելու, ծրագիրը հաջողությամբ ճեմարանում իրականացնելու, Ձեր փորձը այլ դպրոցներին ներկայացնելու և միջազգային հանրությանը տարաբնույթ ծրագրերով ներկայանալու՚:
    Ինչպես տեղեկացնում են ճեմարանից, Ծրագրում ընդգրկված դպրոցներն ընտրվում են իրենց ամբողջ ներուժով ստեղծելու ճկուն, փոխանցելի և վստահելի մոդելներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ և փոխանցել իրենց փորձն ու ստեղծված մոդելները այլ դպրոցների ` թե՛ իրենց երկրներում, թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում:
    ՙԱնանիա Շիրակացու անվան ճեմարանի ողջ անձնակազմը հպարտութամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց այս շնորհավորանքը` ձգտելով նորանոր նվաճումների, որոնք հնարավոր են մեծ աշխատասիրության, համախմբվածության և ուսումնական բարձր որակի ապահովման շնորհիվ՚,- ասված է ճեմարանից ստացված հաղորդագրության մեջ:
    Հասցե – ք. Երևան, Նորքի 5-րդ զ-ծ,Արտեմ Միկոյան փ. 35
    Հեռ. – 640102, 645154, 095081305
    Էլ. փոստ –ananiashirakatsy@yahoo.com
    Կայք – www.shirakatsy.am
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 345 | Загрузок: 0 | Комментарии: 2 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024