Воскресенье, 22.09.2024, 04:42
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 17
    Гостей: 17
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    31.07.2010, 14:33

    Գրիգոր Հայրապետյան. Շատ հետաքրքիր բան է այս աշխարհը...

    Картинка 4 из 135659


    Կուլտուրական ու "ցիվիլիզովաննի" Եվրոմիություն սլացող Թուրքիայում բնիկ թուրքերը  քուրդ ազգային փոքրամասնությանը քարկոծում  են, ինչպես ասենք մի ամիս առաջ ղրղզներն ուզբեկներին  էին ոչխարների պես հալածում դեռեւս Միջնադարից դուրս չեկած եւ քաղաքակիրթ Եվրոմիության հետ ոչինչ չունեցող արեւաշատ Ղրղզստանում, բայց ոչ մի լուր մեր ազատ ու անկախ էստոնական մամուլում մենք ինչ-որ չենք տեսնում:
    Միգուցե՞ պատճառը նրանում է, որ Տալլիննը ընդամենը 5 ամիս հետո՝ 2011 թվականի հունվարին ընդունելու է Թուրքիայից Ստամբուլ Եվրոպայի կուլտուրական (կուլտուրայի) մայրաքաղաքի դերը, եւ ուրեմն,դառնալու են այսպես ասած՝ կուլտուրայի եղբայր-քաղաքնե՞ր:

    Իսկ միգուցե վերեւներից գաղտնի կարգադրություննե՞ր են տրված մեր մամուլին Թուրքիայի մասին հրատարակել միայն թեթեւամիտ, ասենք՝ զբոսաշրջիկներին հետաքրքրող լուրեր: Այսինքն թե.՝ մեր-էստոնացիների ի՞նչ գործն է, թե այնտեղ ո՞վ՝ ու՞մ բարեկամն է: Առավել եւս, որ վերջերս մեր հանրապետության նախագահը մեծ հաճույքով եւ ճոխությամբ գովաբանեց ժամանակակից Թուրքիայի հոր վարած ներքին քաղաքականությունը նախորդ դարի 15-ական թվականներին,երբ ողջ Եւրոպայի քթի տակ թուրքերը ոչ թե պարզապես քարկոծում էին, այլ՝ վայրենի կերպով կործանում էին մի ողջ՝ բարեկիրթ ժողովուրդ...

    Картинка 24 из 27

    Картинка 73 из 311

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Թուրքիայի փողոցները վերածեք ռազմադաշտի



    Թուրքիայում տեղի ունեցան միջէթնական բախումներ թուրքերի ու քրդերի միջեւ (Տեսանյութ)
    Մանրամասն ...

    Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի

    Սա առաջին դեպքն է, երբ ուղղակի դատական հայց է ներկայացվում ընդդեմ թուրքական կառավարության: Նախաձեռնողներն են լոսանջելեսաբնակ Գարբիս Դավույանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը։



    Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ սփյուռքի նախարարությունում
    Շաբաթ օրն առավոտյան ՀՀ սփյուռքի նախարարության վարչությունների և բաժինների պետերի մասնակցությամբ և նախարարի տեղակալների գլխավորությամբ նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն
    ավելին...

    «Բարով եք եկել ձեր տուն»

    Հուլիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին 2010 թվականի վերապատրաստման ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ ուսուցիչները: ավելին...


    «Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան

    Հուլիսի 30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում  ՀՀ սփյուռքի նախարարությունը ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն հետ կազմակերպեց «Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան:ավելին...

    Նիսի «ԴՈ Ռե Մի» երգչախմբի սաների այցը Հայաստան

    Հուլիսի 29-ին «Արի տուն» ծրագրի շրջանակներում և «Մեկ ազգ, Մեկ մշակույթ» համահայկական 4-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նիսի հայկական մշակութային միության «ԴՈ Ռե Մի» երգչախմբի սաներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի հայորդաց տան գրասենյակ: ավելին...

    «Մշակույթի միջոցով մենք կարող ենք շատերին հայացնել»

    Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային IV փառատոնի շրջանակներում կազմակերպվեց «Կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով»: Մասնակցում էին երգարվեստի և պարարվեստի ճանաչված գործիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից: ավելին...

    «Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար»

    Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: ավելին...


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 296 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024