Воскресенье, 22.09.2024, 07:50
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 8
    Гостей: 8
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    20.08.2010, 13:08

    Հայաստանի և Ռուսաստանի նախագահները դաշնակցային գործակցության նոր հեռանկարներ են տեսնում

    Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը համոզված են, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման ներկա փուլը դաշնակցային գործակցության, բոլոր բնագավառներում կապերի ինտենսիվ խորացման նոր հեռանկարներ է բացում՝ ելնելով երկու երկրների բարգավաճման և իրենց ժողովուրդների բարեկեցության բարձրացման, Կովկասում և ողջ աշխարհում ամուր խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման շահերից:
    Մանրամասն...  

    Երևանն ու Մոսկվան հաստատել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը
    21.08.2010
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ
    Ռուսաստանն ու Հայաստանը հաստատել են բացառապես խաղաղ միջոցներով ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը հետամուտ լինելը՝ արդարացի, բոլոր կողմերի համար ընդունելի հիմքի վրա:
    Մանրամասն...

    Ավարտին է մոտենում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը
    Уменьшить
    Այսօր ավարտին է մոտենում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Ղրղզստանի անցումային շրջանի նախագահ Ռոզա Օթունբաևան:
    Նախօերին գագաթնաժողովի մասնակիցների քննարկման հիմնական թեման է եղել իրավիճակը Ղրղզստանում: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցները և երկրին ցուցաբերած օգնության հարցը:
    ՀԱՊԿ անդամ-երկրների առաջնորդները խոսել են կազմակերպությունում ճգնաժամային արձագանքման արդյունավետ մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության մասին, նախանշել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հետագա խորացման որոշակի քայլեր:
    (Aysor.am)

    Օգոստոսը 20-ին Էստոնիայում նշում են Անկախության օրը



    Գրիգոր Հայրապետյան.Վաաաու՜...
    Էստոնիայի գլխավոր թերթի ամենակարեւոր նյութը ոչ թե երկրի Անկախության օրն է,այլ Հայաստանը՝ այսինքն Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված արձանագրությունը Գյումրիում ռուսական ռազմաբազայի երկարաձգումը է ռուս զինվորականների ներկայությունը Հայաստանում մինչև 2044 թվականը

    Venemaa ja Armeenia allkirjastasid baasileppe
     
    Venemaa ja Armeenia allkirjastasid täna Jerevanis kokkuleppe, mille järgi pikeneb Vene sõjaväebaasi paiknemine Gjumris aastani 2044.
    Մանրամասն (Էստոներեն)... 

    Թարգմանել կարելի է այստեղ. ttp://translate.google.com/


    Մեդվեդևը ժամանեց Հայաստան


    Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով օգոստոսի 19–ին Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ:
    Մանրամասն,լուսանկարներ, տեսանյութ...

    ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎՆ ԱՅՑԵԼԵՑ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ՈՒ ՀԻԱՑԱՎ ԱՐԱՐԱՏԻ ՏԵՍԱՐԱՆՈՎ

















    Դմիտրի Մեդվեդեւի առաջին կանգառը Ծիծեռնակաբերդի բարձունքն էր, ուր նա բարձրացավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ: Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ հնչեց ՌԴ հիմնը, ինչը նշանակում է ողջ Ռուսաստանի խոնարհումը Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայոց ցեղասպանության թանգարանը եւ հուշահամալիրը 20-րդ դարի սարսափելի ողբերգության վկայությունն են, միաժամանակ հիշեցնում են, որ կյանքն այն գլխավոր արժեքն է, որը քաղաքակիրթ ժողովուրդների կողմից ենթակա է պահպանության»: Այս խոսքերը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանի 2008 թ հոկտեմբերի 21-ի Դմիտրի Մեդվեդեւի գրառումն են:
    Մանրամասն...


    Մեդվեդևն ու Սարգսյանը բաժակաճառեր են փոխանակել, զբոսնել են Հանրապետության հրապարակում, լսել ռուս դասականներին

    20.08.2010

    Երեկ երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկնոջ`Ռիտա Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի, տրվել է պետական ընթրիք, որի ժամանակ, ընդունված արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
    Մանրամասն...

    Հայաստանը պատրաստ է լուծումներ որոնել Սանկտ Պետերբուրգում արված առաջարկների հիման վրա. Սերժ Սարգսյան

    «Հայաստանի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում չի փոխվել»,– այսօր Երևանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմն այն կարծիքին է, որ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, միջազգային իրավունքի հիման վրա՝ Մինսկի խմբի շրջանակում»։
    Մանրամասն...

    ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության նշանակությունը կարևորելու համար

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 410 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024