Воскресенье, 22.09.2024, 12:34
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 11
    Гостей: 11
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    20.09.2010, 14:25
    Տալլինն "Երեւան" ֆուտբոլի ակումբը դարձան Էստոնիայի Ազգերի գավաթի խաղարկության 2010 թվականի հաղթող

    Գրիգոր Հայրապետյան.
    Մեր՝ "Երեւան" ֆուտբոլի ակումբի Էստոնիայի
    Ազգերի գավաթի խաղարկությունում տարած պատմական հաղթանակում մեծ դեր խաղացին երիտասարդ հայ ֆուտբոլիստները...

    Սեպտեմբերի 18-ին Էստոնիայի Ֆոտբոլի Միությունը Տալլիննում անցկացրեց Ագերի գավաթի խաղարկության վերջին՝ 3-րդ փուլը եւ բոլոր փուլերում այս տարի առաջին անգամ հանդես եկավ Տալլիննի նորաստեղծ ՝"Երեւան" մշակութային հանրության ֆուտբոլի ակումբը՝ Ավետիք Հայրապետյանի գլխավորությանբ:
    Ագերի գավաթի խաղարկությունը անց է կացվում Էստոնիայում 2007 թվականից: Նախորդ տարիներին հաղթողներ են դարձել.՝ դաղստանցիները (2007),վրացիները (2008) եւ բելոռուսները (2009):
    2010 թվականի խաղարկության վերջին փուլից առաջ 3 ազգային ակումբներ հավաքել էին 14-ական միավորներ.մենք, բելոռուսները եւ հրեաները: Ամեն ինչ որոշվելու էր 3-րդ փուլում:
    Հաճելի է նշել,որ մեր ակումբին վճռական 3-րդ փուլում օգնության եկան հայ երիտասարդ ուժեղ ֆուտբոլիստներ. Ալեն Ստեփանյանը,Մկրտիչ Չոփիկյանը, Վահագն եւ Ավետիս Հարությունյանները: Առավել հաճելի էր նաեւ մեր ֆուտբոլասերների ջերմ աջակցությունը: Նման բարենպաստ պայմաններում մեր ակումբի ոգին նշմարելի բարձր էր մյուս ազգային ակունբներից եւ հենց դա էլ դարձավ որոշիչ դեր:

    Խմբային խաղերում հաղթելով Էստոնիայում բնակվող թաթարների (3:0) եւ ուկրաինացիների (1:0) ակումբներին, մեր տղաները դուրս եկան կիսաեզրափակիչ,որտեղ 5:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին ադրբեջանցիների "Նեւֆքչի" ակումբին,իսկ եզրափակիչ խաղում պարզապես գնդակահարեցին ամցյալ խաղարկության հաղթողներ բելոռուսների "Բոյցի" ակունբի "բոյցիներին" լրացուցիչ հարվածներով (2:0) եւ առժանիորեն դարձան 2010 թվականի Էստոնիայի Ազգային գավաթի խաղարկության հաղթողներ: Հիասքանչ եւ բարձրագույն վարպտական խաղ ցուցադրեցին Էստոնիայի պատանեկան հավաքականի անդամ 18-ամյա Ալեն Ստեփանյանն ու հմուտ Վահագն Հարությունյանը, որոնք եւ դարձան մեր ակումբի լավագույն խաղացողները:

    "Երեւան" մշակութային հանրությունը շնորհավորում եւ խորին շնորհակալություններ է հայտնում բոլոր հայազգի ֆուտբոլիստներին այս պատմական հաղթանակով, որը մենք իհարկե մեծագույն ուրախությամբ նվիրում ենք մեր Մայր-Հայրենիքի՝ Հայաստանի Անկախության օրվան: Շնորհակալություն նաեւ մեր ակումբի մյուս բոլոր ֆուտբոլիստներին,որոնք հոգեպես մեր հետ էին ողջ խաղարկության ընթացքում:

    Այս նշանավոր հաջողության մեջ գլխավոր դերում էր անկասկածորեն ակոմբի տնորեն եւ խաղացող-գլխավոր մարզիչ՝ Ավետիք Հայրապետյանը,որը կատրեց մեծ աշխատանք ՖԱ "Երեւանի" կազմակերպման եւ հայազգի ֆուտբոլիստների համախմբման գործում:

    Խաղարկության գլխավոր գավաթը եւ պատվոգիրը մեր ակումբին շնորհվելու է Էստոնիայի Ազգերի համաժողովում, որը տեղի է ունենալու մայրաքաղաքում սեպտեմբերի 26-ին:



    18.09.2010
    (Ավետիք Հայրապետյանը Էստոնիայի Ֆոտբոլի Միության ներկայացուցչից ստանում է Ագերի գավաթի խաղարկության վերջին՝ 3-րդ փուլի գավաթը):


    18.09.2010
    (Խաղից առաջ.
    - Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, եւ մենք անպատճառ հաղթելու ենք...)


    18.09.2010
    (Այս պատմական հաղթանակը մենք մեծագույն ուրախությամբ նվիրում ենք մեր Մայր-Հայրենիքի՝ Հայաստանի Անկախության օրվան):




    18.09.2010
    (ՖԱ "Երեւան" - ՖԱ "Թաթարստան" 3:0)


    18.09.2010
    (ՖԱ "Երեւան" - ՖԱ "Դնիպրո" 1:0)


    18.09.2010
    (ՖԱ "Երեւան" - ՖԱ "Նեւթչի" 5:0)


    18.09.2010
    (ՖԱ "Երեւան" - ՖԱ "Բռյցի" 2:0)


    18.09.2010
    (ՀԱՂԹԱՆԱ՜Կ...)












    18.09.2010
    (Հիասքանչ եւ բարձրագույն վարպտական խաղ ցուցադրեց Էստոնիայի պատանեկան հավաքականի անդամ 18-ամյա Ալեն Ստեփանյանը)

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    20.09.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 510 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024